
«ԳԵԼԱՓԸ» ՇԱՏ ՀԱՑ ՈՒ ՊԱՆԻՐ ՊԻՏԻ ՈՒՏԻ, ՈՐ ԻՆՁ ՀԱՍՆԻ»
«Գելափն» ասում է՝ ով կընտրվի, բայց չի կարողանում ասել՝ ինչու: Իսկ ես կարող եմ ասել, ես զոնդաժ եմ անում, ավելի խորն եմ նայում եւ կարող եմ ասել՝ ով ինչի կընտրվի: Ես «Գելափին» չեմ հավատում: «Գելափը» շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ ինձ հասնի», երեկ «Հայացք» ակումբում «Գելափի» ուսումնասիրության վրա ստվեր գցելու եւ սեփական սոցիոլոգիական հարցումների արժեքն ընդգծելու համար հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
Ընտրությունների ժամանակ իր սոցհարցումներով հայտնի սոցիոլոգը Հայաստանի նախագահական ընտրությունների նախապատրաստական փուլը սկսել է 2007-ի հունվարից, որպեսզի հասկանա փոփոխությունները խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո: Վերջին սոցհարցումը Ադիբեկյանն արել է հոկտեմբերին եւ, ինչպես երեկ հայտնեց, մեկն էլ կանի մինչեւ Ամանոր: Ահարոն Ադիբեկյանի հոկտեմբեր ամսվա սոցիոլոգիական հարցման արդյունքները պարզել են, որ խորհրդարանական ընտրությունները մեծապես նպաստել են վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացմանը: Վերջինիս վարկանիշը սակայն իջել է թիվ 15 ընտրատեղամասի ընտրություններին մասնակցելուց հետո: Խորհրդարանական ընտրություններից հետո կայուն է մնացել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի վարկանիշը, նվազել են Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի վարկանիշները, կրկնապատկվել է հանրապետության առաջին նախագահին համակրողների քանակը, սակայն «չնչին շռայլությամբ». հունվարի 1,3 տոկոսից դարձել է 2,7 տոկոս:
Ահարոն Ադիբեկյանը շեշտեց, որ հոկտեմբեր ամսվա իր սոցհարցման արդյունքները դեռեւս աշխատանքային նյութ են եւ մինչեւ փետրվար կփոխվեն: Հոկտեմբերի հարցման համար «Սոցիոմետր»-ը դիմել է 2200 մարդու, որոնցից հարցերին պատասխանել է 1650-ը: Հարցմանը պատասխանածների 60-65 տոկոսը հայտնել է, որ կմասնակցի ընտրություններին, 33 տոկոսը չի հետաքրքրվում քաղաքական իրադարձություններով եւ չի էլ հետեւում դրանց:
Ադիբեկյանի ներկայացմամբ, վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 60 տոկոսը, 30 տոկոսը կարծիք է հայտնել, որ կարելի էր ավելի լավ աշխատել, մնացյալը նշել է, որ նախկին վարչապետներն ավելի լավ են աշխատել: Ուշագրավ է, որ հարցվածների 27 տոկոսն է ասել, թե իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, բայց 48 տոկոսը համոզմունք է հայտնել, որ նախագահ կընտրվի հենց ՀՀԿ նախագահը:
Հարցվածների 5,4 տոկոսն ասել է, որ իր ձայնը կտար Րաֆֆի Հովհաննիսյանին, 4,8 տոկոսը` Արթուր Բաղդասարյանին, 1,3 տոկոսը` Լեւոն Տեր-Պետրոսյանին, 2 տոկոսը` Արտաշես Գեղամյանին, հունվարին 0 տոկոս վարկանիշ ունեցող ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին` 1,4 տոկոսը, իսկ Վազգեն Մանուկյանին` 1,1 տոկոսը: Նախագահական ընտրապայքարից դուրս մնացած Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, բանախոսի կանխատեսմամբ, կգնան կամ Վահան Հովհաննիսյանին, կամ Արթուր Բաղդասարյանին:
Ահարոն Ադիբեկյանի հերթականությամբ առաջին տեղում է Սերժ Սարգսյանը, հետո Արթուր Բաղդասարյանը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը, Վահան Հովհաննիսյանը, Վազգեն Մանուկյանը: Սոցիոլոգի խոսքով, առաջին նախագահին չսիրողները երկու անգամ շատ են, քան Գեղամյանին չսիրողները, եւ հնարավոր է, որ դրա հաշվին Գեղամյանը մեկ հորիզոնական բարձրանա: Ի դեպ, Ադիբեկյանը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն տալու պատրաստակամություն են հայտնել հիմնականում նրա իշխանության տարիներին պաշտոն ունեցած եւ հետագայում կորցրած մարդիկ, մի որոշ խավ ներկայիս պաշտոնյաներից, հավանաբար հոգնած ներկաներից, ինչպես նաեւ որոշ բարձրագույն եւ միջնակարգ կրթություն ստացածներ: Առաջին նախագահի հիմքերը, ըստ սոցիոլոգի, թույլ են մարզերում:
«Ազգի» հարցին, թե ում ձայներն են կազմել ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի 1,4 տոկոսը, Ադիբեկյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն ջոկերի դերում է հանդես գալիս եւ փորձում է ձայն տանել երկու դաշտերից էլ` թե՛ ընդդիմության եւ թե՛ իշխանության: Ֆիզիկայի այս օրենքը կամ դրական արդյունք է տալիս, կամ ոչնչացնում: ՀՅԴ-ն այս ռեզոնանսի վրա է հույսը դրել, բայց չեղավ, նա պիտի հստակ կողմնորոշվի, իմանա որտեղից է ձայներ տանելու»:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱԴՐԻԴՈՒՄ ԵԱՀԿ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՓՈԽԱՆՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՎԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄադրիդում նոյեմբերի 29-30-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը քննարկումները քիչ ավելի բարդ էին, քան նախորդ տարի: «Ազգը» մանրամասն ներկայացրել է մադրիդյան քննարկումները, միայն նշենք, որ երեկ հրավիրած ...ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԳԵՆՏԻՆՅԱՆ ԱՅՑԸ
Գ. Գ.Արգենտինայի նորընտիր կին նախագահին շնորհավորելու եւ Հայաստանի իշխանությունների երախտագիտությունը փոխանցելու համար դեկտեմբերի 8-10 Արգենտինա մեկնած Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը երեկ ամփոփել ...ՆՎԱԶԵՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎԵԼԻՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի բանակցողները համաձայնության են եկել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին 2008 ֆինանսական տարում տրամադրվելիք օժանդակության ...ԻՐԱՔ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ԵՎ ՌԱՅՍԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Երեկ թուրքական բանակի ստորաբաժանումները Հյուսիսային Իրաք են ներխուժել քուրդ գրոհայինների դեմ «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու: Իրաքյան լրատվամիջոցները հաղորդում են 300-1500 թուրք զինվորների ...ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանցի մուսուլմանները բավականին արդյունավետ լոբբիստական գործունեություն են ծավալել այս երկրում թուրքամետ տրամադրություններ ստեղծելու ասպարեզում: Երկու երկրների հենց միայն առեւտրատնտեսական փոխհարաբերությունները ...ԻՐԱՔՈՒՄ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ
Թարգմ.՝ Հ. Ծ.Իրաքի քրիստոնյա ասորիների ղեկավարների տվյալներով, օրեցօր նվազող քրիստոնյա բնակչության հետագա գոյությունը խիստ վտանգված է երկրում շարունակական բռնությունների աճի պատճառով, տեղեկացնում է «Ասորական միջազգային ...ԻՐԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ԱԷԿ
Բուշեհրի ատոմակայանի շինարարությունը չավարտած` իրանցիներն սկսել են իրենց երկրորդ ԱԷԿ-ի կառուցումը: Այդ մասին Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի ատոմային ծրագրի պատասխանատու ...ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱՀԵՏՈՒՄՆԵՐ ԲԼԵՅԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1Արդեն բոլոր լրատվամիջոցները պատմել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կազմակերպված «Ադրբեջանական օրերի» մասին, որի շրջանակներում ամփոփվել են «Բաց նամակ Ադրբեջանի իմ հասակակցին», «Ադրբեջանն իմ պատկերացմամբ», ...ԲԱՐԶԱՆԻՆ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ ՌԱՅՍԻ ՀԵՏ
