
ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել (2006 թ.) Հ. Միրզոյանի «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» արժեքավոր ուսումնասիրությունը, որն ամփոփում է Նարեկացու կյանքին, գործունեությանը, գրական ժառանգությանը նվիրված հեղինակի արդեն իսկ տպագրված շուրջ երկու տասնյակ հոդվածներից ընդամենը չորսը: Դրանցում առաջին անգամ ներկայացվում են Գրիգոր Նարեկացու, Խոսրով Անձեւացու, Անանիա Նարեկացու ստեղծած նորակազմությունները («Նարեկացու բառաշխարհը»), միաժամանակ ցույց է տրվում այն վիթխարի ազդեցությունը, որ նարեկյան դպրոցի երեք կարկառուն դեմքերը թողել են հետագայի հայ մատենագրության վրա՝ մեծապես նպաստելով լեզվի հարստացմանը («Նարեկացու լեզվական ազդեցությունը հետագա դարերի հայ մատենագրության վրա»): Գրքում զետեղված են նաեւ «Գրիգոր Նարեկացին եւ հայոց գրերը» եւ «Նարեկացիական բառի արժեքը» խորագրերով հոդվածները, որոնցից առաջինում քննվում է Նարեկացու այբուբեն-ակրոստիքոս պարունակող Խաչի ներբողը, իսկ երկրորդում վեր է հանվում Նարեկացու ստեղծագործության մեջ բառագործածության մի հետաքրքրական իրողություն:
Օգտվելով «Նոր բառագիրք հայկազեան լեզուի» բառարանից՝ Հ. Միրզոյանը փաստում է, որ շուրջ 1800 նորաբանություն վկայված է Գրիգոր Նարեկացիով, որից շուրջ 820-ը միայն «Մատյանում»: Հանգամանալի քննությամբ վեր են հանվում այն բոլոր նորակազմությունները, որոնք խթանել են հայոց լեզվի հետագա զարգացումը: Հեղինակը կատարում է արժեքավոր հետեւություններ. «Նարեկացուն ճիշտ հասկանալու համար նախ եւ առաջ պետք է ուսումնասիրել նրա բառաշխարհն ու դրա ստեղծման արվեստը»: Նշվում է նաեւ, որ Նարեկացու ստեղծագործական հասունացմանը զուգընթաց «կատարելագործվել եւ աննախադեպ զարգացման է հասել նաեւ բառաստեղծական արվեստը», ինչի հանգամանալի հետազոտությունը հնարավորություն կընձեռի ճշտելու մեծ մտածողի ստեղծագործությունների ժամանակագրությունը կամ «Նարեկացուն վերագրված առանձին աշխատությունների հեղինակային պատկանելությունը»: Ելնելով իր կազմած բառացանկերից՝ Հ. Միրզոյանը բերում է փաստեր, որոնք օգնում են նարեկացիագիտության մեջ կատարել հստակեցումներ՝ կապված «Մատյանի» Ղբ եւ Ղգ գլուխների հետ. անառարկելի է դառնում «խնդրո առարկա գլուխները Նարեկացուն պատկանելու փաստը»:
Քննելով նարեկյան դպրոցի լեզվաշինարարության հարցը, հեղինակը նշում է, որ դպրոցի ներկայացուցիչները փորձել են միեւնույն նախադասության մեջ որքան հնարավոր է շատ նորակազմություններ օգտագործել, եւ եթե դպրոցի վաղ ներկայացուցիչները (օր.՝ Խոսրով Անձեւացին) ստեղծում էին ածանցավոր եւ երկարմատ բառեր, ապա հաջորդները ստեղծում են եռարմատ բառեր: Գրքում հանգամանորեն տրվում են ե՛ւ Գրիգոր Նարեկացիով, ե՛ւ Խոսրով Անձեւացիով, ե՛ւ Անանիա Նարեկացիով վկայված բառացանկեր, ե՛ւ տարբեր հեղինակների զուգորդումներով, օրինակ՝ Անձեւացի ու Գրիգոր Նարեկացի, Անանիա Նարեկացի ու Գրիգոր Նարեկացի եւ այլն... Առատ փաստական նյութով Հ. Միրզոյանը ներկայացնում է Գրիգոր Նարեկացու լեզվական ազդեցությունը ե՛ւ հայ մատենագիրների մի հսկայական բանակի (Ասողիկ, Գրիգոր Մագիստրոս, Արիստակես Լաստիվերտցի, Գրիգոր-Վահրամ Վկայասեր, Անանիա Սանահնեցի, Հովհաննես Սարկավագ Իմաստասեր, Սամվել Անեցի, Ներսես Շնորհալի, Սարգիս Շնորհալի, Իգնատիոս, Բենիկ, Գրիգոր Բ Տղա, Մխիթար Գոշ, Վանական Վարդապետ, Ներսես Լամբրոնացի, Մխիթար Հերացի, Գրիգոր Սկեւռացի, Կիրակոս Գանձակեցի, Հովհաննես Երզնկացի, Վահրամ Րաբունի, Ստեփանոս Օրբելյան, Վարդան Մեծ, Մխիթար Այրիվանեցի, Մխիթար Ապարանցի, Հովհաննես Գառնեցի, Եսայի Նչեցի...), ե՛ւ այդ շրջանում այլ լեզուներից թարգմանված երկերի վրա...
