
ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
Նոյեմբերի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին՝ 24-25-ին Երեւանի արտարժույթի փոխանակման կետերում տեղի ունեցած փոխարժեքի կտրուկ տատանումը հավակնում է դառնալ այն «խմորը», որը դեռ «շատ ջուր է տանելու»: Հիշեցնենք, որ այդ երկու օրերին դոլարը կտրուկ՝ շուրջ 30 դրամով արժեզրկվեց դրամի նկատմամբ, իսկ երկուշաբթի օրվանից կրկին վերադարձավ նախորդող ուրբաթ օրվա ցուցանիշին: Այս, կարելի է ասել, ցնցումից անմիջապես չհապաղեց օգտվել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, եղածը բնորոշելով որպես բանկերից դոլարի արտահոսքի արդյունք, ինչն էլ, ըստ նրա, հետեւանք էր Կենտրոնական բանկի մի քանի օր առաջ ընդունած պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի բարձրացման: Սակայն մի շարք գործոններ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկից ստացած պարզաբանումներն ու ներկայացրած ցուցանիշները այն եզրակացությանն են բերում, որ կամ նախկին վարչապետը այդ մեկնաբանությունը արել է քաղաքական նպատակներով, կամ լավ չի տիրապետում ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացների պատճառահետեւանքային կապին, կամ այդ երկուսը միասին:
Նախ այն գործոնների մասին, որոնք Հրանտ Բագրատյանն անտեսել է: Փոխարժեքի հիշյալ ցնցումը տեղի ունեցավ շաբաթ եւ կիրակի օրերին, երբ չէին աշխատում բանկերը եւ ֆոնդային բորսայում գործարքներ չէին կատարվում: Այդ դեպքում նրանք ինչպե՞ս կարող էին նման տատանում առաջացնել:
Հաջորդը: Ընդհանուր առմամբ բանկերը մոտ 300 մասնաճյուղեր ունեն: Որոշ բանկերի մեկ-երկու մասնաճյուղեր աշխատում են նաեւ շաբաթ-կիրակի օրերին: Կարո՞ղ էին արդյոք այդ մի քանի մասնաճյուղերով բանկերը նման իրարանցում առաջացնել շուկայում: Տեսականորեն դա բացառել հնարավոր չէ, եթե չլիներ մի հանգամանք՝ հենց այդ մի քանի մասնաճյուղերում էր միայն, որ այդ օրերին փոխարժեքը չունեցավ կտրուկ անկում, ինչպես փոխանակման կետերում, եւ մոտ մնաց ուրբաթ օրվա փոխարժեքին:
Այնուհետեւ, Հրանտ Բագրատյանը պետք է տեղյակ լինի, որ բանկերն աշխատում են թափանցիկ եւ հրապարակային հաշվետվություններ ներկայացնում: Այսինքն, եթե նրանք դոլարի կտրուկ հոսք թույլ տված լինեն, ապա դա անմիջապես պետք է երեւար այդ հաշվետվություններում: Սակայն Կենտրոնական բանկից ստացված տեղեկություններից, որոնք ներկայացրել ենք մեր նախորդ համարներում (28 նոյեմբերի, 2007 եւ 4 դեկտեմբերի, 2007) պարզվեց, որ նոյեմբերի 18-ից մինչեւ նոյեմբերի 25-ը բանկերից դոլարը ոչ միայն չէր արտահոսել, այլեւ նրա ներհոսքը դեպի բանկեր փոքր-ինչ ավելացել էր: Ընդ որում, այդ ընթացքում դոլարային ե՛ւ ակտիվները, ե՛ւ պարտավորություններն ավելացել էին:
Բանկերի գործունեության մասին լավատեղյակ անձնավորությունը նաեւ պետք է իմանար, որ բանկերը սովորաբար չեն կատարում նման քայլեր, ինչպիսիք են այս կամ այն արժույթից զանգվածաբար հրաժարվելը: Նրանք ներգրավված դոլարը (արտարժույթը) պահում եւ օգտագործում են դոլարով, դրամը՝ դրամով: Դա նշանակում է, որ նրանք ձգտում են ունենալ «փակ դիրք»: «Բաց դիրքի» նրանք չեն ցանկանում գնալ, քանի որ փոխարժեքի տատանման դեպքում հավանական է, որ մեծ կորուստներ ունենան:
Եվ վերջապես, նախկին վարչապետի այն մեկնաբանությունները, որ բանկերի պահուստավորման 8 տոկոս չափը գնաճի զսպման նպատակով 12 տոկոսի բարձրացնելը հակառակ արդյունքն է տվել եւ բանկերը ցանկացել են արագ հրաժարվել դոլարից, զուտ մասնագիտական տեսանկյունից բացառվում է: Անգամ ոչ տնտեսագետին հասկանալի է, որ երբ շուկայից ինչ-որ ապրանք պակասում է, դրա գինը բարձրանում է: Տվյալ դեպքում, տոկոսի բարձրացմամբ շրջանառվող դոլարի քանակը շուկայում նվազում է, հետեւաբար դա պետք է բերեր նրա արժեքավորման, այլ ոչ թե արժեզրկման: Այս ամենը խոսում է այն մասին, որ նոյեմբերի 24-25-ին տեղի ունեցածն այլ պատճառներ ուներ: 300-400 հազար դոլարը բավարար է փոխանակման կետերում իրարանցում առաջացնելու համար
Բազմիցս ենք ասել, որ մեր երկրի ֆինանսական շուկան, չնայած իր անցած կայացման ճանապարհին, դեռեւս ունի խոցելի տեղեր: Երբ փոխանակման կետերն էին որոշում փոխարժեքը, այդ շուկան ավելի խոցելի էր: Այժմ, երբ արտարժույթի առուվաճառքի գերակշիռ մասը կատարվում է ֆոնդային բորսայում, այդ խոցելիությունը որոշակիորեն նվազել է, բայց չի վերացել: Շաբաթական արտարժույթի միջինը 170 մլն դոլար առուվաճառքից մոտ 8 մլն դոլար իրականացվում է փոխանակման կետերում: Հենց այստեղ է, որ դեռ հնարավոր են տարատեսակ «խաղերը», որոնք թեկուզ շաբաթ-կիրակի օրերին, ներկայումս կարող են կտրուկ տատանել փոխարժեքը:
Փաստորեն, փոխանակման կետերում օրական շրջանառվում է 1-1,5 մլն դոլար: Հասկանալի է, որ եթե տվյալ օրը չգործեն ֆոնդային բորսան եւ բանկերի մասնաճյուղերը, ապա բավական է 300-400 հազար դոլար վաճառել տարբեր փոխանակման կետերում, եւ փոխարժեքային իրարանցումն ու խուճապը պատրաստ են: Հավանական է, որ շաբաթ եւ կիրակի հենց դա էլ տեղի է ունեցել: Այլ հարց է, թե ո՞վ կամ ովքե՞ր են այդ խաղը նախաձեռնել:
Այս հարցին բնական է, որ յուրաքանչյուրը կցանկանար ստանալ իրեն ձեռնտու տարբերակը՝ ընդդիմադիր ուժերը՝ որ դա անում են իշխանավորները, վերջիններս՝ որ դա անում են ընդդիմությանը սատարող ներքին կամ արտաքին ուժերը, չեզոքները կարող են մեղադրել ե՛ւ մեկին, ե՛ւ մյուսին, ե՛ւ ստվերում գործող օլիգարխներին, ե՛ւ փոխանակման կետերին:
Այդուհանդերձ, նախ փորձենք առանձնացնել ակնհայտ իրողությունները: Դրանցից գլխավորն այն է, որ այդ խաղին մասնակցել են փոխանակման կետերը: Կամա, թե ակամա, դա արդեն Կենտրոնական բանկի եւ համապատասխան այլ կառույցների պարզելու հարցն է:
Երկրորդ փաստն այն է, որ մի քանի հարյուր հազար դոլարով փոխարժեքի տատանումից մեծ փող աշխատել հնարավոր չէ: Լավագույն դեպքում, մեկ երկու օրում 300-400 հազար դոլար շուկա մտցնելով կարելի է փոխարժեքի տատանման արդյունքում շահել այդ գումարների առավելագույնը 10 տոկոսը: Եթե նկատի ունենանք, որ այդ խաղի մասնակիցների թիվը մեծ է՝ մոտ 200 փոխանակման կետեր եւ «աշխատած» գումարը բաշխվելու է նաեւ նրանց միջեւ, ապա քիչ հավանական է թվում, որ այդ խաղը փող աշխատելու նպատակով նախաձեռնած լինեն մեկ կամ մի խումբ մարդիկ:
Փոխանակման կետերում փոխարժեքի տատանման նախաձեռնողները կարող էին դա անել գուցե եւ այն պարզ պատճառով, որ իրենց անհրաժեշտ էր մեծ քանակի դոլար ձեռք բերել: Ինչպես ասում են, «ձեռի հետ էլ» էժան դոլար ձեռք բերել: Խոսքը ստվերային բիզնեսի մասին է, որի ներկայացուցիչները, բնականաբար, դեռ շարունակում են իրենց անհրաժեշտ արտարժույթի փոխանակումը կատարել ոչ թե բանկերում, այլ փոխանակման կետերում: Այս վարկածը տեսականորեն կարող է իրական լինել:
Հնարավո՞ր է քաղաքական նպատակներով փոխարժեքային խաղ կազմակերպելը: Այդ մասին վերջերս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահը: Տեսականորեն այս տարբերակը նույնպես չի բացառվում, իսկ գործնականում դա տեղի է ունեցել, թե՞ ոչ, լիարժեք տեղեկատվության չտիրապետողներիս համար դժվար է ասել: Համենայն դեպս, Տիգրան Սարգսյանը խոստացավ կատարվածի մասին բացահայտումներ անել նախագահական ընտրություններից հետո, ինչն արդեն իսկ որոշակի քաղաքական շրջանակներում խուճապի նշաններ է առաջացրել:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՌՈՒՄԻՆԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, ԲուխարեստԱյս տարվա հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը Բուխարեստում Հայաստանի դեսպանատան համար ձեռք բերեց սեփական շինություն: Հայաստանի դեսպանատունը Ռումինիայում գործում է 1994-ից, սակայն մինչ օրս չուներ սեփական ...ՍԵՐԲԻԱՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՎ ԿԴԻՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը երեկ ցանկություն է հայտնել, որ միջազգային դատարանն արտահայտվի Կոսովոյի անկախության օրինականության առնչությամբ: Սերբական մարզ Կոսովոյի ղեկավարությունը նախօրեին ասել էր, թե ...ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ, ԸՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ, ԳՐԵԹԵ 7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԹբիլիսիՎրաստանի «Աջ ընդդիմություն» խորհրդարանական խմբակցության հաշվարկներով, երկրի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախընտրական խոստումները ներկա դրությամբ կազմում են շուրջ 11 մլրդ լարի` մոտ 6,8 մլրդ ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հ. Չ.Երեկ կենտրոնակայանը Լոնդոնում գտնվող Փոքրամասնությունների իրավունքների միջազգային խումբը հրապարակել է զեկուցագիր, որտեղ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան չի ճանաչում երկրի բազմամիլիոնանոց ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԿԱ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, ելույթ ունենալով երկրի խորհրդարանի առաջ: Նա մասնավորապես նշել է, որ իրենք կոչ են անում Թուրքիային զբաղվելու խոսքի եւ կրոնական ազատությունների ...ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏ, ԱՊԱ՝...