Ի նշան բողոքի թուրքական բանակի գործողությունների դեմ, Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի ղեկավար Մեսուդ Բարզանին հրաժարվել է հանդիպել Իրաք ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Քրդական կողմը ...ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱմերիկյան հետախուզության ղեկավար Ալեն Դալեսը ժամանակին Խորհրդային Միությունը փլուզելու ենթատեքստով մի շարք ծրագրային ցուցումներ էր տվել իր ենթականերին: Հիմա բառացի չեմ հիշում, բայց այդ ցուցումների մեջ ...«ԳԵԼԱՓԸ» ՇԱՏ ՀԱՑ ՈՒ ՊԱՆԻՐ ՊԻՏԻ ՈՒՏԻ, ՈՐ ԻՆՁ ՀԱՍՆԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Գելափն» ասում է՝ ով կընտրվի, բայց չի կարողանում ասել՝ ինչու: Իսկ ես կարող եմ ասել, ես զոնդաժ եմ անում, ավելի խորն եմ նայում եւ կարող եմ ասել՝ ով ինչի կընտրվի: Ես «Գելափին» չեմ հավատում: «Գելափը» շատ ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Կոնգրես» հյուրանոցում երեկ տեղի ունեցած աշխատաշուկայի խնդիրներին նվիրված համաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նշեց, որ երկրում առկա կյանքի որակի փոփոխությունները պարտադրում ...ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է, ԲԱՅՑ Ո՞ՒՄ Է ԴԱ ՀՈՒԶՈՒՄ ԲԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ ՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՑ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից խմբագրությանը հղված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ բնապահպանության նախարարի հրամանով նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Սեւանա ...ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍարյանի տուն-թանգարանը յուրատեսակ սրբավայր է, ուր մտնելիս առնչվում ես սարյանական կենսատու արվեստի հետ, տանում այն լույսն ու գեղեցկությունը, որ տալիս է Սարյանի արվեստը: Հայ իրականության մեջ բացառիկ երեւույթ ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ Բ. ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «21-ի հեռանկարներ» 7-րդ միջազգային փառատոնի շրջանակներում այսօր, դեկտեմբերի 19-ին. «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկու ...ՆՌՆԱՔԱՐԵ ԼԵՌՆԵՐ
«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱ», 12.12.07 թ., Թարգմանեց Պ. Ք.Ռուսաստանի եւ Հայաստանի ճակատագրերն անխզելիորեն կապված են պատմության հարյուրամյակներով: Երկու երկրների մշակութային եւ առեւտրական կապերին առնչվող առաջին տեղեկությունները վերաբերում են 10-11-րդ դարերին: ...ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎԵԼՈՒ Է ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀանրակրթության որակի, վարքուբարքի մասին խոսելիս մեր կամքից անկախ դժգոհության նետերն ուղղում ենք դպրոցների տնօրենների վրա, լավ իմանալով նրանց պատասխանատվության ու հեղինակության չափուկշռի արժեքը ոչ միայն ...ՄԵԼԳՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՀԲԸՄ ԱՏԵՆԱՊԵՏՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է
Ռ. Պ.«Ազատ ձայն» կիպրահայ անկախ ամսագրի վերջին (թիվ 40) համարում տպագրվել է «ՀԲԸՄ-ի ատենապետը՝ անդրդվելի» հոդվածը, որը տեղեկացնում է նոյեմբերի 8-11-ը Կիպրոս ժամանած Բարեգործականի կենտրոնական վարչության ատենապետ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՅԱԼԸ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄրցաշրջան-2007-ը հատկապես հաջող էր հայ ծանրորդների համար, ովքեր միջազգային տարբեր մրցաշարերում ընդհանուր առմամբ 47 մեդալ նվաճեցին: Ուստի պատահական չէ, որ մարզական լրագրողների հայկական ֆեդերացիայի անցկացրած ...ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՆ ՈՒ ՍՊՈՐՏԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանի նախաձեռնությամբ երեկ «Երեւան» հյուրանոցում «Ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը որպես հասարակության առողջ ապրելակերպի երաշխիք: Մանկապատանեկան սպորտի զարգացման ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԴԵՄ ԳԱԼԱ-Ի ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՎԱՐՈՒՅԹ
Գ. Մ.ՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ կարճ տեւողությամբ շարունակվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարկային ծառայության հայցով նախօրյակին սկսված եւ հետաձգված դատավարությունը, ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

