
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
Փետրվարի 19-ին Հայաստանում կընտրվի երկրի երրորդ նախագահը, իսկ նախագահական ընտրությունները 5-րդը կլինեն: Թվում էր, թե նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀ առաջին վարչապետ, ապա եւ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի պես պետական գործիչների առաջադրումը կբարձրացնի ընտրությունների մակարդակը, թեկնածուների ելույթներում սեւ քարոզչությունն իր տեղը կզիջի հանդուրժողականությանը, որն, ի դեպ, ժողովրդավարության գլխավոր սկզբունքն է, եւ գործը վիրավորանքների չի հասնի:
Դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի ելույթը, սակայն, գերազանցեց բոլոր ենթադրությունները: Թրքամետության մեղադրանքներին պատասխանելիս ՀՀ առաջին նախագահը բորենիներ է անվանել ներկա իշխանություններին, թուրքերին ստորաքարշորեն ծառայելու մեջ մեղադրել է հանրապետության բարձրագույն ղեկավարներին, ապա «անլուրջ եւ ոչ հետեւողական վարքագծով» նրանց նույնացրել է թաթար-մոնղոլների հետ:
Մինչդեռ խնդիրը որեւէ պետական գործչի «թրքամետությունը» չէ, ոչ էլ թուրքատյացությունը, այլ Թուրքիայի հայկական քաղաքականությունը, նախկին եւ ներկա իշխանությունների մոտեցումը դրան, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը: Ակնհայտ է, որ թրքամետության մեղադրանքը, առավել եւս հայհոյախոսությունը չի կարող նպաստել ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, այլեւ կարգավորման հարցը առողջ մթնոլորտում քննարկելուն:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթում նշել է, որ ինքն ի սկզբանե կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, ցեղասպանության ճանաչումը չի դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում՝ համարելով անժամանակ ու վտանգավոր, մինչդեռ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանության առաջին իսկ օրից սկսել է հետեւողական քայլեր կատարել ճանաչման ուղղությամբ, ստիպելու համար Թուրքիային տեղի տալ, բացել սահմանը, ավելի անկողմնակալ դիրք գրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Տեր-Պետրոսյանը ներկա իշխանություններին մեղադրել է, թե նրանք ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սկզբնապես ճանաչման պայման էին դնում Թուրքիայի առջեւ, միջամտում էին Եվրոմիության եւ Թուրքիայի հարաբերությունների կառուցման գործընթացին: Այնուհետեւ նա շարունակել է. «Պիտի անեին իրենց արածի ճիշտ հակառակը, այսինքն՝ պետք է բարի կամք դրսեւորեին եւ ոչ մի կերպ չխանգարեին այդ գործընթացին: Ավելին, պետք է Բրյուսելից պահանջեին չշահարկել ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների այդ բարդ խնդրի լուծումը թողնելով կողմերին: Ժամանակն է վերջապես հասկանալու, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը: Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո»:
Նախ՝ նախագահ Քոչարյանի իշխանությունները Կոնգրեսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ պաշտոնապես չեն արել, այլ արտգործնախարարի մակարդակով 106-րդ բանաձեւն են աջակցել, ոչ էլ ճանաչման պայման են դրել Թուրքիայի առջեւ: Ընդհակառակը, սկզբնապես հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական բնագավառներում համապարփակ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, ընդգծելով. «Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ երկու երկրների համագործակցության համար»:
Ներկա իշխանությունները ոչ թե խանգարել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների կառուցմանը, այլ ի դեմս նախագահ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, հայտարարել են, որ Հայաստանը դեմ չէ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Համանման վերջին հայտարարությունը դեկտեմբերի 12-ին «Ֆայնենշլ թայմսում» հրապարակված հարցազրույցում արել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, արտահայտվելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը Հայաստանի աջակցության մասին: Հիշեցնենք, որ նա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը կողմ էր արտահայտվել դեռեւս 2005 թ. ապրիլի 19-ին, ընդգծելով. «Դա բխում է մեր շահերից»:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ապա դրա ուղին դիվանագիտական հարաբերությունների համար Հայաստանին նախապայմանների առաջադրումը կամ մեր հանրապետության շրջափակումը չէ, ոչ էլ ցեղասպանության ժխտողականությունն ու հայկական դավադրության մշտական որոնումները, ինչն անում է Թուրքիան:
Եթե միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններն ու շրջափակումը չեն դատապարտվում, «ողջամտորեն» շրջանցվում են ժխտողականությունն ու դավադրության որոնումները, ապա հայկական ներկա իշխանություններին հասցեագրված բարի կամքի դրսեւորումներն ակամա ենթադրում են հաշտվել Հայաստանին առաջադրվող նախապայմանների հետ:
Թեեւ Տեր-Պետրոսյանը ցեղասպանության ճանաչումը չէր դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, դա համարելով անժամանակ եւ վտանգավոր, սակայն նրա իշխանության օրոք թուրքական կողմը Հայաստանի առջեւ 1915-ի մասին չհիշատակելու, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գերիշխանությունն ապահովելու եւ հայկական սփյուռքի «հակաթուրքական» գործունեությունը դադարեցնելու պահանջներ դրել էր՝ շրջափակելով մեր հանրապետությունը: Էլ չենք խոսում Թուրքիայի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակներով Հայաստանին անընդմեջ հասցեագրված սպառնալիքների մասին:
Այլ կերպ, հայ-թուրքական հարաբերությունները շուտափույթ կարգավորելու Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, բախվելով թուրքական կողմի նախապայմաններին, շրջափակմանն ու սպառնալիքներին, ընդամենը հանգեցրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությանը: Թեեւ Թուրքիան նախապայմաններից դեռեւս չի հրաժարվել, սակայն «1915-ի մասին չհիշատակելու» փոխարեն Քոչարյանի իշխանություններին առաջարկում է ստեղծել համատեղ հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար 1915-ի իրադարձությունները, եւ հայտարարում է, որ պատրաստ է հաշտվելու հանձնաժողովի եզրակացության հետ, անկախ բնույթից, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց քայլ է պահանջում, այլ ոչ թե պարտադրում, որ Հայաստանի ղեկավարությունն ստիպի արցախահայությանն ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը:
Որքան էլ վերջին նախապայմաններն անընդունելի լինեն, դրանք բնույթով էապես տարբերվում են նախորդներից, ավելին՝ Թուրքիան զերծ է մնում Հայաստանին սպառնալու գայթակղությունից, ինչը դիրքորոշումը մեղմացնելու վկայություն է: Դրան բոլոր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու վարչապետ Էրդողանի կառավարության քաղաքականության, ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունների, ինչպես նաեւ, ի դեմս Վրաստանի, Հարավային Կովկասում ամերիկյան ռազմական ներկայության ապահովման հետ մեծապես նպաստել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի ընդգրկումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, որի շնորհիվ ցեղասպանությունն արդեն ճանաչվել է աշխարհի 20 երկրների խորհրդարաններում, որոնցից 11-ը ԵՄ-ի անդամ են:
Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը փաստի առջեւ է կանգնեցրել Թուրքիային: Ծավալման պայմաններում ամրապնդվել են Թուրքիայի նկատմամբ Հայաստանի միջազգային դիրքերը: Այսպիսով, սահմանափակվել են ինչպես մեր հանրապետությանն սպառնալու, այնպես էլ Ղարաբաղի հարցին միջամտելու թուրքերի հնարավորությունները: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության պարագայում խնդիրը նախագահ Քոչարյանի իշխանությունները չեն, ոչ էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը, որի հիմքում դիվանագիտական հարաբերությունների համար հայկական կողմին առաջադրվող նախապայմաններն են ու Հայաստանի շրջափակումը: Հետեւաբար բարի կամքի դրսեւորումը պետք է ակնկալել թուրքական կողմից, այլ ոչ թե ներկա իշխանություններից, թե նրանք «պետք է Բրյուսելից պահանջեին չշահարկել ցեղասպանության ճանաչման հարցը»: Այդ դեպքում կկասեցվեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիան, թուրք պետական գործիչների արտահայտությամբ, կձերբազատվեր «մեծ գլխացավանքից», կենտրոնացնելով իր ողջ կարողությունները ոչ թե հայկական բանաձեւերի չեզոքացման, այլ ղարաբաղյան հիմնահարցի վրա, ԵՄ-ի երկրներում Հայաստանը կընկալվեր թուրքական պահանջներով առաջնորդվող երկիր եւ կատարելապես կհեղինակազրկվեր աշխարհում, սփյուռքահայությունը կհիասթափվեր, Հայաստանը սփյուռքում այլեւս չէր ընկալվի որպես համայն հայության հայրենիք, սփյուռքը կմեկուսանար Հայաստանից, իսկ սփյուռքահայերը կառավարելի կդառնային միջազգային ուժերի համար եւ հայկական իշխանությունները թուրքականների պատվերի համաձայն, պարտադրված չէին լինի սփյուռքին ստիպելու, որ դադարեցնի «հակաթուրքական» գործունեությունը:
Եթե հայաստանյան իշխանությունները, փոխելով որդեգրած դիրքորոշումը ցեղասպանության հարցում, պղծեին «մեր ազգային ողբերգությունը, այն դարձնելով անպարկեշտ սակարկությունների առարկա», Թուրքիան կողջուներ Հայաստանի նախագահին, իսկ «Մոսսադի» հետ սերտորեն համագործակցող «գորշ գայլերի» առաջնորդները ձեռք ձեռքի տված Թուրքիայում սիոնիզմի ներկայացուցիչների հետ կփորձեին ջերմ հարաբերություններ հաստատել քոչարյանների հետ: Սակայն դա չէր հանգեցնի Հայաստանի նկատմամբ թուրքական պետության բացասական վերաբերմունքի բարելավմանը, ինչպես չհանգեցրեց Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք: Ի դեպ, նախապայմանները՝ բարիդրացիության, շրջափակումը՝ համագործակցության, իսկ ցեղասպանության ժխտողականությունը՝ վստահության մթնոլորտի ձեւավորմանը երբեք չեն նպաստում:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Քննարկում
bush գրել է:
Նախապես ներողություն եմ խնդրում այդքան բովանդակալից մեկնաբանմանը լրացնելու համար: Լեվոն Տեր Պետրոսյանի նորկայիս վարքը գալիս է փակելու այն թվացյալ ճեղքվածքը, որ առաջացավ Իսրաելա-Թուրքական հարաբերություններում, միջազգային մի շարք հրեական կազմակերպությունների կողմից հայոց ցեղասպանության նկատմամբ դրական մոտեցում ցուցաբերելու կապակցությամբ: Հրեաները ցանկացած պահին կվերադառնան նախնական դիրքերը մատնանշելով ՀՀ նմանօրինակ պահվածքը՝ հայության բերանով խոսում է ՀՀ դիվանագիտությունը, հետևաբար, եթե հայերը որևէ պահանջ չունեն ապա հրաները ողջունում են երկու (նաև երեք) երկրների միջև փոխադաձ ըմբռնումը և բարի դրացիական հարաբերությունները, և միաժամանակ հույս հայտնում, որ Կովկասյան ժողովուդների միջև կայուն խաղաղության հաստատումը կապված է տարածքաշրջանում Թուրքիայի հսկողական առկայությամբ:Սա 1921-ից հետո Թավրիզում ստորագրված (Սիմոն Վրացյանի կողմից)«Պրոմեթոս» ուխտի ժամանակակից տարբերակն է, որտեղ ձևակերպված էր կողմերի՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի միջև մի դաշինք, ըստ որի Կովկասի ժողովուրդների փրկությունը կատառվելու էր Թուրքիայի միջոցով:
Here գրել է:
Չգիտեմ կհամաձայնվեք ինձ հետ թե ՉԷ, բայց ես Չեմ հավատում թուրքիայի ՛բարիդրացիական՛ վերաբերմունքին ու ՉԷի Էլ ցանկանա, որ Հայաստանի սահմանը բացվեր թուրքիայի հետ:
Պակերացնում եք թե ինՉքան թուրք կգա կլցվի՞ ու դուքյաններ կդնի Հայաստանում: Հետո թուրք տղամարդիկ կամուսնանան մեր հայ աղջիկների հետ և Հայաստանը կդառնա թրքահայաստան: Վաաաայյյյյյ մեզ..
