
ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է
Այսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել քո տիրույթներում, ներսումդ փնտրել սովորական թվացող, բայց հավերժ տրվող հարցերի պատասխանը. ասենք` ինչո՞ւ ես հենց հայ ծնվել, ինչո՞ւ ես մարդու այս, եւ ոչ մի ուրիշ տեսակը, ինչո՞ւ ես նկարչուհի: ՓԱՇԱՅԱՆ ՆԱՐԳԻԶ Հ.«Մտորում» 1987թ.60x80, կտավ, յուղ. - Պատասխանները գտնո՞ւմ ես:
- Ես բոլոր հարցերին ուզում եմ յուրովի պատասխանել: Տիեզերքից եկող ողջ ինֆորմացիան, իհարկե, հնարավոր չէ ընկալել: Հարցերի պատասխանը որպես մտածող մարդ այլ կերպ եմ գտնում, կտավի վրա որպես արվեստագետ `այլ կերպ. միանում են ենթագիտակցության տարբեր շերտերը: - Ո՞ւմ համար ես նկարում, կոնկրետ հասցեատիրո՞ջ` արվեստասերի, նկարելու ժամանակ դիտողի ու նրա հետ հաղորդակցության մասին մտածո՞ւմ ես:
- Ճիշտն ասած առաջին պահին` չէ. նախ ինքդ քեզ ես փորձում բացահայտել կտավի վրա, քո մտքերը, հույզերն ու վերաբերմունքն ես փոխադրում այնտեղ: Հետո արդեն, երբ նկարի ոգու մեջ խորանում ես` գալիս են նաեւ այն մտքերը, որ նկարը այլ մարդկանց հետ հաղորդակցման միջոց է, նաեւ` այլ մարդկանց հասկանալի լինելուն ես ձգտում: ՓԱՇԱՅԱՆ ՆԱՐԳԻԶ Հ.«Կոմպոզիցիա» 2003թ.35x47 կտավ, յուղ. - Սովորական հայ մարդը չի՞ հեռացել արվեստից` բանաստեղծությունից, նկարչությունից, լուրջ երաշժտությունից:
- Եթե մեր օրերի մասին ենք խոսում` բոլորը հացի խնդիր լուծելու մասին են մտածում, հոգեւոր սննդի մասին մոռացել են: Բացի արվեստագետներից երեւի մնացած մարդիկ ժամանակ չունեն, նրանց առօրյան թույլ չի տալիս ավելի հետաքրքրվել արվեստով, բայց չեմ կարծում, որ տեւական ժամանակ հնարավոր է առանց հոգեւոր սննդի: - Էսօրվա հայ նկարիչը կարողանո՞ւմ է հասնել նոր ինֆորմացիաների հետեւից, կարողանո՞ւմ է հաղորդակցվել այս պահին աշխարհում ստեղծվող արվեստի հետ:
Ժամանակակից արվեստը չես համեմատի սովետականի հետ, որովհետեւ մտածելակերպն է տարբեր: Գիտեք` ազատությունը մեկի վրա կարող է բարերար ազդեցություն ունենալ, մյուսի համար` քայքայիչ: Կախված է նրանից, թե նկարիչը որքանո՞վ է տիրապետում մասնագիտությանը, ի՞նչ գաղափարներ ունի, ինչ ուղղություններ եւ ոճ է որդեգրել, ինչ ընկալումներ ունի. այսինքն` ամեն ինչ խիստ անհատական է` նայած ձգտումներին, սակայն մի բան ակնհայտ է, մենք չենք կարող ներփակվել, հաղորդակցությունը հարստացնում է մեզ: - Հարցս ուրիշ կերպ տամ` հայ նկարիչը զարգացա՞ծ մարդ է:
- Նկարիչը մտավորական չլինել չի կարող:Մեծերից մեկի խոսքով պատասխանեմ. եթե մարդը մատիտ է վերցրել ձեռքը ու նկարում է` ուրեմն նա արդեն ինչ-որ բանի մասին մտածում է. նկարիչն ուղղակի չի կարող զարգացած մարդ չլինել, որովհետեւ այն նեղ շերտը, ով նախեւառաջ դիտում է նրա նկարները, ընտրանի`բազմակողմանի զարգացած շերտ է: Ու ինքն էլ հենց այդ շերտից է ու նրա պահանջները պետք է հաշվի առնի հայ նկարիչը: Սակայն հայ նկարչին այսօր շատ բան է խանգարում` ցուցահանդես կազմակերպելու համար նախ ֆինանս է պետք, դրսի աշխարհի հետ հարաբերվելու, գնալու-նրանցը դիտելու, քոնը նրանց ցուցադրելու համար ֆինանս է պետք, բացի այդ` դրսի աշխարհը պետք է դիտի, որ իմանա ինչ նկարչություն ունենք, ի՛նչ բարձր դպրոց, որն իր հետեւից նկարների վաճառք ու այդ նույն նկարչությունը զարգացնելու հնարավորություն կբերի: Հասկանո՞ւմ եք, Հայաստանում այսօր, հենց մեր ժամանակի մեջ ստեղծվող նյութական արվեստի հսկայական արժեքներ կան` մեր գեղանկարչությունը: Այդ նյութական արժեքները մի անկյունում ընկած կորչում են: Եթե «Ջերմուկից» կարելի է շահ ստանալ` հասարակ ջուրը վաճառելով, այսքան ստեղծագործություններ կան, հնարավոր չէ՞ մի քանի երկրներում ցուցասրահներ ունենալ, ներկայացնել հայ նկարիչներին, վաճառել նկարները` համ նկարիչների նյութական վիճակը