
ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կանխատեսելով, որ Տեր-Պետրոսյանը 5-6 տոկոս ձայն հավաքելու շանս էլ չունի նշել է, որ «ժողովրդի որոշակի հատված, ազնիվ մարդիկ դեռ չեն գիտակցում, որ ի դեմս նախկին իշխանությունների` մենք Հայաստանում ունենք 5-րդ շարասյուն»: Ըստ նրա, «ամեն ինչ անում են, որ արյուն թափվի»: Գեղամյանը հիշեցրել է, որ ՀՀՇ-ի օրոք սպանվել են Մարիուս Յուզբաշյանը, Համբարձում Ղանդիլյանը, գեներալ Իսահակյանը: Իսկ ինչո՞ւ է ԱՄ նախագահ Գեղամյանը իր բոլոր ելույթներում քննադատում միայն Տեր-Պետրոսյանին հարցին ի պատասխան Գեղամյանը մեղադրեց Տեր-Պետրոսյանին՝ պայմանավորվածությունները խախտելու համար: Գեղամյանի ասելով` պայմանավորվել էին, որ միմյանց չպետք է վարկաբեկեն. «15 օր սպասեցին, հույս ունեին, որ ես իրենց կմիանամ, երբ տեսան, որ չեմ միանում, սկսեցին շանտաժի ենթարկել»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

