
ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
Վրաց ընդդիմությունը դեռեւս նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններին գնում է միասնական Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությամբ, եւ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ կլինի Սալոմե Զուրաբիշվիլին, որը վերջին մի քանի տարին ապրում է Վրաստանում, ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում: Քալբատոնո Սալոմեն ընդդիմության հաղթանակի դեպքում կդառնա երկրի առաջին դեմքը, քանի որ նախագահության ինստիտուտը կհանվի` Վրաստանը դարձնելով խորհրդարանական երկիր: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ներկայացնում ենք «Ազգի» հարցազրույցները հիշյալ անձնավորությունների հետ:
Ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի խոսքերով, Վրաստանը հանդուրժողականությամբ բնութագրվող երկիր է: «Հին ում հայկական ու վրացական եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգն արդեն տարիներ իրար կողքի են: Հավլաբարում, օրինակ, հայեր են ապրում, Խարփուղում ադրբեջանցիներ են ապրում, հարեւանությամբ վրացիներ ու հրեաներ են ապրում: Այս ժողովուրդների մշակույթները ներգրավված են վրացական մշակույթի մեջ: Հիմնականն այն է, որ այդ ժողովուրդներն ունենան լեզվական, արժեքային անկախություններ եւ ոչ մի բռնություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ գոյություն չունի եւ չունենա Վրաստանում»:
Միասնական ընդդիմությունը նոր է ավարտում նախընտրական ծրագիրը, որ կոչվում է «200 քայլ», որտեղ կներկայացվեն նաեւ Սամցխե-Ջավախեթիի ու մյուս տարածաշրջանների խնդիրների առնչությամբ մոտեցումները: Ընդ որում, ծրագրային դրույթների վրա աշխատում են ոչ միայն վրացիներ, այլեւ հայեր: Ծրագրվում են այցելություններ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի շրջաններ:
Խոսելով կրոնական հարցերից` Գաչեչիլաձեն նշեց. «Վրաց եկեղեցին կոնկորդատ ունի պետության հետ, բայց այն չի աշխատում: Մյուս եկեղեցիների կարգավիճակի եւ խնդիրների մասին ես դեռ չեմ խոսել, միայն նշեմ, որ ես կպահպանեմ այդ եկեղեցիների անկախությունն ու հարգանքը նրանց հանդեպ»:
Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների ներկա մակարդակով Գաչեչիլաձեն բավարարված է, բայց` առայժմ: Ինչ վերաբերում է հարաբերությունների զարգացմանը, ապա «լինելով ընդդիմություն եւ կանգնած փողոցում ես չեմ կարող ասել Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը: Պետք է ամենից առաջ գալ իշխանության, ուսումնասիրել այդ խնդիրները, եթե այդպիսիք կան, այնուհետեւ զարգացնել: Մենք հայտարարում ենք, որ բոլորի հետ կլինենք կոռեկտ: Մեր իշխանությունը դիվանագիտական հարաբերություններում կոռեկտ չէ եւ ես առաջին հերթին ցանկանում եմ նախ գործ անել, հետո միայն PR անել»: Դիտարկմանը, թե Վրաստանի կողմից ոչ կոռեկտ մոտեցումը ամենից առաջ վերաբերում է Ռուսաստանին, Գաչեչիլաձեն համաձայնեց: «Բայց եթե ոչ կոռեկտ մոտեցումը վերաբերում է Ռուսաստանին, Հայաստանն էլ Ռուսաստանի հետ բարեկամական երկիր է եւ այդ ոչ կոռեկտ հարաբերություններն անուղղակի անդրադառնում են նաեւ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների վրա»:
Ըստ ընդդիմության միասնական թեկնածուի, Վրաստանում էթնիկ խտրականություն չկա: «Ես մեծացել եմ հայերի հետ, միասին ֆուտբոլ էինք խաղում մանկության տարիներին, եւ այն, ինչ եղել է մեր մանկության ընթացքում, շարունակվում է մինչեւ օրս: Եթե ինչ-որ խնդիրներ էլ կան, ես չէի ասի, թե դրանք էթնիկ բնույթի են: Ավելի շուտ, դրանք քրեական խնդիրներ են, որոնց դեմ կան համարժեք պատասխաններ»:
