
ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
Արեւելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիր, նշանավոր լեզվաբան ու գրականագետ, պատմաբան ու հրապարակախոս, սոցիոլոգ ու մանկավարժ Ստեփան Պալասանյանը 19-րդ դարի 60-80-ական թվականների հայ մտավորականության փաղանգի ակնառու ներկայացուցիչներից է: Նա այն առաջադեմ մտածողներից էր, որ ազգապահպանության հիմքը, ազգի հոգեւոր մշակույթի ու բարոյականության վերելքի կարեւորագույն միջոցները համարում էր ազգային լեզուն, ազգի պատմությունն ու կրոնը: Եվ նա իր կյանքի 30 տարիների մանկավարժական գործունեությունն ու գիտական աշխատությունները նվիրել է այդ սրբազան գործին:
Ստեփան Հովհաննեսի Պալասանյանը ծնվել է 1837-ի դեկտեմբերի 5-ին Ռումինիայի Բոտոշան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է իր քաղաքի քահանա Պ. Հակոբյանի մոտ, 1852-55-ին սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել է Գաբրիել արք. Այվազովսկուն, Ա. Գալֆայանին, Ս. Թեոդորյանին, ապա ուսումը շարունակել է իր ուսուցիչների հիմնած Հայկազյան վարժարանում (Փարիզ), 1858-ին հրավիրվել է Թեոդոսիա եւ պաշտոնավարել է Խալիպյան դպրոցում: Այստեղ աշխատելիս առաջադիմական ոգով հոդվածներ է տպագրել «Մասյաց աղավնի» պարբերականում, որի պատճառով էլ գժտվել է իր ուսուցիչ Գաբրիել արք. Այվազովսկու հետ եւ մեկնել է Նոր Նախիջեւան: Այստեղ ընկերների հետ հիմնել են նոր դպրոց, որտեղ 3 տարի աշխատելուց հետո՝ 1863-ին, աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում՝ դասավանդելով հայոց լեզու, հայոց ընդհանուր պատմություն, հայ գրականություն եւ ֆրանսերեն: 1869-ին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը. որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարեւոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը: 1881-ից մինչեւ կյանքի վերջը՝ 1889 թվականը նա որպես մանկավարժ աշխատում է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում՝ դասավանդելով հայոց լեզու, հայ եւ ընդհանուր գրականություն, հայոց պատմություն եւ ֆրանսերեն:
Թիֆլիսում աշխատած 18 տարիները շատ բեղուն եղան գիտնական-մանկավարժի համար. նա բազմաթիվ հոդվածներ տպագրեց «Կռունկ», «Մասյաց աղավնի», «Մեղու Հայաստանի», «Մշակ», «Փորձ», «Արարատ» եւ այլ հանդեսներում: Հոդվածներից բացի Պալասանյանը Թիֆլիսում աշխատած տարիներին հրատարակեց նաեւ մայրենի լեզվին ու հայոց պատմությանը նվիրված մի քանի արժեքավոր մենագրություններ, որոնք ուղեցույց եղան նույն հարցերով հետագա ուսումնասիրողների համար: Նշենք դրանցից մի քանիսը՝ «Գործնական քերականութիւն հայերէն լեզուի» (Թիֆլիս, Ա, Բ հատորներ, 1869), «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (Թիֆլիս, 1870), «Քերականութիւն մայրենի լեզուի հայոց» (Թիֆլիս, 1874):
1865-ին լույս տեսած նրա «Պատմութիւն հայոց գրականութեան» դասագիրքը նվիրված է հայ ժողովրդական բանահյուսությանը, իսկ հետմահու լույս տեսած «Պատմութիւն հայոց» աշխատությունը, որն ունեցավ չորս հրատարակություն (1890, 1895, 1911, 1920), մի ամբողջական դասագիրք է հայ ժողովրդի ողջ պատմության: Նա այստեղ պատմական անցքերը քննում է իրենց ծագման ու զարգացման գործընթացում՝ կապված ժողովրդի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի հետ՝ սկսած հայ ժողովրդի ծագումից մինչեւ իր օրերը: «Ազգի պատմությունը այն հիմքն է, որի վրա խարսխված է ազգի կողմից իր անցյալի ճանաչումը, ներկայի ըմբռնումը եւ ապագայի ուղիների որոնումը», գրում է Պալասանյանը:
Այս գիրքը տարիներ շարունակ հայկական դպրոցների եւ բուհերի համար ծառայել է որպես դասագիրք:
Իր սաներին ֆրանսերենը լավ սովորեցնելու համար նա գրել է նաեւ «Ֆրանսերէնի այբբենարան եւ սկզբնական ընթերցանութիւն» դասագիրքը (Թիֆլիս, 1865): Աշակերտներից շատերի պատմելով՝ իրենք գրեթե ազատ խոսում, գրում ու կարդում էին այդ լեզվով:
Մեծ մանկավարժն ու գիտնականը անգերազանցելի էր նաեւ գրական քննադատության ասպարեզում: Մ. Նալբանդյանից հետո նա մեր առաջին գրաքննադատն է եղել: Այս բոլորին զուգահեռ նա կատարել է նաեւ թարգմանություններ:
Ստ. Պալասանյանի նորարարությունը առանձնապես դրսեւորվել է լեզվաբանության ասպարեզում. նա առաջինն էր, որ հետեւելով հայտնի լեզվաբան-հայագետ Արսեն Այտընյանի տեսությանը, հիմք դրեց արեւելահայերենի աշխարհաբարի գիտական քերականությանը՝ առաջին անգամ համակարգված ներկայացրեց արեւելահայերենի հնչյունական համակարգը, բառակազմությունն ու իմաստաբանությունը եւ քերականությունը՝ իր երկու բաժիններով (ձեւաբանություն եւ շարահյուսություն)՝ իրենց քերականական կարգերին բնորոշ առանձնահատկություններով: Ազգի լուսավորության ու գոյատեւման հիմքը համարելով ազգային լեզուն (առանց լեզվի ազգ չկա) մեծ ազգասերը նախ դեմ էր օտարաբանություններին. «Իհարկե, մեծ թեթեւամտություն է օտար լեզվի բառերը գործածել, երբ նույն նշանակություն ունեցող բառեր կարելի է գտնել մայրենի լեզվի մեջ», գրում է նա իր «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (Թիֆլիս, 1870, էջ 20-ում), մինչդեռ այսօր մեր թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր լեզուն հեղեղված է խայտառակ օտարաբանություններով: Իհարկե, նա դեմ է նաեւ ծայրահեղ մաքրամոլությանը (ն. տ. էջ 21): Նա բառը դիտում է իբրեւ նյութական-հնչյունական ձեւի եւ իմաստի (ձեւ+բովանդակություն) միասնություն, իբրեւ «հոգի եւ մարմին»:
Լեզվի ձեւաբանական մակարդակում նա քննում է աշխարհաբարի խոսքի մասերը, ըստ որում, այս տերմինը առաջինը Պալասանյանն է ներմուծել աշխարհաբարում՝ մասունք բանիի փոխարեն: Նա մեր լեզվում ներմուծել է նաեւ ենթակա եւ ստորոգյալ տերմինները, իսկ նախադասություն տերմինը վերցրել է Այտընյանից:
Աշխարհաբարի ձեւաբանական համակարգում Պալասանյանը քննում եւ ընդունում է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում եւ բայական 4 լծորդություն: Նա դերբայը դիտում է առանձին խոսքի մաս:
Շարահյուսական մակարդակում նա սահմանում է նախադասությունը, ապա բերում է դրա բոլոր տեսակները, որոնք այժմ ընդունված են մեր բոլոր դասագրքերում, խոսում է նաեւ դերբայական դարձվածի մասին որպես բարդ նախադասության կրճատման արդյունք (իհարկե, միշտ այդպես չէ):
Ստ. Պալասանյանի ոչ միայն լեզվական, այլեւ հասարակագիտական հայացքները այսօր էլ ունեն արդիական հնչեղություն. նա իր պատմական աշխատություններում հաճախ է խոսել գաղթերի կործանարար ազդեցությունների մասին:
Մեծ գիտնականն ու մանկավարժը, հայրենասերն ու հասարակական գործիչը մահացել է 1889-ի փետրվարի 19-ին Էջմիածնում՝ 52 տարեկան հասակում, թաղված է Ս. Գայանե տաճարի հյուսիս-արեւելյան մասում:
- ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.Անգլիական «Գարդիան» թերթի ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սայմն Թիսդոլի հոդվածը քննարկում է իրավիճակը կովկասյան երեք հանրապետություններում նախքան նախագահական ընտրությունները: Բաքվում աշխատանքի գնալիս ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 14-ին հարյուրավոր հայեր էին հավաքվել Բելգիայի մայրաքաղաքում, կոչ անելով Եվրոպային ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչեւ Եվրոմիության անդամակցումը: Ցուցարարները պահանջում էին ...ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂՂՈՒՄ Է ԱԺ ՍԽԱԼՆԵ՞ՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախագահ Քոչարյանը Ազգային ժողով էր վերադարձրել 2007 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը` առարկությամբ եւ առաջարկություններով: Երեկ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆՆախագահական ընտրություններ են առաջիկայում: Նշանակում է մեզ տրված է եւս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանանք գրագետ ձեւով կազմակերպել մեր պետության խնդիրները եւ առողջ հիմքերի վրա դնել երկրի հետագա զարգացումները: ...ՆՈՐԱՍՏԵՂԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում պաշտոնապես տեղի ունեցավ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի բացումը: Ի տարբերություն աշխարհի մի շարք երկրների տարբեր համալսարաններում ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ նախորդ ամիսներին լույս են տեսել եւս մի քանի ուշագրավ հրատարակություններ: Ֆրանսիայում Ռեմոն Բուայեի պատրաստությամբ հրատարակվել է «Ֆրանսիացի ...ԱՊՐԻԼԻ 24-Ը` ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆՀայազգի բրազիլական դերասան, թատրոնի եւ կինոյի նշանավոր գործիչ Ստեփան Ներսեսյանը, որը երեք տարի առաջ ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքի խորհրդի անդամ, ընդունել է մի օրենք, ըստ որի ապրիլի 24-ն ընդգրկվել ...ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆԱրեւելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիր, նշանավոր լեզվաբան ու գրականագետ, պատմաբան ու հրապարակախոս, սոցիոլոգ ու մանկավարժ Ստեփան Պալասանյանը 19-րդ դարի 60-80-ական թվականների հայ մտավորականության ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋ ԺԱՄԱՆՑԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Ընկեր Աշոտը» պարուսույց է: Ինչպես ինքն է հաստատում, իր սաները 6-66 տարեկաններ են: Նա չի կատակում: Նրա ղեկավարած պարային խմբերից մեկը բացառիկ է: Նախ` բոլորը սանուհիներ են, երկրորդ` նրանց տարիքը սկսվում ...ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) երեկ հավաքել էր տեղական ու միջազգային պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երեխայի, մայրության եւ ընտանիքի հիմնախնդիրները: «Ինչպես ...ՀԱՅ-ՀՆԴԻԿ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ` ԳՐԱՆԴ ԵՎ ՔԵՆԴԻ ՓՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԿիրակի օրը կենդանաբանական այգում տեղի ունեցավ աննախադեպ բարի եւ յուրօրինակ միջոցառում` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, հավատարիմ իր խոստմանը, կազմակերպել էր Գրանդ եւ Քենդի փղիկների հարսանիքը: ...ԻՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱմանորյա միջոցառումների ծրագիրը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը: Ըստ նրա, տոնական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿԵՑ 93-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի տարեվերջյան դասակարգման ցուցակում նախորդ ամսվա համեմատ 3 հորիզոնականով նահանջել է: Մեր ընտրանին տարին եզրափակեց 93-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ ...ԳԱՏԱ ԿԱՄՍԿՈՒ ՏՊԱՎՈՐԻՉ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պատվավոր մրցանակը նվաճեց նախկին ռուսաստանցի, ներկայում ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին, որը եզրափակիչում 2,5-1,5 հաշվով պարտության ...ԳԱԼԱ ՀԸ. ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ սկսվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարկային պետական ծառայության հայցով, ընկերությունից ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու պահանջով ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

