
ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) երեկ հավաքել էր տեղական ու միջազգային պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երեխայի, մայրության եւ ընտանիքի հիմնախնդիրները: «Ինչպես դուք, այնպես էլ ես կարիք ունեի լսելու այս հիմնախնդիրների մասին նաեւ ձեզնից, որից հետո նախատեսում եմ ծրագրել այն գործողությունները, որով պետք է առաջնորդվենք հետագայում», նշեց ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա շահագրգիռ կառույցներին առաջարկեց ստեղծել մի փաստաթուղթ, որտեղ պետք է նշված լինեն անհրաժեշտ ու կարեւոր բոլոր միջոցառումները հանուն երջանիկ մանկության եւ կայուն ընտանիքների կայացման: Լիլիթ Ասատրյանը նաեւ հայտարարեց նոր քննարկման մասին, որ տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Մինչ այդ կլոր սեղանի մասնակիցները ներկայացրին իրենց կառույցներում տարվող աշխատանքներն ու քննարկվող հարցի շուրջն առկա իրավիճակները տարբեր տեսանկյուններից: Մասնավորապես, մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը, մեջբերումներ անելով Հայաստանում 2005 թվականի իրավիճակի նկարագրության UNICEF-ի զեկույցից, նշեց. «Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 50 տոկոսն ապրում է աղքատ ընտանիքներում: Դա նշանակում է, որ երեխան կարող է ունենալ թերասնում, որ հաշվվում է 13 տոկոս: Մենք ունենք սակավարյունության դեպքերի բավականին բարձր տոկոս: Յուրաքանչյուր երրորդ երեխա եւ յուրաքանչյուր չորրորդ կին թեթեւ սակավարյունություն ունի: Հետազոտությունների ժամանակ մենք շատ զարմացանք, երբ տեսանք որ սոցիալապես ապահով ընտանիքներում ապրող երեխաների մոտ 23 տոկոսը նույնպես սակավարյունություն ունի: Հետեւաբար խնդիրը ոչ միայն սննդի պակասն է, այլեւ մայրերի գիտելիքների եւ երեխային ճիշտ կերակրելու մշակույթի բացակայությունը: Վնասակար եւ մեծ տարածում ունեցող սովորությունները` տարատեսակ ֆաստֆուդները, հյութերը նոր խնդիր են, որ պետք է ուշադրության առարկա լինեն: Չնայած մանկական մահացությունների բարձր տոկոսը եւ սուիցիդը մեր նկարագրին հարիր չեն եղել եւ մեծ տարածում չունեն, առանձին դեպքեր արդեն արձանագրվել են Հայաստանում: Սա պետք է ահազանգի խնդրի առկայության եւ հնարավոր մեծացման մասին»: Բանախոսը խոսեց սեռավարակների երիտասարդացման եւ վատ սովորության, մասնավորապես ծխելու մասին: Խոսք գնաց նաեւ վարչապետի հատկացրած մեկ միլիարդի մասին, որ տրվել է մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում բարեփոխումների ակնկալիքով: Կ. Սարիբեկյանը նշեց, որ այդ գումարը պետք է ծառայի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը: Նա հույս հայտնեց, որ դրանից հետո արդարացված խստացումներն արդյունք կտան: Բանախոսը ցույց տվեց մի նկար, ուր պատկերված էր բարեկեցիկ մանկության եւ ապահով մայրության տունը: «Սա պետք է միասին կառուցենք», նշեց տիկին Սարիբեկյանը եւ հավաստիացրեց, որ տան կառուցման հիմքում երեք կարեւոր խնդիր կա` մայրերի գիտելիքները եւ հմտությունները, ծառայությունների բարելավումը, մատչելիությունը, որակը: Բայց ամենակարեւորը երկրի սոցիալ տնտեսական կյանքի բարելավումն է:
ՀՕՖ-ի «Երեխաների կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանն էլ բարձրաձայնեց թափառաշրջիկ ու դժվար երեխաների խնդիրների մասին: «Ոչ ահազանգող վիճակագրությունն այսպիսի երեխաների մասին առավել շատ խոսում է ոչ թե սոցիալ-տնտեսական բարվոք վիճակի, այլ այն մասին, որ նման երեխաներին մենք ուղղակի չենք կարողանում հայտնաբերել, հետեւաբար մեր թեժ գիծը, երեխայի պաշտպանության բաժինների առկայությունը, եւ հուսով եմ, նաեւ մեր համայնքային սոցիալան ծառայությունների առկայությունը այն ծիլերն են, որոնք ի վերջո կնպաստեն, որ երեխայի պաշտպանության համակարգը միս ու արյուն առնի: Ունենք ինչ-որ բաներ, բայց դրանց աշխատանքը դժվար է գնահատել կանոնավոր»: Մ. Անտոնյանը խոսեց խնամատար ընտանիքների նոր համակարգի ձեւավորման մասին: «Լքվող երեխաները շատանում են, նշեց նա, բայց ստեղծում ենք երեխայի համար այլընտրանքային ընտանիքում մեծանալու հնարավորություն, ինչը, ճիշտ է, սեփական ընտանիք չէ, բայց միջանկայլ մի վիճակ է, որն անպայման մանկատան համեմատությամբ գերադասելի է: Ուրախությամբ նշեմ, որ մեր հանրությունում կան ընտանիքներ, որոնք անգամ անվճար պատրաստ են խնամել ուրիշի երեխային: Մենք հիմա խնդիր ունենք բացահայտելու նման ընտանիքներին, քաջալերել ու սատարել նրանց, որ կարողանանք այդ ռեսուրսը ճիշտ օգտագործել: Տեսեք, միայն Գեղարքունիքի եւ Լոռու մարզում իրազեկման աշխատանքներին արձագանքեցին մոտ 300 ընտանիքներ: Այս պահին 28 երեխաներ գտնվում են խնամատար ընտանիքներում, որոնցից 25-ի համար վճարում են: Բացի այդ, մենք կարճաժամկետ խնամատարության ծրագիր էլ ունենք, որը միանշանակ պետք չէ ընդունել, քանի որ այս ծրագրի իրականացման համար խնդիրներ կան», նշեց բանախոսը: Նա խոսեց նաեւ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների մասին, որոնց թիվն ավելացել է: Ուշադրությունից չեն վրիպել նաեւ նման խնդիրներ ունեցող ծնողները: «Ասել, որ ոչինչ չի արվում` սխալ կլինի, փաստել, որ ամեն ինչ է արվում, դարձյալ սխալ կլինի», նշեց բանախոսը:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.