
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը: Նրանց կյանքի որեւէ մանրամասն դուրս չի մնում հանրային ուշադրությունից, տեսախցիկները սողոսկում են նրանց կյանքի ամենանուրբ եւ ամենաանտեսանելի անկյունները, դրանք դարձնում հանրային քննարկման առարկա, այդ բոլորը հանրությանը մատուցելը դառնում է ժամանցի ձեւ, բոլոր երկրների հեռուստատեսությունների ժամանցային հաղորդաշարերի թեմա, որոնք այս կամ այն քաղաքական գործչի կամ կինոաստղի մասնավոր կյանքը հիացական ներկայացնում են հեռուստադիտողին... Եվ այդ բոլորի անունն է շոու բիզնես, ու դրանից ստացված գումարներն ահռելի են: Սակայն... ոչ ոք չի մտածում այդ նյութի հերոսների հոգեվիճակի մասին` լեդի Դիանայի, Ռոբերտ Քենեդու, Մերլին Մոնրոյի, հանրային ուշադրությունից մյուս տուժածների հետ պատահածը դաս չէ, ոչ էլ կարող է կանգնեցնել այդ ճանապարհով վաստակողների միլիոնների շարժման ընթացքը:
Այս ներշնչող սկզբից հետո միանգամից անցնեմ հայկական անալոգներից մեկին: Լոս Անջելեսից եկած մի ծանոթ պատմեց, որ յուրաքանչյուր հայ ընտանիք այժմ իր պարտքն է համարում ձեռք բերել եւ մի տասնյակից առավել անգամ դիտել հայրենի մեծահարուստներից մեկի` Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի մի քանի մասանոց տեսաերիզը: Սա, իհարկե, ոչ զարմանքի առիթ է, ոչ էլ նորություն` 90-ականների սկզբից, երբ բացվեցին ճանապարհները, ամեն մի նյութ, որ հեռուստատեսությամբ չէր կարելի տեսնել եւ զանազան մասնավոր հետաքրքրությունների շրջանակում էր, անմիջապես հայտնվում էր Լոսում, բազմացվում եւ բերվում արդյունաբերական մակարդակի` նրանից քամվում էին ավելի ու ավելի դոլարներ: Հիշենք «Արշալույսգեյթը», «Հոկտեմբերի 27-ի» տեսաերիզը. հիմա ես չգիտեմ` Գ. Ծառուկյանի գիտությա՞մբ եւ ցանկությա՞մբ են տասնյակ հազարավոր դոլարներ սարքվում նրա ընտանեկան մասնավոր արարողությունը` դստեր հարսանիքը բազմացնելով եւ Լոս Անջելեսում, ինչու չէ, նաեւ Հայաստանում վաճառելով, թե՞ պարզապես նախաձեռնող մեկը բավական կլորիկ գումարով հարսանիքը նկարահանողներից ձեռք է բերել ողջ տեսագրությունը, եւ մարդու մասնավոր կյանքը դարձրել ողջ հայության սեփականություն` իր դոլարները քամելով: Առաջինի դեպքում` մարդու իրավունքն է, երկրորդի դեպքում հայտնի գործարարը ավելի տնտղող հայացքով պետք է նայի իր մոտիկ շրջապատին, ով նրա կյանքի առանձին պահերը կարող է դարձնել սեփական բիզնեսի աղբյուր` չմտածելով անգամ էթիկայի մասին: Եվ սա դեռ անմեղ բան է: Google համակարգով որոնելով հայտնի գործարարի անունը (նաեւ` ժողովրդի մեջ տարածվածը), անսպասելի մի քանի տասնյակ կայքէջեր հայտնաբերեցինք, որոնց բովանդակության մեծ մասին հազիվ թե Գ. Ծառուկյանը համաձայն լինի: Արբանյակից նկարահանված նրա կալվածքն ու հարակից Առինջ գյուղը բոլոր մանրամասներով ասես ափիդ մեջ ներկայացված են կայքերում: Էլ անեկդոտներ, էլ տարբեր բացասական երանգավորմամբ պատմություններ, էլ ընտանեկան կյանքի, բիզնեսի մանրամասներ, ունեցվածքի տարբեր գնահատականներ` էլ ինչ ասես չկա այդ կայքերում: Կան, իհարկե, մի քանիսը, որոնք ուղղակի գովազդային եւ դրական լույսի ներքո են, որոնք ամենայն հավանականությամբ պաշտոնական կայքեր են, սակայն առավել շատ են մասնավոր-անկապ հասցեները, որոնց տակ կարելի է ամենատհաճ անակնկալների հանդիպել: Ծառուկյանի անունով կայքէջեր գտնվեցին ամենատարբեր լեզուներով` հավանաբար ամենատարբեր երկրներից բացված կայքերում: Սակայն անվանման կոճակը սեղմելիս ոչ միշտ կարելի էր բուն սուբյեկտին վերաբերող տեղեկատվություն գտնել, օրինակ՝ արաբերեն կայքում Ծառուկյանի անվան տակ էրոտիկ նկարաշար էր: Մի խոսքով` պրն Ծառուկյանը պետք է բարձր մակարդակի հակերներ վարձի, որոնք մի լավ ուսումնասիրելով ինտերնետով մեկ ցրված նրա անվանումը կրող կայքերը, անհաճո եւ իմաստազուրկ, նրա հեղինակությանը վնասող կայքերը կջարդեն, ինչը չի կարելի ասել տեսաերիզների եւ այլ տեսաարտադրանքի մասին, դրանք արդեն հնարավոր չէ վերադարձնել ելման կետ:
Մի քիչ թափառելով ինտերնետում` մենք հարյուրից ավելի կայքեր հայտնաբերեցինք, որոնք կրում էին պարոն Ծառուկյանի անունը կամ ժողովրդի մեջ նրա հայտնի անվանումը: Նրա մասին պատմող հարյուրավոր նյութեր կարելի էր գտնել նույնքան բազմաթիվ էլեկտրոնային հասցեներում, որոնք ակնհայտորեն ոչ թե մարդկանց իրազեկման, այլ ուրիշ հետաքրքրություններ են հետապնդում, եւ շատ բան հուշում է դրանց ստեղծողների հայկական ծագման մասին: Սակայն շատուշատ կայքեր, որ կրում են պարոն Ծառուկյանի անունը, սովորական ինտերնետային քողածածկույթ են, որոնց տակ կարելի է հայտնաբերել էրոտիկ ծառայությունների, սովորական ապրանքների ու ծառայությունների առաջարկներ, սրա դեմ հնարավոր չէ, երեւի, որեւէ բան անել: Այստեղ են ասել` ինտերնետը մտել է տան դռնից ներս, ու նրանից դժվար է ազատվելը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
Erjanik գրել է:
Չի կարելի դռան ծակից նայել: Սա բոլորը գիտեն: Բայց ինչու է ԱԶԳի սիրտը այսքան ցավում Գագիկ Ծառուկյանի համար: Գուցե ակադեմիկոսների նման ֆինանսական ակնկալիքներ ունեն Գագիկ Ծառուկյանից:
Կարեն գրել է:
Այս հոդվածի ամենակարևոր պահն այն էր, որ Գագոն փաստորեն դիտարկվում է նույն հարթության վրա լեդի Դիանայի, Ռոբերտ Քենեդու ու Մերլին Մոնրոյի հետ:
Mephistopheles գրել է:
Առաջին նախադասությունն արդեն սպանեց...սրա՞ն եք ուզում հաճոյանալ..Դոդի Գագոի՞ն...
Հայ գրել է:
Հայ հարուստը ամերիկյան հարուստից տարբերվում է նրանով,որ ամերիկյան հարուստը
իր տունը քարից ու բետոնից չի շինում,այլ շինում է փայտից:մի օր էլ վառում է ,հետո
ապահովագրությունից ստանում ե փողը ու գնում է նորից սարքում:Չէ բա Գագոյի նման
ենենց պալատ է սարքել որը 1000 տարի կդիմանա:
SSS գրել է:- Mephistopheles
Առաջին նախադասությունն արդեն սպանեց...սրա՞ն եք ուզում հաճոյանալ..Դոդի Գագոի՞ն...
