
ԱՄԱՆՈՐԻՆ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ
Հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում ընդունված որոշմամբ գերիշխող դիրք ունեցողներին, ինչպես նաեւ մյուս տնտեսվարողներին նախազգուշացվեց, որ, նկատի ունենալով «դրամի արժեւորման փաստը եւ նախորդ տարիներին ամանորյա գնային բարձրացումները», ձեռնպահ մնան գների չհիմնավորված բարձրացումներից կամ չհիմնավորված պահպանումից, վերանայեն իրենց ապրանքների իրացման գները, միջոցներ ձեռնարկեն գների չհիմնավորված բարձրացման, չհիմնավորված պահպանման եւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում միանման գների սահմանման քաղաքականության կիրառումը կանխելու եւ վերացնելու ուղղությամբ: Նշվեց նաեւ, որ վերոնշյալ երեւույթները բացահայտելու ու կանխելու ուղղությամբ հանձնաժողովը 2007-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008-ի հունվարի 15-ը կազմակերպելու է ապրանքների իրացման գների դիտանցումներ:
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը խնդրեց զանգվածային լրատվամիջոցներին որոշումը հասանելի դարձնել տնտեսվարողներին եւ վերջիններիս հիշեցրեց, որ նախորդ տարի հավի ձվերը հակամրցակցային համաձայնությամբ թանկացրած երեք խոշոր ընկերությունները տուգանվեցին իրենց հասույթի 1 տոկոսի չափով: Այժմ արդեն, օրենքի փոփոխությունից հետո, այդ խախտման համար տուգանքի չափը կազմում է հասույթի 2 տոկոսը: Կարագ եւ ձեթ ներմուծողների «թատրոնը»
Երեկ օգոստոսին ու սեպտեմբերին ձեթի ու կարագի կտրուկ թանկացումների հեղինակները միաբերան փորձում էին հավաստիացնել, որ իրենք հուլիսից հետո ձեթ ու կարագ չեն ներմուծել եւ իրենք գները չեն թանկացրել: Հիշեցնենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարվա հոկտեմբերի 17-ին կարագի ու ձեթի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող 50 ընկերությունների տուգանեց հակամրցակցային համաձայնությունների միջոցով այդ ապրանքների չհիմնավորված թանկացման համար: Նրանց մի մասը, մասնավորապես 16 ընկերություններ անհամաձայնություն էին հայտնել հանձնաժողովի որոշմանը եւ վարչական բողոք ներկայացրել՝ պահանջելով վերանայել իրենց տուգանելու հանձնաժողովի որոշումը: Եվ պետք է ասել, նրանցից երկուսին կարծես թե հաջողվեց համոզել հանձնաժողովի անդամներին եւ ներկաներին, որ իրենք մասնակից չեն եղել գների այդ բարձրացմանը: Մասնավորապես, «Արմենոս» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենց ներկրած կարագը օգտագործվում է միայն արտադրության համար եւ հուլիսին իրենց ներկրած շուրջ 20 հազար կգ կարագն այժմ էլ պահպանվում է ընկերության պահեստում: Նույն պնդումն արեց նաեւ «Լիկար» ձեթի ներկրմամբ եւ արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչը:
Սակայն բողոք ներկայացրած մյուս ընկերությունների այն պնդումները, թե հուլիսից հետո իրենք ապրանք չեն ներմուծել կամ ներմուծել են ու վաճառել շուկայում գործող գներից առնվազն կրկնակի ցածր գներով, բացարձակապես չէին համընկնում փաստացի ցուցանիշների հետ եւ որեւէ քննադատության չէին դիմանում:
Մասնավորապես, «Քեթրին գրուպ» ընկերության ներկայացուցիչը փորձում էր ներկաներին ապացուցել, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 400 դրամով իրենց ներկրած ձեթը ընկերության խանութների ցանցում վաճառվել է 470 դրամով:
Հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթաղչյանի հարցին` «Դուք ցանկանում եք ասել, որ Երեւանում 1000 դրամով վաճառվող ձեթը մի քանի խանութներում վաճառվում էր 500 դրամո՞վ», ընկերության ներկայացուցիչը դրական պատասխանեց, սակայն այդպես էլ չնշեց, թե որքա՞ն են կազմել վաճառված ապրանքի ծավալները, ի՞նչ փաստաթղթեր ունեն: Պավել Ղալթաղչյանը շարունակեց, ասելով, որ «Դուք էլ եք բողոք ներկայացրել, ասելով, որ չեք թանկացրել, «Սասն» էլ, որը վաճառել է ձեր ձեթը: Այդ դեպքում ո՞վ է թանկացրել»: Բնական է, որ պատասխանը չստացվեց: Հիշեցնենք, որ հենց այս՝ «Քեթրին» ընկերության գործունեությունն էր հայտնվել երկրի նախագահի հրավիրած խորհրդակցության ուշադրության կենտրոնում, երբ ցույց էր տվել, թե իբր Հայաստանից բանան է արտահանում եւ դրա դիմաց պետությունից ստացել էր արտահանման դիմաց հետ վերադարձվող ավելացված արժեքի հարկի հարյուր միլիոնավոր դրամ կազմող գումարները:
