
ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ Է
Արդյոք Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրած ՀՅԴ-ն ինչ-ինչ անհամաձայնություններ ունի՞ տարվող քաղաքական կուրսի հետ եւ այդ պատճառով է սեփական թեկնածուով հանդես գալիս: Մամուլի ազգային ակումբում պատասխանելով այս հարցին՝ Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հաստատեց, որ որոշ փոփոխությունների անհրաժեշտություն ՀՅԴ-ն տեսնում է եւ այդ մասին շատ է խոսվել: Այդ մասին են վկայել բանավեճերը խորհրդարանում մի շարք տնտեսական, քաղաքական հարցերով, տնտեսական-քաղաքական, որոնց Դաշնակցությունն անհամաձայնություն է հայտնում: Եղել են նաեւ վեճեր կառավարության ծրագրի վերաբերյալ: «Մենք մեր քաղաքական անհամաձայնությունները հայտնել շարունակել ենք վերջին 9 տարիներին, երբ կոալիցիայի անդամ էինք: Հիմնականում խոսքը մեր երկրում տնտեսական ասպարեզում մենաշնորհներին առավելություն տվող քաղաքականության մասին է, որը պետք է բացառվի, նաեւ, իհարկե, մեր առաջադրման լրջագույն պատճառներից է այն քաղաքական պատկերը, որը ստացվեց 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք լուրջ վտանգ ենք տեսնում, որ մոնոպոլիզացիան ոչ միայն տնտեսական երեւույթ է, այլեւ կարող է դառնալ քաղաքական երեւույթ, քաղաքական կյանքի երեւույթ: Դա մեզ համար ընդունելի չէ», ասաց նա` չմանրամասնելով իր նախընտրական մոտեցումները, քանի դեռ նախընտրական արշավը չի սկսված:
Մարտավարական, թե՞ հայեցակարգային-ռազմավարական են տարբերությունները իշխող մեծամասնության եւ ՀՅԴ-ի միջեւ:
Ըստ Վ. Հովհաննիսյանի` երկուսն էլ. եթե մարտավարական շատ խնդիրներում անհամաձայնություններ կան, նույնիսկ անկախ քո կամքից դրանք վերաճում են ռազմավարականի, որոնք երկրի ներսին են վերաբերում. «Վերջապես շատ հստակ է, որ լիբերալիստական տնտեսվարությունը մեր երկրում իրեն արդեն սպառել է: Հայաստանի բյուջեն, տնտեսական հնարավորություններն աճելով, զարգացման տեմպը պահպանելով` հասել ենք մի երկրի, որտեղ պետք են նոր քայլեր, բայց նաեւ Հայաստանը հնարավորություն ունի ավելի սոցիալական մեխանիզմներ կիրառելու ներքին կյանքում, ինչը չի արվում: Մենք կողմնակից ենք էական, երաշխավորված փոփոխությունների, սակայն կայունության պայմաններում: Մենք չենք գտնում, որ փոփոխությունները Հայաստանում կարող են կամ պետք է կատարվեն ցնցումների միջոցով»:
«Ազգի» հարցերին` նախագահի թեկնածու առաջադրելիս ՀՅԴ-ն գույքագրե՞լ է իր հնարավորությունները եւ երրորդ բեւեռի իրական-կեղծ լինելու մասին ի՞նչ կասի, հնչեց պատասխան, թե որքան էլ այս կամ այն քաղաքական մեկնաբանը, քաղաքական գործիչը երրորդ բեւեռի ստեղծման մասին կասկածներ հայտնեն` երրորդ բեւեռն արդեն ստեղծված է: Աշխարհագրական պարզ պոստուլատն է երեւի մարդկանց թյուրիմացության մեջ գցում, թե երեք բեւեռ չի լինում, ու ցավալի է, երբ երկու թշնամական բեւեռով է Հայաստանը մտնում քաղաքական ընտրության մեջ. «Իսկ եթե երեք ուժի կենտրոն է, ապա սա բոլորովին այլ պատկեր է. այստեղ է, որ կերեւա ռեալ ուժը եւ պատասխանելով Ձեր հարցի առաջին մասին` ասեմ, որ այո, մենք գույքագրել ենք մեր հնարավորությունները, եթե կուզեք` նաեւ ոչ միայն մեր, եւ ես կարծում եմ, որ մեր շանսերը ոչ միայն ռեալ են, այլեւ շատ շուտով կտեսնեք, որ ավելի քան ռեալ են»: Իսկ թե ո՞ւմ է նա ընտրություններում հիմնական ֆավորիտ համարում` սրա պատասխանն էր՝ ինձ:
Վարչապետ Սերժ Սարգսյանը, ավելի վաղ արտահայտվելով ՀՅԴ հնչեցրած մոնոլիտ իշխանության վտանգի մասին, նկատել էր, թե մոնոլիտ իշխանությունը եթե վատ լիներ, սահմանադրությունը կարգելեր դա. «Սահմանադրությունը չի կարող նման բան արգելել, սահմանադրությունը շատ լավ եմ կարդացել, եւ մենք հասկանում ենք, որ մոնոլիտ իշխանության հիմնական վտանգն այն է, որ հնարավորություն է ստեղծվում կյանքը եւ օրենքը չհամատեղելու: Կան մարդիկ, որոնք նախագահական օֆիսը դիտում են մեկ վայր, որտեղ լուծվում է ցանկացած հարց, թե ով պետք է հաղթի տենդերով` մինչեւ երկրի կառավարմանը վերաբերող ամեն խնդիր: Բայց նոր սահմանադրությունը, որը ոչ միայն ուշադիր կարդացել ենք, այլեւ գրել ենք, շատ հստակ սահմանազատում է կառավարության գործը նախագահի գործից: Նախագահն իսկապես կառավարության գործերին խառնվելու պատճառ չունի, եթե, իհարկե, արտառոց իրավիճակներ չեն ստեղծվում, բայց նախագահը շատ հստակ ֆունկցիաներ ունի` նա ի վերջո ապահովում է երկրում սահմանադրական կարգի պահպանումը, եւ նախագահն, օրինակ, կարող է շատ հստակ հանձնարարականներով կարգի բերել հարկային եւ մաքսային ոլորտները, ավելին` կարող է իսպառ արմատախիլ անել կեղծված ընտրությունների պրակտիկան: Միահեծան իշխանության դեպքում դա անելու նրա հնարավորությունը շատ սահմանափակ է դառնում», հակադարձեց Վ. Հովհաննիսյանը:
