
ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)
«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված մեր նախորդ՝ 01.11.07-ի հոդվածում ներկայացրել էինք չորս թեկնածուի՝ Լ. Տեր-Պետրոսյանի, Ս. Սարգսյանի, Վ. Հովհաննիսյանի եւ Ա. Բաղդասարյանի՝ սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը իրականացրած ընտրարշավի, մեր կարծիքով, հաջողված եւ չհաջողված քայլերը: Այդ օրվանից անցել է մոտ երկու ամիս, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում գնահատելու այդ նույն թեկնածուների՝ հոկտեմբերի 26-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում իրականացրած ընտրարշավի, ըստ մեզ, կրկին հաջողված եւ չհաջողված քայլերը:
Նախ նշենք, որ նախորդ հոդվածում թեկնածուներին բաժանել էինք երկու խմբի՝ ուժեղ եւ թույլ: Սակայն վերոնշյալ ժամանակահատվածում հիշյալ թեկնածուների կատարած եւ չկատարած աշխատանքները հստակեցրին տվյալ խմբի թեկնածուների կարգավիճակները, մասնավորապես թեկնածուներից միայն երկուսը՝ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ս. Սարգսյանը, մեր կարծիքով, պահպանեցին իրենց դիրքերը, իսկ Վ. Հովհաննիսյանը եւ Ա. Բաղդասարյանը արդեն էապես զիջում են այս թեկնածուներին, միաժամանակ գերազանցում թույլ խմբի թեկնածուներին: Այսպիսով, ըստ մեզ, թեկնածուներին կարելի է բաժանել երեք խմբի՝ Iուժեղ՝ Ս. Սարգսյան եւ Լ. Տեր-Պետրոսյան, Iմիջին՝ Վ. Հովհաննիսյան եւ Ա. Բաղդասարյան, թույլ՝ մնացած բոլոր թեկնածուները: Վերջին խմբին առայժմ չենք անդրադառնում:
I. Լ. Տեր-Պետրոսյան - հաջողված քայլեր: Մինչեւ հոկտեմբերի 26-ի հանրահավաքը այս թեկնածուին հաջողվեց տեղեկատվական գերազանց առիթների (սեպտեմբերի 21-ի ելույթ, հանդիպում ՀՅԴ-ի հետ, այց ԼՂՀ, համակիրներին ձերբակալումից «ազատում») շնորհիվ ամրապնդվել լրատվադաշտի «կենտրոնում»: Այս թեկնածուի ընտրարշավի 2-րդ փուլը, կարելի է ասել, սկսվեց հոկտեմբերի 26-ի հանրահավաքով, որի ժամանակ շնորհիվ Լ. Տեր-Պետրոսյանի գիտավերլուծական ելույթի, վերջինիս ընտրարշավի կազմակերպիչները կատարեցին այս թեկնածուին համապատասխանող «խելոք» նոմինացիոն կերպարի ձեւավորման առաջին քայլը: Ինչպես եւ ենթադրում էինք, հոկտեմբերի 26-ին հաջորդած հանրահավաքներում (նոյեմբերի 16 եւ դեկտեմբերի 8) այս թեկնածուի ելույթներն ավելի ու ավելի ընդգծեցին Լ. Տեր-Պետրոսյանի ընտրած նոմինացիոն կերպարը: Միաժամանակ, սույն թեկնածուն այս ելույթները դարձնելով տեղեկատվական առիթներ, հաջողացրեց մնալ լրատվադաշտի «կենտրոնում»: Այս պարագայում բնավ կարեւոր չէր, թե ինչպիսի մոտեցում էին դրսեւորում իշխանամետ կամ ընդդիմադիր լրատվամիջոցներն այդ ելույթների նկատմամբ՝ քննադատում, թե գովերգում էին: Կարեւորն այն հանգամանքն էր, որ այդ ելույթները գտնվում էին այդ երկու դաշտերի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Այսպիսով, այս թեկնածուի ընտրարշավի ռազմավարության՝ կերպարի միջուկի ձեւավորման հարցը, կարելի է համարել լուծված:
