
2007-Ի «ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶԵԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ՝ ԳՈՒԱՐՉ
1988-ի վիեննահայ ազգային բարերար Կարպիս Փափազյանի մտահղացմամբ եւ նյութական միջոցներով ՀԲԸմիության «Կարպիս Փափազեան» ամենամյա մրցանակը տրվում է հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին եւ հայկական հարցի ճանաչմանը կամավոր իր նպաստը բերած ոչ հայ մտավորականի: Մինչ այսօր այս մրցանակին արժանացել են տարբեր երկրներից մի շարք մտավորականներ` Թեսսա Հոֆմանը (Գերմանիա), պրոֆ. Ալպագո Նովելլոն (Իտալիա), դոկտոր Քրիստոֆեր Վոքրը (Անգլիա), պրոֆ. Ռոզմարի Իզոֆը (Ավստրիա), պրոֆ. Հելմութ եւ դոկտ. Հայդե Բուշհաուզենները (Ավստրիա), Ահմադ Նուրիզադեն (Իրան), Հերման Գոլցը (Գերմանիա), Վոլֆգանգ Գուստը (Գերմանիա), դոկտ. Փիթըր Քաուին (ԱՄՆ), Էլիզաբեթ Բաուեր-Մանդորֆը (Ավստրիա), Նիզար Խալիլին (Սիրիա), Անդրե Սանթինին (Ֆրանսիա), բարոնուհի Կառոլին Քոքսը (Անգլիա), Նելլի Չանեվան (Բուլղարիա), Իվ Թերնոնը (Ֆրանսիա), Էդմոն Շութցը (Հունգարիա) եւ ուրիշներ: 2007-ի ՀԲԸմիության «Կարպիս Փափազեան» մրցանակը տրվել է իսպանացի մտավորական, գրող, հետազոտող եւ ուսումնասիրող ճարտարապետ Գ. Հ. Գուարչին` ի գնահատական նրա գրական վաստակի եւ մասնավորաբար Հայոց ցեղասպանությանը վերաբերող ուսումնասիրությունների եւ հրատարակությունների:
Մրցանակատվչության արարողությունը կատարվել է Վիեննայի հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցուն կից մշակութային տան «Գ. Գյուլբէնկեան» սրահում: Այս մասին մանրամասն տեղեկություններ Վիեննայից մեզ հաղորդում է Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյան-Հարությունյանը: Երեկոյին ներկա են գտնվել Կարպիս Փափազյանը, Ավստրիայում ՀՀ դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը, Մխիթարյան միաբանության Վիեննայի աբբահայր Հայր Պողոս ծայր. վրդ. Քոթանջյանը, Կ. Փափազյանի լիազոր ներկայացուցիչ Ռ. Թամրազյան-Հարությունյանը, Ավստրիո հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչության ատենապետ Հայկ Ազընբաուերը, նաեւ արտերկրից ժամանած հյուրեր: Հանդիսությանը բացման խոսքով ելույթ է ունեցել Ռազմիկ Թամրազյան-Հարությունյանը, Գ. Գուարչի մասին տեղեկություններով հանդես է եկել Բագին Թամրազյան-Հարությունյանը:
Գ. Գուարչը ծնվել է 1945-ին Բարսելոնում: Ցայսօր հրապարակել է շուրջ մեկ տասնյակի հասնող ժողովածուներ («Միրաժներ», «Երեք կնոջ պատմություն», «Երկար ճանապարհորդություն», «Ավազե պարտեզ», «Դրախտի դռները» եւ այլն): Վերջինիս համար Գուարչը 1997-ին արժանացել է Վալենսիա քաղաքի հատուկ մրցանակին: Այժմ հեղինակն ապրում է Ագուադուլեսում (Ալմերիա), աշխատում է ճարտարապետության, քաղաքաշինության բնագավառում: Բանախոսի ելույթում մասնավորապես ասված է. «Հայկական տոհմածառը» ոչ միայն վեպ է, այլ նաեւ պատմական փաստաթուղթ այն սկզբնապատճառների մասին, որոնք 1915-ին Օսմանյան կայսրության հիմնիվեր փլուզման պահին հանգեցրին հայ ժողովրդի ցեղասպանությանը: Գուարչին հաջողվել է թափանցել ողբերգական բախումների զոհ դարձած, վաղուց արդեն անհետացած մարդկանց ներաշխարհը: «Հայկական տոհմածառը» ցնցող պատմություն է անհայտ մնացած մի սարսափելի ցեղասպանության մասին, որն աշխարհը մինչեւ այժմ հրաժարվում է ճանաչել: Իսկ Թուրքիան շարունակում է ժխտել: Այս գիրքը մի աներեւակայելի փաստագրական աշխատություն է: Գուարչի գիրքը մեծապես կնպաստի նաեւ ճանաչելու մարդկային նկարագիր ունեցող մի հինավուրց ժողովրդի, որը 1915-ին ենթարկվեց ցեղասպանության»:
