
ՆՐԱ ՁԱՅՆԸ ԿԱՐԱՏՆԵՐՈՎ ԷԻՆ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ
Աստրախանի ծնունդ էր: Հայրը` իրավաբան Դանիել Կարապետովը, որդուն անհոգ մանկություն, պատանեկություն էր նվիրել, քաղաքի լավագույն դպրոցում ուսման տվել. երազում էր նրան էլ Ֆեմիդայի ծառա դարձնել, Ռուսիո մեջ հայոց դատի պաշտպան, իսկ Սաշան. «Հայրիկի սիրտն, ասում էր, չեմ կոտրի, իրավաբան էլ կդառնամ, բայց երգելով՝ ազգս ավելի ճանաչված կդարձնեմ»:
Մոսկվայի համալսարան, փայլուն առաջադիմություն, ժպտացող ապագա եւ... անակնկալ մի հանդիպում տենոր Մ. Ե. Մեդվեդեւի հետ. դասեր, օրեցօր հստակվող ձայն, օպերային բեմն արդեն մոտ էր թվում, սոցիալ-դեմոկրատի համոզմունքները, սակայն, երգչի «խաղաթղթերը» խառնեցին. կալանք, վտարում եւ ութ տարվա պիտակ... Բայց ոսկե տենորի համար սա՛ էլ խոչընդոտ չէր. բարի մարդիկ, ի վերջո, գնահատեցին նրան: Առաջինն իտալացի մաեստրո Ումբերտո Մաձետտին էր, որին երգիչը Մոսկվայի կոնսերվատորիայում ոչ միայն աշակերտում է, այլեւ ապրում նրա անվանական թոշակով: Արտիստական Մոսկվան ճանաչում, երկրպագում էր Ալեքսանդրին. Կաչալովը, Մոսկվինը, Գնեսինան, Փարիզից եկած Սառա Բեռնարը քաջալերում էին նրան, օգնում խորհուրդներով: Գործող օպերային թատրոնների հրավերներից ընդունեց նախ մասնավոր օպերայինը: Այստեղ Լենսկի խաղերգեց, կերպարը համեմատեցին Սոբինովի կերտածի հետ: Դերերգչի համար անչափ կարեւոր քնարական հիմքը թատրոնում ամրացավ Դուքսի, Ալֆրեդի, Վերթերի կերպարներով:
Ճանապարհը բաց էր. հարավից Թիֆլիսի թատրոնն էր կանչում, որտեղ մեկ տարում շուրջ տասը դերերգ պատրաստեց, խաղաց, հմայեց, ոգեւորեց, հուզեց... Անցածն ամրացնում, կատարելագործում էր Կիեւում, ուր կայսրության, օպերային լավագույն թատրոններից մեկն էր: Քնարականների հիմքով այստեղ շարվեց դրամատիկական դերերգերի վերնաշենքը. Կավարադոսսին, Ռադամեսը, Կանիոն, Դորգոմիժսկու «Ջրահարսի» իշխանը... Չթվենք: Ամեն ներկայացումից հետո կանայք, աղջիկները պաշարում էին թատրոնի ետնամուտքը, դուրս եկող Կարատովին շրջապատում, ինքնագրեր խնդրում:
Կիեւի գլխավոր փողոցում` Կրեշչատիկում նա պարբերաբար զբոսնում էր: Երկրպագուներն այստեղ էլ չէին ուշանում. իրենց կուռքին շրջապատում, հետը զբոսնում, ապա ուղեկցում էին մինչեւ տուն: Ավտո թե հանրակարգ` խճճվում էր մարդկանց մեջ, փողոցի շարժումը խանգարվում: Սիրված երգչին, ի վերջո, հրավիրեցին ոստիկանատուն, մեծարեցին, ինքնագրեր ստացան եւ, հանդիպումով հպարտ` թախանձագին խնդրեցին.
- Մենք ձեզ կառք, ավտոմեքենա կտրամադրենք ձեր ուզած ժամին, միայն Կրեշչատիկով մի՛ քայլեք. երթեւեկության կարգուկանոնը խախտվում է:
Երգչի պատասխանը, հարցի լուծումը հարյուր տարվա ծածկի տակ են: Խնդիրը, կարծում եմ, փոխադարձ բարեկրթությամբ է լուծվել: Ավելի հետաքրքրականին անցնենք:
Ռուս մեծ տենոր Լեոնիդ Սոբինովն այս նույն շրջանում գալիս է Կիեւ: Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում Լենսկի պիտի խաղերգի, բայց... մրսում է, ձայնը կտրվում: Նրան Կարատովը պիտի փոխարինի: «Ե՞ս,- ասում է,- Սոբինովի՞ն, ներողություն` այդքան անհամեստ չեմ»: Մինչդեռ թատրոնի կարգադրիչը բեմից արդեն հայտարարում է.
- Պարոն Սոբինովն այսօր, ցավոք, վատառողջ է, երգել չի կարող:
Դահլիճում ափսոսանքի հոգոցներ են լսվում:
- Ցանկացողները կարող են տոմսերը վերադարձնել:
Կանացի գեղեցիկ մի ձայն պարտերից հարցնում է.
