
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
Վրաստանի նախագահական արտահերթ ընտրությունների քվեաթերթիկում ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեից հետո նշված է օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու անունը, սակայն դեռեւս երեկ նա, չնայած նախնական տեղեկություններին, Թբիլիսիում չէր: Հաջորդ թեկնածուն «Նոր աջեր» կուսակցության առաջադրած Դավիթ Գամկրելիձեն է, ում խոսքերով՝ Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներն իրեն քաջածանոթ են:
«Քաղաքականությամբ զբաղվելու վերջին տարիներին աշխատում ենք Վրաստանի բոլոր քաղաքացիներին կողմնորոշված մոտեցում ցուցաբերել, որպեսզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լիարժեք քաղաքացիներ դառնան: Ցավոք, դա խնդիր է, որն առկա է ինչպես Ջավախեթիում, այնպես էլ Քվեմո Քարթլիում, որտեղ բնակչությունը ինչ-որ կերպ հեռացված է Վրաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքից», «Ազգի» հետ զրույցում նշեց Գամկրելիձեն:
Ըստ «Նոր աջերի» ղեկավարի, առաջին հերթին իրենք ցանկանում են ինտեգրման գործընթացներում ներառել այդ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին: Ընդ որում, կուսակցության առաջնորդներից մեկը Առնոլդ Ստեփանյանն է, որ մինչ այդ «Բազմազգ Վրաստան» հայտնի հասարակական կազմակերպության ղեկավարն էր: Գամկրելիձեի խոսքերով, Ստեփանյանը ոչ միայն խոսում է ազգային փոքրամասնությունների խնդիրներից, այլեւ լիարժեք մասնակից է վրացական քաղաքականությանը` ներքին, արտաքին, սոցիալական, կրթական խնդիրներին եւ այլն:
«Դա հենց այն գիծն է, որ մենք ցանկանում ենք անցկացնել ողջ Վրաստանում, որ բոլոր ներկայացուցիչները, անկախ էթնիկ պատկանելությունից, ակտիվ մասնակցեն ինչպես քաղաքական կյանքին, այնպես էլ տնտեսության մեջ, բիզնեսում: Մենք ծրագրում ենք օժանդակել փոքրամասնություններին վրացերենի յուրացման գործում ոչ թե ստիպողաբար, պարտադրելով, այլ որպեսզի նրանք կարողանան հենց ընդգրկվել բոլոր գործընթացներում»:
Գամկրելիձեի վկայությամբ, որեւէ տեսակի ակտիվություն ամենից առաջ մայրաքաղաքում է, իսկ մայրաքաղաքում առանց վրացերենի շատ բարդ է: «Մենք պատրաստվում ենք լուրջ ֆինանսավորել վրացերենի ուսուցման ծրագրերը: Եվ դա այն ֆոնին, որ մշակութային ինքնությունը շատ կարեւոր է: Մենք պետք է ոչ միայն օգնենք, այլեւ մշտապես աջակցենք, որ մշակութային ինքնությունը պահպանվի, պահպանվեն ավանդույթները»:
Դրա հետ մեկտեղ, «Նոր աջերը» հատկապես կարեւորում է Սամցխե-Ջավախեթի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանների տնտեսական ինտեգրացիան Վրաստանի տնտեսությանը: «Ցավոք, այս տարածաշրջաններն ավելի շատ կողմնորոշված են, Ջավախեթին, օրինակ, դեպի Հայաստան, եւ դա խնդիր է: Հիմա ճանապարհը կառուցվում է, բայց միայն դա չի օգնի: Մենք պետք է ակտիվ քաղաքականություն վարենք` օգնելու այնտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունների ստեղծմանը, ներդնողներին»:
