
ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
Հեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքն՝ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն:
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը հայոց համար ունեցավ եւս մեկ բարեբեր նշանակություն. մինչ այդ Հայաստանը բարբարոս երկիր էր, իսկ փողը՝ վայրագության գործիք (սա ասում եմ հատկապես նրանց համար, ովքեր այսօր գայթակղություն ունեն վերանայելու քրիստոնեական արժեհամակարգը եւ հեքիաթ փնտրել նախաքրիստոնեության մեջ): Եվ ահա հենց նույն IV դարում Ներսես Մեծ եպիսկոպոսապետը, հավատքին հավատարիմ, երկրով մեկ կառուցեց բուժարաններ, հյուրատներ եւ բարեսիրական այլ հաստատություններ, դրանով հանդերձ հիմք դնելով փողի բնույթի ազնվացմանը: Այսինքն, բարերարությունը դարձավ քրիստոնեությունից բխած արդյունք եւ առայսօր՝ 17 դար շարունակ, մնացել է մեր հավատքի անքակտելի բաղադրյալը:
Պատմական տեսակետից մենք ունեցել ենք երեք խոշորագույն բարեգործական հաստատություն՝ Բաքվի «Սբ. Գրիգոր Լուսավորչի անվան հայոց մարդասիրական ընկերությունը» (1864թ.), Թիֆլիսի «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» (1881թ.) եւ 1906թ. Կահիրեում հիմնված «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը»: Անդրկովկասում բոլշեւիկյան կարգերի հաստատման, մասնավոր սեփականության վերացման, Առաքելական եկեղեցու գլխատման, հարափոփոխ նյութապաշտությունը (դիալեկտիկական մատերիալիզմ) դրոշ դարձնելու հետեւանքով առաջին երկու ընկերությունները 1921թ. ջախջախվեցին, իսկ հավատքն ու բարերարությունն արտաքսվեցին: Վտարանդվեց կապիտալի, բարեգործությամբ անմահանալու բազմադարյան մշակույթը: Այդ վտարանդի մշակույթն է, որ այսօր ներմուծվում է Հայաստան եւ, ի մասնավորի, դրսեւորվում Երեւան-Լոս Անջելես հեռուստամարաթոնի տեսքով:
Նոր մարաթոն կազմակերպելու առաջարկն ունի երեք միաշաղախված դրդապատճառ՝ քաղաքական, տնտեսական եւ ազգէական:
Նախ, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ կազմակերպական տեսակետից մարաթոնը ոչ միայն խոչընդոտների չի հանդիպի, այլեւ կհանդիսանա մեր երկու երկրների միջեւ բարիդրացիական, համերաշխական հարաբերությունների եւս մեկ դրսեւորում՝ անթաքույց քաղաքական ենթատեքստով:
Երկրորդ, մենք ոչ միայն չգիտենք ռուսաստանահայ համայնքի արդի իրավիճակը (սփյուռքահայ համայնքներով գիտականորեն առհասարակ զբաղվող չկա), այլեւ տարրական պատկերացում չունենք նրա տնտեսական ներուժի վերաբերյալ: Այնինչ պատմագիտորեն վաղուց ապացուցված փաստ է՝ հայոց առեւտրատնտեսական ներկայությունը Ռուսաստանի այժմյան տարածքում հաշվվում է VIII դարից, եւ մարաթոնը կնպաստեր թե վաղեմի ավանդույթների վերահաստատմանը, թե ներհամայնքային ինքնաճանաչողությանը, թե (ինչու ոչ) կխթաներ Հայաստանի հանդեպ ներդրումային նոր վերաբերմունքի որդեգրումը:
Քանի որ մեր առօրյայում համատարած բնույթ ունեն դիլետանտիզմը, զանազան ամբիոններից բարբառված ցնդաբանությունները, ապա նույն իրավիճակում չհայտնվելու համար փորձենք փաստարկել մեր առաջարկի հիմնավորվածությունը:
Տողերիս հեղինակը կատարել է, մեղմ ասած, դժվարին մի հետազոտություն՝ «Արդի Ռուսաստանի 100 լավագույն հայերը, բիզնես» վերնագրով երկլեզվյա կենսագրական հանրագիտարան հրատարակելու համար: Նման գործում հաջողելու համար պետք էր ունենալ առնվազն 150 թեկնածու (քանզի ինչ-ինչ պատճառներով ոմանք կարող են հրաժարվել գրքում ընդգրկվելուց), որոնց կյանքն ու գործունեությունն էլ հենց ուսումնասիրեցինք: Ընտրություն կատարելիս նախապատվություն ենք տվել՝ ա/ ընկերությունների խմբերի նախագահներին եւ ընկերությունների գլխավոր տնօրեններին, այսինքն բացառապես առաջին դեմքերին, մի կողմ թողնելով տեղակալներին, զանազան դեպարտամենտների ղեկավարներին եւ այլ բարձրադիր մենեջերներին, բ) Հայաստանի հետ սերտ առնչություններ ունեցողներին, գ) Ռուսաստանում բարեգործությամբ զբաղվողներին, դ) կին ձեռնարկատերերին: Աշխարհագրական առումով ընդգրկումը հայերի համար «դասական» հարավից մինչեւ Մուրմանսկ է, Կալինինգրադից՝ Մագադան: Պատկերը, որ ստացանք, պարզապես հպարտալից զարմանալի է...
