
ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
Արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից կազմակերպվող տարեվերջյան պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Նման մի միջոցառում էլ կազմակերպել էր բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան: Հանդիսության առաջին մասը տեղի ունեցավ «Մոսկվայի տան» կինոհամերգային դահլիճում: Մինչեւ առաջնության մրցանակակիրների պարգեւատրումը, մրցումների գլխավոր մրցավար Միքայել Սարգսյանը ամփոփ անդրադարձավ բասկետբոլի Հայաստանի մեծահասակների բարձրագույն խմբի ավարտված առաջնությանը: Այս տարի առաջնությանը մասնակցեցին տղամարդկանց 6 եւ կանանց 7 թիմեր: Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցեցին մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց մրցաշարում անցկացվեց 57 խաղ, կանանց մրցաշարում` 81 հանդիպում: Ինչպես նշեց գլխավոր մրցավարը, առաջնության ընթացքում տղամարդկանց մրցաշարում մարզիչների եւ բասկետբոլիստների կողմից արձանագրվել է 29 տեխնիկական տուգանք, կանանց մրցաշարում` 22: Դա անհանգստացնող փաստ է եւ գլխավոր մրցավարը կոչ արեց ակումբի նախագահներին ու մարզիչներին մեծ ուշադրություն դարձնել բասկետբոլիստների կարգապահությանը:
Ընդհանուր առմամբ առաջնությունն անցավ առանց միջադեպերի, մրցավարությունն էլ իր բարձրության վրա էր: Սակայն մրցումների վրա ստվեր գցեցին Վանաձորի կանանց եւ տղամարդկանց թիմերը, որոնք արդեն որերորդ անգամ առաջնության ընթացքում հրաժարվեցին հետագա մասնակցությունից: Այս հարցը քննարկվել է ֆեդերացիայի նախագահության նիստում եւ հնարավոր է, որ Վանաձորի թիմերին չթույլատրվի մասնակցել 2008-ի առաջնությանը:
Այնուհետեւ տեղի ունեցավ մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով ու համապատասխան կարգի դիպլոմներով պարգեւատրվեցին կանանց մրցաշարի հաղթող, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ Երեւանի «Գրանդ» եւ «Էրեբունի-ՖԻՄԱ» թիմերի բասկետբոլիստուհիները: Նույնպիսի պարգեւների արժանացան նաեւ տղամարդկանց առաջնության չեմպիոն Երեւանի «Պոլիտեխնիկը», 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ ՖԻՄԱ-ն ու Գյումրիի թիմը: Հետաքրքրական է, որ «Պոլիտեխնիկի» կազմում չեմպիոնի տիտղոսին արժանացավ մեր նախկին անվանի բասկետբոլիստներից մեկը` 57-ամյա Եղիշե Դավթյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց «Պոլիտեխնիկի» ղեկավարությանը, որ իրեն հնարավորություն էին ընձեռել մարզվելու ու կրկին խաղահրապարակ դուրս գալու: Նա նաեւ իր երախտագիտությունը հայտնեց ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին կատարված աշխատանքների եւ նման միջոցառման կազմակերպման համար:
Անդրադառնալով ֆեդերացիայի կատարած աշխատանքներին, Հրաչյա Ռոստոմյանը կարեւորեց երեք հանգամանք: Առաջինը մեր երիտասարդական հավաքականների նորամուտն էր եվրոպական մրցասպարեզում: Թեեւ նորամուտն անհաջող էր, սակայն ըստ ֆեդերացիայի նախագահի, մեր բասկետբոլիստները միջազգային հանդիպումների անհրաժեշտ փորձ ձեռք բերեցին: Ինչ վերաբերում է աղջիկների հավաքականին Իտալիայի դեսպանատան կողմից մուտքի թույլտվություն չտալուն, Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ միջազգային ֆեդերացիայի օգնությամբ դատարանի միջոցով փորձում են նախեւառաջ վերականգնել մեր պատիվը:
Երկրորդ կարեւոր գործոնը բասկետբոլի 1400 գնդակների ներմուծումն էր Հայաստան, որոնք բաժանվել են մարզադպրոցներին, բասկետբոլի մարզադահլիճներ ունեցող հանրակրթական դպրոցներին: Մինչեւ մայիս եւս 1000 գնդակ կստացվի, նաեւ 500 գնդակ էլ պատվիրված է մանկապատանեկան թիմերի համար:
Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան արդեն ունի ինտերնետային պաշտոնական կայքէջ (basket. am), որը մինչեւ տարեվերջ ավարտուն տեսքի կբերվի: Այն հնարավորություն կընձեռի ոչ միայն օպերատիվ լուսաբանել բասկետբոլի Հայաստանի առաջնությունները, այլեւ կարծիքներ փոխանակել, ծանոթանալ մարզաձեւի նորություններին:
Երեկոյան «Ջավախք» ռեստորանային համալիրում կայացավ միջոցառման երկրորդ մասը: Մեծարելու, հարգանքի տուրք մատուցելու հերթը հայկական բասկետբոլի երախտավորներինն էր: Ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում դահլիճում: Խաղահրապարակներում երբեմնի մրցակիցներն այդ երեկո հավաքվել էին տոնական սեղանների շուրջ, մտերմիկ զրուցում ու հիշում էին անցած-գնացած օրերը: Ֆեդերացիայի կողմից Խաչատուր Խաչատրյանին, Ռոմիկ Գրիգորյանին, Վազգեն Միրիջանյանին, Ջեմա Իսրայելյանին, Կառլեն Մանուկյանին, Սպարտակ Ծառուկյանին, Մանվել Առաքելյանին, Ալիկ Նավասարդյանին, Գոհար Գրիգորյանին, Գագիկ Վարդանյանին, Յուրա Նահապետյանին, Սամսոն Մկրտչյանին, Լեռնիկ Մարգարյանին, Անժելա Բալոյանին, Յուրա Աղամալյանին, Էդուարդ Հարությունյանին, Երանուհի Թամազյանին, Եղիշե Դավթյանին, Լիդա Քերոբյանին ու Ժորա Բաղդասարյանին հանձնվեցին պատվոգրեր: Հատուկ մրցանակներ ստացան նաեւ առաջնության լավագույն խաղացողները:
Ի պատիվ բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավարության, միջոցառումն իրոք լավ էր կազմակերպվել: Հաճելի կլիներ, որ մյուս ֆեդերացիաներն էլ նմանատիպ միջոցառումներ կազմակերպեն եւ արժանին մատուցեն մարզաձեւի երախտավորներին, անվանի վետերաններին:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկվանից Ռուսաստանը պաշտոնապես դադարեց մաս կազմել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: Սովորական թվացող այս գործընթացը իրականում լուրջ ռազմաքաղաքական խմորումների սկիզբ է դնում ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ա. Թոյնբի2007 թվականի նոյեմբերի 11-ին Եվրոպայում նշվում էր Առաջին աշխարհամարտի ավարտի 89-րդ տարեդարձը, որի ժամանակ արտահայտվեց այն միտքը, որ թեեւ նշում են իրենց անցյալի մի դրվագը, բայց այդ ամենը միտված է ապագային, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ
2007-ի ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը խթանելու ...ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ. «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՎՐԱՍՏԱՆԸ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաստանում հունվարի հինգին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում, ինչպես տեղեկացրել է «Ազգը», մնացել է յոթ թեկնածու, որոնցից հիմնականում վարկանիշային հարցումներում, տարբեր հերթագայությամբ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Գ. Գ.Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ դիմել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
1Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին: Փոխնախարար Ղարիբջանյանը ...«ՄԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեւավորվել է նախընտրական գրասենյակ, որը կլինի պաշտոնական ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԸՀ
1Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված անձինք ԿԸՀ են ներկայացրել ընտրություններին նախորդող մեկ տարում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Հայաստանի վարչապետ Սերժ ...ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ
Գ. Մ.Վերջին շուրջ երկու ամիսներին ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ կիրառվող ճնշումների հասարակական հակազդման նպատակով երեկ Գյումրիում ստեղծվել է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 9Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը: Նրանց կյանքի որեւէ մանրամասն դուրս չի մնում հանրային ուշադրությունից, տեսախցիկները սողոսկում են նրանց կյանքի ամենանուրբ եւ ամենաանտեսանելի անկյունները, դրանք դարձնում ...ԱՄԱՆՈՐԻՆ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում ընդունված որոշմամբ գերիշխող դիրք ունեցողներին, ինչպես նաեւ մյուս տնտեսվարողներին նախազգուշացվեց, որ, նկատի ունենալով «դրամի արժեւորման փաստը եւ նախորդ տարիներին ...ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱվանդական է դարձել ամեն տարի ամանորի նախօրեին «Տերյան» մշակութային կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը: Դեկտեմբերի 11-ին «Ակադեմիա» պատկերասրահում տեղի ունեցավ «Տերյան» մշակութային կենտրոնի սաների ստեղծագործությունների ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց ՀՀ դրամավարկային քաղաքականության 2008թ. ծրագիրը: Խորհուրդը հաշվառեց «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ Ագաթանգեղոսի ...ՎԱՐԿԱՆՇՎԵԼ ԵՆ 7 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկը վարկանշել է հետեւյալ ձեռնարկությունները՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ+ վարկանիշ, «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ- վարկանիշ, «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ին՝ ...«ԱՐԵՎԻԿԻ» 8 ՇՈՂԵՐԸ ՋԵՐՄԱՑՐԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍԻՐՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ իրենց նիդեռլանդյան տպավորությունները հայաստանցի լրագրողներին հայտնեցին մանկապատանեկան «Եվրոտեսիլի» մասնակից «Արեւիկ»-ականներն ու մասնակցության նախագծի ղեկավարները: «7 անգամ մեր երեխաները 12 բալ ստացան, ...ԲԱՑՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՕՐՀՈՒՍ» ԿԵՆՏՐՈՆ
Գ. Մ.«Այս մոլորակը մենք չենք ստացել ժառանգություն մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից». Գյումրիում բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնի երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացման ...«ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ՓԱՌԱՏՈՆԸ» ՇՐՋԵՑ ՆԱԵՎ ԿԱՐՍՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնկարայի կինոմիության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-25-ը Անկարայում, Կարսում, Սամսունում ու Սարայեւոյում անցկացվեց «Փառատոն անիվների վրա» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որին աջակցում էին Թուրքիայի կրթության ...«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից «Հայֆիլմ» կինոստուդիային փոխարինելու եկած ազգային կինոկենտրոնը փորձում է վերակենդանացնել վերջին տարիներին մեզանում գրեթե անշնչացած կինոարտադրությունը՝ կապեր ստեղծելով միջազգային տարբեր ...ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՇԻՐՈՎՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայտնի դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի 2-րդ մասնակիցը: Պատվավոր մրցանակի համար Գատա Կամսկին կմրցի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ ...ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի տարբեր հավաքականներ վիճակահանությամբ հաճախակի են ընտրական միեւնույն խմբում հայտնվում: Հիշեցնենք, որ սկզբում երկու երկրների հավաքականների ճանապարհները հատվեցին ...ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից կազմակերպվող տարեվերջյան պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Նման մի միջոցառում էլ կազմակերպել էր բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան: ...
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ». ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՋՈՂՎԵ՛Ց
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Թղթակից
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