Here գրել է:
Կամ Էլ ի՞նՉ Է նշանակում ցեղասպանությունն ուսումնասիրող հանձնաժողով բացել: Պարզ Չի՞ , որ թուրքերն արդեն վաղուււււց են խեղաթյուրել պատմությունը թե թվում Էր թե ամեն ինՉ պահելու Էին ոնց որ եղել Է...իսկ ինՉքան Էլ ցեղասպանության վերաբերվող նկար կամ նյութ կա կա դնում են հայերի վրա... հա թուրքեր... խեղՉ լինեք դուք...
ՇԱՆԹ գրել է:- Here
Չգիտեմ կհամաձայնվեք ինձ հետ թե ՉԷ, բայց ես Չեմ հավատում թուրքիայի ՛բարիդրացիական՛ վերաբերմունքին ու ՉԷի Էլ ցանկանա, որ Հայաստանի սահմանը բացվեր թուրքիայի հետ:Պակերացնում եք թե ինՉքան թուրք կգա կլցվի՞ ու դուքյաններ կդնի Հայաստանում: Հետո թուրք տղամարդիկ կամուսնանան մեր հայ աղջիկների հետ և Հայաստանը կդառնա թրքահայաստան: Վաաաայյյյյյ մեզ..
Հարգելի հայրենակից մտածում այնպես, ինչպես ես եմ մտածում: հազիվ ենք պրծել թուրքի լծից, գալու են ու զրզխեն: Եթե այս Ղարաբաղյան պատերազմը չլիներ, մենք արդեն Եղեգնաձորի, Ամասիայի, Ղուկասյանի, Վեդու, Սպիտակի...
էլ ո՞րն անեմ լրիվ թուրքացած էին: Դե պատկերացրեք այսօր ինչ թիվ էին կազմելու Հայաստանում թուրքերը, որոնք ճագարների նման բազմանում են:
Հիմա էլ Եվրոպայում են արմատներ գցել: Հետո Եվրոպան կտա գլխին, բայց ուշ կլինի:
Մենք ավելի լավ է փակ սահման ունենանք Թուրքիայի հետ, քան թե
թուրքացած Հայաստան, որտեղ մեծամասնություն կազմեն թուրքերը, վերջն էլ
կրպրոսի ու Կոսովոյի բախտին տիրանանք, երբ մեծամասնություն կազմելով,
կարգավիճակի հարց են լուծում: Պետք է չգայթակղվել թուրքական ապրանքներով
ու հանուն մի փոր հացի մեր երեխաների ապագան խորտակենք: Եթե մենք
այսօր դեռ ի վիճակի ենք դիմակայելու, վաղը, երբ թուրքիայի սահմանը բացվի,
ամբողջ ազգը չարչի կդառնա. թուրքը կարտադրի' հայը կգնի, ամեն բան անկում կապրի թե արդյունաբերություն, թե գյուղատնտեսություն, թե
գիտություն... արդյունքում կզարգանա ավելի կնպաստենք Թուրքիայի հզորացմանը,
իսկ Հայաստանը կգնա դեպի ճգնաժամ...
Դրա համար էլ մեզ պետք է լավ դիվանագիտություն, որ հազար չափի,
մեկ ձևի այլապես վտանգված է հայոց վաղվա օրը:- Here
Կարեն գրել է:- ՇԱՆԹ
Հարգելի հայրենակից մտածում այնպես, ինչպես ես եմ մտածում: հազիվ ենք պրծել թուրքի լծից, գալու են ու զրզխեն: Եթե այս Ղարաբաղյան պատերազմը չլիներ, մենք արդեն Եղեգնաձորի, Ամասիայի, Ղուկասյանի, Վեդու, Սպիտակի...