Ըստ Սալոմե Զուրաբիշվիլու, վրաց-հայկական հարաբերությունները մի քիչ դատարկ են
«Վրաց-հայկական հարաբերությունների մասին խոսելիս ես չէի սկսի Ջավախքից, քանի որ ճիշտ չէ վրաց-հայկական հարաբերություններին նայել այդ տեսանկյունից: Ամեն դեպքում, Ջավախեթիի, ընդհանրապես փոքրամասնությունների թեմային անդրադառնալով նշեմ, որ ցանկանալով լինել եվրոպական մոտեցումներով երկիր, մենք պետք է հիմնադրենք նորմալ քաղաքացիություն` անկախ ծագումից: Պետք է դադարենք օգտագործել սովետական որակումները, օրինակ՝ ազգային փոքրամասնություն: Լինում են մշակութային, լեզվական փոքրամասնություններ, բայց ոչ ազգային, առավել եւս էթնիկ», «Ազգին» պարզաբանեց Սալոմե Զուրաբիշվիլին:
Ըստ Զուրաբիշվիլու, պետք է վերջ տալ երկիրը էթնիկ խմբերի բաժանելուն: Ներկա իրավիճակն այնպիսին է, որ մեծ տնտեսական եւ սոցիալական խնդիրներ կան Ջավախեթիում, բայց դա ընդհանուր է ողջ Վրաստանի համար: «Բոլոր տարածաշրջանները Վրաստանում գտնում են, որ իրենք են ամենավատ վիճակում: Փաստն այն է, որ դրանք բոլորն էլ վատ վիճակում են»:
Խնդիր է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւական լինելը, որ ոչ միայն Ջավախեթիին է բնորոշ: «Եթե այդ վիճակը շարունակվի, մենք իսկապես խնդիրներ կունենանք: Պետք է մշակութային եւ սոցիալական ինտեգրում, ինչը տեղի չի ունենում: տարածաշրջանները թողնված են իրենց հույսին: Մարդիկ միայն քվեարկության ժամանակ են իրենց քաղաքացի զգում: Այդ ամենն ինձ համար հարցեր են եւ դեռ ոչ խնդիր, բայց դրանք կարող են դառնալ խնդիրներ, եթե այդ մասին չմտածենք», հավատացած է Զուրաբիշվիլին:
Լեզվի խնդիրը լիարժեք քաղաքացիության մասն է: «Առաջնային է պետական լեզուն, բայց պետք է հնարավորություն տալ ուսանելու փոքրամասնությունների լեզուն: Անհրաժեշտություն եւ պարտականություն է վրացերենի իմացությունը, եւ ես կողմ չեմ տարածաշրջանային լեզվի կարգավիճակին, քանի որ դա կարող է մյուս կողմի ռեակցիան առաջացնել: Ես չէի կոչի դա ռեգիոնալ լեզու, բայց պետք է հնարավորություն լինի երկրորդ լեզվի: Ավելին, բավականին լավ կլինի, եթե դպրոցներում եւ բուհերում հնարավորություն լինի ուսումնասիրելու մեր հարեւանների լեզուները»:
Վրաստանում կրոնական համայնքների կապակցությամբ Զուրաբիշվիլին պարզաբանեց, որ, մի կողմից, դոմինանտը վրաց ուղղափառ եկեղեցին է, մյուս կողմից մյուս կրոնական համայնքների տարրական նվազագույն իրավունքները պետք է բավարարվեն: Այդ նվազագույն իրավունքներն ընդգրկում են իրավական հարցերը, եւ այդ հարցերը պետք է լուծել եվրոպական երկրների օրինակով, բայց ոչ կրկնօրինակման:
Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան հարաբերություններին, ապա Սալոմե Զուրաբիշվիլու կարծիքով, այստեղ գոյություն ունի ինչպես արտաքին իրողություն, այնպես էլ իրականություն: «Արտաքին իրողությունը արտակարգ, ընկերական հարաբերություններն են, մեր նախկին նախագահն ու ձեր նախագահը միասին դահուկ են քշում եւ այլն: Բայց փաստացի մենք չունենք ճիշտ, նշանակալի հարաբերություններ եւ այն պատճառով, որ Վրաստանը այս տարիների ընթացքում կորցրել է իր իրական դերը Կովկասում: Ավելի ուշ էլ այնպես ստացվեց, որ տնտեսական հարցերը դարձան դոմինանտ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, եւ դա բնավ էլ հավասարակշռված չէր Հայաստանի առումով»:
Ըստ Զուրաբիշվիլու, Հայաստանի հետ շատ փոքր է առեւտրաշրջանառությունը, չկա տնտեսական զարգացման լուրջ ծրագիր: «Դա է պատճառը, որ ես անձամբ դեմ եմ եղել Ախալքալաքի երկաթգծին` ժամանակի սխալ ընտրության համար: Այդ երկաթգիծն ամբողջությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահն է, այն մի կողմ է թողնում ինչպես Հայաստանը, այնպես էլ վրացական նավահանգիստները: Կարծում եմ, ճիշտ ժամանակը չէր այդ երկաթգծի ծրագիրն իրականացնելու եւ եթե, որեւէ պատճառով, մենք գտնենք, որ անհրաժեշտ է գազի ներմուծում կամ այլ հարց, ապա մենք պետք է հավասարակշռենք ինչ-որ բան Հայաստանի ուղղությամբ եւ դա կարող է վերաբերել մեր նավահանգիստների ու Հայաստանի միջեւ հնարավոր երկաթգծին: Այս տարածաշրջանը տնտեսապես կարող է լուրջ զարգանալ միայն ինտեգրված լինելու դեպքում»:
«Մենք որպես հարեւան չենք վարում ճիշտ քաղաքականություն` Հայաստանին մեկուսացումից հանելու ուղղությամբ: Եվ դա ճիշտ չէ նաեւ ռազմավարական տեսանկյունից, քանի որ Հայաստանը մնում է Ռուսաստանի ձեռքերում: Դա չի նշանակում, թե մենք Հայաստանը պետք է դարձնենք Ռուսաստանի թշնամին, բայց Հայաստանը պետք է ավելի անկախ լինի միայն Ռուսաստանի բարեկամությունից, ինչը ներկա վիճակն է», հայտարարեց քալբատոնո Սալոմեն: Ի դեպ, ըստ նրա, Վրաստանը ոչ մի լուրջ քայլ չի արել միջնորդելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Գուցեեւ ժամանակը չէ, մենք էլ ունենք մեր դժվարությունները, բայց ժամանակի որեւէ պահի համար չկա ավելի լավ միջնորդ, քան Վրաստանը, քանի որ մենք նույն տարածաշրջանի մաս ենք կազմում»:
Վրաստան-Հայաստան համագործակցությունը հավանական է էներգետիկ ոլորտում: «Վրաստանի ողջ էներգետիկ հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են: Տարածաշրջանի հավասարակշռության համար պետք է էներգետիկ կապեր ունենանք նաեւ Հայաստանի, ապագայում հավանաբար նաեւ հյուսիսի` Ռուսաստանի հետ: Մենք միասին կարող ենք էներգետիկ մի քանի ոլորտներում համագործակցել, նախ հիդրոէներգետիկ ոլորտում: Ատոմային էլեկտրակայանի գաղափարի մասին Վրաստանի նախագահը խոսել է, բայց ես կարծում եմ, որ դա պետք է քննարկել Հայաստանի հետ: Գուցեեւ շատ պայմանականորեն, բայց միասին համագործակցության հնարավոր օրինակ կարող է լինել Մեծամորի փոխարեն նոր, համատեղ ատոմակայանի կառուցումը: Դա բանակցությունների թեմա է, այլ ոչ զուտ հայտարարությունների: Հնարավոր է համագործակցություն արդեն իսկ գործող Իրան-Հայաստան գազամուղի հետագա տարանցման կտրվածքով: Դա այսօրվա հարց չէ, բայց կարելի է սկսել խոսակցությունները հենց այսօր»:
«Կան շատ հարցեր, փաստացի, որ դրանց առնչությամբ կարող ենք էական հարաբերություններ ունենալ, դրա համար էլ ասացի, թե մեր հարաբերությունները ոչ լավ են, ոչ վատ, բայց դրանք մի քիչ դատարկ են», որակեց Զուրաբիշվիլին:
Հայոց ցեղասպանության հարցն էլ քալբատոնո Սալոմեն գիտի իր հայկական ծագմամբ ֆրանսիացի ընկերներից: «Եվ ես դեմ էի ցեղասպանությանը իրավական եւ քաղաքական մոտեցում ցուցաբերելուն: Դա պատմաբանների եւ հասարակությունների համար է հարց: Հասարակությունը պետք է ասի ճշմարտությունը: Չեմ կարծում, թե դա պետք է բերել այսօրվա քաղաքականություն, քանի որ դա կբարդացնի հարաբերությունները Թուրքիայի հետ: Հայկական սփյուռքի (ինչպիսին չունի ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը) աշխատանքը, էներգիան ու միջոցները, որ ծախսվում են այս ուղղությամբ, կարծում եմ, հասկանալով խնդրի բարոյական