
ԳԱԼԱ ՀԸ. ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
ՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ սկսվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարկային պետական ծառայության հայցով, ընկերությունից ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու պահանջով դատավարությունը, որը երկրորդն է քաղաքապետարանի մեկ այլ հայցով սկսված եւ հետաձգված դատական գործից հետո: Ինչպես առաջինի դեպքում, այստեղ էլ նիստից առաջ նախագահող դատավոր Էդուարդ Նահապետյանը հայցվոր կողմի առարկության պատճառով ստիպված եղավ արգելել դատավարության ողջ ընթացքի տեսաձայնագրումը, անջատել տալով լուսաբանող հեռուստաընկերությունների տեսախցիկները:
Սկսված դատական նիստի սկզբում պատասխանող «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը դատարանին ներկայացրեց հնարավոր վնասներից պատասխանողի ապահովման միջնորդություն: Խոսքն այն մասին է, որ հայցի ապահովման նպատակով տնտեսական դատարանը նախնական կալանք է դրել «ՉԱՊ» ՍՊԸ-ի դրամական միջոցների եւ ամբողջ գույքի վրա, որով ոչ միայն խախտվել է ընկերության բնականոն աշխատանքը, այլեւ վերջինս այդ պայմաններում չի կարող կատարել հարկային, պայմանագրային եւ այլ պարտավորությունները, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ուստի պատասխանող կողմը միջնորդում էր այս ժամանակամիջոցում հայցվորից պահանջել վնասների փոխհատուցում:
Ընդմիջումից հետո դատարանն այս միջնորդությունը մերժեց: Ինչպես մեկնաբանեց փաստաբան Կ. Թումանյանը, ԳԱԼԱ-ի գործունեության, այն է՝ նրա կողմից տեղեկատվության հավաքման ու տարածման այսպիսի սահմանափակումը եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում է: Միաժամանակ՝ պատասխանողի ներկայացուցիչը դատարանի մերժման որոշման մեջ դրական համարեց այն կետը, ըստ որի ընկերության հնարավոր վնասների փոխհատուցողը կարող է լինել պետությունը: Միջնորդության մերժումից հետո պատասխանող կողմը հանդես եկավ հարկայինի կազմած ակտը (հայցապահանջի հիմքը) անվավեր ճանաչելու հակընդդեմ հայցով: Սրանով դատական նիստը հետաձգվեց եւ կշարունակվի այսօր:
Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ հասարակական պաշտպանության շտաբը երեկ տարածեց մի հայտարարություն, որում հիշեցվում է դեկտեմբերի 13-ին Գյումրու քաղաքապետի հետ ձեռք բերված նախնական համաձայնության մասին, ըստ որի շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանի մասնակցությամբ պետք է կնքվեր եռակողմ պայմանագիր, Լ. Բարսեղյանը անձամբ վճարեր ԳԱԼԱ-ի կողմից անցած 2,5 տարիներին քաղաքի հին հեռուստաաշտարակի շահագործման դիմաց համապատասխան գումար, քաղաքապետարանը հրաժարվեր դատական հայցից եւ ԳԱԼԱ-ի հետ կնքեր աշտարակի վարձակալման նոր պայմանագիր: Ըստ շտաբի հայտարարության՝ երեկ քաղաքապետարանի լրատվության բաժնի պետը Լ. Բարսեղյանի հետ կայացած հեռախոսազրույցում հայտնել է, որ քաղաքապետարանը անցած ժամանակահատվածի համար միջնորդ կողմից՝ Լ. Բարսեղյանից պահանջում է 200 հազար դրամ յուրաքանչյուր ամսվա համար: Այդ հաշվարկով ընդհանուր գումարը կազմում է 5,4 մլն դրամ: Այս գինը, ըստ հայտարարության հեղինակների, անհիմն է եւ դիտավորյալ ուռճացված, ոչ մի ընդհանուր բան չունի շուկայում գործող համանման ծառայությունների գների հետ, հետեւաբար «համաձայնագիրը տապալելու փոքրիկ խորամանկություն» է, ինչը քաղաքապետարանի հետ որեւէ բանակցություն շարունակելու տեղ չի թողնում:
Այլեւս ապացուցված համարելով, որ «Գյումրու քաղաքապետարանը քաղաքապետի գլխավորությամբ լիովին ինտեգրվել է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եթերազրկելու խոշոր դավադրության մեջ», շտաբը տեղեկացնում է, որ եռակողմ համաձայնագրի առաջարկն այնուամենայնիվ մնում է ուժի մեջ:
- ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.Անգլիական «Գարդիան» թերթի ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սայմն Թիսդոլի հոդվածը քննարկում է իրավիճակը կովկասյան երեք հանրապետություններում նախքան նախագահական ընտրությունները: Բաքվում աշխատանքի գնալիս ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 14-ին հարյուրավոր հայեր էին հավաքվել Բելգիայի մայրաքաղաքում, կոչ անելով Եվրոպային ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչեւ Եվրոմիության անդամակցումը: Ցուցարարները պահանջում էին ...ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂՂՈՒՄ Է ԱԺ ՍԽԱԼՆԵ՞ՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախագահ Քոչարյանը Ազգային ժողով էր վերադարձրել 2007 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը` առարկությամբ եւ առաջարկություններով: Երեկ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆՆախագահական ընտրություններ են առաջիկայում: Նշանակում է մեզ տրված է եւս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանանք գրագետ ձեւով կազմակերպել մեր պետության խնդիրները եւ առողջ հիմքերի վրա դնել երկրի հետագա զարգացումները: ...ՆՈՐԱՍՏԵՂԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում պաշտոնապես տեղի ունեցավ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի բացումը: Ի տարբերություն աշխարհի մի շարք երկրների տարբեր համալսարաններում ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ նախորդ ամիսներին լույս են տեսել եւս մի քանի ուշագրավ հրատարակություններ: Ֆրանսիայում Ռեմոն Բուայեի պատրաստությամբ հրատարակվել է «Ֆրանսիացի ...ԱՊՐԻԼԻ 24-Ը` ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆՀայազգի բրազիլական դերասան, թատրոնի եւ կինոյի նշանավոր գործիչ Ստեփան Ներսեսյանը, որը երեք տարի առաջ ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքի խորհրդի անդամ, ընդունել է մի օրենք, ըստ որի ապրիլի 24-ն ընդգրկվել ...ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆԱրեւելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիր, նշանավոր լեզվաբան ու գրականագետ, պատմաբան ու հրապարակախոս, սոցիոլոգ ու մանկավարժ Ստեփան Պալասանյանը 19-րդ դարի 60-80-ական թվականների հայ մտավորականության ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋ ԺԱՄԱՆՑԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Ընկեր Աշոտը» պարուսույց է: Ինչպես ինքն է հաստատում, իր սաները 6-66 տարեկաններ են: Նա չի կատակում: Նրա ղեկավարած պարային խմբերից մեկը բացառիկ է: Նախ` բոլորը սանուհիներ են, երկրորդ` նրանց տարիքը սկսվում ...ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) երեկ հավաքել էր տեղական ու միջազգային պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երեխայի, մայրության եւ ընտանիքի հիմնախնդիրները: «Ինչպես ...ՀԱՅ-ՀՆԴԻԿ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ` ԳՐԱՆԴ ԵՎ ՔԵՆԴԻ ՓՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԿիրակի օրը կենդանաբանական այգում տեղի ունեցավ աննախադեպ բարի եւ յուրօրինակ միջոցառում` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, հավատարիմ իր խոստմանը, կազմակերպել էր Գրանդ եւ Քենդի փղիկների հարսանիքը: ...ԻՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱմանորյա միջոցառումների ծրագիրը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը: Ըստ նրա, տոնական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿԵՑ 93-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի տարեվերջյան դասակարգման ցուցակում նախորդ ամսվա համեմատ 3 հորիզոնականով նահանջել է: Մեր ընտրանին տարին եզրափակեց 93-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ ...ԳԱՏԱ ԿԱՄՍԿՈՒ ՏՊԱՎՈՐԻՉ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պատվավոր մրցանակը նվաճեց նախկին ռուսաստանցի, ներկայում ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին, որը եզրափակիչում 2,5-1,5 հաշվով պարտության ...ԳԱԼԱ ՀԸ. ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ սկսվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարկային պետական ծառայության հայցով, ընկերությունից ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու պահանջով ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

