
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ձեռքով դուռը փակելու նշան արեց: «Էրմենիստա՞ն», - զննող հայացքով հարցրեց: Գլխով արեցի, հետեւելով, թե ինչպես է ծխելով, մատները ծույլ ու դանդաղ շարժելով անձնագրիս մեջ տեղ փնտրում դրոշմանիշի տեսք ունեցող թուրքական վիզան սոսնձելու համար: Նկար՝ Հայերի կառուցած մեկ այլ շինություն
Սահմանային դարպասի մոտ սպասելիս աչքերս պաղել էին այն կողմի վրա՝ ապշահար բնապատկերի կտրուկ փոփոխությունից: Հայկական լեռնաշխարհի այդ հատվածը գրավելուց առաջ թուրքերն ասես երկար ժամանակ տնտղել էին ամբողջ տարածքը՝ ընտրելով ամենաընտիր ու բերրի հողերը: Դիմացից ձգվող այգում, կողքի-կողքի շարված խնձորենիների վերեւի ճյուղերը ծանրացել էին բերքի առատությունից: Թուրքերի ձեռքն այնտեղ չէր հասել: Դրանք քաղելու հնարը գտան մեզ դիմավորելու եկածները՝ գետնին ընկած խնձորները խփեցին վերեւի ճյուղերին ու թափված խնձորները հավաքելով եւ ուտելով մոտեցան ավտոբուսին, որի մեջ նստած մի խումբ վրացիների հետ արդեն 2 ժամ սպասում էինք Գյումրուց հրավիրված 2 հյուրերին: Վրացիների սիրտն էլ խնձոր ուզեց, բայց նրանցից ոչ մեկն այգի չմտավ: Հանեցին իրենց հետ բերած խնձորով լի տոպրակը. «Խնձոր ուզո՞ւմ ես»: «Այո, - ասացի, բայց այգու խնձորենուց»: Տանտիրոջ հանդգնությամբ մտա այգի եւ առաջին իսկ ծառի ճյուղերին ձգվելով՝ մի մեծ խնձոր պոկեցի ոչ ուտելու, այլ բույրը զգալու համար:
Ավտոբուսը Կարս շարժվեց մթնշաղին ու զրկվեցինք ճանապարհի բնապատկերի գեղեցկությունը վայելելուց: Դեմքս սեղմեցի պատուհանի սառը ապակուն այնքան, մինչեւ թանձր մթության մեջ կորան աղոտ նշմարվող բոլոր պատկերները: Այդ ճանապարհը լույսով անցանք հետդարձին՝ այնժամ հասկանալով ինչից էինք զրկվել: Նաիրյան հնամյա քաղաքում
«Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը: Աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են նաիրցիներ, - գուցե ՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ: Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երեւի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի եւ նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ, խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող...Էյֆելյան աշտարակին»: (Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի») Նկար՝ Առաքելոց եկեղեցու մուտքի մոտ թուրքերը փակցրել են հետեւյալ ցուցանակը. «Գմբեթի մզկիթ, կառուցված 937 թ., բացված 1084 թ.