Հայապատկան բիզնեսում գերիշխում է 4 հիմնական ճյուղ՝ ֆինանսավարկային ու բանկային ոլորտը, ապահովագրական գործը, առաջավոր տեխնոլոգիաների ասպարեզը, շինարարական բնագավառը, այսինքն այն տարատեսակները, որոնք պահանջում են բարձր մտապաշար ու կրթվածություն, կազմակերպչական անուրանալի ձիրք:
Հայ ձեռնարկատերերին կարելի է բաժանել 3 ենթախմբի՝ Ռուսաստանում ծնվածներ, ԱՊՀ երկրներից սերողներ եւ հհշական խմբակապետության շրջանում Հայաստանից արտագաղթածներ:
2005թ. ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակեց երկրի 500 ռուբլային միլիարդատերերի վարկանիշային աղյուսակ, որտեղ 8 տեղ զբաղեցնում էին հայերը: Նրանք էին՝ «Ռոսգոսստրախ» ապահովագրական խոշորագույն ընկերության նախագահ եւ «Ռոս բանկի» սեփականատեր, 1971թ. Մոսկվայում ծնված Դանիլ Խաչատուրովը (կարողությունը՝ 1,3 մլրդ դոլար, 48-րդ տեղ), «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ, 1968թ. Երեւանում ծնված Ռուբեն Վարդանյանը (960 մլն դոլար, 63-րդ տեղ), «Բորոդինո» հոլդինգի նախագահ, 1966թ. Երեւանում ծնված Տիգրան Ներսիսյանը (490 մլն դոլար, 108-րդ տեղ), «Դաեվ պլազա» եւ «Ցենտուրիոն» ընկերությունների բաժնետեր, ՌԴ Պետդումայի պատգամավոր, 1965թ. Մոսկվայում ծնված Աշոտ Եղիազարյանը (200 մլն դոլար, 262-րդ տեղ), «Կոպեյկա» պարենային խանութների ցանցի 10%-ի բաժնետեր, 1975թ. Մոսկվայում ծնված Արտյոմ Խաչատրյանը (110 մլն դոլար, 404-րդ տեղ), «Տրաստ» բանկի գործադիր փոխտնօրեն, 1960թ. Երեւանում ծնված Արտաշես Թերզյանը /110 մլն դոլար, 413-րդ տեղ/, «Ցենտրալ պարտներշիպ» կինոպրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն, 1959թ. Կազանում ծնված ու Երեւանում բարձրագույն կրթություն ստացած Ռուբեն Դիշդիշյանը (100 մլն դոլար, 440-րդ տեղ) եւ «Լուկօյլ» նավթարդյունաբերական ընկերության փոխնախագահ, 0,1%-ի բաժնետեր, 1959թ. Գրոզնիում ծնված Ջիվան Չելոյանցը (90 մլն դոլար, 467-րդ տեղ):
Այստեղ հարկ է մի վերապահում անել. վարկանիշային աղյուսակը որքան էլ հետաքրքրական, որքան էլ հիմնված լինի որոշակի տնտեսագիտական մեթոդաբանության վրա, այդուհանդերձ դրա ճշգրտությունը խիստ մոտավոր է (քանզի թեկուզ կենցաղային մակարդակով դուք չեք կարող ստույգ իմանալ, թե ձեր կողքի հարեւանի տարեկան եկամուտը որքան է): Դա է պատճառը, որ երբ լրագրողը Դ. Խաչատուրովին հարցնում է, թե ինչպես կմեկնաբանի 1,3 մլրդ դոլար թիվը, նա ժպտում է՝ որտեղի՞ց են վերցրել այդ թիվը: Հարցին՝ շա՞տ է, թե՝ քիչ, ծիծաղում է ու չի պատասխանում:
Այդուամենայնիվ, վարկանիշային աղյուսակները որոշակի տեղեկատվություն տրամադրում են: Ռուսական մամուլում հրապարակվել են այլ աղյուսակներ եւս, որոնցում տեղ են գտել «ՌԵՍՕ-Գարանտիյա» ապահովագրական ընկերության սեփականատերեր Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսով եղբայրները, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, սակայն վերջին երկու տարում հայերից առաջատար է դարձել Ռ. Վարդանյանը՝ կայուն կերպով տեղ զբաղեցնելով Ռուսաստանի 22 խոշորագույն սեփականատերերի ցանկում: «Տրոյկա Դիալոգի» շուկայական արժեքը 3 մլրդ դոլար է, եւ դրա 65%-ը պատկանում է մեր նախկին համաքաղաքացուն:
Տեղի խնայողության պատճառով չեմ անդրադառնում բազմաթիվ այլ անձանց, սակայն ասածիս ենթատեքստն այն պարզունակ ճշմարտությունն է, որ առանց փողի բարերարություն չես անի, եւ վերոհիշյալ մարդիկ կլինեն Երեւան-Մոսկվա հեռուստամարաթոնի հիմնական նվիրատուները: Հեռակա ընդդիմախոսները կարող են հարցնել՝ տեղի՞ն է, արդյոք, այս լավատեսությունը: Այո, որովհետեւ երբ Ռ. Վարդանյանը «Հայաստան-2020» հիմնադրամի եռանդուն անդամներից է եւ էապես նպաստում է մեր երկրի զարգացման տեսլականի ձեւավորմանը, երբ Դ. Խաչատուրովը երեխա է մկրտում Սբ. Էջմիածնում, երբ Ս. Սարկիսովը ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Արցախին օգնելու պատրաստակամություն է հայտնում, երբ բազմաթիվ հայեր բարերարությամբ են զբաղվում Ռուսաստանում, ապա պատասխանը միանշանակ դրական է: Ի վերջո, հարցին հակադարձենք՝ իսկ որեւէ մեկը փորձե՞լ է նրանց հետ ամենօրյա լրջմիտ, կշռադատված աշխատանք տանել...
Ռուսաստանի նման հսկայատարած երկրում մարաթոն կազմակերպելու գործում էական նշանակություն կունենան ԶԼՄ-ները, նրանց քարոզչական աշխատանքը: Սակայն դա եւս լուծելիք խնդիր է, այն կարող էին ստանձնել թեկուզ «Ամեդիա գրուպ» ընկերության նախագահ Ալեքսանդր Ակոպովը, «Նյուս մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը, «Մեդիա պարտներ» ընկերության գործադիր տնօրեն Գեորգի Գրիգորյանը, «Մեդիակրատ» ընկերության կառավարիչ գործընկեր Արման Ջիլավյանը, ԵՍՆ մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Պավել Մարգարյանը, «ՍՏՍ Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Խանումյանը, «Էքսպովիմ» մեդիաձեռնարկությունների միավորման տնօրեն, ռոստովցի Էդուարդ Ումրշատյանը:
Հօգուտ ապագա հեռուստամարաթոնի լինելության գոյություն ունի եւս մեկ կարեւորագույն փաստարկ. դա հոգեբանական գործոնն է: Մի կողմ թողնելով հայ-ռուսական բազմադարյա առնչությունները՝ անդրադառնանք վերջին պատմական շրջանին: Խորհրդային Միությունը փլուզվեց որպես պետական կազմավորում, բայց մարդկանց մտածելակերպը, վարվեցողությունը, կենցաղավարությունը, խորհրդային ժամանակների շատ ու շատ բաներ, այդ թվում նաեւ՝ ռուսիզմները մեր լեզվամտածողությունում, մնացին նույնը: Ռուսաստանաբնակ հայի հոգեբանությունն ըմբռնելու համար մեջ կբերեմ նախկին երեւանցի, «Պարադիզ» կինոընկերությունների խմբի ղեկավար Գեւորգ Ներսիսյանի հետեւյալ խոսքերը. «Ես ինձ զգում եմ որպես Ռուսաստանում ապրող հայ եւ շնորհակալ եմ այդ երկրին, որ որոշակի դժվարին պահի աշխատելու հնարավորություն ընձեռեց: Երբ 90-ականների սկզբին շատ հայեր ստիպված եղան արտագաղթել, ես վճռեցի գաղթել իմ երկիր՝ Խորհրդային Միության մի մաս, որովհետեւ ես խորհրդային ժամանակաշրջանի արդյունք եմ: Փաստորեն, ես չեմ արտագաղթել, մնացել եմ սեփական երկրում, պարզապես մի քաղաքից տեղափոխվել եմ մեկ ուրիշը: Ես Ռուսաստանը հիմա էլ եմ այդպես ընկալում»: Ահա՛ իրողությունը. մեր ենթագիտակցության մեջ դեռեւս կենդանի է նախկին ընդհանուր պետությանը պատկանելու զգացողությունը:
Սակայն սա վրանբաց խեղաթյուրանք է, վտանգավոր մոլորություն, որովհետեւ Ռուսաստանում եւս ընթանում է հայի ուծացման անշրջելի, կործանարար գործընթաց:
Ի վերջո, հարցը լոկ նոր հեռուստամարաթոն կազմակերպելը չէ, խնդիրը շատ ավելի խորքային՝ ազգէական է:
Հայոց բարեգործության 17 դար տեւողությամբ պատմությունն ի ցույց է դնում երեք տարատեսակ՝ անհայտ-անանուն բարերար, որն Աստծո հետ «կնքած» պայմանի համաձայն բարիք է գործում, բայց չի ցանկանում անունը հրապարակել (դա, ըստ իս, բարեգործության բարձրագույն, ամենավեհ դրսեւորումն է), անհատական-հրապարակային եւ կոլեկտիվ: Տվյալ պարագայում խոսում ենք վերջինի մասին: Հնում դա հանգանակությունն էր, որի հիմնական նախաձեռնողն ու կազմակերպիչը մեր եկեղեցին էր: Բախտորոշ իրադարձություններից հետո կաթողիկոսները, արքեպիսկոպոսները համախոսականներ էին հղում աշխարհասփյուռ հայությանը, նշելով, թե ազգապահպանական ինչ նպատակի համար է անհրաժեշտ փողը: Կամ բարձրաստիճան հոգեւորականները, Մխիթարյան միաբաններն իրենք էին այցելում գաղթավայրեր ու դրամահավաք իրականացնում:
XXI դարում հանգանակություն կազմակերպելու գործիքը հեռուստատեսությունն է: Իսկ ու՞մ է վերապահված նախաձեռնողի ու կազմակերպչի դերակատարությունը. «Հայաստան» համահայկական հիմնադրամին, դա նրա անվանման համահայկական բառի մեջ է:
Եվ այստեղ ակնբախ է Հիմնադրամի գործունեության միակողմանիությունը:
Ենթադրաբար, Միացյալ Նահանգներում ապրում է 1,5 մլն հայ, Ռուսաստանում՝ 2,5 միլիոն: Ըստ տեղեկությունների, ամեն տարի արտասահմանից Հայաստան մուտք է գործում 1,5 մլրդ դոլար, որից 800-900 միլիոնը՝ Ռուսաստանից: Բայց արի ու տես, որ 10 անգամ զանգվածային հանգանակություն է կազմակերպվում միայն ԱՄՆ-ում: Ինչու՞, որովհետեւ ամերիկաբնակ հայության մեջ պահպանվել են բարեգործության ավանդույթները: Բայց, նախ, Հիմնադրամը պարտավոր էր իր 16-ամյա գործունեության ընթացքում ինքը Հայաստանում սերմանել բարեգործության տարրական այբուբեն: Ռուսաստանում կա Բարեգործության ազգային հիմնադրամ, որը չի զբաղվում որեւէ բարեսիրությամբ, նրա հիմնական գործառույթը երկրի բարերարներին ամեն տարի հանդիսավոր պայմաններում զանազան անվանակարգերով շքեղ պարգեւներ հանձնելն է, իմա՝ երախտագիտություն հայտնելը, քաջալերելն ու խրախուսելը: Մեր Հիմնադրամն էլ կարող էր նույն բանն անել. ոչ թե իր տարեկան հաշվետվություններում զետեղեր խոշորացույցով կարդացվող, ոչինչ չասող անուն-ազգանուններ, այլ ունենար առնվազն երկու՝ «Ալեքսանդր Մանթաշյանց» եւ «Ալեք Մանուկյան» շքամեդալներ, որոնցով կպարգեւատրեր նվիրյալներին: Կամ հրատարակեր շաբաթաթերթ, ամսագիր, ինչպիսիք ժամանակին ուներ վաղամեռիկ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Անհրաժեշտ է մի պարզ բան հասկանալ՝ բարեգործությունը նույնպես ներդրում է պահանջում, բարոյական ներդրում, որն անպատճառ հատույց կտա:
Ակնհայտ է նաեւ, որ եթե Երեւան-Լոս Անջելես հեռուստամարաթոնն անցկացվում է ամեն տարվա նոյեմբերին, ապա Երեւան-Մոսկվան հարկ է կազմակերպել մայիսին, այն էլ՝ 28-ին: Հիմնադրամն ունի՞ տեղեկությունների շտեմարան, թե Արա Աբրահամյանի ղեկավարած, ուժերի հնարավորության սահմաններում գործունեություն ծավալող «Ռուսաստանի հայերի միությունից» բացի, ի՞նչ հասարակական, մշակութային, մարզական եւ այլ հայկական կազմակերպություններ կան: Համահայկական Հիմնադրամը նախապատվություններ չպետք է ունենա, նրա ուշադրության կենտրոնում պետք է լինի ամեն մի հայ համայնք:
Ի վերջո, կա եւս մեկ կարեւորագույն փաստարկ, ինչն այս հրապարակման իմաստն ու առանցքն է: Սբ. Ծննդյան եւ Զատկի տոների կապակցությամբ բաքվահայոց Մարդասիրական ընկերության կազմակերպած ամենամյա հանգանակություններին Ալ. Մանթաշյանցը տրամադրում էր 600 ռուբլի (այդքան գումարով Թիֆլիսում լույս տեսնող հայկական պարբերականի խմբագիրն ապրում էր մեկ տարի), սակայն նույն ընկերության քարտուղար Սարգիս Վարշամյանցը գրում էր. «Խոհական ու քանքարավոր անձինք փոքր բանով շատ մեծ գործեր են կատարում հօգուտ մարդկության, քան թե կույր բախտի որդիքը յուրյանց հարստութենով»: Ի՞նչ նկատի ուներ. բանն այն է, որ հանգանակություններին, ի շարս մեծահարուստների, մասնակցում էին հազարավոր բանվորներ, ուսանողներ, ծառայողներ, չունեւոր մտավորականներ, որոնց տվածը 2-3 ռուբլի էր, բայց կարեւորը գումարի քանակը չէր, կարեւորը ուժերի ներածին չափ ազգի գործերին մասնակցելու մղումն էր: Եվ այս զգացումը հավասարության նշան էր դնում ունեւոր-չունեւորի միջեւ:
Մենք իրավունք չունենք 2,5 միլիոնանոց ռուսաստանաբնակ հայությանը զրկելու մարդաբանական նույն տիպին պատկանելու, մարդկային այդ տեսակի գործերին մասնակցելու իրավունքից: Ավելին, նոր մարաթոնին, ի տարբերություն ամերիկացիների, կմասնակցեն մեր ժողովրդի բազմաթիվ ռուս բարեկամներ, հայապատկան ձեռնարկություններում աշխատող հազարավոր այլազգիներ:
Սույն հրապարակմամբ մենք ամենեւին մտադիր չէինք ստվեր ձգել կամ փնովել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգանվեր գործունեությանը, քա՜վ լիցի, մենք պարզապես բարեշտկման ուղի ենք առաջարկում: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ռուսաստանաբնակ հայ չկա, բայց կա մեկը, ով, հուսով եմ, մի քանի ամիս անց ի պաշտոնե կդառնա հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ուշադրություն կդարձնի սույն առաջարկին: Սակայն եկող տարվա մայիսին Երեւան-Մոսկվա հեռուստամարաթոն իրականացնելու համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք ծավալել այսօր: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, «Նորավանք» հիմնադրամի փորձագետ
- ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ. 4Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ այլ երկրների հարյուրավոր լրատվամիջոցներ արձագանքեցին իմ «Հայերը արդարություն են պահանջում եւ ոչ թե սոսկ ճանաչում» հոդվածին, գրում է «Կալիֆոռնիա ...ՎՐԱՑ ՕԼԻԳԱՐԽ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Հ.Վրաց օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու քանիցս հետաձգված ժամանումը Թբիլիսի վերջապես կարող է իրականություն դառնալ, եւ դա ոչ լրացուցիչ երաշխիքների հաշվին, որ ակնկալում էր հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում ...ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատախազության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ոստիկանության ծառայության պետի պաշտոնը: ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՔՎԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը: Նշվել է, որ մինչեւ համապատասխան ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆախորդ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին քաղխորհրդի բոլոր անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարածքային ղեկավարները, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի հասարակությանն այսօր կարելի է համեմատել ավազե ժամացույցի հետ: «Հայացք» ակումբին հյուրընկալված էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, ավազե ժամացույցի է նմանվում հասարակությունը իշխանության ...«ՀԴԿ-Ն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔաղաքականությանը դեռեւս դիտորդի տեսանկյունից նայող, նախընտրական քարոզարշավին, զարգացումներին ու թոհուբոհին անկիրք վերաբերվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ «Փաստարկ» ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ 22 ՏՈԿՈ՞Ս
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ «Գելափի» հարցումների, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, չնայած նա չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, կազմում է ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` «Խայաթա» ասորիների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ
Դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմումի հիման վրա «ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 18-ի թիվ 1/1526 Ա որոշման համաձայն, գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՆՈՐԱԳԱՎԻԹ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը: Դեկտեմբերի 17-ի ԿԲ խորհրդի ...4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար երեկ արժանահիշատակ օր էր: Նման շենքերում ապրող 210 ընտանիքներ նոր բնակարանների սեփականատերեր դարձան: Նրանք կբնակվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ...ԶՀԳ ԵՌԱՄՍՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) համագործակցության հուշագիր ստորագրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը, մեծացնել արտահանման ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի համար, քանի որ բնակչության 26,5 տոկոսը կամ ավելի քան 850 հազար մարդ աղքատ է, իսկ նրանցից 130 հազարը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալները երեկ ներկայացվեցին Ազգային ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ4 հայկական ձեռնարկություններ ալմաստի հումք կստանան ռուսական ալմաստների արդյունահանման խոշորագույն ընկերությունից՝ «Ալռոսայից»: Դրանք են Հայկական ադամանդագործական ընկերությունը՝ DCA-ը, «Դայմոտեք», «Արեւակն» ...ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. Ծ.Վիեննայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Affiris GmbH» դեղագործական ընկերության նորաստեղծ «ADO1» պատվաստանյութը «Թոմսոն Սայնթիֆիկ» որակավորման միջազգային գործակալության կողմից ճանաչվել ...ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ
Պ. Ք.Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվեստի թանգարանի պահոցից գողացել են Պաբլո Պիկասոյի «Սյուզաննայի դիմանկարը» կտավը, որը նրա հանրահայտ գործերից է: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նույն օրը թանգարանից ...ՌՈԲԵՐՏ ԵՎ ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ
Մ. Բ.Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» թերթում զետեղված հայտարարությունը տեղեկացնում է, որ Թեքեյան մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպությամբ դեկտեմբերի 7-8-ը Թեքեյան կենտրոնի «Յ. եւ Ս. Արզումանեան» ...ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած ...ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎՐԱՑԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ ՄԻԿՈՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Գաբոնե» պատկերասրահը 2007-ը եզրափակում է խմբակային աշխատանքների ցուցադրությամբ, որոնց մեջ նաեւ նախորդ ցուցահանդեսի հեղինակի՝ Թենգիզ Միկոյանցի մի քանի գործերով: Նրա անհատական ցուցահանդեսը Հայաստանում ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԳուցե ճիշտ է, որ մարդկանց կյանքում ամեն տեսակ վայրիվերո պահվածք բաժին է ընկնում տարվա վերջին ամսին: Հավանաբար դրանով պետք է բացատրել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի մարզական ստուդիայի վերջին ֆուտբոլային ...ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքն՝ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի ...ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել ...ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ...ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸԵթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ ...
ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.
- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