Հեղինակը գրքում պարզաբանում է նաեւ բազմաթիվ բանասիրական այլ հարցեր, որոնք առ այսօր չեն շոշափվել, կատարում է արժեքավոր եզրահանգումներ...
«Նարեկացիական բառի արժեքը» հոդվածում հանգամանորեն քննելով միայն մեկ բառի («միջոց») գործածությունը Գրիգոր Նարեկացու «Մատյանում»՝ Հ. Միրզոյանն իրավացիորեն եզրահանգում է, որ առ այսօր «Մատյանի» աշխարհաբար կամ օտար լեզուներով թարգմանություններում միջոց-ը ներկայացվում է տարածություն իմաստով, այնինչ կոնտեքստում ունի ժամանակ իմաստը: Սոսկ այս մի բառի հետ կապված մեկնաբանությունը հուշում է, թե որքան էական է բառը Նարեկացու գործերում՝ դրանք միանշանակ եւ ճիշտ ընկալելու տեսանկյունից:
Այս գիրքը, որ հարուստ է առատ փաստական նյութով, լուրջ խորհելու տեղիք է տալիս. Նարեկացին ընկալվում է նորովի՝ շատ ավելի խոր եւ ճշմարտությանը մոտ:
Հ. Միրզոյանի վերոհիշյալ աշխատությունը բարձրարժեք գործ է, որն ունի պրագմատիկ ուղղվածություն՝ նարեկացիական բառագանձն «իբրեւ երկրի ընդերքի ադամանդ կամ օվկիանոսի հատակում գտնվող մարգարիտ» վեր հանել եւ դնել լայն գործածության մեջ:
- ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆԴեկտեմբերի 8-ին «Ազգը», թուրքական քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածի խորքային արմատներին անդրադառնալիս, դրա գոյությունը պայմանավորել էր քեմալական ազգայնականության սկզբունքներով եւ նշել էր, որ ...ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի 3Վրաստանի նախագահական արտահերթ ընտրությունների քվեաթերթիկում ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեից հետո նշված է օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու անունը, սակայն դեռեւս երեկ նա, չնայած նախնական ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Հերթական անգամ այցելելով Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական հոյակապ համալիր եւ հիանալով արդեն երկինք հառնած, ճիշտ է, առայժմ սոսկ «բետոնակուռ» մայր տաճարով, արդեն ձեւավորվող մատուռով ու հասակ առնող ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 17-20-ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կանցկացվեն Ադրբեջանի օրեր: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ ԿՈՒՆԵՆԱ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱդրբեջանն իր դոկտրինը մշակելու ժամանակ պնդել է այն դրույթը, որ եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, Ադրբեջանի զինված ուժերը այդ խնդիրը կարող են լուծել ռազմական ճանապարհով: Անգամ ...Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայ ազգը համաշխարհային ազգ է եւ, մեր կուսակցության դիրքորոշմամբ, պետք է ինտեգրված լինի միջազգային կառույցներին: Սա նշանակում է, որ մենք չենք կարող խուսանավել բոլորի համար ընդունված կանոններից, բայց մեր ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1«Արմենիա-Մարիոթ»-ում «Լեգիտիմ նախագահ-2008» սեմինար-քննարկմանը ներկա գտնվող ՆԺ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ընտրակեղծիքներին, նշեց. «Լեգիտիմ նախագահ ...ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԴեկտեմբերի 6-9 մերձմոսկովյան Սնեգիրիում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, ԱԺ պատգամավորների հանդիպումը՝ ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԻ, Վ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
