
«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
Անցած տարվանից «Հայֆիլմ» կինոստուդիային փոխարինելու եկած ազգային կինոկենտրոնը փորձում է վերակենդանացնել վերջին տարիներին մեզանում գրեթե անշնչացած կինոարտադրությունը՝ կապեր ստեղծելով միջազգային տարբեր կինոմիությունների ու կինոարտադրողների հետ, հայ կինոն ներկայացնելով տարբեր կինոփառատոներում ու կինոշուկաներում, կազմակերպելով հայկական կինոյի օրեր, շաբաթներ ու տասնօրյակներ:
Անցնող տարում գրեթե ավարտին են հասել Ալբերտ Մկրտչյանի «Այգաբաց», Հարություն Խաչատրյանի «Չվող թռչյուններ», Դավիթ Սաֆարյանի «Նա եւ Նե» («Տաք երկիր, ցուրտ ձմեռ») ֆիլմերը: Սկսվել են Միքայել Դովլաթյանի «Սողանք» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմերի նկարահանումները: Արտադրության են իջեցվել 4 դեբյուտային ու մեկ կարճամետրաժ ֆիլմեր, շուտով կսկսվեն դեբյուտային 2 ֆիլմերի եւ Արամ Շահբազյանի «Չնչիկը» ֆիլմի նկարահանումները: 2007 թվականին մտահղացված ծրագրերի մասին խոսելիս կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ամենից առաջ շեշտում է հետեւյալը՝ «Առաջին անգամ սկիզբ դրվեցին այնպիսի ծրագրերի, որոնք երբեւէ գոյություն չէին ունեցել: Դրանցից մեկը մանկական երգիծական ծրագիրն է՝ 24 սյուժեից բաղկացած, որը, կարծում եմ, լայն արձագանք կգտնի մեզանում, մանավանդ որ դրանում ընդգրկված են մեծ թվով երիտասարդներ: Հեղինակներն են Արմեն Դավթյանը, Գագիկ Հարությունյանը, Տիգրան Խզմալյանը, որոնք արդեն իսկ աշխատել են այդ ծրագրում:
Այս տարվա նորամուծություններից էր նաեւ ուսանողական դեբյուտ կոչվող ծրագիրը, որը մեզ թույլ կտա ուսումնական հաստատությունների հետ համագործակցելով պատրաստել կինոարտադրությանն անհրաժեշտ մասնագետներ՝ սցենարիստից մինչեւ դեկորատոր: Երրորդ կուրսից սկսած ուսանողներին տալու ենք դեբյուտի հնարավորություն՝ անհրաժեշտ գումարով, որպեսզի բուհն ավարտելուց հետո նրանք պատրաստ լինեն զբաղվելու իրենց բուն մասնագիտությամբ: Կինոկենտրոնի հիմնական գործառույթը հենց դա է՝ ներգրավել երիտասարդներին, ճանաչելի դարձնել հայկական կինոն, հնարավորինս շատ ջանքեր թափել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի շրջանում հայ կինոարվեստը զգալի անկում ապրեց: Հաջորդ հարցը, որի վրա բեւեռվեց մեր ուշադրությունը, Հայաստանի մարզերում կինոցուցադրումներ անցկացնելու անհրաժեշտությունն էր: Այս տարի առաջին քայլն արեցինք մեկնելով Սառնաղբյուր գյուղ, Գավառ, Մարալիկ, հիմա պատրաստվում ենք գնալ Սյունիք: Գյուղերում մարդիկ այնքան ջերմ են ընդունում մեզ, այնպիսի ուրախություն է հայտնվում նրանց դեմքին, որ մտածում ես, թե ինչքան մեծ կարոտ կա կինոարվեստի հետ շփվելու: Հեռուստացույցի մեջ իրենց գլուխը խրած 15-20 տարեկան երիտասարդներն առ այսօր չգիտեին, որ պատի վրա կարելի է ֆիլմ ցուցադրել: Նրանց համար դա իսկական հայտնություն էր: Հիմա համոզվեցին, որ կինոդահլիճում ֆիլմ դիտելը բոլորովին այլ հաճույք է, ուրիշ հրճվանք: Եկող տարվանից կունենանք շրջիկ կինոթատրոն եւ ուրախության այդ զգացումը կպարգեւենք մեր բոլոր գյուղերում ապրողներին»:
Եկող տարվա կինոկենտրոնն ունի հագեցած ծրագրեր. մուլտիպլիկացիոն 5 նոր կինոնկարների արտադրություն` Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի 7-րդ մասը, Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգը», Նարինե Մուրադյանի «Մումի տրոլը», Վրեժ Քասունու «Ավրորան», Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն» մուլտֆիլմի 3-րդ մասը: Դեբյուտային ֆիլմերից բացի կհայտարարվի գեղարվեստկան ֆիլմերի սցենարների մրցույթ՝ նախապատվությունը տալով մանկական ու կատակերգական ժանրերին:
Գեւորգյանը հպարտորեն ասաց, որ ամենայն հավանականությամբ Կաննի կինոփառատոնի հաջորդ տարվա մրցութային ծրագրում կընդգրկվի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» նորավարտ գեղարվեստական ֆիլմը, որի ձայնագրման աշխատանքներն այժմ կատարվում են Ֆրանսիայում: «Մոնտաժից հետո ֆիլմը դիտած մասնագետները շատ բարձր են գնահատել ֆիլմի պրոֆեսիոնալ մակարդակը: Սա Հայաստանի, Ֆրանսիայի, Նորվեգիայի եւ Հոլանդիայի համատեղ կինոաշխատանքն է՝ չափազանց արդիական թեմայով»:
Հաջորդ տարի կավարտվի նաեւ հայ-ֆրանսիական «Երկրորդ ճանապարհորդություն» ֆիլմը՝ Արմեն Ջիգարխանյանի, Պիեռ Աբգարյանի մասնակցությամբ: Կունենանք նաեւ կարճամետրաժ եւ նույնիսկ ռոք ֆիլմեր: Մեկ տարվա ընթացքում կատարած այսքան աշխատանքով ազգային կինոկենտրոնն իրոք լավատեսական տրամադրություն է ներշնչում:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկվանից Ռուսաստանը պաշտոնապես դադարեց մաս կազմել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: Սովորական թվացող այս գործընթացը իրականում լուրջ ռազմաքաղաքական խմորումների սկիզբ է դնում ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ա. Թոյնբի2007 թվականի նոյեմբերի 11-ին Եվրոպայում նշվում էր Առաջին աշխարհամարտի ավարտի 89-րդ տարեդարձը, որի ժամանակ արտահայտվեց այն միտքը, որ թեեւ նշում են իրենց անցյալի մի դրվագը, բայց այդ ամենը միտված է ապագային, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ
2007-ի ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը խթանելու ...ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ. «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՎՐԱՍՏԱՆԸ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաստանում հունվարի հինգին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում, ինչպես տեղեկացրել է «Ազգը», մնացել է յոթ թեկնածու, որոնցից հիմնականում վարկանիշային հարցումներում, տարբեր հերթագայությամբ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Գ. Գ.Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ դիմել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
1Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին: Փոխնախարար Ղարիբջանյանը ...«ՄԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեւավորվել է նախընտրական գրասենյակ, որը կլինի պաշտոնական ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԸՀ
1Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված անձինք ԿԸՀ են ներկայացրել ընտրություններին նախորդող մեկ տարում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Հայաստանի վարչապետ Սերժ ...ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ
Գ. Մ.Վերջին շուրջ երկու ամիսներին ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ կիրառվող ճնշումների հասարակական հակազդման նպատակով երեկ Գյումրիում ստեղծվել է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 9Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը: Նրանց կյանքի որեւէ մանրամասն դուրս չի մնում հանրային ուշադրությունից, տեսախցիկները սողոսկում են նրանց կյանքի ամենանուրբ եւ ամենաանտեսանելի անկյունները, դրանք դարձնում ...ԱՄԱՆՈՐԻՆ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում ընդունված որոշմամբ գերիշխող դիրք ունեցողներին, ինչպես նաեւ մյուս տնտեսվարողներին նախազգուշացվեց, որ, նկատի ունենալով «դրամի արժեւորման փաստը եւ նախորդ տարիներին ...ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱվանդական է դարձել ամեն տարի ամանորի նախօրեին «Տերյան» մշակութային կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը: Դեկտեմբերի 11-ին «Ակադեմիա» պատկերասրահում տեղի ունեցավ «Տերյան» մշակութային կենտրոնի սաների ստեղծագործությունների ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց ՀՀ դրամավարկային քաղաքականության 2008թ. ծրագիրը: Խորհուրդը հաշվառեց «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ Ագաթանգեղոսի ...ՎԱՐԿԱՆՇՎԵԼ ԵՆ 7 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկը վարկանշել է հետեւյալ ձեռնարկությունները՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ+ վարկանիշ, «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ- վարկանիշ, «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ին՝ ...«ԱՐԵՎԻԿԻ» 8 ՇՈՂԵՐԸ ՋԵՐՄԱՑՐԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍԻՐՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ իրենց նիդեռլանդյան տպավորությունները հայաստանցի լրագրողներին հայտնեցին մանկապատանեկան «Եվրոտեսիլի» մասնակից «Արեւիկ»-ականներն ու մասնակցության նախագծի ղեկավարները: «7 անգամ մեր երեխաները 12 բալ ստացան, ...ԲԱՑՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՕՐՀՈՒՍ» ԿԵՆՏՐՈՆ
Գ. Մ.«Այս մոլորակը մենք չենք ստացել ժառանգություն մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից». Գյումրիում բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնի երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացման ...«ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ՓԱՌԱՏՈՆԸ» ՇՐՋԵՑ ՆԱԵՎ ԿԱՐՍՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնկարայի կինոմիության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-25-ը Անկարայում, Կարսում, Սամսունում ու Սարայեւոյում անցկացվեց «Փառատոն անիվների վրա» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որին աջակցում էին Թուրքիայի կրթության ...«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից «Հայֆիլմ» կինոստուդիային փոխարինելու եկած ազգային կինոկենտրոնը փորձում է վերակենդանացնել վերջին տարիներին մեզանում գրեթե անշնչացած կինոարտադրությունը՝ կապեր ստեղծելով միջազգային տարբեր ...ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՇԻՐՈՎՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայտնի դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի 2-րդ մասնակիցը: Պատվավոր մրցանակի համար Գատա Կամսկին կմրցի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ ...ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի տարբեր հավաքականներ վիճակահանությամբ հաճախակի են ընտրական միեւնույն խմբում հայտնվում: Հիշեցնենք, որ սկզբում երկու երկրների հավաքականների ճանապարհները հատվեցին ...ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից կազմակերպվող տարեվերջյան պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Նման մի միջոցառում էլ կազմակերպել էր բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան: ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«ԹՅՈՒՐՔԻԱ» ԵՎ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