Քարե այդ շինություններից քիչ բան է մնացել այսօրվա Կարսում՝ թուրքերը դրանք կամ քանդում են, կամ ներկում խայտաբղետ գույներով, կամ էլ՝ վերաշինում գեղագիտական իրենց ճաշակով: Հայերի կառուցած զարդաքանդակներով ու կամարներով սեւ բազալտե շենքերը քանդելու պատճառն, ըստ ամենայնի, դրանց վրա դրոշմված հայերեն տառերն են, ազգանունները, խորհրդանիշները: Քաղաքում շրջելիս հանկարծ աչքդ ընկնում է տների կամարներին՝ մեկի վրա Ա տառ է փորագրված, մյուսի վրա՝ Ձիթողցյան, երրորդի վրա մեկ այլ անուն: Այդ տները հեռու են Առաքելոց եկեղեցուց, այսինքն՝ քաղաքի սրտից, իսկ դա նշանակում է, որ հին Կարսը բավականին ընդարձակ է եղել: Հիմա այն դարձել է տիպիկ արեւելյան գավառական քաղաք՝ խայտաբղետ, անարվեստ, շրջապատին խորթ եւ օտար 4-5 հարկանի տներով: Հայերի կառուցած շինությունները ներկայացվում են որպես ռուսների կառուցածներ: Հայերի մասին ոչ մի խոսք՝ Բերդը, Վարդանի կամուրջը, թանգարանի վերածված քարվանսարաները, ո՞վ գիտե, գուցե նաեւ Առաքելո՞ցը, արժեքավոր ամեն ինչ Կարսում կառուցել են «ռուսները»:
Քաղաքի պատմությունը սկսելուց առաջ էքսկուրսավարը նախ թուրքերենով պարզեց, թե արդյոք՞ հյուրերի մեջ հայ կա: Ինձ հայտնաբերելուց հետո, իր անգլերեն խոսքին պաթետիկ հնչերանգ տալով ընդամենն ասաց, որ Կարսը հին քաղաք է: Հետո միանգամից անցավ ռուս-թուրքական պատերազմին՝ ամեն երրորդ նախադասության մեջ ակնարկելով «թուրքական քաղաքակրթության» ու «ռուսական բռնազավթման» մասին: Նրա շինծու մեկնաբանություններից ինձ փրկեց Առաքելոց եկեղեցին. ավտոբուսը կանգ առավ նրանից քիչ հեռու գտնվող նորաբաց պատկերասրահի մոտ: Հյուրերը գնացին թուրք նկարիչների աշխատանքները դիտելու, իսկ ես վազեցի դեպի քաղաքի այդ հրաշալիքը՝ Առաքելոցը տեսնելու:
Եկեղեցուց քիչ վերեւ Կարսի բերդն է՝ թուրքական դրոշը վրան: Մեզ այնտեղ չուղեկցեցին, որովհետեւ գետինը սառած էր: Մի քանի հոգով Բերդի բարձունքը նվաճեցինք կեսօրին, չիմանալով, որ Կարսում մութը շուտ է իջնում՝ ժամը 16-ին արդեն մթնշաղ է: Այդպես
է, որովհետեւ կյանքն այնտեղ ընթանում է Անկարայի ժամանակով: Բերդից երեւում է ամբողջ քաղաքը, հատկապես հին Կարսը, ձախից՝ Արագած լեռը: Ներքեւում «ջրի թաղն» է՝ քարաշեն մանր տներով, փլված քարվանսարաներով, որտեղ Կարսի այսօրվա բնակիչները պահում են ընտանի կենդանիներ, թռչուններ: Վարդանի կամրջից կեսօրին կարելի է երկար դիտել, թե ինչպես են իրենց տիրոջ հսկողությամբ գետում խունջիկ-մունջիկ լող տալիս Կարսի խորհրդանիշը համարվող սագերը: Քաղաքի տարբեր մասերում կարելի է հանդիպել գառների ու ոչխարների հետ զբոսանքի դուրս եկած մարդկանց: Կենտրոնական փողոցներում ամենից շատ աչք են ծակում պանիր ու մեղր վաճառող խանութները՝ պանրի խոշոր կտորներով, մեղրամոմերով:
Կարսն ունի 110 հազար բնակչություն, հարակից բնակավայրերը ներառյալ՝ 360 հազար: Քաղաքը զարգացնելու համար քաղաքապետը Ստամբուլից հրավիրում է տարբեր մասնագետների: Նրանցից մեկին՝ Սաբինա անունով դաշնակահարուհուն հանդիպեցինք «Քայաբաշի» ռեստորանում: Դասավանդում էր, ինչպես ինքն ասաց, Կարսի կոնսերվատորիայում, երբեմն էլ քաղաքապետի հյուրերի համար նվագում էր ռեստորաններում: Թուրքիա էր եկել Բաքվից՝ մայրը ռուս էր, հայրը՝ ադրբեջանցի: Նկար՝ Անիի Առաքելոց եկեղեցու մոտ
Կարսի կենտրոնական փողոցներից մեկում աչք էր ծակում «Ղարաբաղ» հյուրանոցը, իսկ մեկ ուրիշ հյուրանոցի՝ «Սիմերի» դիմաց Հեյդար Ալիեւի կիսանդրին էր: Փառատոնի գրեթե բոլոր հյուրերին տեղավորել էին վերջին հյուրանոցում:
Մեզ սպասարկող ռեստորաններում հիմնականում աշխատում էին երիտասարդ տղաներ՝ մատուցողին անհրաժեշտ մի քանի անգլերեն բառ անգիր արած: Բարեկիրթ երեւալու նրանց ձգտումը երբեմն զավեշտի էր հասնում՝ դիմացիցդ վերցնում էին ճաշիդ ափսեն եւ ասում՝ «Ինջոյ յոր միլ», այսինքն՝ «Վայելեք ձեր կերակուրը»: Իսկ երբ որեւէ բան էիր պատվիրում, ձեռքով սպասելու նշան էին անում, գնում-բերում էին իրենց «անգլիախոս» գործընկերոջը, որն էլ մի կերպ հասկանալով ուզածդ, մոտ կես ժամից բերում ու ժպտալով դնում էր սեղանին: Սառույց սիրող սերբ կինոքննադատը սպասման տանջանքից ազատվելու համար թուրքերեն մի քանի բառ էր սովորել՝ «բո՜ւզ, բո՜ւզ», ամեն անգամ սառույց խնդրելիս կանչում էր նա ու մի քանի րոպեից ստանում: «Բոլերո»
Այդպես էր կոչվում Կարսի գիշերային այն ակումբը, ուր ամեն երեկո, մինչեւ ուշ գիշեր, փառատոնի հյուրերին մատուցում էին խմիչք, երաժշտություն, երգ ու պար: Գալիս էին գնչուական երգեր երգող հունգարացիներ, կովկասյան պարեր պարող տեղացիներ, եվրոպական ու հայկական դեմքերով ջազմեններ եւ ուրիշներ: Քանի որ կինոփառատոնի բացման արարողությունը բաց էինք թողել ուշանալու պատճառով, որոշեցինք ընթրիքից հետո գնալ այնտեղ՝ ծանոթանալու «տեղական» մշակույթին: Այդպես էլ հայտարարվեց՝ «լոկալ մյուզիք», այսինքն՝ տեղական երաժշտություն ու հնչեցրին «Հա՜յ, Նարե, Նարե» երգը՝ ականջ խլացնող բարձրությամբ, հետո շուրջպար բռնեցին՝ քոչարիանման պարեղանակի տակ, իսկ վերջում մեջտեղ եկավ «կովկասյան» պարերի համույթը: Եվ այդ ամենը եվրոպացիներին հրամցվեց որպես «ազգային մշակույթ»: «Գո՜ւդ, գո՜ւդ, է՜քսելանտ», իրար նայելով ասում էին «թուրքական» արվեստով հիացած եվրոպացիները: Նկար՝ Անիի Առեւտրի պազատի մուտքը
Այդ օրվա համերգին վրացիները ներկա չէին: Նրանց արձագանքը լսեցի երկու օր անց՝ «Լա՞վ են պարում» հարցրեցի վրաց կինոդերասան Գեորգիին: «Սարսափելի է, վրացական պարերը ներկայացնում են որպես կովկասյան: Գոնե թող հայտարարեն, որ դրանք վրացական են ու կատարեն առանց աղավաղելու», բղավեց նա՝ զայրույթից կարմրած ու քրտնած դեմքը սրբելով: «Մի՚ նեղվիր, ես քեզ լավ եմ հասկանում», ասացի: Նրանից խլել եւ աղավաղել էին իր ազգային պարը, իսկ ինձանից՝ մի ամբողջ երկիր ու վերածել աղբանոցի: Տհաճ զրույց Կարսի հոգեբանի հետ
Ամեն ինչ հաշտ ու խաղաղ էր մինչեւ այն պահը, երբ ճաշի ժամին հայտնվեցի այն սեղանի շուրջ, որտեղ նստած էր Կարսում աշխատող թուրք հոգեբաններից մեկը՝ միջահասակ, գիրուկ մի մարդ: Սերբերը նրանից հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ է Կարսում ինքնասպանների թիվն ավելի մեծ, քան Թուրքիայի մյուս քաղաքներում: Նա պատմում էր, որ իրեն ամեն օր այցելում են հոգեկան լարումներից տառապող մոտ 15 երիտասարդ կին ու տղամարդ: Նրանց այդ վիճակի է հասցրել հարստանալու տենչը՝ 15-20 տարեկան աղջիկները պատրաստ են ամեն ինչի՝ իրենցից 30 տարով մեծ հարուստ տղամարդկանց հետ ամուսնանալու համար, իսկ անհաջողության դեպքում ընկնում են ծայրահեղ հուսահատության մեջ: Հետո զրույցի թեման փոխվեց, խոսեցին Կարսի կարպետներից, որոնց մասին հոգեբանը գաղափար անգամ չուներ: Սերբերին ասացի, որ հայկական կարպետները շատ ինքնատիպ են եւ առաջարկեցի դրանք գնել Հայաստանում: Հոգեբանը դեռ չգիտեր որտեղից լինելս: Մի պահ հեռացա սեղանից, իսկ մոտենալիս լսեցի սերբ կինոքննադատի խոսքը՝ «Հայերի մասին վատ բան մի խոսիր, նա Հայաստանից է»: Այդ լսելուն պես, կերակրի պատառը բերանում, կատաղությունից աչքերը կկոցելով