կողմը, այնուամենայնիվ, կարելի է այդ հնարավորությունները տրամադրել Եվրոմիությանն անդամակցելուն, կովկասյան տարածաշրջանում ինտեգրմանը: Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ որոշակիորեն հիշեցնում են Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները: Եվ ես կողմ եմ, որ հարաբերությունները նորմալացվեն»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 6Փետրվարի 19-ին Հայաստանում կընտրվի երկրի երրորդ նախագահը, իսկ նախագահական ընտրությունները 5-րդը կլինեն: Թվում էր, թե նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...«ԵՐԵՎԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԲրյուսել եւ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել նաեւ «Ֆայնենշնլ թայմսին»: Անգլիական հեղինակավոր այս թերթի դեկտեմբերի 12-ի համարում հրապարակված ...ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաց ընդդիմությունը դեռեւս նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններին գնում է միասնական Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությամբ, եւ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Ռուս հայտնի գրող, հրապարակախոս Վլադիմիր Բուկովսկին, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բուկովսկու թեկնածությունը ...ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ«Մինչ ես ակնկալում էի, որ թուրք ուրացողները դժգոհ կլինեն իմ «Հայերը արդարություն են պահանջում, ոչ թե ճանաչում» հոդվածից, չէի սպասում, որ դրանց շարքում կգտնվեն նաեւ «լիբերալ» թուրք գիտնականներ եւ հայ համախոհներ», ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՕՆ-ԼԱՅՆՈՎ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՎաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի շենքը, որի բացումը պետք է կայանա մինչեւ 2011 թվականը, ունենալու է իր օն-լայն կայքը, որի միջոցով միջազգային հանրությունը տեղեկանալու է Հայոց ցեղասպանության ...Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները մուտքի վիզաների եւ կացության կարգավիճակի ժամկետները կարող են երկարացնել միայն ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ...ՀՀՇ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ «ԲԱՐԻ ԱՆՈՒՆԸ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրբ հոկտեմբերի 30-ին անհայտ մեկը զանգահարեց «Շանթ» հեռուստաընկերություն եւ սպառնաց, որ եթե մի անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին զրպարտչական որեւէ խոսք հնչի եթերից, ինքը հաշվեհարդար կտեսնի «Շանթի» ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ. 2ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վերջին հանրահավաքում կանգնած էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ խելոք լսում էր Հայաստանի առաջին նախագահի բացատրությունները խորհրդային անմրցունակ տնտեսության պայմաններում ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրդյոք Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրած ՀՅԴ-ն ինչ-ինչ անհամաձայնություններ ունի՞ տարվող քաղաքական կուրսի հետ եւ այդ պատճառով է սեփական թեկնածուով հանդես գալիս: Մամուլի ազգային ակումբում պատասխանելով ...ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կանխատեսելով, որ Տեր-Պետրոսյանը 5-6 տոկոս ձայն հավաքելու շանս էլ չունի նշել է, որ «ժողովրդի որոշակի հատված, ազնիվ մարդիկ դեռ չեն գիտակցում, ...