
«ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ՓԱՌԱՏՈՆԸ» ՇՐՋԵՑ ՆԱԵՎ ԿԱՐՍՈՒՄ
Անկարայի կինոմիության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-25-ը Անկարայում, Կարսում, Սամսունում ու Սարայեւոյում անցկացվեց «Փառատոն անիվների վրա» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որին աջակցում էին Թուրքիայի կրթության ու զբոսաշրջության նախարարությունը եւ Կարսի քաղաքապետարանը: Կարսի փառատոնի տնօրեն Բաշակ Էմրեի հրավերով, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն ու գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ինձ հնարավորություն տվեցին (որպես պարգեւատրում) մասնակցելու Կարսի «Ոսկե սագ» կինոփառատոնին՝ նոյեմբերի 9 -16-ը: Այդ ուղեւորությունն, անշուշտ, լավ առիթ էր հարեւան երկրի կինոփառատոնի մասին պատկերացում կազմելու, բայց ամենից առաջ հրաշալի նվեր էր՝ Կարսում, Անիում, Սարիղամիշում, Վանում առաջին անգամ լինելու: Այդ օրերից տպավորություններս այնքան հարուստ էին, որ մեկ նյութում հնարավոր չէր ամփոփել: Փառատոնի մասին՝ ստորեւ, իսկ ամենաթանկ պահերի մասին՝ «Ազգի» առաջիկա հավելվածում:
Կարսեցի աղջնակը երկար կինոժապավենը քաղաքի փողոցներով տանում հասցնում է Անիի ավերակներ, հետո նստում է կինոժապավենի կծիկի վրա ու սպասում ընկերներին: Երբ հավաքվում են բոլորը, հանում է կինոժապավենն ու քարով կտրտում, որ բոլորին հասնի՝ այս տեսահոլովակով էին սկսվում փառատոնի ֆիլմերի ցուցադրությունները:
Տեսահոլովակում նկարահանված աղջնակը փառատոնի փակման արարողության ժամանակ Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուից ստացավ փառատոնի խորհրդանիշը՝ տաշտի մեջ դրված թաղիքե մեծ սագը, ու հետո բեմի վրա թռչկոտելով պարեց քաղաքապետի հետ: Մինչ այդ Ալիբեյօղլուն ոգեւորված խոսում էր փառատոնի մասին, կատակում՝ զվարճացնելով միայն թուրքերեն հասկացողներին, իսկ հյուրերը ժպտում էին՝ սպասելով թարգմանության, որն այդպես էլ տեղի չունեցավ:
Մրցութային ծրագրում ընդգրկված գեղարվեստական ֆիլմերից միջազգային ժյուրին մրցանակի արժանացրեց հետեւյալ կինոբեմադրիչների աշխատանքները՝ «Ոսկե սագը» (20 հազար եվրո) հանձնվեց սերբ կինոբեմադրիչ Սերդան Գոլուբովիչին՝ «Ծուղակ» ֆիլմի համար, «Արծաթե սագը» (5 հազար եվրո)՝ էստոնացի Իլմար Ռագինին՝ «Դասարանը», «Բրոնզե սագը»՝ լեհ կինոբեմադրիչ Անդրեյ Ջակիմովսկուն՝ «Մանր խաղեր»: Թուրք կինոքննադատների հատուկ մրցանակը շնորհվեց ռումինացի Նեի Կառանֆիլի «Մնացածը լռություն է» ֆիլմին: Կարճամետրաժ 25 ֆիլմերից մրցանակ ստացավ հունգարացի Մարտոն Սզիմայի «Փորոտիքը եւ սոխը» ֆիլմը:
Կինոփառատոնի փակման ֆիլմ էր ընտրվել մրցութային ծրագրում ցուցադրված Սեմիհ Կապլանօղլուի «Հավկիթ» թուրքական գեղարվեստական նոր ֆիլմը: Իզմիրում ծնված այս կինոբեմադրիչը մի քանի կարճամետրաժ ֆիլմերից հետո 2000թ. նկարահանել է «Տնից հեռու» գեղարվեստական ֆիլմըն ու եւ միանգամից արժանացել է մի քանի մրցանակի: Նրա «Հրեշտակների անկումը» ցուցադրվել է Բեռլինի 55-րդ կինոփառատոնում, իսկ «Հավկիթ» ֆիլմը արտասահմանյան մամուլում վերջերս բնութագրվել է որպես պոետիկ կինոարվեստի հաջողված նմուշներից մեկը: Ֆիլմի հիմնական գաղափարը վերադարձն է դեպի արմատներ, հայրենի գյուղ, հարազատ տուն: Պետք չէ զարմանալ, որ ֆիլմի գլխավոր հերոսի հայրենի գյուղը Արեւմտյան Հայաստանում է: «Դրսեցիները»՝ Հրանտ Դինքի հիշատակին