Ջավախեթիի բնակիչների` դեպի Երեւան կողմնորոշումն արտահայտվում է նաեւ կրթական համակարգում: «Այստեղ բացի լեզվի պատնեշից, կան այլ խնդիրներ եւս, եւ մենք պատրաստվում ենք այնպիսի ծրագիր մշակել, որ որոշակի քվոտաներով այդ տարածաշրջանների երիտասարդներին հնարավորություն տրվի կրթությունը շարունակելու թբիլիսյան բուհերում: Բացի կրթությունից, կարեւոր է, որ այդ ընթացքում ջավախահայերը ընկերներ ձեռք կբերեն Թբիլիսիում եւ Վրաստանի մյուս շրջաններում»:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին եւ արդարությանը, ապա, ըստ Գամկրելիձեի, վատ ավանդույթ է, որ Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի բնակիչներն իրենց ավելի պակաս պաշտպանված են զգում, այնպիսի զգացողություն ունեն, որ դատական համակարգում, ասենք, իրենց իրավունքները ոչ ոք չի պաշտպանի: «Վերջին տարիներին Սաակաշվիլու ռեժիմի ընթացքում մենք բոլորս էլ մեզ անպաշտպան ենք զգում, եւ արդար դատական համակարգն ու օրենսդրությունը կարծես մոռացվել են: Իմ թիմի հիմնական ուղերձը հենց արդարության վերականգնումն է Վրաստանում` երկրի բոլոր քաղաքացիների համար»:
Քարոզարշավի ընթացքում «Նոր աջերը» դեռ չի եղել Ջավախեթիում, բայց ծրագրում է: «Կարեւոր է, որ նրանք հավատան, որ որեւէ մեկը չի կարող պարտադրել քվեարկել որեւէ մեկի օգտին: Հունվարի հինգին պետք է որոշենք այս երկրի ապագան եւ այս երկիրը նույնպիսի սեփականություն է Ջավախեթիի կամ Թբիլիսիի բնակչի համար: Ես գիտեմ, որ նրանք շատ պահանջներ ունեն, դրանից ելնելով էլ պիտի ընտրություն անեն»:
«Ավանդույթը, որ իշխող կուսակցությունը, գործող նախագահը Քվեմո Քարթլիում եւ Ջավախեթիում ստանում էին ձայների 98 տոկոսը, հենց այն բոլոր խնդիրների պատճառն է, որ հետո հայտնվում են այդ տարածաշրջաններում: Այդ կերպ ընտրված նախագահներն ու կուսակցությունները համարում են, որ այնտեղ ժողովուրդը հլու է, հնազանդ, նրանց կարծիքը հաշվի առնելու կարիք չկա ու ոչինչ էլ պետք չէ անել, քանի որ նրանք ամեն դեպքում կքվեարկեն հօգուտ իրենց: Երբ ես լինեմ նախագահ, չեմ ցանկանում, որ ինձ համար նման կերպ քվեարկեն, քանի որ դա նորմալ չէ», գտնում է Գամկրելիձեն:
Ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանների ընտրողների նման «միաձայնության» առնչությամբ Գամկրելիձեն մտահոգություն է հայտնում: «Ինչ կառավարություն էլ լինի, իրենց իրավունքները պաշտպանված կլինեն, եթե իրապես նրանք կատարեն իրենց ընտրությունը: Պետք է ընդդիմանալ թեկուզ սպառնալիքներին, որ կարող են հնչել ոստիկանության կամ դատախազության աշխատակիցներից այդ տարածաշրջաններում»:
«Նոր աջերը» Ախալքալաքում գրասենյակ ունի, ընդ որում, ըստ Գամկրելիձեի, դա միակ ընդդիմադիր կուսակցությունն է, որ այնտեղ աշխատում է: «Բացի այդ, արդեն իսկ թարգմանվում է իմ նախընտրական ծրագիրը հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Դա ոչ միայն իմ նախընտրական ծրագիրը մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու հասցնելու համար է արվում, այլեւ ի նշան հարգանքի ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի նկատմամբ»:
Ազգային խտրականության երեւույթին Դավիթ Գամկրելիձեն չի հանդիպել Վրաստանում: «Ովքեր ապրում են Թբիլիսիում, հայ, ադրբեջանցի կամ հույն, բոլորը թիֆլիսեցի են, հին Թբիլիսիի ներկայացուցիչներ: Եվ երբ քննարկում էինք մայրաքաղաքի հին շրջաններում հարկման խնդիրը, հենց մեր կուսակցությունն էր նշում. եթե հարկման պատճառով հեռանա հիմնական բնակչությունը, որ կազմում են հայերը, ադրբեջանցիները, հույները եւ գան նորերը, դա պատճառ կդառնա, որ կորցնենք եղած կոլորիտը»:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այնտեղ խնդիրը էթնիկ պատկանելությունը չէ, այլ տարածաշրջանի մեկուսացումը, թեկուզ ճանապարհների խնդրով: «Այդ տարածաշրջանի բնակիչների մոտ ինչ-որ պատնեշներ կան: Գուցե դա ինչ-որ ֆոբիա է նախկին կառավարություններից ու նախագահներից, որ իբր այդ տարածաշրջանում կարող են անջատողական շարժումներ ի հայտ գալ եւ միշտ այնտեղ ուժեղ ու խիստ «ձեռքն» էր աշխատում եւ այդպես էին նախընտրում պայքարել: Բայց դա այն ճանապարհը չէ, որով պիտի խնդիրները լուծենք: Մենք գտնում ենք, որ երբ մարդիկ այդ տարածաշրջանում իրենց կզգան լիիրավ քաղաքացի, այդ խնդիրները կլուծվեն»:
Ջավախքից կան մարդիկ, որ աշխատում ու ապրում են Հայաստանում ու Երեւանում: «Նրանք կարող են միջնորդ լինել Հայաստան-Վրաստան հարաբերություններում, թեեւ գուցե դրա կարիքը չկա: Մարդկային գործոնը բոլոր հարաբերություններում որոշիչ է, եւ դա կարող է օգտակար լինել, որ Վրաստանն ու Հայաստանը միշտ գործեն` հաշվի առնելով միմյանց շահերը: Նախընտրելի է, որ մեր տարածաշրջանում Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը այնպես ներդաշնակ լինեն իրենց շահերի, օրենսդրության առումով, որ միասին ներկայացնենք այդ շահերը աշխարհում եւ բոլորը քննարկեն ու մտածեն տարածաշրջանի մասին որպես ընդհանուր ու բաց շուկայի», նշեց Գամկրելիձեն:
«Ազգի» դիտարկմանը, թե նման գաղափար ժամանակին առաջ էր քաշում նաեւ Միխեիլ Սաակաշվիլին, Գամկրելիձեն արձագանքեց, որ Սաակաշվիլին միշտ էլ ստել է: «Ես մտածում եմ, որ Վրաստան-Հայաստան համագործակցությունը չի կայացել: Որն է պատճառը` հստակ չգիտեմ եւ չգիտեմ, թե ով եւ ինչու է մեղավոր: Բայց գիտեմ, որ Սաակաշվիլին մեղավոր է, որ Վրաստանում այսքան խնդիրներ կան, որ ժողովրդավարություն չկա, ավտորիտար ռեժիմ է: Եթե նորից կեղծիքներ կլինեն ու մեքենայություններ, ապա Վրաստանը հնարավորություն չի ունենա հանգիստ կյանքի»:
Նախընտրական ծրագրում հայ-վրացական պետական հարաբերությունների առումով չկա առանձին կետ: «Այդպիսի դրույթ կա Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ, քանի որ շատ լարված են: Ամենից առաջ պետք է լուծել ռուս-վրացական հարաբերությունների խնդիրը ոչ թե առկա լարվածությունը մեծացնելու, այլ այն լիցքաթափելու ուղղությամբ: Հայաստանի հետ հարաբերություններում մեծ խնդիրներ չկան: Թերեւս այնպիսի մտերիմ ու բարեկամական հարաբերություններ չեն, ինչպիսին պետք է լինեին: Եվ այդ ուղղությամբ մենք անելիքը կքննարկենք Հայաստանի ղեկավարության հետ, թե ինչպես վարել քաղաքականությունը` համատեղ մեր շահերը ներկայացնելու առումով ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Թուրքիայում, ընդհանրապես աշխարհում: Հայաստանը մեծ հնարավորություններ ունի եւ ոչ միայն սփյուռքի հաշվին: Եվ եթե մեր հնարավորությունները միավորենք, կարող ենք հասնել շատ բաների»:
Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման առնչությամբ էլ Գամկրելիձեն գտնում է, որ հարցը բարդ է, թեկուզ հաշվի առնելով, որ Թուրքիան, Ռուսաստանին զուգահեռ, Վրաստանի մեծ հարեւանն է, եւ ակտիվորեն ներկայացված է վրաց տնտեսության մեջ: «Վրաստանը չի կարող միակողմանի լուծել այդ հարցը` հաշվի չառնելով Թուրքիայի շահերն ու վրաց-թուրքական հարաբերությունների ապագան: Ասել, թե իմ նախագահ դառնալու դեպքում այդ հարցը կլուծվի, չեմ կարող: Ես չեմ կարծում, որ այսօր Վրաստանը կարող է ընդունել այնպիսի որոշում, որը չկարողացավ ընդունել ԱՄՆ Կոնգրեսը: Ես հասկանում եմ Հայաստանի խնդիրը եւ հայերն ու Հայաստանն էլ պիտի հասկանան այդ խնդրի բարդությունը Վրաստանի համար»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Քննարկում
փայտփորիկ գրել է:
Այո,Հայոց Ցեղասպանության հարցում Վրաստանն ու Իսրայելը «քույր-եղբայրներ» են:Արդ՝ կեցցե Թուրքիան իր տաք հետույքով...
Ես գրել է:
Երկրաշարժից մի քանի ժամ հետո, վրացիները արդեն Լեննականում էին, եղբայրս պատումում է.