Եթե ՀՅԴ թեկնածուն պարտվի նախագահական ընտրություններում, ՀՅԴ-ն համագործակցելո՞ւ է ՀՀԿ-ի հետ. «Ինչպե՞ս կարելի է չհամագործակցել քաղաքական ուժի հետ, որը Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում եւ եթե ռեալիստական բարեփոխումների ուղղված ծրագրեր ունես: Ինչ վերաբերում է նրան, որ մենք ուրիշներին վատն ենք վերագրում, մեզ՝ լավը, բացարձակապես այդպես չէ, հավանաբար դա սխալ մեկնաբանության հետեւանք է, որովհետեւ ես բերում էի կոնկրետ օրինակներ, որտեղ մենք համաձայնության չենք եկել: Բայց կան նաեւ բազմաթիվ օրինակներ, որտեղ մենք համաձայնության եկել ենք, եւ ծնվել են նոր որոշումներ, որոնց արդյունքն էլ բարեփոխումներն են: Այդպես չէ, որ ամեն լավը մեզ ենք վերագրում` մեր սխալներն ու թերությունները գիտենք, բայց դա չի նշանակում, որ ուրիշներինը չպետք է ասենք»:
Վ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ շարունակվում են բանակցությունները քաղաքական ուժերի հետ, նույնիսկ «խոր փուլում» են` ընտրությունների քարոզչության եւ բուն ընտրությունների ժամանակ համագործակցության եզրերի շուրջը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 6Փետրվարի 19-ին Հայաստանում կընտրվի երկրի երրորդ նախագահը, իսկ նախագահական ընտրությունները 5-րդը կլինեն: Թվում էր, թե նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...«ԵՐԵՎԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԲրյուսել եւ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել նաեւ «Ֆայնենշնլ թայմսին»: Անգլիական հեղինակավոր այս թերթի դեկտեմբերի 12-ի համարում հրապարակված ...ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաց ընդդիմությունը դեռեւս նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններին գնում է միասնական Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությամբ, եւ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Ռուս հայտնի գրող, հրապարակախոս Վլադիմիր Բուկովսկին, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բուկովսկու թեկնածությունը ...ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ«Մինչ ես ակնկալում էի, որ թուրք ուրացողները դժգոհ կլինեն իմ «Հայերը արդարություն են պահանջում, ոչ թե ճանաչում» հոդվածից, չէի սպասում, որ դրանց շարքում կգտնվեն նաեւ «լիբերալ» թուրք գիտնականներ եւ հայ համախոհներ», ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՕՆ-ԼԱՅՆՈՎ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՎաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի շենքը, որի բացումը պետք է կայանա մինչեւ 2011 թվականը, ունենալու է իր օն-լայն կայքը, որի միջոցով միջազգային հանրությունը տեղեկանալու է Հայոց ցեղասպանության ...Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները մուտքի վիզաների եւ կացության կարգավիճակի ժամկետները կարող են երկարացնել միայն ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ...ՀՀՇ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ «ԲԱՐԻ ԱՆՈՒՆԸ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրբ հոկտեմբերի 30-ին անհայտ մեկը զանգահարեց «Շանթ» հեռուստաընկերություն եւ սպառնաց, որ եթե մի անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին զրպարտչական որեւէ խոսք հնչի եթերից, ինքը հաշվեհարդար կտեսնի «Շանթի» ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ. 2ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վերջին հանրահավաքում կանգնած էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ խելոք լսում էր Հայաստանի առաջին նախագահի բացատրությունները խորհրդային անմրցունակ տնտեսության պայմաններում ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրդյոք Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրած ՀՅԴ-ն ինչ-ինչ անհամաձայնություններ ունի՞ տարվող քաղաքական կուրսի հետ եւ այդ պատճառով է սեփական թեկնածուով հանդես գալիս: Մամուլի ազգային ակումբում պատասխանելով ...ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կանխատեսելով, որ Տեր-Պետրոսյանը 5-6 տոկոս ձայն հավաքելու շանս էլ չունի նշել է, որ «ժողովրդի որոշակի հատված, ազնիվ մարդիկ դեռ չեն գիտակցում, ...ՀՅՈՒԹԵՐՆ ՈՒ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐՆ ԸՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ հաստատել է հյութերի եւ հյութամթերքների տեխնիկական կանոնակարգը, որը ներկայացնելով, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գառնիկ Բադալյանը եւ նախարարության աշխատակից Լիլիթ Մաքսուդյանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, գորգագործության ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող «Հայգորգ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մկրյանին, «Հայգորգ» ...ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային ծառայությունների մատուցման բնագավառում անցնող տարում եղած ձեռքբերումներն ու բացթողումներն ամփոփելու նպատակով երեկ «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) կլոր սեղան էր հրավիրել, ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱզգային թրաստներ համարվող ոչ պետական կազմակերպությունները կոչված են ազգային մշակույթի, պատմական հուշարձանների պահպանության, վերականգնման ու դրանց հանրայնացման խնդիրներին: Հավանորեն, դրանց կարիքը 19-րդ ...ՀԻՇԵՑԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍիրանույշը (Մերովպե Գանթրճյան) հայ թատերարվեստում ունի անգնահատելի դեր: 65 տարվա բեմական կյանքի ընթացքում խաղացել է ավելի քան 300 դեր: Առաջին դերը՝ Սոֆյա («Խելքից պատուհաս») դարձավ նրա բեմական երկարամյա ...ԱՐՔԱՅԱԶՆ ԿԼԱՈՒՍԻ ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Օննո Էլդերենբոշն այսօր երեկոյան, «Երեւան» հյուրանոցում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին կհանձնի «Արքայազն Կլաուսի անվան ...ՆՐԱ ՁԱՅՆԸ ԿԱՐԱՏՆԵՐՈՎ ԷԻՆ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԱստրախանի ծնունդ էր: Հայրը` իրավաբան Դանիել Կարապետովը, որդուն անհոգ մանկություն, պատանեկություն էր նվիրել, քաղաքի լավագույն դպրոցում ուսման տվել. երազում էր նրան էլ Ֆեմիդայի ծառա դարձնել, Ռուսիո մեջ ...ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱԿՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ
ՆԵԼԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործակալության խորհրդական 1Ինչ ներկայացնում եմ ստորեւ, գրել եմ շուրջ տարիուկես առաջ, երբ պաշտոնավարում էի Սիրիայում Հայաստանի դեսպանությունում` կատարելով հյուպատոսի պարտականությունները: Գրել ու կողքի եմ դրել, որովհետեւ չեմ սիրում ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Առաջարկում ենք ընթերցել «Լիտերատուրնայա գազետա»-ում 2001 թվականին տպագրված ռուս նշանավոր գիտնական, սոցիոլոգ, փիլիսոփա, գրող Ալեքսանդր Զինովեւի հարցազրույցը խորհրդային շրջանի վերարժեւորումների եւ հետխորհրդային ...ԱՌԱՋԻՆԸ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում Ալեքսեյ Շիրովն ու Գատա Կամսկին շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ 4 մրցախաղերում վիճարկում են հաղթողի կոչումը: Երեկ կայացավ մրցակիցների առաջին պարտիան, որտեղ սպիտակներով խաղում ...ԳԱԼԱ-Ի ՇՈՒՐՋՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԻԿԱՆՈՒՄ Է ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ վերսկսվեց ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ Գյումրու քաղաքապետարանի հայցով դատավարությունը, որով հայցվոր կողմը պահանջում է դադարեցնել իր սեփականության՝ քաղաքային ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ԹղթակիցԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