Նախագահ Վլադիմիր Պուտինի իրավահաջորդ, ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլի ներկայիս ղեկավարին խնդրել է նախագահական ընտրություններից հետո գլխավորել ՌԴ կառավարությունը: Մեդվեդեւի տեսագրված ելույթը ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ
Ադրբեջանում ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիրը հացադուլ է հայտարարել: Նա ձերբակալվել էր նոյեմբերի 10-ին խուլիգանական գործողություններ կատարելու մեղադրանքով, տեղի իրավապաշտպանների կարծիքով իրականում ...ԱՎԻՆՅՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Ավինյոն (Avignon) քաղաքի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, նախկին նախարար տիկին Մարի-Ժոզե Ռուագը (Mme Marie-Jose Roig) Ավինյոնի կենտրոնական ...«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, գլխավոր մարքսիստ (յարաբ, մնացե՞լ է որեւէ շարքային մարքսիստ) Դավիթ Հակոբյանը, որ միացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա հանրահավաքին, երեկ «Հայելի» ակումբում ...ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆոյեմբերի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին՝ 24-25-ին Երեւանի արտարժույթի փոխանակման կետերում տեղի ունեցած փոխարժեքի կտրուկ տատանումը հավակնում է դառնալ այն «խմորը», որը դեռ «շատ ջուր է տանելու»: Հիշեցնենք, ...ԿԵՂԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից հաղորդում են, որ քննվել են մի շարք գործեր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով: Մասնավորապես, մի գործով պարզվել է, որ «ՎԱՎ տեխնոլոջի» ...«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ» ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԻՋԵՎԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իջեւան-ԵրեւանԵրեկ «Կոնվերս բանկի» մասնաճյուղ բացվեց Իջեւան քաղաքում: «Իջեւան» մասնաճյուղի բացումը 4-րդն է «Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ» ծրագրի շրջանակում եւ առաջին նոր բացվող մասնաճյուղն է հեռավոր մարզերում: ...ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ ՆՈՐ «ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻր շուրջ քառասնամյա արգասաբեր ճանապարհով եւ նախորդ բանաստեղծական ժողովածուներով Արեւշատ Ավագյանն ընթերցողին արդեն ընտելացրել էր այն իրողությանը, որ ինքը անակնկալների բանաստեղծ է եւ գեղարվեստական պատկեր ...«ԿՈՄԻՏԱՍ» ՔԱՌՅԱԿՆ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ ԿՀԱՆԴԻՊԻ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԵՏ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԺամանակակից երաժշտարվեստի քայլող դասականները` «Կոմիտաս» քառյակի անդամները երեկ լրագրողներիս հրավիրել էին տեղեկացնելու այսօրվա համերգի մասին, որ նվիրվում է մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 11-18-ը Երեւանում անց են կացվում գերմանական մշակույթի օրեր: Միջոցառումների կազմակերպիչը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն է: Ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, զեկույցներ, ...ՀԱՅ ԳԻՐ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՅ ԼԵԶՈՒ
Մ. ԲԱԴԱԼՅԱՆՆյու Ջերսիից մեր հայրենակից Սիլվա Տեր-Ստեփանյանը տարվա մեջ մի քանի գիրք է կազմում-պատրաստում, գրում, հրատարակում. հայ գրի, մշակույթի, եկեղեցու մասին պատմություններ՝ բոլորն էլ մանկահասակ երեխաներին ուղղված: ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր աթոռի մի շարք միաբաններ նոր նշանակումներ են ստացել Մայր աթոռի կառույցներում եւ Հայ եկեղեցու տարբեր թեմերում: Տ. Սահակ ...ՆՊԱՏԱԿՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանը չափազանց հաջող էր հայ ծանրորդների համար: Նախաօլիմպիական տարում նրանք աշխարհի ու Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների առաջնություններում ընդհանուր առմամբ 47 մեդալ նվաճեցին: ...ԳԱԼԱ-Ի ԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՑԻ ԼՍՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Գ. Մ.ՀՀ տնտեսական դատարանը երեկ Գյումրիում վերսկսեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ քաղաքապետարանի հայցով՝ քաղաքի հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի հեռարձակող սարքավորումներից ազատելու պահանջով ...ՀԵԼՍԻՆԿՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի գրասենյակից հաղորդում են, որ 2007-ի դեկտեմբերի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց իր հայցն ընդդեմ ...ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐԻ ԴԻՄԱՑ
ՀՀ ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որն զբաղվում էր ավտոառեւանգմամբ: Կազմակերպված խումբն ...ԳՅՈՒՄՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԸ» ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Գյումրիում մայիսի 20-ի փոխհրաձգության գործով կայացրել է դատավճիռ: Դատարանը Թելման Կարապետյանին հանցավոր է ճանաչել` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ». ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՋՈՂՎԵ՛Ց
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ԹղթակիցԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