Vorn aynqan angraget e khosum- Mephistopheles
Gohar գրել է:
азг-у нужно уважать здоровый интерес азга к "элите" этого азга. тем более вне сети, любое нелестное упоменание об этом человеке наказуемо, как мне сказали 2 года назад в моем родном и самом "баргавачном" марзе, где я была во время коникул. не знаю правда это или нет. в принципе вмешательство в частную жизнь неприятно для всех и на всех уровнях, только странно что азг так заботися о его пкое. почему бы ему не написать "назидательную" статью о тётеньках и бабульках на "ныстаранах" поливающих грязь на тех кто как то-не вписывается в их предстовление о "нормальных" людях.
Here գրել է:- Կարեն
Այս հոդվածի ամենակարևոր պահն այն էր, որ Գագոն փաստորեն դիտարկվում է նույն հարթության վրա լեդի Դիանայի, Ռոբերտ Քենեդու ու Մերլին Մոնրոյի հետ:
Ճիշտ որ..ինձ Էլ ակամայից այդ հարցը տվեցի...Գ.ծառ. արդեն այդքան բարձր հարթության վրա Է գտվում՞ Չգիտեի..
իսկ թԷ ինՉու Է Մարիետա խաՉատրյանի սիրտը նրա համար ցավում այդ իսկապես հանելուկ Է...- Կարեն
Here գրել է:
Ասենք թե մի քանի հայ հետաքրքրությունից ելնելով ցանկացան դիտել Գ.ծառ.-ի դստեր հարսանիքը, հետո ինՉ՞ թող նայեն մարդիկ Էլ ոնց կլինի, հո դա գաղտնիք Չի՞ թե ամոթ Է՞..
Բա հետաքրքիր Է մարդկկանց թե այդ մարդը ոնց Է սարքել իր տունը, ոնց Է հարսանիք անում և այլն..
Ամեն դեպքում սրտիդ այքան մոտիկ մի ընդունիր հարգելի Մարիետա խաՉատրյան:
Էհա ես Էլ որ օտար տեղ ապրում եմ ու 1000000 հոգի արդեն իմ կյանքով Է ապրում, այն Էլ ոՉ հայ, ինՉ անեմ՞ Հետաքրքրվում են թող հետաքրքրվեն , ես դրան մի առանձնակի հումորով եմ մոտենում: նունիսկ իրենց հետաքրքրում Է թե ես երեկ ինՉ ել կերել.. որ մնաց որ Գ.ծ.-ի կյանքով Չհետաքրքրվեն..
Here գրել է:
Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը:
Բայց իրենց ով Էր ստիպում հանրհայտ լիենլ՞ ;)
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԵրեկվանից Ռուսաստանը պաշտոնապես դադարեց մաս կազմել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: Սովորական թվացող այս գործընթացը իրականում լուրջ ռազմաքաղաքական խմորումների սկիզբ է դնում ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ա. Թոյնբի2007 թվականի նոյեմբերի 11-ին Եվրոպայում նշվում էր Առաջին աշխարհամարտի ավարտի 89-րդ տարեդարձը, որի ժամանակ արտահայտվեց այն միտքը, որ թեեւ նշում են իրենց անցյալի մի դրվագը, բայց այդ ամենը միտված է ապագային, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ
2007-ի ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը խթանելու ...ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ. «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ` ՎՐԱՍՏԱՆԸ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,Վրաստանում հունվարի հինգին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում, ինչպես տեղեկացրել է «Ազգը», մնացել է յոթ թեկնածու, որոնցից հիմնականում վարկանիշային հարցումներում, տարբեր հերթագայությամբ, ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Գ. Գ.Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ դիմել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով ...ԳԵՂԱՄ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
1Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ընդունել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին: Փոխնախարար Ղարիբջանյանը ...«ՄԵՆՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսին Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ արդեն ձեւավորվել է նախընտրական գրասենյակ, որը կլինի պաշտոնական ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԸՀ
1Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված անձինք ԿԸՀ են ներկայացրել ընտրություններին նախորդող մեկ տարում իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը: Հայաստանի վարչապետ Սերժ ...ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ
Գ. Մ.Վերջին շուրջ երկու ամիսներին ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ կիրառվող ճնշումների հասարակական հակազդման նպատակով երեկ Գյումրիում ստեղծվել է Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության հասարակական պաշտպանության ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 9Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը: Նրանց կյանքի որեւէ մանրամասն դուրս չի մնում հանրային ուշադրությունից, տեսախցիկները սողոսկում են նրանց կյանքի ամենանուրբ եւ ամենաանտեսանելի անկյունները, դրանք դարձնում ...ԱՄԱՆՈՐԻՆ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստում ընդունված որոշմամբ գերիշխող դիրք ունեցողներին, ինչպես նաեւ մյուս տնտեսվարողներին նախազգուշացվեց, որ, նկատի ունենալով «դրամի արժեւորման փաստը եւ նախորդ տարիներին ...ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱվանդական է դարձել ամեն տարի ամանորի նախօրեին «Տերյան» մշակութային կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը: Դեկտեմբերի 11-ին «Ակադեմիա» պատկերասրահում տեղի ունեցավ «Տերյան» մշակութային կենտրոնի սաների ստեղծագործությունների ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, հաստատեց ՀՀ դրամավարկային քաղաքականության 2008թ. ծրագիրը: Խորհուրդը հաշվառեց «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ Ագաթանգեղոսի ...ՎԱՐԿԱՆՇՎԵԼ ԵՆ 7 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկը վարկանշել է հետեւյալ ձեռնարկությունները՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ+ վարկանիշ, «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ին՝ շնորհելով Բ- վարկանիշ, «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ին՝ ...«ԱՐԵՎԻԿԻ» 8 ՇՈՂԵՐԸ ՋԵՐՄԱՑՐԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՍԻՐՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ իրենց նիդեռլանդյան տպավորությունները հայաստանցի լրագրողներին հայտնեցին մանկապատանեկան «Եվրոտեսիլի» մասնակից «Արեւիկ»-ականներն ու մասնակցության նախագծի ղեկավարները: «7 անգամ մեր երեխաները 12 բալ ստացան, ...ԲԱՑՎԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՕՐՀՈՒՍ» ԿԵՆՏՐՈՆ
Գ. Մ.«Այս մոլորակը մենք չենք ստացել ժառանգություն մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից». Գյումրիում բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» հասարակական կենտրոնի երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացման ...«ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ՓԱՌԱՏՈՆԸ» ՇՐՋԵՑ ՆԱԵՎ ԿԱՐՍՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնկարայի կինոմիության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-25-ը Անկարայում, Կարսում, Սամսունում ու Սարայեւոյում անցկացվեց «Փառատոն անիվների վրա» եվրոպական ֆիլմերի 13-րդ փառատոնը, որին աջակցում էին Թուրքիայի կրթության ...«ՀԱՅՖԻԼՄԻՆ» ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՇՆՉՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱնցած տարվանից «Հայֆիլմ» կինոստուդիային փոխարինելու եկած ազգային կինոկենտրոնը փորձում է վերակենդանացնել վերջին տարիներին մեզանում գրեթե անշնչացած կինոարտադրությունը՝ կապեր ստեղծելով միջազգային տարբեր ...ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՇԻՐՈՎՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայտնի դարձավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի 2-րդ մասնակիցը: Պատվավոր մրցանակի համար Գատա Կամսկին կմրցի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ ...ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի տարբեր հավաքականներ վիճակահանությամբ հաճախակի են ընտրական միեւնույն խմբում հայտնվում: Հիշեցնենք, որ սկզբում երկու երկրների հավաքականների ճանապարհները հատվեցին ...ՊԱՐԳԵՎՆԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների կողմից կազմակերպվող տարեվերջյան պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Նման մի միջոցառում էլ կազմակերպել էր բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան: ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«ԹՅՈՒՐՔԻԱ» ԵՎ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1795 Ջավադ խանը Գանձակը հանձնում է ռուսներին:
- 1854 Շուշում ծնվեց Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան): (Վախճ. 1908թ.-ին):
- 1890 Մոսկվայում վախճանվեց հայագետ Մկրտիչ Էմինը: (Ծնվ. 1815թ.-ին):
- 1901 Բացվեց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը:
- 1911 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գևորգ V-ը (Սուրենյանցը): (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1930թ.-ին):
- 1920 Վ. Ի. Լենինը ընդունում է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ա. Մռավյանին և Ս. Տեր-Գաբրիելյանին:
- 1920 ՀԽՍՀ Ներքգործժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկները և պաշտոնները վերացնելու մասին:
- 1921 Սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:
- 1940 Մահացավ նկարիչ Ստեփան Աղաջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