Փառատոնի ծրագիրը հագեցած էր ոչ միայն մրցութային ֆիլմերով, այլեւ նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի մոտիվներով եվրոպական 19 երկրների երիտասարդ կինոբեմադրիչների կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումներով, Անկարայի, Դիարբեքիրի ու Վրաստանի կինոինստիտուտների ուսանողական կինոնախագծով, համաձայն որի նկարահանվեց վավերագրական 3 ֆիլմ Կարսի մասին: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում տեղ էին գտել համաշխարհային ճանաչում ունեցող կինոբեմադրիչներ Միքելանջելո Անտոնիոնիի, Ինգմար Բերգմանի, Ռոբերտո Ռոսելինիի, Ռոբերտ Բրեսոնի, Մայքլ Հանեկեի ֆիլմերից մի քանիսը: «Հատուկ ցուցադրություն» բաժնի համար ընտրվել էր այս տարվա Կաննի կինոփառատոնում մրցանակի արժանացած ռումինական «4 ամիս, 3 շաբաթ եւ 2 օր» գեղարվեստական ֆիլմը:
Վավերագրական ֆիլմերի ծրագիրը՝ «Դրսեցիներ» անվանմամբ, նվիրված էր Հրանտ Դինքի հիշատակին: Փառատոնի կատալոգում այդ բաժինը բացվում է Հրանտ Դինքի լուսանկարով եւ «Լինել դրսեցի Թուրքիայում» հոդվածով, որն այս տարվա հոկտեմբերի 7-ին լույս է տեսել թուրքական «Հուրիեթ» թերթում (հեղինակ՝ Օրալ Գալիշլար): «Շուրջս նայելով ցավում եմ, որ մարդկանց մեծ մասը «դրսեցիների» հանդեպ ցուցաբերում է մակերեսային մոտեցում: Մերժում եմ դաժան ժխտողականությունն ու ստորացնող վերաբերմունքը նրանց հանդեպ: Ընդունում եմ, որ ժամանակին չարիք ենք պատճառել հայերին, քրդերին, արաբներին, հույներին, կանանց: Լինելով սոցիալիստ, ինքս էլ հասարակության մեջ միշտ եղել եմ «դրսեցի»: Հավանաբար սոցիալիստական աշխարհի փլուզումն իր դերն ունեցել է այս ամենում: Մեծ ազդեցություն են ունեցել նաեւ վերջին 20-25 տարիներին ավելի ցցուն դարձած քրդական, հայկական հարցերի վերաբերյալ առաջացած պատկերացումները», գրել է Օրալը:
Իսկ Անկարայի կինոմիության պատրաստած տեքստում կարդում ենք հետեւյալը՝ «Թուրքիայում հայերը միակ ժողովուրդն են, որոնց վերաբերվում են որպես «դրսեցիների», ճիշտ այնպես, ինչպես Գերմանիայում՝ թուրքերին»: Ինչպիսի՜ համեմատություն: Ի՞նչ է սա՝ պատմական անցյալի մասին անտեղյակությո՞ւն է, թե՞ օտարի աչքերը փոշեպատելու հարատեւ նենգություն: Անկասկած, երկուսն էլ, որովհետեւ իր հասարակությանը տեղեկատվական արգելափակման մեջ դնելով պատմական փաստերը կոծկելու Թուրքիայի քաղաքականությունը վերջ չի գտնելու: Հայաստանի ու հայերի, կամ մեկ այլ ազգի մասին ինտերնետով որեւէ տեղեկություն փնտրելիս հրամցվում է միայն թուրքական տեսակետը: Ավելի պարզ ասած՝ որոնման բոլոր սայթերը բացվում են թուրքերեն:
Փառատոնի հյուրերի համար հատկացված համակարգչային սենյակ մտնողներն առաջին օրերին շարունակ հարցուփորձ էին անում «Յահու» մտնելու մասին: Հետո պարզվեց, որ անգլերեն «Յահուն» առանց թուրքերեն «Գուգլ»-ի չի բացվում, իսկ վերջինս էլ՝ ոչ մի կերպ անգլերեն չի կարդացվում՝ բացվում է ու միանգամից փոխվում թուրքերենի: Ամեն ինչ է փոխվում թուրքերենի, նույնիսկ համակարգչային ստեղնաշարերը: «Յահու» գրելու համար գերմանաբնակ կինոբեմադիչներից մեկը երկար տանջվեց, որովհետեւ թուրքերեն Ա տառը ստեղնաշարի վրա ոչ մի կապ չուներ լատինատառ Ա -ի հետ: «Սա մի ուրիշ աշխարհ է», եղավ երկուսիս արձագանքը: Հայկական դեմքեր՝ Կարսի արվեստի կենտրոնում
Փառատոնի օրերին բացված գեղարվեստական աշխատանքների մի քանի ցուցահանդեսներից ամենագրավիչը մեզ համար ամերիկաբնակ լուսանկարիչ Աթիլլա Դուրաքի լուսանկարչական աշխատանքներն էին՝ ցուցադրված քաղաքի արվեստի կենտրոնում: «Էբրու: Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումը» ցուցահանդեսի կազմակերպիչների թվում էր նաեւ պոլսահայ Թագուհի Թովմասյանը:
Իր մասին լուսանկարիչն ասում է՝ «Ծնվել եմ Գյումուշհանեում, որն Անատոլիայի շատ քաղաքների պես կրում էր տարբեր մշակույթների հետքեր: «Հին քաղաքում» կար մի հանք, որտեղից արծաթ էին ստանում Օսմանյան մետաղադրամները հատելու համար: Մանուկներիս աչքին հին քաղաքը նման էր ուրվականների քաղաքի: Դժվար էր պատկերացնել, որ մի ժամանակ այդ փողոցները լցված են եղել հայ թիթեղագործների մուրճերի զարկերով ու սեփական խանութների դռները բացող հույներով: Մանկության պարգեւած անսահման երեւակայությամբ խաղում էինք ամայի փողոցներում, զվարճանալով մեզ թողնված «ուրվականների» կացարաններում, ուր մի ժամանակ թրթռուն կյանքով համայնք էր ապրել: Մեր խաղերից ամենազգայացունցը հին եկեղեցիների վրա քարեր նետելն էր: Եկեղեցիների մեծ մասն ավերակ էր՝ մատնված անտերության: Այն քարը, որ ջարդեց եկեղեցիներից մեկի կեղտոտված վերջին ապակին, իմ նետածն էր: Այն ժամանակ ես ինը տարեկան էի:
1993 թվականին, հուլիսյան մի գիշեր հեռուստալուրերը լսելու ժամանակ իմացա, որ ամբոխը շրջապատել էր Սվասի «Մադիմակ» հյուրանոցը, ուր ժամանել էին բազմաթիվ արվեստագետներ ու մտավորականներ՝ մասնակցելու «Սուլթան Աբդալի» փառատոնին: Լուսադեմից առաջ ամբոխն այրել էր ավելի քան 37 մարդու: Յուրաքանչյուր անուն, որ հաղորդավարն արտաբերում էր զգայազուրկ, հստակ ձայնով, խորապես ծանրացավ հոգուս վրա: Այն ժամանակ ես 26 տարեկան էի: Հետադարձ հայացք նետելով կյանքիս հասկանում եմ, որ դրանք էին այն երկու նշանակալից փորձությունները, որ ինձ ստիպեցին զբաղվել «Էբրուով»:
Թուրքիայի Գյումուշհանե քաղաքում 1967թ. ծնված Դուրաքն ավարտել է Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանը, որից հետո տնօրեն է աշխատել Ստամբուլի ջազ ակումբում: Այնուհետեւ տեղափոխվել է Նյու Յորք, հրապուրվել արվեստով, հատկապես լուսանկարչությամբ: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում, իսկ 2000-2007 թթ. աշխատել է իր նոր՝ «Էբրու: Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումը» ալբոմի վրա: Շապկի համար նա ընտրել էր համշենահայ կնոջ լուսանկարը, որի արտասովոր հմայքն իրոք գերող է: Ցուցահանդես մտնողներն ամենից երկար կանգնում էին այդ լուսանկարի առջեւ:
Դուրաքը շրջել է ամբողջ Թուրքիայի տարածքում, նաեւ Արեւմտյան Հայաստանում՝ լուսանկարելով իրեն հմայող բոլոր դեմքերը՝ համշենցիներ, քրդեր, հայեր, մալականներ՝ քրիստոնյա թե մահմեդական: Համշենցի կնոջը լուսանկարելիս հազիվ թե Դուրաքն իմանար նրա հայ լինելու մասին: Ո՞վ գիտե, գուցե եւ գիտե՞ր: Թուրքական կինո - 2007
Այս ծրագրում ցուցադրվեց թուրքական գեղարվեստական 3 նոր ֆիլմ՝ «Փախստականը», «Թաքնված դեմքեր», «Երկնքի եզրին»: Առաջինի բեմադրիչը Արդահանում ծնված Ռեյիս Չելիքն է: Լրագրությունից կինոարտադրություն անցնելով 2003 թ. նկարահանել է Անատոլիայի (Արեւմտյան Հայաստան) բանագիտական ավանդույթների մասին պատմող ֆիլմ: «Փախստականը» նկարահանելուց առաջ նա մեկնել է Գերմանիա, զրուցել փախստականների ճամբարում բնակվողների հետ, ծանոթացել նրանց կյանքի պատմություններին: Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն՝ տղամարդն ընդդիմանում է հայրենիքից հեռանալու կնոջ ցանկությանը: «Սա մի իրողություն է՝ բնորոշ ոչ միայն Թուրքիային ու Գերմանիային: Նույնը կարող է պատահել ամենուրեք՝ Մ.Նահանգներից մինչեւ Աֆրիկա, Չինաստան եւ Աֆղանստան: Այս դրաման մշտապես ուղեկցել է մարդուն, այն գոյություն կունենա նաեւ ապագայում», կարծում է կինոբեմադրիչը:
«Թաքնված դեմքեր» ֆիլմի կինոբեմադրիչը կին է՝ Անկարայում ծնված Հանդան Իփեկչին: Սա նրա երրորդ աշխատանքն է, որում արտացոլված են Թուրքիայում լայն տարածում ունեցող «պատվի համար» սպանությունները, դրանք օրենքով թույլատրելի են համարվել մինչեւ անցած տարի: Պրոֆեսիոնալ առումով բավականին թույլ այս ֆիլմը դիտվում է զուտ որպես կյանքի իրական պատմություն՝ հերոսների դառն ու խորտակված ճակատագրով: Ամենասոսկալին այն է, որ «պատվի համար» նրանց դաժանորեն սպանողներն իրենց արյունակիցներն են՝ անսրտության ահռելի չափաբաժնով, գթասրտության եւ ոչ մի պտղունցով:
«Երկնքի եզրին» ֆիլմի հեղինակը Համբուրգում ծնված թուրք կինոռեժիսոր Ֆաթին Ակինն է: Նրա այս կինոգործը Կաննի կինոփառատոնում արժանացել է էկումենիկ ժյուրիի մրցանակին: Մահվան եւ սատանայի մասին ֆիլմեր նկարահանող Ֆաթինն ասում է, որ ինքն իրեն բացահայտել է գերմանական ու թուրքական մշակույթների միջոցով՝ «Կրթվել եմ Եվրոպայում, սակայն մեծացել եմ ծնողներիս հետ թուրքերեն խոսելով: Թուրքական մշակույթը միշտ եղել է իմ կյանքի բաղկացուցիչ մասը: Մանկությանս տարիներին ամեն ամառ գնում էինք Թուրքիա: Այդ երկու մշակույթների ազդեցությունը նկատելի է նաեւ իմ ֆիլմերում»:
Հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ են նրա ֆիլմերը նվիրվում սատանային ու մահվանը: Աթաթուրքը՝ կինոյի հզոր դերի մասին
Կինոյի ներգործուն ուժը շեշտելու համար թուրքերը մեջբերում են Աթաթուրքի մտքերը, ինչպես մեզանում խորհրդային տարիներին ամենուրեք հնչում էին Լենինի հայտնի խոսքերը՝ «Բոլոր արվեստներից մեզ համար ամենակարեւորը կինոն է»:
Ահա թե կինոյի մասին ինչ է ասել Աթաթուրքը՝ «Կինոն այնպիսի հայտնագործություն է, որն օրերից մի օր քաղաքակրթության ընթացքը կփոխի ավելի շեշտակի, քան աշխարհի բոլոր հայտնագործությունները: Կինոյի միջոցով մարդիկ կճանաչեն ու կսիրեն միմյանց: Կինոն արմատախիլ կանի բոլոր տարակարծությունները, կվերացնի մարդկանց արտաքին տեսքի տարբերություններն ու կնպաստի իդեալականին հասնելուն: Մենք պետք է կինոն գնահատենք ըստ արժանվույն»: Ասվածից հետեւում է, որ Աթաթուրքը կինոն դիտել է որպես մտքի համահարթեցման միջոց՝ մարդկանց զրկող ինքնությունից եւ ինքնատիպությունից: Բաղադրիչներ, խիստ բնորոշ թուրքական քաղաքականությանը: Կարս-Երեւան
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկվանից Ռուսաստանը պաշտոնապես դադարեց մաս կազմել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: Սովորական թվացող այս գործընթացը իրականում լուրջ ռազմաքաղաքական խմորումների սկիզբ է դնում ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ա. Թոյնբի2007 թվականի նոյեմբերի 11-ին Եվրոպայում նշվում էր Առաջին աշխարհամարտի ավարտի 89-րդ տարեդարձը, որի ժամանակ արտահայտվեց այն միտքը, որ թեեւ նշում են իրենց անցյալի մի դրվագը, բայց այդ ամենը միտված է ապագային, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ
2007-ի ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը խթանելու ...ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ. «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՎՐԱՍՏԱՆԸ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաստանում հունվարի հինգին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում, ինչպես տեղեկացրել է «Ազգը», մնացել է յոթ թեկնածու, որոնցից հիմնականում վարկանիշային հարցումներում, տարբեր հերթագայությամբ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Գ. Գ.Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ դիմել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
1Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին: Փոխնախարար Ղարիբջանյանը ...«ՄԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեւավորվել է նախընտրական գրասենյակ, որը կլինի պաշտոնական ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԸՀ
1Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված անձինք ԿԸՀ են ներկայացրել ընտրություններին նախորդող մեկ տարում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Հայաստանի վարչապետ Սերժ ...ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ
Գ. Մ.Վերջին շուրջ երկու ամիսներին ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ կիրառվող ճնշումների հասարակական հակազդման նպատակով երեկ Գյումրիում ստեղծվել է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 9Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը: Նրանց կյանքի որեւէ մանրամասն դուրս չի մնում հանրային ուշադրությունից, տեսախցիկները սողոսկում են նրանց կյանքի ամենանուրբ եւ ամենաանտեսանելի անկյունները, դրանք դարձնում ...ԱՄԱՆՈՐԻՆ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում ընդունված որոշմամբ գերիշխող դիրք ունեցողներին, ինչպես նաեւ մյուս տնտեսվարողներին նախազգուշացվեց, որ, նկատի ունենալով «դրամի արժեւորման փաստը եւ նախորդ տարիներին ...ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱվանդական է դարձել ամեն տարի ամանորի նախօրեին «Տերյան» մշակութային կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը: Դեկտեմբերի 11-ին «Ակադեմիա» պատկերասրահում տեղի ունեցավ «Տերյան» մշակութային կենտրոնի սաների ստեղծագործությունների ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց ՀՀ դրամավարկային քաղաքականության 2008թ. ծրագիրը: Խորհուրդը հաշվառեց «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ Ագաթանգեղոսի ...ՎԱՐԿԱՆՇՎԵԼ ԵՆ 7 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկը վարկանշել է հետեւյալ ձեռնարկությունները՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ+ վարկանիշ, «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ- վարկանիշ, «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ին՝ ...«ԱՐԵՎԻԿԻ» 8 ՇՈՂԵՐԸ ՋԵՐՄԱՑՐԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍԻՐՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ իրենց նիդեռլանդյան տպավորությունները հայաստանցի լրագրողներին հայտնեցին մանկապատանեկան «Եվրոտեսիլի» մասնակից «Արեւիկ»-ականներն ու մասնակցության նախագծի ղեկավարները: «7 անգամ մեր երեխաները 12 բալ ստացան, ...ԲԱՑՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՕՐՀՈՒՍ» ԿԵՆՏՐՈՆ
Գ. Մ.«Այս մոլորակը մենք չենք ստացել ժառանգություն մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից». Գյումրիում բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնի երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացման ...«ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ՓԱՌԱՏՈՆԸ» ՇՐՋԵՑ ՆԱԵՎ ԿԱՐՍՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնկարայի կինոմիության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-25-ը Անկարայում, Կարսում, Սամսունում ու Սարայեւոյում անցկացվեց «Փառատոն անիվների վրա» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որին աջակցում էին Թուրքիայի կրթության ...«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից «Հայֆիլմ» կինոստուդիային փոխարինելու եկած ազգային կինոկենտրոնը փորձում է վերակենդանացնել վերջին տարիներին մեզանում գրեթե անշնչացած կինոարտադրությունը՝ կապեր ստեղծելով միջազգային տարբեր ...ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՇԻՐՈՎՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայտնի դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի 2-րդ մասնակիցը: Պատվավոր մրցանակի համար Գատա Կամսկին կմրցի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ ...ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի տարբեր հավաքականներ վիճակահանությամբ հաճախակի են ընտրական միեւնույն խմբում հայտնվում: Հիշեցնենք, որ սկզբում երկու երկրների հավաքականների ճանապարհները հատվեցին ...ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից կազմակերպվող տարեվերջյան պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Նման մի միջոցառում էլ կազմակերպել էր բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան: ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«ԹՅՈՒՐՔԻԱ» ԵՎ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