- Իսկ փոխարինողն ո՞վ է:
- Ալեքսանդր Կարատովը:
Եվ, ի՞նչ եք կարծում, ներկաները ոգեւորված ծափահարում են, եւ Սաշան հուզված շտապում է զգեստավորվելու, դեմքը հարդարելու: Նրա Լենսկին, ինչպես միշտ, ցնցող է: Օթյակում նստած Սոբինովը լսում, դիտում, հիանում է ու այդ հիացմունքը հանդերձարանում հայտնում երիտասարդ գործընկերոջը.
- Այստեղ քեզ, պարզվում է, ինձանից շատ են սիրում,- ապա կատակում,- Կիեւ հանգիստ խղճով կարող եմ չգալ: Կգամ, թերեւս, քե՛զ տեսնելու եւ լսելու: Բրավո՜:
Սա փոխադարձ հարգանքի, բարեկամության սկիզբն էր:
Ռուսաստանում, թե Եվրոպայում` երգչին սիրով էին ընդունում: Կարապետյանը Կարապետով էր դարձել ռուսամոլ պաշտոնյայի քմահաճույքով, Կարապետովից՝ Կարատով էլ մի քայլ էր, բայց սա ոսկեփայլ տենորին արժեւորելու խորհուրդն ուներ:
Օտար բեմերում փայլելով՝ Հայաստան, հայկական պետական օպերային թատրոն էր երազում եւ 1932-ին շատերի նման շտապեց Երեւան, երազանքն իրականացնելու: 1933-ի «Ալմաստում» նա Շեյխ էր, Աշուղ, խաղերգչական իր փորձով կողմնորոշում էր մյուս մասնագետներին: «Անուշում» Սարո եղավ, հետո նպաստեց ռուսական, արեւմտաեվրոպական օպերաների բեմադրություններին, մի խոսքով, խաղացանկի լիարժեք կայացմանը:
Հարո Ստեփանյանը զավեշտական իր օպերան՝ «Քաջ Նազարը» գրեց: Ռոսսինիի «Սեւիլացի սափրիչում» քանիցս խաղերգած Ալմավիվան կամ մոցարտյան կոմիկ կերպարները վերակենդանացան, զանազան թելերով միացան Նազարին, սնեցին, հղկեցին, երգչի սերտած հայերենով հայացան եւ Կարատովի կերտած կերպարն, ասում էին դերերգչական հրաշք էր:
Երգում, բեմադրում էր: Ինքն էլ, ձայնն էլ գեղեցիկ էին: Նրան սիրում էին նաեւ բարության, իմաստնության համար: Հայ, թերեւս, ամենագեղեցիկ եւ հզոր տենորներից էր, Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման արժանացավ, Խորհրդային Միությանը... խնայեցին:
Սոբինովը մեր հայրենակցից ավելի տարիքով էր, կյանքից ավելի շուտ հեռացավ, բայց նա միանգամայն ընթեռնելի, նույնիսկ հնչուն սկավառակներ ունի, իսկ Կարատովի ձայնը մնացել է խշշացող, հազիվ լսելի ակոսների մեջ, ձայն, որ թանկարժեք քարերի, ոսկու արժեւորման միավորներով՝ կարատներով էին գնահատում:
Ազգի արժեքներն արհամարհելու մեկ օրինակ եւս:
Դուստրը՝ հոր հիշատակը միայնակ ծխացնող դաշնակահարուհի Նելլի Կարատովան, նրա տրիումֆը չի տեսել: Հիշում է նրան որպես Երեւանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, սիրված ղեկավար, որ միջանցքներով քայլելիս էր երգում՝ մեղմ, եթերային, իսկ պարուսույցները եւ ուսանողներն աստիճանաբար մարող այդ եղերերգի վերջին, հուզված ունկնդիրներն էին:
- ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 6Փետրվարի 19-ին Հայաստանում կընտրվի երկրի երրորդ նախագահը, իսկ նախագահական ընտրությունները 5-րդը կլինեն: Թվում էր, թե նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...«ԵՐԵՎԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԲրյուսել եւ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել նաեւ «Ֆայնենշնլ թայմսին»: Անգլիական հեղինակավոր այս թերթի դեկտեմբերի 12-ի համարում հրապարակված ...ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաց ընդդիմությունը դեռեւս նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններին գնում է միասնական Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությամբ, եւ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Ռուս հայտնի գրող, հրապարակախոս Վլադիմիր Բուկովսկին, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բուկովսկու թեկնածությունը ...ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ«Մինչ ես ակնկալում էի, որ թուրք ուրացողները դժգոհ կլինեն իմ «Հայերը արդարություն են պահանջում, ոչ թե ճանաչում» հոդվածից, չէի սպասում, որ դրանց շարքում կգտնվեն նաեւ «լիբերալ» թուրք գիտնականներ եւ հայ համախոհներ», ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՕՆ-ԼԱՅՆՈՎ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՎաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի շենքը, որի բացումը պետք է կայանա մինչեւ 2011 թվականը, ունենալու է իր օն-լայն կայքը, որի միջոցով միջազգային հանրությունը տեղեկանալու է Հայոց ցեղասպանության ...Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները մուտքի վիզաների եւ կացության կարգավիճակի ժամկետները կարող են երկարացնել միայն ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ...ՀՀՇ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ «ԲԱՐԻ ԱՆՈՒՆԸ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրբ հոկտեմբերի 30-ին անհայտ մեկը զանգահարեց «Շանթ» հեռուստաընկերություն եւ սպառնաց, որ եթե մի անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին զրպարտչական որեւէ խոսք հնչի եթերից, ինքը հաշվեհարդար կտեսնի «Շանթի» ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ. 2ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վերջին հանրահավաքում կանգնած էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ խելոք լսում էր Հայաստանի առաջին նախագահի բացատրությունները խորհրդային անմրցունակ տնտեսության պայմաններում ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրդյոք Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրած ՀՅԴ-ն ինչ-ինչ անհամաձայնություններ ունի՞ տարվող քաղաքական կուրսի հետ եւ այդ պատճառով է սեփական թեկնածուով հանդես գալիս: Մամուլի ազգային ակումբում պատասխանելով ...ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կանխատեսելով, որ Տեր-Պետրոսյանը 5-6 տոկոս ձայն հավաքելու շանս էլ չունի նշել է, որ «ժողովրդի որոշակի հատված, ազնիվ մարդիկ դեռ չեն գիտակցում, ...ՀՅՈՒԹԵՐՆ ՈՒ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐՆ ԸՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ հաստատել է հյութերի եւ հյութամթերքների տեխնիկական կանոնակարգը, որը ներկայացնելով, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գառնիկ Բադալյանը եւ նախարարության աշխատակից Լիլիթ Մաքսուդյանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, գորգագործության ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող «Հայգորգ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մկրյանին, «Հայգորգ» ...ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային ծառայությունների մատուցման բնագավառում անցնող տարում եղած ձեռքբերումներն ու բացթողումներն ամփոփելու նպատակով երեկ «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) կլոր սեղան էր հրավիրել, ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱզգային թրաստներ համարվող ոչ պետական կազմակերպությունները կոչված են ազգային մշակույթի, պատմական հուշարձանների պահպանության, վերականգնման ու դրանց հանրայնացման խնդիրներին: Հավանորեն, դրանց կարիքը 19-րդ ...ՀԻՇԵՑԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍիրանույշը (Մերովպե Գանթրճյան) հայ թատերարվեստում ունի անգնահատելի դեր: 65 տարվա բեմական կյանքի ընթացքում խաղացել է ավելի քան 300 դեր: Առաջին դերը՝ Սոֆյա («Խելքից պատուհաս») դարձավ նրա բեմական երկարամյա ...ԱՐՔԱՅԱԶՆ ԿԼԱՈՒՍԻ ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Օննո Էլդերենբոշն այսօր երեկոյան, «Երեւան» հյուրանոցում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին կհանձնի «Արքայազն Կլաուսի անվան ...ՆՐԱ ՁԱՅՆԸ ԿԱՐԱՏՆԵՐՈՎ ԷԻՆ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԱստրախանի ծնունդ էր: Հայրը` իրավաբան Դանիել Կարապետովը, որդուն անհոգ մանկություն, պատանեկություն էր նվիրել, քաղաքի լավագույն դպրոցում ուսման տվել. երազում էր նրան էլ Ֆեմիդայի ծառա դարձնել, Ռուսիո մեջ ...ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱԿՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ
ՆԵԼԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործակալության խորհրդական 1Ինչ ներկայացնում եմ ստորեւ, գրել եմ շուրջ տարիուկես առաջ, երբ պաշտոնավարում էի Սիրիայում Հայաստանի դեսպանությունում` կատարելով հյուպատոսի պարտականությունները: Գրել ու կողքի եմ դրել, որովհետեւ չեմ սիրում ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Առաջարկում ենք ընթերցել «Լիտերատուրնայա գազետա»-ում 2001 թվականին տպագրված ռուս նշանավոր գիտնական, սոցիոլոգ, փիլիսոփա, գրող Ալեքսանդր Զինովեւի հարցազրույցը խորհրդային շրջանի վերարժեւորումների եւ հետխորհրդային ...ԱՌԱՋԻՆԸ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում Ալեքսեյ Շիրովն ու Գատա Կամսկին շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ 4 մրցախաղերում վիճարկում են հաղթողի կոչումը: Երեկ կայացավ մրցակիցների առաջին պարտիան, որտեղ սպիտակներով խաղում ...ԳԱԼԱ-Ի ՇՈՒՐՋՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԻԿԱՆՈՒՄ Է ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ վերսկսվեց ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ Գյումրու քաղաքապետարանի հայցով դատավարությունը, որով հայցվոր կողմը պահանջում է դադարեցնել իր սեփականության՝ քաղաքային ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