լավացնելով, համ հայ նկարչությունն աշխարհին ճանաչելի դարձնելով, ինչու չէ` այդ վաճառքից նաեւ պետությանն օգուտ բերելով: Չէ որ աշխարհի որեւէ քաղաքում ներկայացված լինելով` հայ նկարչի ստեղծագործությունը պատմելու է նաեւ այն երկրի մասին որտեղ ստեղծվել է, պատմելու է Արարատի, Հայաստանի երկնքի ու հողի, հայ մարդու մասին, ով պատկերված է լինելու այդ նկարներում` մեր դեմքն է: Հայաստանում պարզապես հսկայական պրոդուկտ գոյություն ունի` երեւի Բաքվի նավթից շատ, ինչո՞ւ մնան ներքնահարկերում: Գոնե հայաշատ երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կարելի է, չէ՞, ցուցասրահներ ունենալ, ոչ թե արվեստանոցներ, այլ ցուցասրահներ, դա կարող են անել ոլորտով հետաքրքրվող գործարարները` իրենց շահն ունենալով: - Բայց մեր գործարարներին հետաքրքրու՞մ է մեր նկարչությունը` երկու-երեք Մասիսի պատկերով նկար առնելուց դենը:
Եթե նրանց լավ բացատրեն, նրանք զգան, որ դա բիզնեսի ձեւ կարող է դառնալ` գուցե եւ հետաքրքրվեն: Բայց այս գործում ավելի շուտ կազմակերպիչներ եւ պետության շագրգռություն է պետք, որ հայ նկարչությունը լայն վերնիսաժ ունենա, ներկայացված լինի ու շահ ունենա այս գործում: Անգամ մեր դեսպանատները պետք է այդ գործին խառնված լինեն: Թե չէ` նկարիչն է ու իր ներքնահարկը: - Հայ կին եւ հայ նկարչուհի լինելը մի առանձնահատուկ բա՞ն են: Տղամարդիկ ընդունո՞ւմ են հայ նկարչուհուն (խոսքը նախ հայ նկարիչ տղամարդու մասին է` մանավանդ, որ ամուսինդ` Դավիթ Պետրոսյանը նկարիչ է):
- Կին լինել ու հետն էլ նկարիչ` շատ բարդ բան է: Ինչպես ուրիշ ասպարեզներում` նկարչության մեջ եւս խոչընդոտներ կան կնոջ համար: Առաջին հերթին` որ կին ես, դա արդեն խոչընդոտ է: Այս իմաստով` կարելի է հարցնել տղամարդկանց. «Եթե դուք չէիք ուզում,որ կանայք գրագետ լինեն, մեր գլխից ժամանակին չվերցնեիք գլխաշորերը, չտայիք ուսման: Իհարկե, իմ անձնական կարծիքով` առհասարակ տղամարդիկ այնքան էլ չեն ողջունում իսկապես կրթված կանանց ներկայությունն իրենց կողքին եւ իրենց ոլորտներում, հատկապես` անսպասելի մասնագիտություններում նրանց չեն ընդունում, բայց ինձ համար նկարչությունը մի գրավիչ ասպարեզ է, եւ ուրախ եմ, որ հենց այս ասպարեզում հնարավորություն ունեմ ինքնարտահայտվելու: Բայց մեր ասպարեզում էլ հիմնական փայլը տղամարդկանցն է. եթե մի քիչ կողքից թույլ տվեցին` հայ կանայք էլ կերեւան, եթե ոչ` ապա շատ մեծ դժվարություններ ես ստիպված հաղթահարել: Գուցե պետք է նվաճե՞նք մեր բաժին փայլն ու ճանաչումը: Բայց իմ ասածն ընդհանրապես աշխարհի միտումներին է նախեւառաջ վերաբերում, հայ տղամարդիկ մեր տարածաշրջանում դեռ էլի ոչինչ` նախ մտածում են իրենց դուստրերին կրթության տալ, Արեւելքի շրջանակում էլ հայ կնոջ վիճակը համեմատած լավ է առաջընթացի եւ ինքնադրսեւորման առումով, մակարդակն ու ազատության աստիճանն էլ է բարձր, էլի փառք Աստծո, որ հայ եւ Հայաստանում ենք ծնվել: - Քաղաքական գործընթացներին հետեւո՞ւմ ես եւ ի՞նչ կարծիքի ես այս պահին տեղի ունեցողի վերաբերյալ:
- Էնպես, աչքի պոչով միայն:
Նախ ասեմ` ինձ դուր չի գալիս, որ քաղաքական գործիչների մեծ մասին մշակույթը ոչ միայն չի հետաքրքրում, այլեւ տեղյակ էլ չեն, թե ի՞նչ է կատարվում մշակույթի ասպարեզում: Դրանից նրանք դառնում են ավելի անհետաքրքրական, թվայնացած ու մի քիչ անհամ: Էլ չեմ ասում, որ երբ պետք է Հայաստանը ներկայացնել` առաջին հերթին սկսում են մշակույթից, հետո` գիտությունից, հետո նոր իրենց քաղաքականության մասին են խոսում: Չեմ հասկանում` եթե մեր մշակույթն այդքան ներկայանալի է, ինչո՞ւ ոչ մեկդ տեղյակ չեք` նկարիչը, գրողը, երաժիշտը ի՞նչ հոգով են նստում ստեղծագործելու, արդյո՞ք կարողանում են գոյատեւել: Եւ ինչո՞ւ` գնա մեռի, արի սիրեմ: Իսկ ընդհանրապես` մեծ կրքով չեմ հետեւում քաղաքական գործընթացներին: Օրինակ` եթե Լեւոնն ուզում է վերադառնալ, ուրեմն դա ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ է, ոչ Լեւոնին: Բայց կարծում եմ` ժողովուրդն էնքան խելացի է, որ նրան ոչ մեկը ոչ մի ձեւով չի կարող խաբել: - Մեդալներն արժանիների՞ն են տրվում, մեդալ տվողները ճի՞շտ են կողմնորոշվում:
- Նրանց, ում մեդալ են տալիս` նրանք մտածում են, որ ճիշտ են կողմնորոշվում: Գիտե՞ք, նկարիչների մեծ մասն արժանի է մեդալների, բայց տալիս են մեկ-երկուսին: Իսկ ի՞նչ է մեդալը` նախ գովազդի հիանալի միջոց է, հասարակությանը ներկայացված լինելու միջոց, իսկ իրական արվեստագետներին գնահատում է ժամանակը: Անհրաժեշտ հետգրություն: Նարգիզ Փաշայանի նկարչությունը հասուն ստեղծագործողի աշխարհ է, ավելի շուտ` մի քանի աշխարհներ, որովհետեւ նա, կախված նյութից եւ ներքին թելադրանքից` մերթընդմերթ նկարում է ձեռագիր դարձած մի քանի ոճերով, գույներով եւ ասելիքով: Նրան հատուկ է եւ ամուր-տղամարդկային շեշտադրումներով աբստրակտը, եւ մեղմ-կանացի գույներով գրաֆիկան եւ դարչնագույն ֆիգուրների աղոտ գծագրություններով սիմվոլների գեղանկարչությունը: Այս հերթագայությունը նրա նկարները դիտողին անընդհատ նորը հայտնաբերելու փաստի մասնակիցն են դարձնում: Նա մի քանի անհատական ցուցահանդես է ունեցել ՄԱԿ-ի Երեւանի գրասենյակում, Իրանում, Բելգիայում (ամուսնու հետ), Փարիզում եւ այլուր մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսներին: Այս պահին նկարչուհին իմի է բերում նկարները` նոր անհատական ցուցահանդես կազմակերպելու մտադրությամբ: Նրա նկարներից եւս ներկայացված են այն խորհրդի դատին, որը Հայաստանի նախագահի մրցանակի համար ընտրելու եւ ներկայացնելու է նկարչության ոլորտը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ. 4Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ այլ երկրների հարյուրավոր լրատվամիջոցներ արձագանքեցին իմ «Հայերը արդարություն են պահանջում եւ ոչ թե սոսկ ճանաչում» հոդվածին, գրում է «Կալիֆոռնիա ...ՎՐԱՑ ՕԼԻԳԱՐԽ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Հ.Վրաց օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու քանիցս հետաձգված ժամանումը Թբիլիսի վերջապես կարող է իրականություն դառնալ, եւ դա ոչ լրացուցիչ երաշխիքների հաշվին, որ ակնկալում էր հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում ...ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատախազության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ոստիկանության ծառայության պետի պաշտոնը: ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՔՎԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը: Նշվել է, որ մինչեւ համապատասխան ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆախորդ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին քաղխորհրդի բոլոր անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարածքային ղեկավարները, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի հասարակությանն այսօր կարելի է համեմատել ավազե ժամացույցի հետ: «Հայացք» ակումբին հյուրընկալված էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, ավազե ժամացույցի է նմանվում հասարակությունը իշխանության ...«ՀԴԿ-Ն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔաղաքականությանը դեռեւս դիտորդի տեսանկյունից նայող, նախընտրական քարոզարշավին, զարգացումներին ու թոհուբոհին անկիրք վերաբերվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ «Փաստարկ» ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ 22 ՏՈԿՈ՞Ս
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ «Գելափի» հարցումների, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, չնայած նա չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, կազմում է ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` «Խայաթա» ասորիների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ
Դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմումի հիման վրա «ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 18-ի թիվ 1/1526 Ա որոշման համաձայն, գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՆՈՐԱԳԱՎԻԹ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը: Դեկտեմբերի 17-ի ԿԲ խորհրդի ...4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար երեկ արժանահիշատակ օր էր: Նման շենքերում ապրող 210 ընտանիքներ նոր բնակարանների սեփականատերեր դարձան: Նրանք կբնակվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ...ԶՀԳ ԵՌԱՄՍՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) համագործակցության հուշագիր ստորագրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը, մեծացնել արտահանման ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի համար, քանի որ բնակչության 26,5 տոկոսը կամ ավելի քան 850 հազար մարդ աղքատ է, իսկ նրանցից 130 հազարը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալները երեկ ներկայացվեցին Ազգային ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ4 հայկական ձեռնարկություններ ալմաստի հումք կստանան ռուսական ալմաստների արդյունահանման խոշորագույն ընկերությունից՝ «Ալռոսայից»: Դրանք են Հայկական ադամանդագործական ընկերությունը՝ DCA-ը, «Դայմոտեք», «Արեւակն» ...ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. Ծ.Վիեննայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Affiris GmbH» դեղագործական ընկերության նորաստեղծ «ADO1» պատվաստանյութը «Թոմսոն Սայնթիֆիկ» որակավորման միջազգային գործակալության կողմից ճանաչվել ...ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ
Պ. Ք.Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվեստի թանգարանի պահոցից գողացել են Պաբլո Պիկասոյի «Սյուզաննայի դիմանկարը» կտավը, որը նրա հանրահայտ գործերից է: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նույն օրը թանգարանից ...ՌՈԲԵՐՏ ԵՎ ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ
Մ. Բ.Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» թերթում զետեղված հայտարարությունը տեղեկացնում է, որ Թեքեյան մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպությամբ դեկտեմբերի 7-8-ը Թեքեյան կենտրոնի «Յ. եւ Ս. Արզումանեան» ...ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած ...ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎՐԱՑԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ ՄԻԿՈՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Գաբոնե» պատկերասրահը 2007-ը եզրափակում է խմբակային աշխատանքների ցուցադրությամբ, որոնց մեջ նաեւ նախորդ ցուցահանդեսի հեղինակի՝ Թենգիզ Միկոյանցի մի քանի գործերով: Նրա անհատական ցուցահանդեսը Հայաստանում ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԳուցե ճիշտ է, որ մարդկանց կյանքում ամեն տեսակ վայրիվերո պահվածք բաժին է ընկնում տարվա վերջին ամսին: Հավանաբար դրանով պետք է բացատրել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի մարզական ստուդիայի վերջին ֆուտբոլային ...ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքն՝ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի ...ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել ...ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ...ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸԵթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.
- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

