
ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած գումարներով». այս ցուցանակը փակցված է Արվեստների ակադեմիա (ոչ պաշտոնական անվանմամբ) կոչվող այն շենքի վրա, որտեղ հետերկրաշարժյան դժվարին տարիներից բացվել եւ գործում են արվեստի երեւանյան երեք պետական բուհերի Գյումրու մասնաճյուղերը: Նրանցից Երեւանի գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը երեկ հանդիսավոր նշեց իր 10-ամյակը: Սկզբում մեկ տասնյակից պակաս ուսանողներով հիմնադրված բուհական այս օջախի այսօրվա վեց բաժիններում սովորում է 192 ապագա մասնագետ, որոնցից ոչ քչերն արդեն իսկ ճանաչում են ձեռք բերել:
Տոնական օրը մասնաճյուղի սրահներում բացվել էր բուհի ուսանողների դիպլոմային աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված մեծաթիվ գործերը՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, մետաղադրվագում, կենցաղային զարդաքանդակ, հագուստի մոդելավորում եւ այլն, այստեղ անցած տարիներին կատարված արդյունավետ աշխատանքի խոսուն վկայություն էին: Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցած հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին եւ ելույթ ունեցան ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ՀԲԸՄիության Հայաստանի գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանի, տեղի բուհերի, իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարեւորելով այն տարիներին քաղաքի վերածննդի գործում մշակութային այս օջախի ստեղծումն ու այդ համարձակ ձեռնարկի երախտավորների մեծ ներդրումը, նախարար Լեւոն Մկրտչյանը գոհունակությամբ նշեց, որ ի դեմս Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղի այսօր ունենք համապատասխան կրթական չափորոշիչներին լիովին համապատասխանող բուհ: Մայր բուհի ռեկտորը դոցենտի գիտական կոչման վկայագրեր հանձնեց մասնաճյուղի դասախոսներից մի քանիսին, որոնց նվիրումով է իր առաջին քայլերն արել կրթօջախը:
«Ուրախ եմ, որ 94 թվականին դեռ կիսաքանդ, քարերի կույտ հիշեցնող այս շենքը այսօր արդեն շունչ ունի մեջը, արվեստ է կերտում,- «Ազգի» թղթակցին ասաց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը:- Սա գյումրեցու հոգին է փաստորեն ներառում, այս շենքը՝ գեղարվեստը, երաժշտությունը եւ թատերական արվեստը: Սրանք այն բաներն են, որ գյումրեցու մոտ միշտ արտահայտված են եղել եւ սնել են մեր մշակույթը... Հիշում եմ՝ այն ծանր օրերին, երբ այս դեռ կիսաքանդ շենքի պաստառին գրված էր՝ «Այստեղ կառուցվելու է արվեստի ակադեմիա», մարդիկ տնակներից երեխաների ձեռքը բռնած գալիս նայում էին, ու մի անգամ լսեցի՝ մի կին ասում էր «Իմ երեխան այստեղ է սովորելու»: Փառք Աստծո, որ ՀԲԸՄ-ին առիթ տրվեց այստեղ իր միջոցները ներդնելու եւ մյուսների հետ հիմնեցինք, այսօր ունենք այս կենտրոնը, այս արվեստի, մշակույթի օջախը»:
«Մենք ուրախ ենք.- նշեց Գեղարվեստի մայր բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանը,- որ կայացած է մեր մասնաճյուղը: Նրա եւ մյուս երկու մասնաճյուղերի ստեղծումը իր ժամանակին շատ հրատապ էր, որովհետեւ երկրաշարժից հետո Գյումրի քաղաքում մթնոլորտը շատ ճնշող էր, մարդիկ իրենց լքված էին զգում... Ու չնայած այն ժամանակ կային բազում այլ չլուծված խնդիրներ, հիմա կյանքը ցույց է տալիս, որ արվեստի այսպիսի օջախի ստեղծումը շատ ճիշտ քայլ էր, որովհետեւ ոգեւորություն մտավ քաղաքում, երիտասարդության մեջ: Եվ մենք այսօր ունենք արդեն 10-ամյա մի հիանալի կրթօջախ, որի համար մեծ աշխատանք է կատարվել: Ես հատուկ ուզում եմ նշել Գյումրու մեր դասախոսական կազմին, մեր հիանալի նկարիչներին, հիանալի մարդկանց, ովքեր կազմակերպեցին այս աշխատանքը, կարողացան բոլոր դժվարությունները հաղթահարել: Եվ իհարկե՝ առանձնահատուկ պիտի նշեմ Հայկական բարեգործական ընդհանուր միության կատարած մեծ գործը այս ամենում»:
Նույն օրը հանդիսության մասնակիցներն ու հյուրերը հաճույքով դիտեցին նաեւ մասնաճյուղի դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը բացվել էր Ասլամազյան քույրերի պատկերասրահում:
- Գ. Մ.
