
ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂՂՈՒՄ Է ԱԺ ՍԽԱԼՆԵ՞ՐԸ
Նախագահ Քոչարյանը Ազգային ժողով էր վերադարձրել 2007 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը` առարկությամբ եւ առաջարկություններով: Երեկ հրավիրված արտահերթ նիստում նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց դրանք:
Առարկությունը վերաբերում է այն բանին, որ բոլոր ընտրությունների որոշումների հետ կապված վեճերը (բացի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներից) լուծում է Սահմանադրական դատարանը. այդ մոտեցումը, առարկում է նախագահը, չի բխում սահմանադրության 100-րդ հոդվածից եւ հակասում է ԱԺ նույն նիստում ընդունված վարչական դատավարության օրենսգրքի 145 հոդվածի 1-ին մասի 1-ին կետին: Այդ հակասող կետը ԸՕ-ի 3-րդ հոդվածի 2-րդ կետն է, եւ դրան առարկելով` նախագահը 12 առաջարկ է անում. նախ` ընտրական վեճերը կարող են լուծվել վարչական դատավարության օրենսգրքի սահմանած կարգով եւ ժամկետներում, ապա մի շարք տեխնիկական առաջարկներ է անում, չմոռանալով վերջին՝ 12-րդ կետում նշել, որ այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2008-ի հունվարի 1-ից:
Փոփոխությունների միակ ընդդիմախոսի դերը ստանձնեց «Ժառանգությունը», որի պատգամավորներն այս առաջարկների ընդունման հապճեպության մեջ վտանգներ տեսան` շտապողականությունը սպառնալիք է պարունակում ընտրական գործընթացի բողոքարկման առումով, եւ անգամ` նախագահի այս կարգի միջամտությունը կոռեկտ չէ (Լարիսա Ալավերդյանը սա ասաց որպես ոչ թե նախագահի քննադատություն, այլ պետական մարմինների, տվյալ դեպքում՝ խորհրդարանի պաշտպանություն):
«Ժառանգության» պատգամավորների բոլոր առարկություններն ամփոփեց խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ օրենսգիրքը փոփոխության է ենթարկվում հապճեպ, առանց մինչեւ վերջ պատկերացնելու դրա հնարավոր հետեւանքները ընդհանուր գործընթացների վրա, հասարակության զգալի հատվածն էլ տեղյակ չի լինելու, թե իր ընտրական իրավունքի վիճարկումն ի՞նչ հիմքերով է կատարվելու: Ըստ նրա` 4 հոդվածանոց օրենքի նախագծի վերաբերյալ երկրի նախագահի առարկությունները վերաբերում են շատ ավելի մեծաթիվ հոդվածների ու վերջնահաշվում տեսքով եւ բովանդակությամբ ներկայանում են իբրեւ միանգամայն նոր օրենսդրական նախաձեռնություն` այդ տեսանկյունից սահմանադրությանն անհայտ ինստիտուտի կողմից: Վարչական դատավարության օրենսգրքի ընթացակարգերն էլ, որոնք տակավին քննություն չեն բռնել իրականության մեջ, ազդելու են ընտրական գործընթացի մասնակիցների` ընտրողների իրավունքների պաշտպանության վրա. «Ամեն անգամ նախագծերին տեղեկանքներ են կցում, թե այդ օրենքի փոփոխությունն այլ օրենքներում փոփոխություն չի ենթադրում, մինչդեռ այս էլ որերորդ անգամ համոզվում ենք, որ այս տեղեկանքներն իրականում խաբկանք են»: Մի խոսքով, «Ժառանգությունը» դեմ էր նախագահի առաջարկներին:
Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը «Ժառանգության» մտահոգությունները չափազանցված համարեց: Ասաց, որ ընդունելով վարչական դատավարության օրենքը` արդեն մանրամասն անդրադարձ է եղել ժամկետներին` ընտրական գործընթացի համար նախատեսված ժամկետները սահմանվել են հենց այնտեղ. «Եթե այդ փոփոխությունը չկատարենք` ժամկետների առումով ընտրական օրենսգրքում հակասություն կլինի: Այս նախագծով ընդամենը տեխնիկական փոփոխությունների խնդիր է լուծվում», ասաց նա:
Արտահերթ ելույթ ունեցած ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նկատեց, թե երբ երկրի նախագահն անդրադառնում է օրենսգրքերի հակասություններին` այստեղ հապճեպության մասին խոսք լինել չի կարող: Հակառակը, մտահոգություն պետք է լինի, որ առարկությունն այս դահլիճում ընդունված օրենսդրական փաթեթի վերաբերյալ է, վարչական դատավարության օրենսգրքի եւ ընտրական օրենսգրքի միջեւ հակասությունները ԱԺ դահլիճում մատնացույց չեն արվել: «Նման բան չի արվել ոչ հանձնաժողովում, ոչ դահլիճում, ինչը ցավալի բան է: Առաջին հերթին մենք պետք է տեսնենք ԱԺ թերացումը: Նման հակասություններով փաթեթ այստեղ ընդունելն ու նախագահին ուղարկելը պետք է բացառվի: Այստեղից պետք է սկսեինք քննարկումը», նկատեց ԱԺ նախագահը: Դեմ քվեարկողներին էլ զգուշացրեց, թե դեմ լինել, նշանակում է 2 ամիս հետո գնալ նախագահական ընտրությունների` ունենալով երկու օրենսգիրք, որոնք մեկը մյուսին հակասում են: «Ի՞նչ է, ընտրությունները հետաձգե՞նք», հռետորական հարց տվեց նա:
Միաժամանակ ԱԺ նախագահը համաձայնեց, որ մի փոքր յուրօրինակ առարկություն է ներկայացրել երկրի նախագահը` 12 հոդվածից բաղկացած առարկությունների մի փաթեթ, որով առաջարկվում է ընդունել ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ12 հոդվածից բաղկացած օրենք, այլ ոչ թե` 4 հոդվածից. «Սա առաջին հայացքից ե՛ւ արտառոց է, ե՛ւ կարող է այն հարցադրումն առաջացնել, ինչը մեր գործընկերները ներկայացրին: Սակայն առաջարկում եմ չմոռանալ հարցի էությունը: Այս փաթեթում ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը կարող էր եւ չլինել, որովհետեւ սա հիմնական նախագիծ չէ, հիմնականը վարչական դատավարության օրենսգիրքն էր: Մյուսները, որոնք փաթեթի մեջ առաջանում են` հետեւանք են այդ օրենսգրքի»: Իսկ նախագահի առաջարկները, ըստ ԱԺ նախագահի, համապատասխանում են ԱԺ կանոնակարգին եւ սահմանադրությանը. «Ցավում եմ, որ այս դահլիճում քվեարկվելուց հետո ՀՀ նախագահին է ներկայացվել մի փաթեթ, որի մեջ հակասություններ կան, եւ ամեն ինչ պիտի անենք, որ նման փաթեթ չգնա նախագահի մոտ: Առանց սրանց` մենք բողոքարկման մեխանիզմի լուրջ խնդիրներով կգնանք ընտրությունների, պարտավոր ենք շտկել այս դահլիճում թույլ տված սխալը», ավարտեց ԱԺ նախագահը:
Նախագահի ներկայացուցիչ Գ. Դանիելյանն էլ իր եզրափակիչ ելույթում չընդունեց, որ նոր խաղի կանոններ են թելադրվում: Որեւէ նոր կանոն չկա, վրիպակներն են ուղղվում, պնդեց նա:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.Անգլիական «Գարդիան» թերթի ստորեւ թարգմանաբար ներկայացվող Սայմն Թիսդոլի հոդվածը քննարկում է իրավիճակը կովկասյան երեք հանրապետություններում նախքան նախագահական ընտրությունները: Բաքվում աշխատանքի գնալիս ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Դեկտեմբերի 14-ին հարյուրավոր հայեր էին հավաքվել Բելգիայի մայրաքաղաքում, կոչ անելով Եվրոպային ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչեւ Եվրոմիության անդամակցումը: Ցուցարարները պահանջում էին ...ՆԱԽԱԳԱՀԸ ՈՒՂՂՈՒՄ Է ԱԺ ՍԽԱԼՆԵ՞ՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախագահ Քոչարյանը Ազգային ժողով էր վերադարձրել 2007 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը` առարկությամբ եւ առաջարկություններով: Երեկ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆՆախագահական ընտրություններ են առաջիկայում: Նշանակում է մեզ տրված է եւս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանանք գրագետ ձեւով կազմակերպել մեր պետության խնդիրները եւ առողջ հիմքերի վրա դնել երկրի հետագա զարգացումները: ...ՆՈՐԱՍՏԵՂԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՀԻՐԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում պաշտոնապես տեղի ունեցավ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի բացումը: Ի տարբերություն աշխարհի մի շարք երկրների տարբեր համալսարաններում ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԼիբանանահայ թերթերի վերջին շաբաթների համարներից տեղեկանում ենք, որ նախորդ ամիսներին լույս են տեսել եւս մի քանի ուշագրավ հրատարակություններ: Ֆրանսիայում Ռեմոն Բուայեի պատրաստությամբ հրատարակվել է «Ֆրանսիացի ...ԱՊՐԻԼԻ 24-Ը` ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆՀայազգի բրազիլական դերասան, թատրոնի եւ կինոյի նշանավոր գործիչ Ստեփան Ներսեսյանը, որը երեք տարի առաջ ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքի խորհրդի անդամ, ընդունել է մի օրենք, ըստ որի ապրիլի 24-ն ընդգրկվել ...ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆԱրեւելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիր, նշանավոր լեզվաբան ու գրականագետ, պատմաբան ու հրապարակախոս, սոցիոլոգ ու մանկավարժ Ստեփան Պալասանյանը 19-րդ դարի 60-80-ական թվականների հայ մտավորականության ...ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՆԱՅՔ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋ ԺԱՄԱՆՑԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Ընկեր Աշոտը» պարուսույց է: Ինչպես ինքն է հաստատում, իր սաները 6-66 տարեկաններ են: Նա չի կատակում: Նրա ղեկավարած պարային խմբերից մեկը բացառիկ է: Նախ` բոլորը սանուհիներ են, երկրորդ` նրանց տարիքը սկսվում ...ԸՆՏԱՆԻՔԻ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» (ՀԵԿԱ) երեկ հավաքել էր տեղական ու միջազգային պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երեխայի, մայրության եւ ընտանիքի հիմնախնդիրները: «Ինչպես ...ՀԱՅ-ՀՆԴԻԿ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ` ԳՐԱՆԴ ԵՎ ՔԵՆԴԻ ՓՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԿիրակի օրը կենդանաբանական այգում տեղի ունեցավ աննախադեպ բարի եւ յուրօրինակ միջոցառում` «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, հավատարիմ իր խոստմանը, կազմակերպել էր Գրանդ եւ Քենդի փղիկների հարսանիքը: ...ԻՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱմանորյա միջոցառումների ծրագիրը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը: Ըստ նրա, տոնական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՏԱՐԻՆ ԵԶՐԱՓԱԿԵՑ 93-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի տարեվերջյան դասակարգման ցուցակում նախորդ ամսվա համեմատ 3 հորիզոնականով նահանջել է: Մեր ընտրանին տարին եզրափակեց 93-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ ...ԳԱՏԱ ԿԱՄՍԿՈՒ ՏՊԱՎՈՐԻՉ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պատվավոր մրցանակը նվաճեց նախկին ռուսաստանցի, ներկայում ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին, որը եզրափակիչում 2,5-1,5 հաշվով պարտության ...ԳԱԼԱ ՀԸ. ԴԱՏԱԿԱՆ ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ սկսվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ հարկային պետական ծառայության հայցով, ընկերությունից ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու պահանջով ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԽԼՐՏՈՒՄՆԵՐ «ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ»
Թարգմ.՝ Հ. Ծ.
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