Լ. Տեր-Պետրոսյանի 2-րդ հաջողված քայլը եղավ այն, որ նա, շնորհիվ իր նկատմամբ իշխանությունների իրականացրած «խիստ նուրբ» քաղաքականության (հատկապես եթե նկատի ունենանք կիրակնօրյա «Հայլուրները»), էլեկտորատի գիտակցության մեջ ամրապնդեց իշխանության թեկնածուի հիմնական մրցակցի իր կերպարը (այս հարցին կանդրադառնանք մի փոքր ուշ):
Հաջողված քայլերին զուգահեռ, այս թեկնածուն ունեցավ նաեւ անհաջողություններ:
ա) Չնայած թեկնածուին հաջողվեց ձեւավորել իր կերպարի միջուկը, սակայն ընդլայնել այդ կերպարը այլ նոմինացիաներով՝ «ուժեղ», «պայքարող» եւ այլն, չհաջողվեց: Ավելին, վերջին հանրահավաքի ժամանակ վերջինիս ելույթում հնչած որոշ արտահայտություններ (կենդանակերպի նշանի տակ ծնված, Փանահ խանի եւ Մելիք-Շահնազարի հետնորդներ եւ այլն), ոչ միայն չեն ընդարձակում կերպարի միջուկը, այլեւ՝ արտահայտությունները կրկնելու դեպքում, կարող են դիսոնանս առաջացնել էլեկտորատի գիտակցության մեջ եւ «կոտրել» բուն կերպարը: «Խելոք» եւ «ուժեղ» կերպարը մրցակցին վարկաբեկելու քաղաքականություն չպետք է իրականացնի, նման կերպարը թույլ չպետք է տա, որ տարատեսակ էկզոտիկ «գործիչներ» («մարքսիստներ», ոչինչ չասող՝ «դատարկ» կուսակցությունների առաջնորդներ եւ այլն) իր հետ հանրահավաքի բեմահարթակ դուրս գան:
բ) Անդրադառնանք հանրահավաքներին. դրանք, որպես էլեկտորատի վրա ուղղակի ազդող զանգվածային-կազմակերպչական միջոցառումներ, ունեն իրենց նշանակությունը:
1) Համապատասխան տեխնոլոգիաների միջոցով «անջատել» հանրահավաքի եկած մարդկանց գիտակցությունը՝ դատելու ունակությունը (դարձնել նրանց ամբոխ), մասնակիցներին լիցքավորել դրական զգացմունքներով եւ դրդել նրանց քաղաքական ակտիվ գործողության, մասնավորապես՝ քվեարկել տվյալ թեկնածուի օգտին: Այս իսկ պատճառով, ընտրարշավի կազմակերպման կանոններին քիչ թե շատ տիրապետող մասնագետը հանրահավաք է անցկացնում քվեարկությունից մի քանի օր առաջ (խոսքը վերաբերում է հենց Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին եւ ոչ թե հանրահավաքների անցկացմանը ընդհանրապես): Իսկ եթե այս վայրում հանրահավաքները բազմիցս կրկնվում են, ապա դրանք կորցնում են իրենց իմաստը եւ չեն ծառայում բուն նպատակին: Մեր կարծիքով, այս թեկնածուն արդեն չարաշահում է հանրահավաքի անցկացման չափը:
2) Հանրահավաքը ունի նաեւ մեկ այլ կարեւոր իմաստ. որպես PR տեխնոլոգիա, դրանով ներազդում են ողջ էլեկտորատի վրա: Կարող ենք միայն փաստել, որ, մեր կարծիքով, այս թեկնածուին չհաջողվեց լիարժեք «օգտագործել» հանրահավաքի վերոնշյալ 2 իմաստները.