Անգլիական «Գարդիան» թերթի ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սայմն Թիսդոլի հոդվածը քննարկում է իրավիճակը կովկասյան երեք հանրապետություններում նախքան նախագահական ընտրությունները: Բաքվում աշխատանքի գնալիս ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 14-ին հարյուրավոր հայեր էին հավաքվել Բելգիայի մայրաքաղաքում, կոչ անելով Եվրոպային ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչեւ Եվրոմիության անդամակցումը: Ցուցարարները պահանջում էին ...ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂՂՈՒՄ Է ԱԺ ՍԽԱԼՆԵ՞ՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախագահ Քոչարյանը Ազգային ժողով էր վերադարձրել 2007 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը` առարկությամբ եւ առաջարկություններով: Երեկ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆՆախագահական ընտրություններ են առաջիկայում: Նշանակում է մեզ տրված է եւս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանանք գրագետ ձեւով կազմակերպել մեր պետության խնդիրները եւ առողջ հիմքերի վրա դնել երկրի հետագա զարգացումները: ...ՆՈՐԱՍՏԵՂԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում պաշտոնապես տեղի ունեցավ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի բացումը: Ի տարբերություն աշխարհի մի շարք երկրների տարբեր համալսարաններում ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ նախորդ ամիսներին լույս են տեսել եւս մի քանի ուշագրավ հրատարակություններ: Ֆրանսիայում Ռեմոն Բուայեի պատրաստությամբ հրատարակվել է «Ֆրանսիացի ...ԱՊՐԻԼԻ 24-Ը` ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆՀայազգի բրազիլական դերասան, թատրոնի եւ կինոյի նշանավոր գործիչ Ստեփան Ներսեսյանը, որը երեք տարի առաջ ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքի խորհրդի անդամ, ընդունել է մի օրենք, ըստ որի ապրիլի 24-ն ընդգրկվել ...ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆԱրեւելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիր, նշանավոր լեզվաբան ու գրականագետ, պատմաբան ու հրապարակախոս, սոցիոլոգ ու մանկավարժ Ստեփան Պալասանյանը 19-րդ դարի 60-80-ական թվականների հայ մտավորականության ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋ ԺԱՄԱՆՑԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Ընկեր Աշոտը» պարուսույց է: Ինչպես ինքն է հաստատում, իր սաները 6-66 տարեկաններ են: Նա չի կատակում: Նրա ղեկավարած պարային խմբերից մեկը բացառիկ է: Նախ` բոլորը սանուհիներ են, երկրորդ` նրանց տարիքը սկսվում ...ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) երեկ հավաքել էր տեղական ու միջազգային պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երեխայի, մայրության եւ ընտանիքի հիմնախնդիրները: «Ինչպես ...ՀԱՅ-ՀՆԴԻԿ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ` ԳՐԱՆԴ ԵՎ ՔԵՆԴԻ ՓՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԿիրակի օրը կենդանաբանական այգում տեղի ունեցավ աննախադեպ բարի եւ յուրօրինակ միջոցառում` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, հավատարիմ իր խոստմանը, կազմակերպել էր Գրանդ եւ Քենդի փղիկների հարսանիքը: ...ԻՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱմանորյա միջոցառումների ծրագիրը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը: Ըստ նրա, տոնական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿԵՑ 93-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի տարեվերջյան դասակարգման ցուցակում նախորդ ամսվա համեմատ 3 հորիզոնականով նահանջել է: Մեր ընտրանին տարին եզրափակեց 93-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ ...ԳԱՏԱ ԿԱՄՍԿՈՒ ՏՊԱՎՈՐԻՉ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պատվավոր մրցանակը նվաճեց նախկին ռուսաստանցի, ներկայում ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին, որը եզրափակիչում 2,5-1,5 հաշվով պարտության ...ԳԱԼԱ ՀԸ. ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ սկսվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարկային պետական ծառայության հայցով, ընկերությունից ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու պահանջով ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