ՀՅՈՒԹԵՐՆ ՈՒ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐՆ ԸՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ հաստատել է հյութերի եւ հյութամթերքների տեխնիկական կանոնակարգը, որը ներկայացնելով, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գառնիկ Բադալյանը եւ նախարարության աշխատակից Լիլիթ Մաքսուդյանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, գորգագործության ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող «Հայգորգ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մկրյանին, «Հայգորգ» ...ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային ծառայությունների մատուցման բնագավառում անցնող տարում եղած ձեռքբերումներն ու բացթողումներն ամփոփելու նպատակով երեկ «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) կլոր սեղան էր հրավիրել, ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱզգային թրաստներ համարվող ոչ պետական կազմակերպությունները կոչված են ազգային մշակույթի, պատմական հուշարձանների պահպանության, վերականգնման ու դրանց հանրայնացման խնդիրներին: Հավանորեն, դրանց կարիքը 19-րդ ...ՀԻՇԵՑԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍիրանույշը (Մերովպե Գանթրճյան) հայ թատերարվեստում ունի անգնահատելի դեր: 65 տարվա բեմական կյանքի ընթացքում խաղացել է ավելի քան 300 դեր: Առաջին դերը՝ Սոֆյա («Խելքից պատուհաս») դարձավ նրա բեմական երկարամյա ...ԱՐՔԱՅԱԶՆ ԿԼԱՈՒՍԻ ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Օննո Էլդերենբոշն այսօր երեկոյան, «Երեւան» հյուրանոցում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին կհանձնի «Արքայազն Կլաուսի անվան ...ՆՐԱ ՁԱՅՆԸ ԿԱՐԱՏՆԵՐՈՎ ԷԻՆ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԱստրախանի ծնունդ էր: Հայրը` իրավաբան Դանիել Կարապետովը, որդուն անհոգ մանկություն, պատանեկություն էր նվիրել, քաղաքի լավագույն դպրոցում ուսման տվել. երազում էր նրան էլ Ֆեմիդայի ծառա դարձնել, Ռուսիո մեջ ...ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱԿՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ
ՆԵԼԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործակալության խորհրդական 1Ինչ ներկայացնում եմ ստորեւ, գրել եմ շուրջ տարիուկես առաջ, երբ պաշտոնավարում էի Սիրիայում Հայաստանի դեսպանությունում` կատարելով հյուպատոսի պարտականությունները: Գրել ու կողքի եմ դրել, որովհետեւ չեմ սիրում ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Առաջարկում ենք ընթերցել «Լիտերատուրնայա գազետա»-ում 2001 թվականին տպագրված ռուս նշանավոր գիտնական, սոցիոլոգ, փիլիսոփա, գրող Ալեքսանդր Զինովեւի հարցազրույցը խորհրդային շրջանի վերարժեւորումների եւ հետխորհրդային ...ԱՌԱՋԻՆԸ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում Ալեքսեյ Շիրովն ու Գատա Կամսկին շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ 4 մրցախաղերում վիճարկում են հաղթողի կոչումը: Երեկ կայացավ մրցակիցների առաջին պարտիան, որտեղ սպիտակներով խաղում ...ԳԱԼԱ-Ի ՇՈՒՐՋՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԻԿԱՆՈՒՄ Է ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ վերսկսվեց ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ Գյումրու քաղաքապետարանի հայցով դատավարությունը, որով հայցվոր կողմը պահանջում է դադարեցնել իր սեփականության՝ քաղաքային ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