էլ ո՞րն անեմ լրիվ թուրքացած էին: Դե պատկերացրեք այսօր ինչ թիվ էին կազմելու Հայաստանում թուրքերը, որոնք ճագարների նման բազմանում են:
Հիմա էլ Եվրոպայում են արմատներ գցել: Հետո Եվրոպան կտա գլխին, բայց ուշ կլինի:
Մենք ավելի լավ է փակ սահման ունենանք Թուրքիայի հետ, քան թե
թուրքացած Հայաստան, որտեղ մեծամասնություն կազմեն թուրքերը, վերջն էլ
կրպրոսի ու Կոսովոյի բախտին տիրանանք, երբ մեծամասնություն կազմելով,
կարգավիճակի հարց են լուծում: Պետք է չգայթակղվել թուրքական ապրանքներով
ու հանուն մի փոր հացի մեր երեխաների ապագան խորտակենք: Եթե մենք
այսօր դեռ ի վիճակի ենք դիմակայելու, վաղը, երբ թուրքիայի սահմանը բացվի,
ամբողջ ազգը չարչի կդառնա. թուրքը կարտադրի' հայը կգնի, ամեն բան անկում կապրի թե արդյունաբերություն, թե գյուղատնտեսություն, թե
գիտություն... արդյունքում կզարգանա ավելի կնպաստենք Թուրքիայի հզորացմանը,
իսկ Հայաստանը կգնա դեպի ճգնաժամ...
Դրա համար էլ մեզ պետք է լավ դիվանագիտություն, որ հազար չափի,
մեկ ձևի այլապես վտանգված է հայոց վաղվա օրը:
Շանթ, իմ մոտ այն տպավորությունն է, որ դու 85 թվականից այս կողմ Հայաստանում չես եղե: Ընդեր, մեր ազգը արդեն վաղուց է իրեն տվել չարչիության, հայկական շուկայի 85%-ն էլ թուրքական ապրանք է: Ու այս ամենը ներկա տխմարների վարած քաղաքականության շնորհիվ: Ինչ արդյունաբերություն, գիտություն ?? Էս ինչեր ես ասում ընգեեեեեեեեեեր ?? Ազգային ակադեմիան վերածվել է գիտական աստիճանների վաճառքի դուքյանի: Պետական համալսարանում քննությունների ժամանակ լսարաններում կասվի ապառատներ են դնում, որ շրջանառությունը ռեկտորից թաքցնել չլինի: Ամբողջ արդյունաբերությունդ հինգ հատ պիվի ու սոկի զավոդն ա, մեկ էլ երկու հատ ցեմենտի զավոդ հյուսիսային պողտան ու էմիրների վիլաները ավարտին հասցնելու համար: Պետք չի գայթակղվել թուրքական ապրանքներով ?? Լավ ես ասում, բա ինչական ուտի ժողովորւդը ?? Բելգիական ?? Թանկ ա, խաբար ես ?? Հայաստանն էլ Շվեդիան չի:
Իսկ սահմանը բացելուց հետո ոչ մեկն էլ չի թուրքանալու: Ինչի տեղ ես դրել քո ազգին?? Դրա դեմն առնելու օրինական ճանապարհներ կան, կարելի է արդելք դնել հողն ու գույքը սեփականության իրավունքով օտարներին վաճառելու վրա: Կամ նույնիսկ ներքին կարգով արգելել թուրիքերի անուններով սեփականության գրանցումը:
Կամ էն ով էր ասում, թե հայ աղջիկները թուրքերի հետ կամուսնանան?? Տենց որ լիներ հարգելիս, հազար տարվա ընթացքում մի հատ հայ մնացած չէր լինի: Ոնց որ մի քանի հարյուր տարի թուրքական լծի տակ ենք եղել ու հայ ենք մնացել, առանց պետության: ՀԻմա ինչն է մեզ խանգարում որ էլի հայ մնանք, արդեն ունենալով պետություն ??? Ասեմ ինչն է խանգարում: Սրանց վարած փնթի քաղաքականությունը: Ազգիդ բարոյական կերպարն արդեն վաղուց է թրքացել, ու մի բան էլ դեն: ՄԻ հատ արի Երևանում ռեստորան գնա: Թուրքական երաժշտություն են լսում տեղներից թռնում են որ պարեն: Ամեն պադզեմկից մի հատ թուրքի ոռնոց ա լսվում պադզեմկեքից: Էն որ եվրոտե սիլի ժամանակ 0 տվեց է Հայաստանը թուրքական երգին հիշում ես ?? Մյուս օրը սաղ Երևանով մեկ էտ երգն էր: Գիտես սա ինչ է կոչվում ? Лицемерство...հազար ներող, հայերեն լավ տարբերակ չեմ գտնում:
Այո, հայոց վաղվա օրը իրոք վտանգված է, ուղակի վտանգները մենք ուրիշ տեղ ենք փնտրում, երբ իրական վտանգը մեր ներսում է:- ՇԱՆԹ
Կարեն գրել է:
Իսկ հոդվածն ընդհանուր առմամբ, ինքս ինձ հետ պիտի անկեղծ լինեմ, բավականին հաջող է ստացվել: Հիմնավորված ու փաստարկված դիրքորոշում է: Սա զուտ հոդվածի որակի տեսանկյունից:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 6Փետրվարի 19-ին Հայաստանում կընտրվի երկրի երրորդ նախագահը, իսկ նախագահական ընտրությունները 5-րդը կլինեն: Թվում էր, թե նախագահի պաշտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...«ԵՐԵՎԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԲրյուսել եւ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել նաեւ «Ֆայնենշնլ թայմսին»: Անգլիական հեղինակավոր այս թերթի դեկտեմբերի 12-ի համարում հրապարակված ...ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաց ընդդիմությունը դեռեւս նոյեմբերի 12-ին հայտարարեց, որ հունվարի 5-ի արտահերթ նախագահական ընտրություններին գնում է միասնական Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությամբ, եւ նրա հաղթանակի դեպքում երկրի վարչապետ ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Ռուս հայտնի գրող, հրապարակախոս Վլադիմիր Բուկովսկին, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Ռուսաստան նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բուկովսկու թեկնածությունը ...ՀԱՇՏԵՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ«Մինչ ես ակնկալում էի, որ թուրք ուրացողները դժգոհ կլինեն իմ «Հայերը արդարություն են պահանջում, ոչ թե ճանաչում» հոդվածից, չէի սպասում, որ դրանց շարքում կգտնվեն նաեւ «լիբերալ» թուրք գիտնականներ եւ հայ համախոհներ», ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՕՆ-ԼԱՅՆՈՎ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՎաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի շենքը, որի բացումը պետք է կայանա մինչեւ 2011 թվականը, ունենալու է իր օն-լայն կայքը, որի միջոցով միջազգային հանրությունը տեղեկանալու է Հայոց ցեղասպանության ...Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները մուտքի վիզաների եւ կացության կարգավիճակի ժամկետները կարող են երկարացնել միայն ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ...ՀՀՇ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ «ԲԱՐԻ ԱՆՈՒՆԸ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրբ հոկտեմբերի 30-ին անհայտ մեկը զանգահարեց «Շանթ» հեռուստաընկերություն եւ սպառնաց, որ եթե մի անգամ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին զրպարտչական որեւէ խոսք հնչի եթերից, ինքը հաշվեհարդար կտեսնի «Շանթի» ...ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ. 2ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը վերջին հանրահավաքում կանգնած էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ խելոք լսում էր Հայաստանի առաջին նախագահի բացատրությունները խորհրդային անմրցունակ տնտեսության պայմաններում ...ԵՐՐՈՐԴ ԲԵՎԵՌՆ ԱՐԴԵՆ ՍՏԵՂԾՎԱԾ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրդյոք Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրած ՀՅԴ-ն ինչ-ինչ անհամաձայնություններ ունի՞ տարվող քաղաքական կուրսի հետ եւ այդ պատճառով է սեփական թեկնածուով հանդես գալիս: Մամուլի ազգային ակումբում պատասխանելով ...ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կանխատեսելով, որ Տեր-Պետրոսյանը 5-6 տոկոս ձայն հավաքելու շանս էլ չունի նշել է, որ «ժողովրդի որոշակի հատված, ազնիվ մարդիկ դեռ չեն գիտակցում, ...