
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Եթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ միջոցը, ինչպիսին արյան փոխներարկումն է, կարող է մահվան պատճառ դառնալ: Նրանք զարմանում էին, թե ինչու որոշ մարդկանց համար բարերար ազդեցություն էր ունենում եւ նրանք առողջանում էին, իսկ շատերը դրանից շնչահեղձ էին լինում ու մահանում: Պատասխանը գտնվեց 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին: Հետազոտելով էրիթրոցիտները՝ արյան կարմիր գնդիկները, ավստրիացի գիտնական Կարլ Լանդշտայները նկատեց, որ այդ գնդիկների մակերեսին լինում են ստույգ «տարբերակիչ նշաններ»՝ ակոսիչներ, ընդ որում՝ երկու տեսակի: Դրանք գիտնականը նշեց A եւ B տառերով: Այդ նշանակում էր, որ մեկիս մոտ A ակոսիչ կա, մեկ ուրիշի մոտ՝ B, իսկ մի երրորդ մարդու մոտ չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը. այս վիճակը գիտնականը նշում է Օ տառով: Ակոսիչները հակագեներ են, այսինքն՝ հատուկ սպիտակուցներ են, որոնք զանազանում են գնդիկները: Փաստորեն, Կ. Լանդշտայների հետազոտության արդյունքում ամբողջ մարդկությունը, ըստ արյան երեք կարգերի, բաժանվեց երեք խմբի՝ O (1-րդ), A (2-րդ), B (3-րդ): Մի քանի տարի անց հայտնաբերվում է նաեւ արյան չորրորդ կարգը՝ AB, որտեղ էրիթրոցիտների վրա նկատվում են երկու հակագեները՝ A-ն եւ B-ն: Այս հայտնագործությունն էլ անվանում են «ABO համակարգ»:
Այսպիսով, երկրագնդի բնակիչները զանազանվեցին յուրաքանչյուրի երակներում հոսող արյամբ: Արյունատուն՝ ներարկվողի եղբայր
Ո՞վ կարող է արյունակից բարեկամից ավելի արյունակից լինել մեզ: Իհարկե արյունատուն, այսինքն՝ մարդը, որը մեզ է տալիս իր արյունը: Արյունատուն եւ նրա արյունը ներկրողը դառնում են «արյունակից եղբայրներ»: Մինչդեռ ամենամոտ հարազատների արյան խմբերը տարբեր են լինում: Այս երեւույթի պատճառը բացատրում է ծագումնաբանությունը: Մեկ բջջից մեր մարմինը կառուցելու մասին տեղեկատվությունը կոդավորված է մեր գեներում: Բայց մեր յուրաքանչյուր նշանի համար՝ մաշկի կամ աչքերի գույնի, քթի չափսի կամ արյան կարգի, պատասխանատու է ոչ թե մեկ, այլ զույգ գեներ: Բեղմնավորման խորհրդավոր գործընթացում ապագա երեխան վերցնում է հոր եւ մոր յուրաքանչյուր զույգ գեներից մեկական գեն: Նա ընդունակ չէ ընտրել այն գենը, որն «ամենալավն է», այլ կարող է ընդամենը ժառանգել ծնողների գեների չորս հնարավոր զուգակցումից յուրաքանչյուրը: Այդ պատճառով հարազատ չորս քույրերն ու եղբայրները կարող են ունենալ արյան չորս տարբեր կարգեր:
Այն օրվանից, երբ արյուն ներարկելիս սկսեցին հաշվի առնել արյունատուի եւ այն ներկրողի արյան կարգերը, ողբերգական հետեւանքների թիվը կտրուկ նվազել է, սակայն ի սպառ չի վերացել: Առանձին դեպքերում նույնիսկ արյան համապատասխան կարգի ներարկման ժամանակ հիվանդի էրիթրոցիտները նստվածք են տալիս եւ կպնում են իրար, կորցնելով թթվածին ընդունելու հատկությունը:
«Արյան անհամապատասխանության» մեկ այլ երեւույթ է տեղի ունենում որոշ հղիների մոտ: Նրանց օրգանիզմը, չգիտես ինչու, պոկում էր իր իսկ բեղմնավորած երեխային: Պատճառը հայտնի է դառնում ավելի ուշ:
1940-ին մարդու արյան էրիթրոցիտներում հայտնաբերվում է հակագեն (սպիտակուց), որն աելի վաղ նկատվել էր ուսումնասիրվող կապիկների արյան մեջ: Այդ նոր հակագենը, որն անվանեցին ռեզուս-գործոն, կախված չէ արյան կարգի հետ: Մարդկության 58 տոկոսը այդ գործոնի երջանիկ կրողն է, իսկ նրանց արյունը կոչվում է դրական ռեզուս: Մնացած 15 տոկոսը, ում ռեզուս-գործոնը բաժին չի ընկնում, համարվում են բացասական ռեզուսի կրողներ: Հենց նրանց գլխին էլ ամեն ինչ կոտրվում է: Եթե ուրիշի ռեզուս-գործոնը հայտնվում է բացասական ռեզուսով մարդու արյան մեջ, ապա նրա վարակամերժ համակարգը պաշտպանվում է. ձեւավորվում են հակառեզուսային հակամարմիններ, որոնք սոսնձում են դրական ռեզուսի էրիթրոցիտներին, եւ ամբողջ ներարկվող արյունը դառնում է անպետք: Ավելի վատ վիճակ է ստեղծվում հղիների մոտ:
Այն գենը, որից կախված է ռեզուս-գործոնի առկայությունը կամ բացակայությունը, փոխանցվում է մեր երեխաներին համաձայն ծագումնաբանության օրենքների: Եթե ծնողները բացասական ռեզուսով են, ապա նրանց երեխան նույնպես բացասական ռեզուսով է ծնվում, եւ անհաջողությունները սկսվում են միայն այն ժամանակ, երբ այդ շառավիղը փորձում է իր ժառանգներն ունենալ:
Բարդ է նաեւ այն մարդկանց խնդիրը, ում կողակիցը չունի ռեզուս-գործոն: Նրանք պետք է հարյուր անգամ մտածեն երեխա ունենալուց առաջ: Սակայն ամենավատ վիճակում են այն զույգերը, որ բացասական ռեզուսով կինը հղի է դրական ռեզուսով պտուղով, որը ռեզուս-գործոնն ստանում է հորից: Այդ դեպքում վաղ թե ուշ պտղի էրիթրոցիտները հայտնվում են մոր արյան մեջ եւ ի հայտ է գալիս ընհարումային ռեզուսը՝ կնոջ օրգանիզմն սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք ոչնչացնում են «թշնամու»՝ իր ապագա երեխայի էրիթրոցիտները: Թեորիան հուշում է, որ այդպիսի առաջին հղիությունը վտանգավոր չէ, քանի որ մոր եւ երեխայի արյունը խառնվում է միայն ծննդաբերելու ժամանակ: Գործնականում նկատելի է դարձել, որ այն կատարվում է ավելի շուտ, նույնիսկ ամենաաննշան պաթոլոգիայի դեպքում: Զարգացման արդյունքը
Բժիշկ գիտնականները չգիտեն, թե որտեղից են ի հայտ եկել արյան խմբերը, եւ ինչի են պետք: Այդ մասին հիպոթեզն ասում է, որ դրանք բնության անմիջական ազդեցության ներքո եւ բնական կերակրատեսակների ընտրության պայմաններում մեր նախնիների մարսողության եւ իմունային համակարգի զարգացման տարբեր փուլերն են ներկայացնում:
Վաղնջական ժամանակներում բոլոր մարդիկ ունեին արյան միեւնույն կարգը՝ առաջին, այսինքն՝ Օ (1-ին): Նրանց մարսողության ուղին հիանալիորեն հարմարեցված էր որսի մսամթերքը մարսելու համար: Հետագայում, շատ ժողովուրդների մոտ նստակյաց կյանքի, հողագործության զարգացման եւ մսամթերքի կրճատման հետ կապված ձեւավորվում է արյան «բուսակերական» երկրորդ կարգը՝ A (2-րդ): Այս կարգն այսօր գերիշխում է Եվրոպայում: Գիտնականները գտնում են, որ հենց այս կարգն ունեցող մարդիկ են գոյատեւել ժանտախտի եւ խոլերայի կործանարար համաճարակների ժամանակ:
Երրոդ կարգը՝ B (3-րդ) առաջացել է ասիական քոչվոր ցեղերի մոտ: Այն անասնաբուծության եւ կաթնամթերք օգտագործելու հետեւանք է: Եվ վերջապես, չորրորդ՝ ամենաերիտասարդ արյան կարգը՝ AB (4-րդ)-ը ձեւավորվել է 1000-1500 տարի առաջ, A եւ B գեները կրողների խառնամուսնությունների հետեւանքով:
Այս թեորիայի վրա է հիմնված հանրահայտ «սնունդ, ըստ արյան կարգի» համակարգը: Ըստ այդմ՝ առաջին կարգի արյուն ունեցող մարդիկ հազվադեպ են խմիչք օգտագործում, եւ ալկոհոլը նրանց զգալիորեն ավելի քիչ վնաս է պատճառում, քան մյուսներին: Երկրորդ կարգ ունեցողների համար սպիրտային խմիչքներն անտանելի են, իսկ երրորդ կարգի արյուն ունեցողները հաճախ հարբեցողներ են դառնում:
Հետաքրքրական է նաեւ գիտնականների այն կարծիքը, որ արյան կարգի հետ նրանք կապում են մարդկանց բնավորության գծերն ու վարքագիծը, իրականությունն ընկալելու հնարավորությունները, որեւէ հիվանդության հակումները եւ խորհուրդ են տալիս ըստ այդմ ընտրել ֆիզիկական ծանրաբեռնվածության համապատասխան կենսակերպ: Պտուղն արդյո՞ք ծառից է