գ) DVD սկավառակների թողարկումը. հետաքրքրական է, այս թեկնածուի ընտրարշավի կազմակերպիչները գիտե՞ն, թե էլեկտորատի (հատկապես՝ գյուղաբնակ) որ մասն է ի վիճակի օգտվելու DVD-ից: Ըստ մեզ, Հայաստանի պայմաններում սա ֆինանսական ռեսուրսի անիմաստ վատնում է: Մի՞թե ավելի նպատակահարմար չէր նույն տեղեկատվությունը բուկլետների միջոցով բաժանել, քանզի DVD-ից օգտվողների տոկոսը չգիտեմ, բայց որ բոլորը կարդալ գիտեն՝ վստահ եմ:
II. Ս. Սարգսյան: Հաշվի առնելով այս թեկնածուի անձնային հատկանիշները եւ անցած կյանքի ուղին, ենթադրում էինք, որ սույն թեկնածուի ընտրարշավի ռազմավարության հիմքում պետք է դրված լիներ իրեն համապատասխանող «ուժեղ» նոմինացիոն կերպարի «խաղարկումը», ինչպես նաեւ մի քանի այլ նոմինացիաներով սեփական կերպարի ընդարձակումը: Սակայն, ինչպես ցույց տվեց անցած ժամանակահատվածը, այս թեկնածուն իրականացնում է ԱՊՀ երկրների իշխանական թեկնածուներին բնորոշ ընտրարշավ, որի հիմքում դրված է վարչական ռեսուրսի կիրառումը: Չմանրամասնելով վարչական ռեսուրսի կիրառման հարցը ընտրարշավի ժամանակ (այս հարցը չի գտնվում մեր ուշադրության կենտրոնում), նշենք միայն, որ սույն թեկնածուն իր հիմնական մրցակցի՝ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացնում է «վարչական մոտեցում» մոդելի «ուժային» կոչվող ոճը: Այս ոճը ունի կիրառման իր մեթոդները եւ սկզբունքները, մասնավորապես՝ մրցակցին տեղեկատվական տոտալ շրջափակման ենթարկելը, մրցակցի, նրան լուսաբանած հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ների վրա ուժային ճնշում կիրառելը (ընդհուպ այդ լրատվամիջոցին լիցենզիայից զրկելը) եւ այլն: Հոդվածը չծանրաբեռնելու նպատակով չենք անդրադառնա ընտրարշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման հարցին: Այստեղ մեզ հետաքրքրում է մեկ այլ հարց, ինչո՞ւ է հենց այս թեկնածուի՝ Լ. Տեր-Պետրոսյանի դեմ կիրառվում «ուժային» ոճը: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել ընտրարշավների առաջին եւ երկրորդ փուլերի տարբերություններին. առաջին փուլում ունեցիր շատ բարեկամներ՝ մեծ էլեկտորատ, իսկ երկրորդ փուլում՝ քիչ թշնամիներ՝ փոքր հակաէլեկտորատ (էլեկտորատ, որը ոչ մի դեպքում չի քվեարկի իր համար անընդունելի թեկնածուի օգտին, ավելին, հակաէլեկտորատը պատրաստ է ամենաակտիվ ձեւով պաշտպանել իր համար անընդունելի թեկնածուի մրցակցին): Ահա, Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի երկրորդ փուլ դուրս գալու դեպքում, առաջինի դեմ պայքարելու է այսպես կոչված «ցուրտ ու մութ» տարիներից դժգոհ հակաէլեկտորատը, իսկ երկրորդ թեկնածուի դեմ է այսպես կոչված «հակաղարաբաղցի» էլեկտորատը: Այս հարցը ունի նաեւ մի նրբություն. այս հակաէլեկտորատը («հակաղարաբաղցի») իրեն ակտիվ եւ լիարժեք կդրսեւորի միայն այն դեպքում, եթե հանձին Ս. Սարգսյանի մրցակցի տեսնի այն թեկնածուին, ով իրոք մեծ հնարավորություն ունի հաղթելու Ս. Սարգսյանին: Մնացած բոլոր դեպքերում (եթե այլ թեկնածու անցնի 2-րդ փուլ), մեր կարծիքով, այս հակաէլեկտորատը դրսեւորելու է պասսիվություն: Իհարկե, այսօր դեռեւս դժվար է ասել, թե ում հակաէլեկտորատն է ավելի մեծ եւ ագրեսիվ (դա կարող է ցույց տալ միայն սոցիոլոգիական հարցումը):