ու գլուխը ցնցելով հոգեբանն ասաց՝ «Հայաստանում ոչ մի թուրք չկա, իսկ մեր երկրում հայեր են ապրում: Ձեր նախագահ Քոչարյանը ֆաշիստ է: Դուք խաղաղություն չեք ուզում: Լեւոն Տեր-Պետրոսյանը հաճելի մարդ է: Ես շատ հայ ընկերներ ունեմ, բայց դուք խաղաղություն չեք ուզում»: Դիմացիս պատուհանից երեւում էր Հեյդար Ալիեւի կիսանդրին՝ «Իսկ գուցե Ալիե՞ւն էր ֆաշիստ», ասացի: Նրա դեմքն ավելի լարվեց, քանի որ այդպիսի պատասխան չէր ակնկալում: Հետո մեղմ տոնով ավելացրեցի՝ «Լսեք, այստեղ քաղաքական հարցեր շոշափելու տեղը չէ, փոխեք խոսակցության թեման»: Հոգեբանի կարիք ունեցող հոգեբանը, սակայն, կորցրել էր ինքնատիրապետումը եւ իր հազիվ ըմբռնելի անգլերենով բղավեց այնքան, մինչեւ հասավ Հայոց ցեղասպանությանը՝ «Ոչ մի ցեղասպանություն չի եղել, ամեն ինչ սուտ է, դուք եք հնարել: Պատերազմ է եղել ու վերջ, երկու կողմից էլ մարդիկ են զոհվել: Իմ պապերին էլ հայերն են սպանել»: Այստեղ արդեն համբերությունս սպառվեց. «Վերջ տվեք, դուք պարտավոր եք ընդունել ճշմարտությունը, այլ ոչ թե արդարանալ՝ պատմություններ հորինելով»: Այս խոսքերիս վրա նա կատաղած վեր կացավ տեղից, թուրքերեն ինչ-որ բան ասաց, հավանաբար հայհոյեց ու գնաց: Այդ պահին շատ ափոսացի, որ թուրքերեն չգիտեմ: Նկար՝ Վանա լիճը, Աղթամար կղզին եւ Սուրբ Խաչը
Այդ զրույցից մեկ ժամ առաջ եղել էի Անիի ավերակներում, իսկ մի քանի ժամ անց գնացի դիտելու փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկած թուրքական «Թաքնված դեմքեր» գեղարվեստական նոր ֆիլմը: «Դաժաններ, մարդասպաններ», բղավում էր ֆիլմի հերոսուհին: Սիրած տղայից հղիանալու համար նա հետապնդվեց հորեղբոր կողմից այնքան, մինչեւ սպանվեց նրա իսկ կրակոցից՝ իր փոքրիկ դստեր աչքերի առջեւ: Կանանց եւ երեխաներին «պատվի համար» սպանելը Թուրքիայում օրենքով թույլատրելի է եղել մինչեւ անցած տարի:
Ֆիլմը դիտելիս գլխիս մեջ պտտվում էր այն միտքը, որ հայ սպանելը թուրքերի համար նույնպես պատիվ է եղել եւ՝ է: Կարսի կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագիրը՝ «Դրսեցիները» վերնագրով, նվիրված էր Հրանտ Դինքի հիշատակին: Անիի ավերակներում
Հուզիչ է, անասելի հուզիչ Անիի ավերակներում լինելը: Նրա որբ եւ անտերունչ տեսքը թախծալի է, բայց նաեւ ոգեշնչող, գոտեպնդող՝ իր անկրկնելի վեհությամբ եւ երկնաձիգ հպարտությամբ, պարիսպների ամրությամբ, Մայր տաճարի եւ ավերված մյուս եկեղեցիների սքանչելիությամբ, 5 հազարամյա քարանձավների խորհրդավորությամբ, Ախուրյան գետի խուլ շշունջով... Անին քեզ հուշում է, որ իր քաղաքական ու մշակութային հզորության թուլացումից հետո հայ մարդու ոգեղեն ուժը հետզհետե նվաղել է այնքան, որ այլեւս անկարող է եղել պատնեշ դնելու վայրագ ցեղերի բռնությունների առաջ: Բռնել է գաղթի ճամփան, մորթվել՝ իր երկիրը թողնելով բարբարոսներին:
Հայ մարդու մտքի եւ ոգու ամբողջ զորությունը զգում ես Անիում:
Անին հուզել էր նաեւ օտարներին: «Անին տեսնելուց հետո այլեւս չեմ զղջում, որ եկա մասնակցելու այս փառատոնին: Այնքան ազդեցիկ էր, տպավորիչ՝ եգիպտական բուրգերի պես», ասաց փարիզաբնակ ռումինացի պրոդյուսեր Դանը:
«Հիմա համոզվեցինք, որ Անին հայկական քաղաք է եղել», ասաց ռումինացի լրագրող Սիմոնան: «Անմոռաց տպավորություն էր: Անիից քար եմ տանում, որ միշտ նայեմ ու հիշեմ», ասաց սերբ կինոքննադատը: «Հայ մարդու համար դժվար պիտի լինի այստեղ գալը եւ այս ամենը տեսնելը: Այդպես չէ՞», ասաց անգլիացի կինոբեմադրիչ Մեգին: «Այո, ասացի, ավելի ծանր է, քան պատկերացնում էի»: Կինոփառատոնի օրերին դա միակ էքսկուրսիան էր, որի համար պահանջվել էր 3 ավտոբուս: Ծովակ Հյուսիսոն, այժմ՝ Չելդեր լիճ