Շշմել էի, չգիտեի ինչ անեի, մի Վրացի բժիշկ էր, ասաց քեզ հավաքի, ուշքի արի, պետք է մտածել ողջ մնացածների մասին...
Նույն օգնությունը վրացիները առաջինն են ցուցաբերել 15 թվին, առաջի որբանոցները հայ որբերի համար բացվել են Թիֆլիսում...
Ուստի Վրաստանը ո՛չ մի բարոյական պարտականություն չունի, ցեղասպանության ճանաչման գործում: Ցեղասպանությունը և բարոյապես և իրավապես պարտավոր են ճանաչել երեք գերտերություն.
Անգլիան
Գերմանիան
Ամերիկան
Նրանք են եղել վճռորոշիչ ուժերը այդ պատերազմի ժամանակ,նրանց հանցավոր լռությունից ու անտարբերությունից են օգտվել հանցագործները:
Հատկապես Ամերիկան ու Անգլիան, բացի ճանաչելուց, պետք է պատժեն ա՛յն ֆաշիստական կազմակերպություններին, որոնք այդ երկրներում զբաղված են մարդկության դեմ կատարված հանցանքը հերքելով:
Դավիթ գրել է:
Խորին հարգանքներս ԵՍ-ին ու Փայտփորիկին:
Հայ ժողովրդի ցեղասպանությունը միայն հակահայկական չէ,այլ նաեվ հակամարդկային է: Հետեվաբար այս մոլորակի վրա ապրող եվ գործող յուրաքանչյուր մարդու,կազմակերպության,պետության բարոյական պարտքն է ընդունել հայերի ցեղասպանությունը եվ միավորելով ուժերը,արժանի պատժի ենթարկել Թուրքիային:Բայց,ցավոք սրտի այդ պետությունների հիմնական մասը, գիշեր ու ցերեկ խոսում է մարդու իրավունքներից,իսկ երբ խոսքը վերաբերվում է հայ ժողովրդի ցեղասպանությանը,անմիջապես մոռանում են մարդասիրության մասին իրենց ստեղծած օրենքները եվ սկսում են գործել, իրենց պետության օրվա շահերից ելնելով: Ինչ վերաբերվում է Վրաստանին,նա ոչ միայն չի ընդունում հայոց ցեղասպանության անժխտելի փաստը, այլ այսօ՛ր, դառնալով դաշնակիցը այդ ցեղասպան,հայակեր ազգի,(Թուրքիայի եվ ադրբեջանի) օգնում է նրանց, իրենց նորօրյա հայաջինջ ծրագրերն իրականացնելու մեջ,հետեվաբար Վրաստանը ունի մեղքի իր բաժինը հայ ազգի նկատմամբ :
Քունկ ֆու-ի մեծ վարպետ Կարո Քեպապչյանն ասել է.«Արդարությունը,առանց ուժի, չի իրականանա այս աշխարհի վրա,ուր կտիրե վայրի անտառի օրենքը»:
Հայաստան երկրիս,իմ պետությանը ցանկանում եմ մտքի հզորություն,զենքի հզորություն եվ ոգու հզորություն :
Ձեզ անկեղծորեն հարգող՝Դավիթ:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆԴեկտեմբերի 8-ին «Ազգը», թուրքական քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածի խորքային արմատներին անդրադառնալիս, դրա գոյությունը պայմանավորել էր քեմալական ազգայնականության սկզբունքներով եւ նշել էր, որ ...ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի 3Վրաստանի նախագահական արտահերթ ընտրությունների քվեաթերթիկում ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեից հետո նշված է օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլու անունը, սակայն դեռեւս երեկ նա, չնայած նախնական ...ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Հերթական անգամ այցելելով Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցական հոյակապ համալիր եւ հիանալով արդեն երկինք հառնած, ճիշտ է, առայժմ սոսկ «բետոնակուռ» մայր տաճարով, արդեն ձեւավորվող մատուռով ու հասակ առնող ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 17-20-ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կանցկացվեն Ադրբեջանի օրեր: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ ԿՈՒՆԵՆԱ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱդրբեջանն իր դոկտրինը մշակելու ժամանակ պնդել է այն դրույթը, որ եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, Ադրբեջանի զինված ուժերը այդ խնդիրը կարող են լուծել ռազմական ճանապարհով: Անգամ ...Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆԸ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայ ազգը համաշխարհային ազգ է եւ, մեր կուսակցության դիրքորոշմամբ, պետք է ինտեգրված լինի միջազգային կառույցներին: Սա նշանակում է, որ մենք չենք կարող խուսանավել բոլորի համար ընդունված կանոններից, բայց մեր ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1«Արմենիա-Մարիոթ»-ում «Լեգիտիմ նախագահ-2008» սեմինար-քննարկմանը ներկա գտնվող ՆԺ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ընտրակեղծիքներին, նշեց. «Լեգիտիմ նախագահ ...ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵԹԵ ՓՈՐՁԻ (ՀԱՆՁՆԵԼ), ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԸՆԴԴԻՄԱՆԱՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԴեկտեմբերի 6-9 մերձմոսկովյան Սնեգիրիում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, ԱԺ պատգամավորների հանդիպումը՝ ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԻ, Վ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