Ինչպես եւ ընդունված ու պատշաճ է նման հանդիսություններին, շնորհակալական խոսք է ասել մրցանակակիրը: Շնորհավորանքի խոսքեր են հղվել Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի անունից, ելույթներ են ունեցել Աշոտ Ալեքսանյանը, ընթերցվել են ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի շնորհակալական ուղերձ-գրությունը եւ Հայաստանում Իսպանիայի Թագավորության պատվո հյուպատոս Էդուարդ Խոջայանի շնորհավորագիրը:
Երեկոն մերթընդմերթ ուղեկցվել է երաժշտական ընդմիջումներով: Հնչել են Կոմիտասի «Կռունկը» (ջութակահարուհի Շուշանիկ Ալեքսանյան), Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» (դաշնակահար Նարե Արղամանյան), Յոհաննես Բրամսի «Կատակ ջութակի համար» (Շուշանիկ Ալեքսանյան) եւ Արամ Խաչատրյանի «Աղջիկների պար», «Տղաների պար», «Սուսերով պար» (Նարե Արղամանյան, սրնգահար Մարիամ Արղամանյան) ստեղծագործությունները:
- Մ. Բ.
ՌԱՅՍԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ
Պ. Ք.Երեկ «Ազգը» տեղեկացրեց նախօրեին թուրքական բանակի Հյուսիսային Իրաք կատարած ներխուժման եւ նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի իրաքյան անսպասելի այցելության մասին: Վերջին տեղեկությունների համաձայն, ...ԵՄ-Ը ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիան երեկ եւս մեկ քայլ կատարեց Եվրոմիությանն անդամակցելու ճանապարհին: Ֆրանսպրեսը տեղեկացնում է, որ ԵՄ-ը եւ Անկարան բանակցություններում երկու նոր թեմա են բացում, որոնք նվիրված են անդրեվրոպական ցանցերին ...ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1«Միասնական Ռուսաստանի» համագումարի նախօրյակին երկրի բոլոր հեռուստաալիքներով հանդես էին գալիս ճանաչված քաղաքագետներ, քաղաքականագետներ, փորձագետներ եւ այլք, որոնք «հանճարի» ձեռքով գերլրջմիտ դատողություններ ...ԱՄՆ ՎԻԶԱՅԻ ՀԱՄԱՐ ՄՈՏ 11000 ԴԻՄՈՐԴԻ 61 ՏՈԿՈՍԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումի միջնորդավճարը 2008 թվականի հունվարի 1-ից 100 դոլարի փոխարեն կլինի 131 դոլար: Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը արդեն իսկ տարածված տեղեկությունը հաստատեց Հայաստանում ...ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ խորհրդարանը ձեռնամուխ է եղել 2008 թվականի պետբյուջեի օրինագծի քննարկմանը: Երեկվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց դեռեւս դեկտեմբերի 1-ին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Ընդ ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկվանից Ազգային ժողովում հասարակայնության լայն շերտերի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում են «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» լսումները, որոնք կազմակերպել է ԱԺ ...ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
1ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, որ տիեզերական աղմուկ է բարձրացրել մեր թերթի թղթակցի՝ ընդամենը ենթադրության (այն էլ՝ շատ նուրբ) եւ «Արմինֆոյի» հարցազրույցից ստացած զարմանքի առիթով, ուզում ենք շատ բարեկամական ...«ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԵՆ, ԲԱԽՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Այս նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելն էր եւ ակնհայտ է, որ առաջին նախագահի առաջադրվելը լրջորեն անհանգստացնում է վարչախմբին»: Երեկ «Հայացք» ակումբում ...«ԴԵՄԻՐՃՅԱՆԱԿԱՆ» ԵՎ «ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն տարատեսակ գնահատականների տեղիք տվեց: Դրանց անդրադառնալու խնդիր այս հրապարակման մեջ չենք դնում: Պարզապես ընդգծենք, որ այդ իրադարձությունը ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Երեկ Վազգեն Մանուկյանը տարածել է հայտարարություն, որ դիմել է դատախազություն` պահանջելով քրեական գործ հարուցել «Հայկական Ժամանակ» թերթի դեմ, անձը վիրավորելու եւ զրպարտելու համար: Հիշեցնենք, որ այդ թերթում ...«ԱԶԳԻ» ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԱրդեն երկրորդ շաբաթն է, ինչ «Ազգ» թերթի կայքէջում տեղադրված են նախագահության առաջադրված 9 թեկնածուների կենսագրությունները: Կայքէջի ընթերցողները հաճույքով են հաճախում «Ազգի» «Նախագահական ընտրություններ-2008» ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ-Ի