Հայկական լեռնաշխարհում գտնվող այս լիճը հոլանդացի կինոքննադատ Փիթերի աչքին շատ մեծ երեւաց, չնայած որ լճի եզրագծերը հեռվից տեսանելի էին: Լճի ափին թուրքերը կառուցել էին անշուք մի շինություն՝ թուրքական դրոշը պարտադիր վրան, որի երկրորդ հարկում հյուրերին մատուցեցին դեղին ձուկ: Բոլորը տարվեցին համեղ ձուկը վայելելով:
«Եկեք խմենք Անիի կենացը, որ Անին նորից Հայաստան դառնա», առաջարկեցի դիմացս նստած գյումրեցիներին: «Ըդիկ էլ չի էղնի, մոռացի», ասացին նրանք, բայց խմեցին Անիի կենացը: Ասացի. «Եթե բոլոր հայերը ցանկանան մաքուր եւ անեղծ հավատով, անպայման կլինի»: Այնքան ոգեշնչված էի խոսում, որ քիչ հեռու նստած վրացիները ուշադիր ինձ էին նայում, հավանաբար հասկացել էին խոսքերիս իմաստը: Նրանց հետ էր օպերատոր բատոնո Գեորգին, որը Մոսկվայում սովորել էր Ալբերտ Յավուրյանի հետ: Շատ վշտացավ, երբ հայտնեցի Յավուրյանի մահվան լուրը: Այդքան հայասեր վրացու դեռ չէի հանդիպել, լավ գիտեր մեր պատմությունը, ճանաչում էր մշակույթի հայտնի գործիչներին: Երբ իմացավ Վանա լիճ գնալու մտադրություն ունեմ, ասաց. «Իմ կողմից ողջունիր Ախթամարին»: Սարիղամիշ
Նոյեմբերին այստեղ արդեն ցուրտ ձմեռ էր՝ Սարիղամիշի ընդարձակ ու փարթամ ձյունածածկ անտառների հոյակապ բնապատկերով: Բնակիչները՝ քրդերը կամ թուրքերը, անխնա հատել եւ անտառի դիմաց երկար շարքով դարսել էին հաստաբուն ծառերի գերանները: Ավտոբուսը մեզ մոտեցրեց մերձակա նորակառույց «Թոփրակ» հյուրանոցին: Ամերիկաբնակ մեծահարուստ թուրքը Սարիղամիշի առողջաբեր անտառների կողքին կառուցել էր իր անունով հյուրանոց, իսկ վերեւում՝ դահուկասահքի տանող ճոպանուղի: Ռուսախոս մի քուրդ ասաց, որ Թոփրակի ստեղծած բարիքներից ամենից շատ օգտվում են ռուս մեծահարուստները՝ տարվա գրեթե բոլոր ամիսներին, հատկապես ձմռանը, հյուրանոցը լի է նրանցով:
Փառատոնի հյուրերից մի քանիսը սկզբում հիացան հյուրանոցի ինտերիերով, ճոպանուղով, հետո մոտ 6 ժամ նստեցին ներքեւի սրահում վառվող բուխարիկի կողքին ու քնեցին՝ ձանձրույթից հորանջելով: Թարմացան միայն ընթրիքի ժամին, երբ քուրդ աղջիկները շուրջպար բռնեցին հյուրանոցի ռեստորանում: Իգդիր, Բայազետ, Վան
Բարի մարդու համբավ ունեցող Կարսի քաղաքապետը՝ ազգությամբ քուրդ Նայիֆ Ալիբեյօղլուն, մեր հանդեպ եւս բարեհոգի եղավ: Փառատոնի տնօրեն Բաշակ Էմրեից իմացել էր Վան գնալու փափագիս մասին ու կարգադրել էր մեքենա տրամադրել՝ ճանապարհի անվտանգությունը ապահովելով: Այդ օրը հյուրերի համար նախատեսված էր էքսկուրսիա դեպի Բայազետ՝ հայկական ամրոցի վրա կառուցված Իշակ փաշայի սարայը տեսնելու:
Հայկական բերդերն ու ամրոցները ավերելով, վերաշինելով ու մզկիթ դարձնելով թուրքերը փորձում են քոչվորության փոշին իրենց վրայից թափ տալ, բայց հայտնվում են անհեթեթ վիճակում, որովհետեւ օտարներից շատերը գիտեն, որ շրջում են Արեւմտյան Հայաստանում: Նույն հարցերն են հնչում բոլոր քաղաքներում՝ հայերի՞նն է, հայկակա՞ն է: Ամենաշքեղ մզկիթով անգամ հնարավոր չէ խաբել օտարին, խավարամտության ժամանակներն անցել են, սակայն Թուրքիան վերջին ջղաձգումներն է անում իր ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու: Նորակառույց ամեն ինչ այնքան խորթ է եւ օտար Հայկական լեռնաշխարհին: Վան տանող ճանապարհին տեսնում ես պատկերներ՝ բնորոշ միայն քոչվորական կյանքով ապրող ցեղերին: Իգդիր քաղաքի միջով անցնելիս ուզում ես փակել աչքերդ՝ գոմանման տները չտեսնելու համար:
Ամբողջ ճանապարհին բնությունն ասես խոսում է հետդ, կարոտից մորմոքում, որովհետեւ քոնն է, հարազատ է: Բայազետից դուրս գալիս մի խենթացնող տեսարան բացվեց. ձյունապատ հսկան էր մեր առջեւ՝ Մեծ Մասիսը, այնքան մոտ, ասես ուր որ է պիտի փարվեինք նրա լանջին:
Մայրամուտ էր, երբ Վանա լիճն իր աներեւակայելի գեղեցկությամբ բացվեց մեր առջեւ. դա ամենասքանչելի պատկերն էր, որ երբեւէ տեսել էի իմ կյանքում, Մեռյալ ծովից հետո: Աղթամարն ու Սուրբ Խաչը հեռվից նշմարելով անկարող ես զսպել արցունքներդ: Անկարելի է արտահայտել այն ապրումները, որ ունենում ես երկնքից պոկված այդ գանձը տեսնելիս:
Վանա լճի երկնափայլ ջրերն ասես մաքրագործում են, Ախթամարը բացում է հոգուդ թեւերը, իսկ Սուրբ Խաչը մոտեցնում է երկնայինին: Ու հասկանում ես, որ առ այսօր դու ես այս հրաշալիքի իրական տերը, որովհետեւ բացի քեզնից ուրիշ ոչ ոք չի համբուրում Սուրբ Խաչի քարերը, չի տալիս իր հոգու սերը, չի հեռանում առհավետ սրտի մեջ պահած: Կարս-Երեւան
- Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ. 4Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ այլ երկրների հարյուրավոր լրատվամիջոցներ արձագանքեցին իմ «Հայերը արդարություն են պահանջում եւ ոչ թե սոսկ ճանաչում» հոդվածին, գրում է «Կալիֆոռնիա ...ՎՐԱՑ ՕԼԻԳԱՐԽ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Հ.Վրաց օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու քանիցս հետաձգված ժամանումը Թբիլիսի վերջապես կարող է իրականություն դառնալ, եւ դա ոչ լրացուցիչ երաշխիքների հաշվին, որ ակնկալում էր հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում ...ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատախազության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ոստիկանության ծառայության պետի պաշտոնը: ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՔՎԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը: Նշվել է, որ մինչեւ համապատասխան ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆախորդ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին քաղխորհրդի բոլոր անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարածքային ղեկավարները, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի հասարակությանն այսօր կարելի է համեմատել ավազե ժամացույցի հետ: «Հայացք» ակումբին հյուրընկալված էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, ավազե ժամացույցի է նմանվում հասարակությունը իշխանության ...«ՀԴԿ-Ն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔաղաքականությանը դեռեւս դիտորդի տեսանկյունից նայող, նախընտրական քարոզարշավին, զարգացումներին ու թոհուբոհին անկիրք վերաբերվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ «Փաստարկ» ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ 22 ՏՈԿՈ՞Ս
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ «Գելափի» հարցումների, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, չնայած նա չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, կազմում է ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` «Խայաթա» ասորիների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ
Դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմումի հիման վրա «ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 18-ի թիվ 1/1526 Ա որոշման համաձայն, գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՆՈՐԱԳԱՎԻԹ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը: Դեկտեմբերի 17-ի ԿԲ խորհրդի ...4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար երեկ արժանահիշատակ օր էր: Նման շենքերում ապրող 210 ընտանիքներ նոր բնակարանների սեփականատերեր դարձան: Նրանք կբնակվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ...ԶՀԳ ԵՌԱՄՍՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) համագործակցության հուշագիր ստորագրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը, մեծացնել արտահանման ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի համար, քանի որ բնակչության 26,5 տոկոսը կամ ավելի քան 850 հազար մարդ աղքատ է, իսկ նրանցից 130 հազարը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալները երեկ ներկայացվեցին Ազգային ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ4 հայկական ձեռնարկություններ ալմաստի հումք կստանան ռուսական ալմաստների արդյունահանման խոշորագույն ընկերությունից՝ «Ալռոսայից»: Դրանք են Հայկական ադամանդագործական ընկերությունը՝ DCA-ը, «Դայմոտեք», «Արեւակն» ...ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. Ծ.Վիեննայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Affiris GmbH» դեղագործական ընկերության նորաստեղծ «ADO1» պատվաստանյութը «Թոմսոն Սայնթիֆիկ» որակավորման միջազգային գործակալության կողմից ճանաչվել ...ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ
Պ. Ք.Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվեստի թանգարանի պահոցից գողացել են Պաբլո Պիկասոյի «Սյուզաննայի դիմանկարը» կտավը, որը նրա հանրահայտ գործերից է: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նույն օրը թանգարանից ...ՌՈԲԵՐՏ ԵՎ ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ
Մ. Բ.Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» թերթում զետեղված հայտարարությունը տեղեկացնում է, որ Թեքեյան մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպությամբ դեկտեմբերի 7-8-ը Թեքեյան կենտրոնի «Յ. եւ Ս. Արզումանեան» ...ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած ...ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎՐԱՑԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ ՄԻԿՈՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Գաբոնե» պատկերասրահը 2007-ը եզրափակում է խմբակային աշխատանքների ցուցադրությամբ, որոնց մեջ նաեւ նախորդ ցուցահանդեսի հեղինակի՝ Թենգիզ Միկոյանցի մի քանի գործերով: Նրա անհատական ցուցահանդեսը Հայաստանում ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԳուցե ճիշտ է, որ մարդկանց կյանքում ամեն տեսակ վայրիվերո պահվածք բաժին է ընկնում տարվա վերջին ամսին: Հավանաբար դրանով պետք է բացատրել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի մարզական ստուդիայի վերջին ֆուտբոլային ...ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքն՝ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի ...ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել ...ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ...ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸԵթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ ...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԹՈՔԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