Մի շարք այլ ընկերությունների՝ «Սաս գրուպ», «Սալեքս գրուպ», «Վաս գրուպ», «Դոստ ինտերնեյշնլ», «Ֆելիքս», «Իքսոս», «Ռուռմա», «Մառնիկ» եւ այլ ընկերությունների ներկայացրած գրավոր արդարացումները (նրանց ներկայացուցիչները չէին ցանկացել մասնակցել նիստին) նույնն են՝ ձեթն ու կարագը ներմուծել են հուլիսին եւ օգոստոս-սեպտեմբերին դրանց գների արհեստական բարձրացումներ թույլ չեն տվել: Այդ արդարացումներն այնքան զավեշտալի էին, որ նիստին ներկա լրագրողները սկսեցին կատակել միմյանց հարցնելով, թե գուցե իրոք այդ ապրանքները չեն թանկացրել, ուղղակի մեզ թվացել է:
Հանձնաժողովի նիստին հաջորդած կարճ ճեպազրույցի ժամանակ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց, որ բողոք ներկայացրած ընկերությունները որեւէ հիմնավորում չեն ներկայացնում, ինչի հետեւանքով հարց է առաջանում, թե այդ դեպքում ովքե՞ր էին այս տարվա օգոստոս-սեպտեմբերին հակամրցակցային համաձայնությունների եւ գների չհիմնավորված բարձրացման հեղինակները:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ վերոնշյալ ապրանքների գների փոքր-ինչ իջեցման միտում կա, իսկ բարձրացման միտումներ այս պահին դեռ չեն նկատվել: Հետագայում նման երեւույթների չհանդիպելու հավանականության հարցի առնչությամբ տեղեկացվեց, որ Հանրապետական կուսակցությունը օրինագիծ է ներկայացվել, որի համաձայն, եթե տեղի ունենան վերոնշյալ խախտումները, ապա բացի 2 տոկոսի հասույթից, տնտեսվարողից որպես տուգանք գանձվելու է նաեւ այդ խախտման արդյունքում ստացած ամբողջ շահույթը:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկվանից Ռուսաստանը պաշտոնապես դադարեց մաս կազմել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: Սովորական թվացող այս գործընթացը իրականում լուրջ ռազմաքաղաքական խմորումների սկիզբ է դնում ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ա. Թոյնբի2007 թվականի նոյեմբերի 11-ին Եվրոպայում նշվում էր Առաջին աշխարհամարտի ավարտի 89-րդ տարեդարձը, որի ժամանակ արտահայտվեց այն միտքը, որ թեեւ նշում են իրենց անցյալի մի դրվագը, բայց այդ ամենը միտված է ապագային, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ
2007-ի ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը խթանելու ...ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ. «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՎՐԱՍՏԱՆԸ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաստանում հունվարի հինգին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում, ինչպես տեղեկացրել է «Ազգը», մնացել է յոթ թեկնածու, որոնցից հիմնականում վարկանիշային հարցումներում, տարբեր հերթագայությամբ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Գ. Գ.Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ դիմել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
1Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին: Փոխնախարար Ղարիբջանյանը ...«ՄԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեւավորվել է նախընտրական գրասենյակ, որը կլինի պաշտոնական ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԸՀ
1Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված անձինք ԿԸՀ են ներկայացրել ընտրություններին նախորդող մեկ տարում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Հայաստանի վարչապետ Սերժ ...ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ
Գ. Մ.Վերջին շուրջ երկու ամիսներին ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ կիրառվող ճնշումների հասարակական հակազդման նպատակով երեկ Գյումրիում ստեղծվել է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 9Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը: Նրանց կյանքի որեւէ մանրամասն դուրս չի մնում հանրային ուշադրությունից, տեսախցիկները սողոսկում են նրանց կյանքի ամենանուրբ եւ ամենաանտեսանելի անկյունները, դրանք դարձնում ...ԱՄԱՆՈՐԻՆ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում ընդունված որոշմամբ գերիշխող դիրք ունեցողներին, ինչպես նաեւ մյուս տնտեսվարողներին նախազգուշացվեց, որ, նկատի ունենալով «դրամի արժեւորման փաստը եւ նախորդ տարիներին ...ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱվանդական է դարձել ամեն տարի ամանորի նախօրեին «Տերյան» մշակութային կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը: Դեկտեմբերի 11-ին «Ակադեմիա» պատկերասրահում տեղի ունեցավ «Տերյան» մշակութային կենտրոնի սաների ստեղծագործությունների ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց ՀՀ դրամավարկային քաղաքականության 2008թ. ծրագիրը: Խորհուրդը հաշվառեց «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ Ագաթանգեղոսի ...ՎԱՐԿԱՆՇՎԵԼ ԵՆ 7 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկը վարկանշել է հետեւյալ ձեռնարկությունները՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ+ վարկանիշ, «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ- վարկանիշ, «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ին՝ ...«ԱՐԵՎԻԿԻ» 8 ՇՈՂԵՐԸ ՋԵՐՄԱՑՐԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍԻՐՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ իրենց նիդեռլանդյան տպավորությունները հայաստանցի լրագրողներին հայտնեցին մանկապատանեկան «Եվրոտեսիլի» մասնակից «Արեւիկ»-ականներն ու մասնակցության նախագծի ղեկավարները: «7 անգամ մեր երեխաները 12 բալ ստացան, ...ԲԱՑՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՕՐՀՈՒՍ» ԿԵՆՏՐՈՆ
Գ. Մ.«Այս մոլորակը մենք չենք ստացել ժառանգություն մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից». Գյումրիում բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնի երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացման ...«ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ՓԱՌԱՏՈՆԸ» ՇՐՋԵՑ ՆԱԵՎ ԿԱՐՍՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնկարայի կինոմիության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-25-ը Անկարայում, Կարսում, Սամսունում ու Սարայեւոյում անցկացվեց «Փառատոն անիվների վրա» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որին աջակցում էին Թուրքիայի կրթության ...«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից «Հայֆիլմ» կինոստուդիային փոխարինելու եկած ազգային կինոկենտրոնը փորձում է վերակենդանացնել վերջին տարիներին մեզանում գրեթե անշնչացած կինոարտադրությունը՝ կապեր ստեղծելով միջազգային տարբեր ...ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՇԻՐՈՎՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայտնի դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի 2-րդ մասնակիցը: Պատվավոր մրցանակի համար Գատա Կամսկին կմրցի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ ...ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի տարբեր հավաքականներ վիճակահանությամբ հաճախակի են ընտրական միեւնույն խմբում հայտնվում: Հիշեցնենք, որ սկզբում երկու երկրների հավաքականների ճանապարհները հատվեցին ...ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից կազմակերպվող տարեվերջյան պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Նման մի միջոցառում էլ կազմակերպել էր բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան: ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ«ԹՅՈՒՐՔԻԱ» ԵՎ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