ՀՅՈՒԹԵՐՆ ՈՒ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐՆ ԸՍՏ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿառավարությունը երեկ հաստատել է հյութերի եւ հյութամթերքների տեխնիկական կանոնակարգը, որը ներկայացնելով, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գառնիկ Բադալյանը եւ նախարարության աշխատակից Լիլիթ Մաքսուդյանը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, գորգագործության ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող «Հայգորգ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մկրյանին, «Հայգորգ» ...ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային ծառայությունների մատուցման բնագավառում անցնող տարում եղած ձեռքբերումներն ու բացթողումներն ամփոփելու նպատակով երեկ «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) կլոր սեղան էր հրավիրել, ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԱզգային թրաստներ համարվող ոչ պետական կազմակերպությունները կոչված են ազգային մշակույթի, պատմական հուշարձանների պահպանության, վերականգնման ու դրանց հանրայնացման խնդիրներին: Հավանորեն, դրանց կարիքը 19-րդ ...ՀԻՇԵՑԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍիրանույշը (Մերովպե Գանթրճյան) հայ թատերարվեստում ունի անգնահատելի դեր: 65 տարվա բեմական կյանքի ընթացքում խաղացել է ավելի քան 300 դեր: Առաջին դերը՝ Սոֆյա («Խելքից պատուհաս») դարձավ նրա բեմական երկարամյա ...ԱՐՔԱՅԱԶՆ ԿԼԱՈՒՍԻ ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Օննո Էլդերենբոշն այսօր երեկոյան, «Երեւան» հյուրանոցում, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին կհանձնի «Արքայազն Կլաուսի անվան ...ՆՐԱ ՁԱՅՆԸ ԿԱՐԱՏՆԵՐՈՎ ԷԻՆ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԱստրախանի ծնունդ էր: Հայրը` իրավաբան Դանիել Կարապետովը, որդուն անհոգ մանկություն, պատանեկություն էր նվիրել, քաղաքի լավագույն դպրոցում ուսման տվել. երազում էր նրան էլ Ֆեմիդայի ծառա դարձնել, Ռուսիո մեջ ...ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱԿՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ
ՆԵԼԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի գործակալության խորհրդական 1Ինչ ներկայացնում եմ ստորեւ, գրել եմ շուրջ տարիուկես առաջ, երբ պաշտոնավարում էի Սիրիայում Հայաստանի դեսպանությունում` կատարելով հյուպատոսի պարտականությունները: Գրել ու կողքի եմ դրել, որովհետեւ չեմ սիրում ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Առաջարկում ենք ընթերցել «Լիտերատուրնայա գազետա»-ում 2001 թվականին տպագրված ռուս նշանավոր գիտնական, սոցիոլոգ, փիլիսոփա, գրող Ալեքսանդր Զինովեւի հարցազրույցը խորհրդային շրջանի վերարժեւորումների եւ հետխորհրդային ...ԱՌԱՋԻՆԸ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում Ալեքսեյ Շիրովն ու Գատա Կամսկին շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ 4 մրցախաղերում վիճարկում են հաղթողի կոչումը: Երեկ կայացավ մրցակիցների առաջին պարտիան, որտեղ սպիտակներով խաղում ...ԳԱԼԱ-Ի ՇՈՒՐՋՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԻԿԱՆՈՒՄ Է ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրում երեկ վերսկսվեց ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ Գյումրու քաղաքապետարանի հայցով դատավարությունը, որով հայցվոր կողմը պահանջում է դադարեցնել իր սեփականության՝ քաղաքային ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԷ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԽԱԼ Է ՀԱՆՈՒՄ
Ա. Վ.
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ «ՈՉ ԿՈՌԵԿՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԿԱՊԵՐԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