Ս. Մ.Երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Իշխանությունների համար վտանգ ներկայացնող քաղաքացիներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Երեկ` դեկտեմբերի 14-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժաչափով փոխարինելու հարցերով անկախ միջգերատեսչական հանձնաժողովը մերժել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր ...«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ» 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՍՏԱՑԱՎ 6 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ երեկ «Հայէկոնոմբանկը» 15 մլն դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր կնքեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ: Այս իրադարձությունն ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԻ 2008-ԻՆ
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ լրագրողներին հայտնեց, որ արդեն 2008 թվականին հայտնի կլինի Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի անունը: Նա տեղեկացրեց, ...ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԵՐԿՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԻՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԴեկտեմբերի 17-21-ը Մոսկվայում` Կրեմլի Գեորգեւյան դահլիճում տեղի կունենա եզրափակիչ հանդիսություն` նվիրված աշխարհում ռուսաց լեզվի տարվան: «Ռուսզառուբեժկենտրոնի» ներկայացուցիչ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական ...ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
ՄԱՐԻԱՄ ՇՈԼԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ«Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել (2006 թ.) Հ. Միրզոյանի «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» արժեքավոր ուսումնասիրությունը, որն ամփոփում է Նարեկացու կյանքին, գործունեությանը, գրական ժառանգությանը ...ԹԱՏՐՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄՈՆՈՊՈԼԻԱ: ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ Է ՈՒ ՍԿՍՈՒՄ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսը կրկին նվիրված էր թատրոնի խնդիրներին ու բաց բեմ հասկացությանը: Հրավիրված հյուրերը` դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը եւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական ...ԱԼԻԾ ԱՂԲԱԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ
Հ. Ծ.Դեկտեմբերի սկզբներին Շվեդիայի մայրաքաղաքում անցկացվող «Մանկական գրքի միջազգային շաբաթին» Ստոկհոլմի հանրային գրադարանի հրավերով մասնակցել է նաեւ լոսանջելեսաբնակ մանկագիր Ալիծ Աղբաբյանը, որն ըստ «Արմինյն ...ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ՄԱՀԱՔՈՒՆԻ ՄԵՋ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀանրահայտ ճշմարտություն է, թե պարբերական մամուլը որեւէ հասարակության կամ հասարակական խմբի ներուժի ամենաճշգրիտ հայելին է: Այս սկզբունքով առաջնորդվելով կարող ենք հաստատել, թե լիբանանահայ գաղթօջախն առհասարակ ...ԷՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԼրատվամիջոցներն ավելի շատ տեղ են տալիս քաղաքական գործիչների «սխրագործություններին» եւ գրեթե չեն անդրադառնում այն հերոսներին, որոնց շնորհիվ պատմություն ենք կերտել: Ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհված ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը ՀԱԿՈԲՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՕՐ
Արարատյան հայրապետական թեմից հաղորդում են, որ դեկտեմբերի 15-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Տոնի առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Էջմիածնի ...ՆՇՎԵՑ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 85-ԱՄՅԱԿԸ
Գ. Գ.Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարանը, որ հիմնադրվել է 1922-ին, երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր 85-ամյակը, որին մասնակցում էին տարբեր բնագավառների ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՀՈԿԵՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայ-թուրքական մարզական դիմակայությունը գնալով ընդլայնվում է: Ֆուտբոլից բացի, շուտով իրենց հարաբերությունները կպարզեն նաեւ հայ եւ թուրք հոկեյիստները: Հայաստանի եւ Թուրքիայի մինչեւ 20 տարեկանների տափօղակով ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ «ՁԵՌՔՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,
- 1858 Ծնվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Վախճ. 1926 թ.-ին):
- 1915 Մահացավ հրապարագիր Տիգրան Արփիարյանը:
- 1969 Մահացավ գրականագետ Կոստան Զարյանը:
- 1985 Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ, պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