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի 1Գյումրիում վերջին օրերին ստեղծված ազատ խոսքի եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության շտաբի երեկ կազմակերպած հանրահավաքը սկսվեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից մեկնարկած քայլերթով, որի ...«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՆԱԽԱՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս տարին մայրաքաղաքի համար ճանապարհային հանգույցների եւ անցուղիների աննախադեպ ծավալներով շինարարության տարի էր: Մեքենաների թվի կտրուկ ավելացման պայմաններում նման կառույցների շինարարությունը հրատապ քայլ ...ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ԿԱՀԻՐԵԻ ՀԲԸՄ-Ի ՊԱՏՎՈ ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ նշանավորումն ՀԲԸՄ-ին եւ եգիպտահայ գաղութին մատուցած իր երկարամյա ծառայությունների եւ անձնուրաց նվիրվածության՝ Պերճ Թերզյանին է շնորհվել ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի պատվավոր նախագահի կոչումը, տեղեկացնում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՈՎ, արվեստագիտության թեկնածուՕրերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ «Ամրոց գրուպ» հրատարակչությունը պետական պատվերով լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության թեկնածու Աննա Ասատրյանի ...ԲՈՐԻՍ ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼոնդոնում կայացած 19-ամյա Բորիս Բերեզովսկու մենահամերգից հետո այսպիսի որակավորում է տվել անգլիական հեղինակավոր «Թայմս» թերթը: Բերեզովսկին ծնվել եւ ուսանել է Մոսկվայում, արժանացել Չայկովսկու անվան մրցույթի ...ԷԼԴԱ ԳՐԻՆԻ ՊԱՏՄՎԱԾՔԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Ա. Բ.Կալիֆոռնիայի համալսարանի (Սանտա Բարբարայի) Միջառարկայական հումանիտար կենտրոնը վերջերս լույս է ընծայել «Թրանսլեյշըն» («Թարգմանություն») հանդեսի երկրորդ հատորը: Աշխարհի տարբեր ազգերի թարգմանիչներին եւ գրողներին ...2007-Ի «ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶԵԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ՝ ԳՈՒԱՐՉ
Մ. Բ.1988-ի վիեննահայ ազգային բարերար Կարպիս Փափազյանի մտահղացմամբ եւ նյութական միջոցներով ՀԲԸմիության «Կարպիս Փափազեան» ամենամյա մրցանակը տրվում է հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, արվեստին եւ հայկական ...ԱՄՍԱԳԻՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լույս է տեսել նոր՝ «Փաստաբան» ամսագիրը, որի հիմնադիրը ՀՀ փաստաբանների պալատն է: Այն փաստորեն առաջինն է իր տեսակի մեջ որպես փաստաբանների մասնագիտացված ամսագիր: Առաջին համարում ներկայացվել են Փաստաբանների ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏԱՐԻՆ ԿՍԿՍՎԻ ՎԵՅՔ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատն այն եզակի մարզաձեւերից է, որից մրցումներ են անցկացվում ողջ տարին: Այնպես որ շախմատիստները մշտապես խաղի մեջ են: Բացառություն չեն կազմում նաեւ հայ շախմատիստները: Թեեւ մրցաշրջան-2007-ին հաշված օրեր ...ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան գավաթի սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էին 22 երկրների 50 մարմնամարզիկներ: Հայաստանի ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