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ. 4Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ այլ երկրների հարյուրավոր լրատվամիջոցներ արձագանքեցին իմ «Հայերը արդարություն են պահանջում եւ ոչ թե սոսկ ճանաչում» հոդվածին, գրում է «Կալիֆոռնիա ...ՎՐԱՑ ՕԼԻԳԱՐԽ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Հ.Վրաց օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու քանիցս հետաձգված ժամանումը Թբիլիսի վերջապես կարող է իրականություն դառնալ, եւ դա ոչ լրացուցիչ երաշխիքների հաշվին, որ ակնկալում էր հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում ...ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատախազության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ոստիկանության ծառայության պետի պաշտոնը: ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՔՎԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը: Նշվել է, որ մինչեւ համապատասխան ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆախորդ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին քաղխորհրդի բոլոր անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարածքային ղեկավարները, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի հասարակությանն այսօր կարելի է համեմատել ավազե ժամացույցի հետ: «Հայացք» ակումբին հյուրընկալված էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, ավազե ժամացույցի է նմանվում հասարակությունը իշխանության ...«ՀԴԿ-Ն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔաղաքականությանը դեռեւս դիտորդի տեսանկյունից նայող, նախընտրական քարոզարշավին, զարգացումներին ու թոհուբոհին անկիրք վերաբերվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ «Փաստարկ» ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ 22 ՏՈԿՈ՞Ս
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ «Գելափի» հարցումների, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, չնայած նա չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, կազմում է ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` «Խայաթա» ասորիների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ
Դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմումի հիման վրա «ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 18-ի թիվ 1/1526 Ա որոշման համաձայն, գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՆՈՐԱԳԱՎԻԹ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը: Դեկտեմբերի 17-ի ԿԲ խորհրդի ...4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար երեկ արժանահիշատակ օր էր: Նման շենքերում ապրող 210 ընտանիքներ նոր բնակարանների սեփականատերեր դարձան: Նրանք կբնակվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ...ԶՀԳ ԵՌԱՄՍՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) համագործակցության հուշագիր ստորագրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը, մեծացնել արտահանման ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի համար, քանի որ բնակչության 26,5 տոկոսը կամ ավելի քան 850 հազար մարդ աղքատ է, իսկ նրանցից 130 հազարը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալները երեկ ներկայացվեցին Ազգային ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ4 հայկական ձեռնարկություններ ալմաստի հումք կստանան ռուսական ալմաստների արդյունահանման խոշորագույն ընկերությունից՝ «Ալռոսայից»: Դրանք են Հայկական ադամանդագործական ընկերությունը՝ DCA-ը, «Դայմոտեք», «Արեւակն» ...ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. Ծ.Վիեննայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Affiris GmbH» դեղագործական ընկերության նորաստեղծ «ADO1» պատվաստանյութը «Թոմսոն Սայնթիֆիկ» որակավորման միջազգային գործակալության կողմից ճանաչվել ...ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ
Պ. Ք.Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվեստի թանգարանի պահոցից գողացել են Պաբլո Պիկասոյի «Սյուզաննայի դիմանկարը» կտավը, որը նրա հանրահայտ գործերից է: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նույն օրը թանգարանից ...ՌՈԲԵՐՏ ԵՎ ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ
Մ. Բ.Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» թերթում զետեղված հայտարարությունը տեղեկացնում է, որ Թեքեյան մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպությամբ դեկտեմբերի 7-8-ը Թեքեյան կենտրոնի «Յ. եւ Ս. Արզումանեան» ...ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած ...ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎՐԱՑԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ ՄԻԿՈՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Գաբոնե» պատկերասրահը 2007-ը եզրափակում է խմբակային աշխատանքների ցուցադրությամբ, որոնց մեջ նաեւ նախորդ ցուցահանդեսի հեղինակի՝ Թենգիզ Միկոյանցի մի քանի գործերով: Նրա անհատական ցուցահանդեսը Հայաստանում ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԳուցե ճիշտ է, որ մարդկանց կյանքում ամեն տեսակ վայրիվերո պահվածք բաժին է ընկնում տարվա վերջին ամսին: Հավանաբար դրանով պետք է բացատրել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի մարզական ստուդիայի վերջին ֆուտբոլային ...ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքն՝ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի ...ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել ...ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ...ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸԵթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ ...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԹՈՔԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