Ծնողների արյունը երեխաները ժառանգում են խորամանկորեն, երբեմն նրանց ստիպելով մտատանջվել, թե ու՞մ է նմանվել իրենց զավակը: - Առաջին կարգի արյուն ունեցող ծնողները կարող են չանհանգստանալ. նրանց երեխան անպայման ունենում է նույն՝ առաջին կարգի արյուն: - Երկրորդ կարգի արյուն ունեցողների երեխան կարող է ծնվել առաջին կամ երկրորդ կարգի արյունով: - Երրորդ կարգի արյուն ունեցողների երեխան ունենում է առաջին կամ երրորդ կարգի արյուն: - Առաջին եւ երկրորդ կարգի արյուն ունեցողների երեխաները՝ առաջին կամ երկրորդ: - Առաջին եւ երրորդ կարգի արյուն ունեցողների երեխաները՝ առաջին կամ երրորդ: - Երկրորդ եւ երրորդ կարգ ունեցողների երեխաները կարող են ծնվել որեւէ կարգի արյունով: - Առաջին եւ չորրորդ կարգի արյուն ունեցող ծնողների երեխաները՝ երկրորդ եւ երրորդ: - Երկրորդ եւ չորրորդ կարգ ունեցող ծնողների երեխաները կարող են ծնվել երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի արյունով: - Երրորդ եւ չորրորդ կարգի արյուն ունեցող ծնողների երեխաները ծնվում են երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի արյունով: - Չորրորդ կարգի արյուն ունեցող ծնողների երեխաները ծնվում են երկրորդ, երրորդ եւ չորրորդ կարգի արյունով:
- Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ. 4Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ այլ երկրների հարյուրավոր լրատվամիջոցներ արձագանքեցին իմ «Հայերը արդարություն են պահանջում եւ ոչ թե սոսկ ճանաչում» հոդվածին, գրում է «Կալիֆոռնիա ...ՎՐԱՑ ՕԼԻԳԱՐԽ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Հ.Վրաց օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու քանիցս հետաձգված ժամանումը Թբիլիսի վերջապես կարող է իրականություն դառնալ, եւ դա ոչ լրացուցիչ երաշխիքների հաշվին, որ ակնկալում էր հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում ...ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատախազության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ոստիկանության ծառայության պետի պաշտոնը: ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՔՎԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը: Նշվել է, որ մինչեւ համապատասխան ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆախորդ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին քաղխորհրդի բոլոր անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարածքային ղեկավարները, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի հասարակությանն այսօր կարելի է համեմատել ավազե ժամացույցի հետ: «Հայացք» ակումբին հյուրընկալված էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, ավազե ժամացույցի է նմանվում հասարակությունը իշխանության ...«ՀԴԿ-Ն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔաղաքականությանը դեռեւս դիտորդի տեսանկյունից նայող, նախընտրական քարոզարշավին, զարգացումներին ու թոհուբոհին անկիրք վերաբերվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ «Փաստարկ» ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ 22 ՏՈԿՈ՞Ս
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ «Գելափի» հարցումների, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, չնայած նա չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, կազմում է ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` «Խայաթա» ասորիների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ
Դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմումի հիման վրա «ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 18-ի թիվ 1/1526 Ա որոշման համաձայն, գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՆՈՐԱԳԱՎԻԹ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը: Դեկտեմբերի 17-ի ԿԲ խորհրդի ...4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար երեկ արժանահիշատակ օր էր: Նման շենքերում ապրող 210 ընտանիքներ նոր բնակարանների սեփականատերեր դարձան: Նրանք կբնակվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ...ԶՀԳ ԵՌԱՄՍՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) համագործակցության հուշագիր ստորագրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը, մեծացնել արտահանման ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի համար, քանի որ բնակչության 26,5 տոկոսը կամ ավելի քան 850 հազար մարդ աղքատ է, իսկ նրանցից 130 հազարը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալները երեկ ներկայացվեցին Ազգային ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ4 հայկական ձեռնարկություններ ալմաստի հումք կստանան ռուսական ալմաստների արդյունահանման խոշորագույն ընկերությունից՝ «Ալռոսայից»: Դրանք են Հայկական ադամանդագործական ընկերությունը՝ DCA-ը, «Դայմոտեք», «Արեւակն» ...ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. Ծ.Վիեննայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Affiris GmbH» դեղագործական ընկերության նորաստեղծ «ADO1» պատվաստանյութը «Թոմսոն Սայնթիֆիկ» որակավորման միջազգային գործակալության կողմից ճանաչվել ...ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ
Պ. Ք.Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվեստի թանգարանի պահոցից գողացել են Պաբլո Պիկասոյի «Սյուզաննայի դիմանկարը» կտավը, որը նրա հանրահայտ գործերից է: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նույն օրը թանգարանից ...ՌՈԲԵՐՏ ԵՎ ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ
Մ. Բ.Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» թերթում զետեղված հայտարարությունը տեղեկացնում է, որ Թեքեյան մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպությամբ դեկտեմբերի 7-8-ը Թեքեյան կենտրոնի «Յ. եւ Ս. Արզումանեան» ...ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած ...ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎՐԱՑԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ ՄԻԿՈՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Գաբոնե» պատկերասրահը 2007-ը եզրափակում է խմբակային աշխատանքների ցուցադրությամբ, որոնց մեջ նաեւ նախորդ ցուցահանդեսի հեղինակի՝ Թենգիզ Միկոյանցի մի քանի գործերով: Նրա անհատական ցուցահանդեսը Հայաստանում ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԳուցե ճիշտ է, որ մարդկանց կյանքում ամեն տեսակ վայրիվերո պահվածք բաժին է ընկնում տարվա վերջին ամսին: Հավանաբար դրանով պետք է բացատրել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի մարզական ստուդիայի վերջին ֆուտբոլային ...ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքն՝ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի ...ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել ...ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ...ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸԵթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ ...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԹՈՔԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