Ս. Մ.Երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Իշխանությունների համար վտանգ ներկայացնող քաղաքացիներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ` դեկտեմբերի 14-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժաչափով փոխարինելու հարցերով անկախ միջգերատեսչական հանձնաժողովը մերժել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր ...«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՍՏԱՑԱՎ 6 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ երեկ «Հայէկոնոմբանկը» 15 մլն դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր կնքեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ: Այս իրադարձությունն ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԻ 2008-ԻՆ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ լրագրողներին հայտնեց, որ արդեն 2008 թվականին հայտնի կլինի Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի անունը: Նա տեղեկացրեց, ...ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԻՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԴեկտեմբերի 17-21-ը Մոսկվայում` Կրեմլի Գեորգեւյան դահլիճում տեղի կունենա եզրափակիչ հանդիսություն` նվիրված աշխարհում ռուսաց լեզվի տարվան: «Ռուսզառուբեժկենտրոնի» ներկայացուցիչ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական ...ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել (2006 թ.) Հ. Միրզոյանի «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» արժեքավոր ուսումնասիրությունը, որն ամփոփում է Նարեկացու կյանքին, գործունեությանը, գրական ժառանգությանը ...ԹԱՏՐՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄՈՆՈՊՈԼԻԱ: ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ Է ՈՒ ՍԿՍՈՒՄ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսը կրկին նվիրված էր թատրոնի խնդիրներին ու բաց բեմ հասկացությանը: Հրավիրված հյուրերը` դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը եւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական ...ԱԼԻԾ ԱՂԲԱԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
Հ. Ծ.Դեկտեմբերի սկզբներին Շվեդիայի մայրաքաղաքում անցկացվող «Մանկական գրքի միջազգային շաբաթին» Ստոկհոլմի հանրային գրադարանի հրավերով մասնակցել է նաեւ լոսանջելեսաբնակ մանկագիր Ալիծ Աղբաբյանը, որն ըստ «Արմինյն ...ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՄԱՀԱՔՈՒՆԻ ՄԵՋ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀանրահայտ ճշմարտություն է, թե պարբերական մամուլը որեւէ հասարակության կամ հասարակական խմբի ներուժի ամենաճշգրիտ հայելին է: Այս սկզբունքով առաջնորդվելով կարող ենք հաստատել, թե լիբանանահայ գաղթօջախն առհասարակ ...ԷՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԼրատվամիջոցներն ավելի շատ տեղ են տալիս քաղաքական գործիչների «սխրագործություններին» եւ գրեթե չեն անդրադառնում այն հերոսներին, որոնց շնորհիվ պատմություն ենք կերտել: Ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհված ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը ՀԱԿՈԲՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐ
Արարատյան հայրապետական թեմից հաղորդում են, որ դեկտեմբերի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Տոնի առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Էջմիածնի ...ՆՇՎԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ
Գ. Գ.Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանը, որ հիմնադրվել է 1922-ին, երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր 85-ամյակը, որին մասնակցում էին տարբեր բնագավառների ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՀՈԿԵՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ-թուրքական մարզական դիմակայությունը գնալով ընդլայնվում է: Ֆուտբոլից բացի, շուտով իրենց հարաբերությունները կպարզեն նաեւ հայ եւ թուրք հոկեյիստները: Հայաստանի եւ Թուրքիայի մինչեւ 20 տարեկանների տափօղակով ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ԹղթակիցԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
- 1858 Ծնվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Վախճ. 1926 թ.-ին):
- 1915 Մահացավ հրապարագիր Տիգրան Արփիարյանը:
- 1969 Մահացավ գրականագետ Կոստան Զարյանը:
- 1985 Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ, պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