Լ. Տեր-Պետրոսյանին 2-րդ փուլում տեսնել չցանկանալը ունի նաեւ այլ պատճառ: Սույն թեկնածուի 2-րդ փուլ դուրս գալու դեպքում վարչակառավարչական աշխատակազմում ընդգրկված ՀՀԿ-ականների մեջ առաջանալու է մեկ կարեւոր հարց. պաշտպանել կուսակցական առաջնորդին, թե՞, զգուշանալով Լ. Տեր-Պետրոսյանի հնարավոր հաղթանակից, ենթարկվել սեփական պաշտոնը «ամեն գնով պահելու» ինքնապաշտպանական բնազդին: Ծանոթ լինելով վերջին 15 տարվա ընթացքում ՀՀ, հատկապես վարչակառավարչական աշխատակազմում ընդգրկված կուսակցականների (նշանակություն չունի, թե կոնկրետ որ կուսակցության) գաղափարական «ամրությանը», դժվար չէ կռահել, թե որ հարցին (գաղափա՞ր, թե՞ «աթոռ») գերապատվություն կտան ՀՀԿ անդամները, ում հետ եւ ինչպիսի բանակցություններ կսկսեն (իհարկե, ոչ բացահայտ):
Ելնելով այս երկու պատճառներից (հակաէլեկտորատ եւ գաղափարաքաղաքականապես անվստահելի), ենթադրում ենք, որ սույն թեկնածուն շարունակելու է ուժեղացնել ճնշումներն իր հիմնական մրցակցի նկատմամբ, ձգտելով թույլ չտալ հենց Լ. Տեր-Պետրոսյանի մուտքը 2-րդ փուլ: Մնացած բոլոր թեկնածուների 2-րդ փուլ անցնելու դեպքում այս թեկնածուի ոճը «ուժայինից» փոխվելու է «խաղայինի» (այսինքն՝ հաղթանակ միավորներով), քանզի մնացած բոլոր թեկնածուները թույլ են Ս. Սարգսյանից:
Ամփոփելով Ս. Սարգսյանին վերաբերող մասը, նշենք, որ այս թեկնածուն երեւի մեծ հնարավորություններ կունենար հենց մեկ անգամից հաղթելու, եթե գնար ոչ թե վարչական ռեսուրսի կիրառման, այլ դասական ընտրարշավ մղելու ճանապարհով: Սակայն սխալն արդեն կատարվել է եւ դա ուղղելը՝ վարչականից դասականին անցնելը, ծանրագույն դժվարություն է ներկայացնում: Միջին խումբ
I. Վ. Հովհաննիսյան: Մեր կարծիքով, այս թեկնածուն պետք է փորձեր «խաղարկել» «ուժեղ» նոմինացիոն կերպար, սակայն ՀՅԴ թեկնածուն այդպես էլ չհրաժարվեց իր անձի եւ ՀՅԴ-ի «նույնականացումից»: ՀՅԴ-ն այս ժամանակահատվածում կիրառեց մի նորույթ, որը հայտնի է որպես նախնական ընտրություններ (փրայմերիզ): Սակայն որքանո՞վ էին դրանք արդյունավետ: Արտասահմանում (հատկապես ԱՄՆ-ում) կուսակցական կառույցներից առաջադրվող թեկնածուները, մասնակցելով նախնական ընտրություններին, ձգտում են հասնել հետեւյալ նպատակներին. ընդգծել սեփական կերպարի գերադասելիությունը կուսակից մրցակցի կերպարից: Վ. Հովհաննիսյան-Ա. Ռուստամյան զույգը այդ հիմնարար սկզբունքը չպաշտպանեց. չերեւաց, թե ինչով է առավել Վ. Հովհաննիսյանը Ա. Ռուստամյանից: Այս պարագայում հարց է առաջանում. ի՞նչ իմաստ ուներ այդ փրայմերիզը, եթե չընդգծեց այդ երկու թեկնածուների տարբերությունը եւ համակողմանի չներկայացրեց Վ. Հովհաննիսյանի կերպարը: Ըստ էության, Վ. Հովհաննիսյանը անարդյունավետ օգտագործեց թե՛ այդ գործընթացը, թե՛ այդ գործընթացին հատկացված ժամանակը (ընտրարշավի կարեւորագույն ռեսուրսներից մեկը): Ընտրարշավը նման ձեւով շարունակելու դեպքում սույն թեկնածուն կստանա ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի ստացած քվեներից ավելի քիչ, առավել եւս, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի հիմնական լոզունգը՝ «Բարձրացնենք թոշակները» (նաեւ ինչը ապահովեց ՀՅԴ-ին բազմաթիվ քվեներ), արդեն իրականացնում է Ս. Սարգսյանի կառավարությունը:
II. Ա. Բաղդասարյան: Վերոնշյալ ժամանակահատվածում սույն թեկնածուն այդպես էլ աչքի չընկավ հաջողություններով: Սակայն, մեր կարծիքով, այս թեկնածուին վերագրված է այլ դեր: Հայ հասարակությունը մի քանի անգամ վկա է եղել ՀՀ իշխանությունների արտահայտած այն մտքին, թե ընդդիմադիր դաշտում կա Լ. Տեր-Պետրոսյանից առավել ազդեցիկ ընդդիմադիր ուժ, ով ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր ընդդիմադիրներից ավելի շատ քվե է ստացել: Չմանրամասնելով խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների տարբերությունը (այս հարցը չի գտնվում մեր ուսումնասիրության շրջանակում), նշենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակած ուժի թեկնածուն միշտ չէ, որ հաղթում է նաեւ նախագահական ընտրություններում (կամ դուրս է գալիս 2-րդ փուլ): Որպես ապացույց բերենք մի քանի օրինակ. 1) 1995-ի դեկտեմբերին ՌԴ Դումայի ընտրություններում առավելագույն քվեներ ստացած ՌԿԿ-ի թեկնածու Գ. Զյուգանովը ընդամենը 6 ամիս հետո՝ 1996-ի հուլիսին, պարտվեց Բ. Ելցինին, որը 1995-ի դեկտեմբերին ուներ մոտ 3 տոկոս վարկանիշ, 2) Ուկրաինայում նարնջագույն հեղափոխության շնորհիվ նախագահ ընտրված Յուշչենկոյի կուսակցությունը՝ «Մեր Ուկրաինան» հեղափոխությունից հետո կայացած Ռադայի 2 ընտրություններում էլ զբաղեցրեց 3-րդ տեղը: Վերոնշյալից ելնելով կարող ենք փաստել, որ 2007-ի մայիսյան ընտրությունների ժամանակ բավականին քվե ստանալու հանգամանքը բնավ չի ենթադրում, թե ՕԵԿ առաջնորդը պարտադիր հայտնվելու է 2-րդ փուլում, իհարկե, եթե վերջինիս մեծապես «չօգնեն»: Ա. Բաղդասարյանի անգամ 2-րդ փուլ անցնելու դեպքում չենք կարծում, թե նա լուրջ ուշադրության արժանանա Ս. Սարգսյանի հակաէլեկտորատի եւ վարչակառավարչական ապարատի կողմից: Իսկ որ նա 2-րդ փուլում անպայման կպարտվի Ս. Սարգսյանին, մեր կարծիքով, կասկած չի հարուցում, քանզի Ս. Սարգսյանը միանշանակ ուժեղ է Ա. Բաղդասարյանից:
Առայժմ այսքանը:
- ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ. 4Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի եւ այլ երկրների հարյուրավոր լրատվամիջոցներ արձագանքեցին իմ «Հայերը արդարություն են պահանջում եւ ոչ թե սոսկ ճանաչում» հոդվածին, գրում է «Կալիֆոռնիա ...ՎՐԱՑ ՕԼԻԳԱՐԽ ՆԱԽԱԳԱՀԱՑՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
Ա. Հ.Վրաց օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու քանիցս հետաձգված ժամանումը Թբիլիսի վերջապես կարող է իրականություն դառնալ, եւ դա ոչ լրացուցիչ երաշխիքների հաշվին, որ ակնկալում էր հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններում ...ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դատախազության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ ոստիկանության ծառայության պետի պաշտոնը: ...ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՔՎԵՑ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը: Նշվել է, որ մինչեւ համապատասխան ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆախորդ օրը կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա էին քաղխորհրդի բոլոր անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, տարածքային ղեկավարները, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի հասարակությանն այսօր կարելի է համեմատել ավազե ժամացույցի հետ: «Հայացք» ակումբին հյուրընկալված էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի ներկայացմամբ, ավազե ժամացույցի է նմանվում հասարակությունը իշխանության ...«ՀԴԿ-Ն ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻ ՍԱՏԱՐԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔաղաքականությանը դեռեւս դիտորդի տեսանկյունից նայող, նախընտրական քարոզարշավին, զարգացումներին ու թոհուբոհին անկիրք վերաբերվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը երեկ «Փաստարկ» ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ 22 ՏՈԿՈ՞Ս
«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ «Գելափի» հարցումների, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, չնայած նա չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, կազմում է ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ (2)
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ«Ազգի» 01. 11. 07 N 200-ում գրել էինք, որ նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: «Ազգ» թերթում տպված ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ` «Խայաթա» ասորիների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը եւ «Տեւտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ
Դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմումի հիման վրա «ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07-ին ...ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԿԲ մամուլի ծառայությունԿենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 18-ի թիվ 1/1526 Ա որոշման համաձայն, գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ՆՈՐԱԳԱՎԻԹ սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղը: Դեկտեմբերի 17-ի ԿԲ խորհրդի ...4 ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Աջափնյակ համայնքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար երեկ արժանահիշատակ օր էր: Նման շենքերում ապրող 210 ընտանիքներ նոր բնակարանների սեփականատերեր դարձան: Նրանք կբնակվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում ...ԶՀԳ ԵՌԱՄՍՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) համագործակցության հուշագիր ստորագրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, որի նպատակն է խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը, մեծացնել արտահանման ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 32 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Աղքատությունը շարունակում է խնդիր մնալ Հայաստանի համար, քանի որ բնակչության 26,5 տոկոսը կամ ավելի քան 850 հազար մարդ աղքատ է, իսկ նրանցից 130 հազարը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալները երեկ ներկայացվեցին Ազգային ...ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ4 հայկական ձեռնարկություններ ալմաստի հումք կստանան ռուսական ալմաստների արդյունահանման խոշորագույն ընկերությունից՝ «Ալռոսայից»: Դրանք են Հայկական ադամանդագործական ընկերությունը՝ DCA-ը, «Դայմոտեք», «Արեւակն» ...ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԱԼՑՀԱՅՄԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հ. Ծ.Վիեննայից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Affiris GmbH» դեղագործական ընկերության նորաստեղծ «ADO1» պատվաստանյութը «Թոմսոն Սայնթիֆիկ» որակավորման միջազգային գործակալության կողմից ճանաչվել ...ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՊԻԿԱՍՈՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ
Պ. Ք.Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվեստի թանգարանի պահոցից գողացել են Պաբլո Պիկասոյի «Սյուզաննայի դիմանկարը» կտավը, որը նրա հանրահայտ գործերից է: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Նույն օրը թանգարանից ...ՌՈԲԵՐՏ ԵՎ ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ
Մ. Բ.Մոնրեալում լույս տեսնող «Ապագայ» թերթում զետեղված հայտարարությունը տեղեկացնում է, որ Թեքեյան մշակութային միության Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպությամբ դեկտեմբերի 7-8-ը Թեքեյան կենտրոնի «Յ. եւ Ս. Արզումանեան» ...ՆՇՎԵՑ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ 10-ԱՄՅԱԿԸ
Գ. Մ.«Այս շենքը վերակառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության տրամադրած եւ Լորիս Ճգնավորյանի 1991-ին Գյումրի կատարած ուխտագնացության ընթացքում ժողովրդի հավաքած ...ՆՈՍՏԱԼԳԻԱ. ԱՆԴՐԱԴԱՐՁ ՎՐԱՑԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԹԵՆԳԻԶ ՄԻԿՈՅԱՆՑԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«Գաբոնե» պատկերասրահը 2007-ը եզրափակում է խմբակային աշխատանքների ցուցադրությամբ, որոնց մեջ նաեւ նախորդ ցուցահանդեսի հեղինակի՝ Թենգիզ Միկոյանցի մի քանի գործերով: Նրա անհատական ցուցահանդեսը Հայաստանում ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԶԱՎԶԱԿՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԳուցե ճիշտ է, որ մարդկանց կյանքում ամեն տեսակ վայրիվերո պահվածք բաժին է ընկնում տարվա վերջին ամսին: Հավանաբար դրանով պետք է բացատրել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի մարզական ստուդիայի վերջին ֆուտբոլային ...ՆՈՐ ՄԱՐԱԹՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀեռուստամարաթոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործական դրամահավաք, այսինքն՝ գործ ունենք փողի հետ: Հայոց կապիտալն ունի 25 դարի մոռացության մատնված գրավոր պատմություն: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՀայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անհասկանալի ուղղվածությունը, նրա անհետեւողական եւ շփոթ ընթացքը մեծապես պայմանավորված են հայեցակարգային խոշորագույն մի սխալով. անկախություն ստանալուց ի ...ՄԵՐ ՆԱՎԹԸ ՄԵՐ ԱՐՎԵՍՏՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱյսպես սկսվեց մեր զրույցը նկարչուհի Նարգիզ Փաշայանի հետ, որի կարծիքով արվեստը լայն հնարավորություն է տալիս մարդուն` կարող ես նստել քո արվեստանոցում եւ սավառնել տիեզերքով մեկ, ամբողջ աշխարհը պատկերացնել ...ԿԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՐԲ ԽԱՉ
Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»Ախալցխայից վրաց-թուրքական սահմանակետ տանող քարուքանդ ճանապարհն անցնելուց եւ անձնագրային ստուգումներից հետո Կարս հասնելու համար պետք էր Թուրքիայի վիզա ստանալ: Մտա ծխապատ նեղլիկ մի սենյակ, ուր նստած թուրքը ...ԱՐՅԱՆ ԿԱՐԳԸ` ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԻԾ ԹԵԼԱԴՐՈՂ
Պատրաստեց ՓԱՌԱՆՁԵՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԸԵթե քննենք, թե որ սխալն է, որի համար մենք թանկ ենք վճարում, հավանաբար կհանգենք այն մտքին, որ բժշկի սխալն է: Ոչ շատ վաղուց բժիշկները չէին էլ կասկածում, որ հիվանդներին, վիրավորներին փրկելու այնպիսի արդյունավետ ...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՎ, ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՑ ԱՎԵԼԻ ԿՇԱՀԵՆ
Թարգմ. Հ. Ծ.
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԹՈՔԵՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Մ.ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽԱՐԻԶՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ ԷԼ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

