
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, գլխավոր մարքսիստ (յարաբ, մնացե՞լ է որեւէ շարքային մարքսիստ) Դավիթ Հակոբյանը, որ միացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա հանրահավաքին, երեկ «Հայելի» ակումբում մեկնաբանում էր առաջին նախագահի կողքին կանգնելու իր պատճառը: Մարքսիստը, չմոռանալով, որ ինքը տարիներ շարունակ սուր քննադատության է ենթարկել «կեղծ ժողովրդավարների» եւ «վայ բարեփոխիչների» սերնդի ողջ գաղափարական զինանոցը, նշեց, որ այսօր քաղաքական առումով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելը ճիշտ է. «Այսօր պատմական առումով գաղափարախոսությունը եւ գաղափարական հակասություններն այնքան կարեւոր չեն, որքան իշխանությանը, պետական մեքենային մոտենալը: Գաղափարախոսությունը՝ երկար ճամարտակել առանց պետական մեքենայի, առանց իշխանության, այդ նույն բանն է, ինչ, ինչպես Պուտինը կասեր, քաղաքական էրոտիկա, ոչ ավելին»:
Մարքսիստը համոզված է, որ իր որակած այսօրվա արցախյան վիկինգներին իրենց որջից վռնդելու համար հարկավոր է ազգային-հայրենասիրական ուժերի համախմբում. «Եդինստվա նացիի պրեվիշե վսեվո: Սպերվա վլաստ, պատոմ իդեալոգիա: Հարցն այսօր այսպես է դրված, այն սամուրայները, որ այսօր միայնակ անձնազոհ պայքարի մեջ են մտել Սերժ Ազատիչի հետ, ավելի շուտ նրանք ջրաղացին ջուր կլցնեն եւ կփոշիացնեն ազգային հայրենասիրական ուժերին, քան թե ազգանվեր որեւէ արդյունքի կհասնեն»:
Դավիթ Հակոբյանի վերաբերյալ մամուլում լուր է եղել, թե նա իշխանության կողմից է «ներդրվել» առաջին նախագահի կողքին կանգնելու համար: Մարքսիստը վիրավորվեց նման որակումից եւ նշեց, որ եթե ինքն իշխանության ական լիներ, ապա իր թեկնածությունը կառաջադրեր` նախապես էլ մի 4 միլիոն գրպանելով: «Ըստ ձեզ առաջադրված ինը թեկնածուներից ովքե՞ր են ներդրվել իշխանության կողմից եւ գումար գրպանել», «Ազգի» հարցին Դավիթ Հակոբյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ազատիչին հանած, մնացած բոլորն ականներ են ԼՏՊ-ի համար` ազգային հայրենասիրական ուժերի ճակատը ջլատիչ, փոշիացնող ական են: Նրանք շատ լավ էլ գիտեն, որ դա իրենց ուժերից վեր է եւ խաղում են քաղաքական քամելեոնիզմ, իրենց սամուրայների տեղ դրած, շահատակություններ եւ ոչինչ ավելի: Բայց ամեն դեպքում դաշնակներին եւ «Օրինաց երկրին», իմ կարծիքով, նախապատրաստում են երկրորդ փուլ դուրս գալու համար»: Շարունակելով կանխատեսումները` մարքսիստն ընդգծեց, որ առաջին նախագահին «Ժառանգության» միանալը կախված է Միացյալ Նահանգների հրահանգից, իսկ Արամ Կարապետյանը, որպես «լուրջ եւ խելոք տղա» մինչեւ ընտրությունները կմիանա առաջին նախագահին. «Որովհետեւ «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիրը» պատվերով են մտել պառլամենտ, այնպես որ նրանց բաները, լծակներն առայժմ նրանց ձեռքում են: Ինչպես կհրամայվի այնտեղ` Միացյալ Նահանգներում, այնպես էլ նրանք կշարժվեն: Բայց չեմ կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը միանա: Միանա, չմիանա, ազդեցություն չունի: Եթե ես կամ այնտեղ, հերիք է»:
«Ազգի» հաջորդ հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալու դեպքում ո՞ր պաշտոնում է իրեն պատկերացնում մարքսիստը, Դ. Հակոբյանը պատասխանեց, որ ինքը պաշտոնների առեւտրի մասին չի խոսել առաջին նախագահի հետ, «ինքը կասի՛, ո՛ր պաշտոնին եմ արժանի եւ ո՛ր էտապում, բայց ոչ էս էտապում», եւ առհասարակ հիմա կարեւոր է իշխանափոխությունը. «Այնպես որ ես դուրս եմ եկել մարտադաշտ անշահախնդիր, ես կորցնելու ոչինչ չունեմ: Եթե ինձ շնանալու անհրաժեշտություն լիներ, վաղուց կշնանայի եւ մանդատը պիվի Հակոբի ջեբը չէր լինի, իմ ջեբը կլիներ»:
Իր կարծիքով, ավելին` համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանին լրացնող գլխավոր մարքսիստը նշեց, որ Սերժ Ազատիչին հարկավոր են ոչ թե ցլիկամրամներ, այլ կթու կովեր: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի հնարավորությանը, Դավիթ Հակոբյանի գնահատմամբ, 50 տոկոսից ավելի է. «Երեւանն այս պահի դրությամբ նրանն է, պրովինցիաների մասին չգիտեմ, չեմ խոսում»: Դավիթ Հակոբյանը չբացառեց ուկրաինական պրակտիկայի կրկնումը մեր երկրում` Յանուկովիչ-Յուշչենկո սցենարով դիմակայություն, որտեղ բացառված չէ նաեւ երրորդ, չորրորդ փուլը:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՌՈՒՄԻՆԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, ԲուխարեստԱյս տարվա հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը Բուխարեստում Հայաստանի դեսպանատան համար ձեռք բերեց սեփական շինություն: Հայաստանի դեսպանատունը Ռումինիայում գործում է 1994-ից, սակայն մինչ օրս չուներ սեփական ...ՍԵՐԲԻԱՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՐՑՈՎ ԿԴԻՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը երեկ ցանկություն է հայտնել, որ միջազգային դատարանն արտահայտվի Կոսովոյի անկախության օրինականության առնչությամբ: Սերբական մարզ Կոսովոյի ղեկավարությունը նախօրեին ասել էր, թե ...ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ, ԸՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ, ԳՐԵԹԵ 7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԱՐԺԵՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԹբիլիսիՎրաստանի «Աջ ընդդիմություն» խորհրդարանական խմբակցության հաշվարկներով, երկրի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախընտրական խոստումները ներկա դրությամբ կազմում են շուրջ 11 մլրդ լարի` մոտ 6,8 մլրդ ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հ. Չ.Երեկ կենտրոնակայանը Լոնդոնում գտնվող Փոքրամասնությունների իրավունքների միջազգային խումբը հրապարակել է զեկուցագիր, որտեղ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան չի ճանաչում երկրի բազմամիլիոնանոց ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՉԿԱ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, ելույթ ունենալով երկրի խորհրդարանի առաջ: Նա մասնավորապես նշել է, որ իրենք կոչ են անում Թուրքիային զբաղվելու խոսքի եւ կրոնական ազատությունների ...ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏ, ԱՊԱ՝...
Նախագահ Վլադիմիր Պուտինի իրավահաջորդ, ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլի ներկայիս ղեկավարին խնդրել է նախագահական ընտրություններից հետո գլխավորել ՌԴ կառավարությունը: Մեդվեդեւի տեսագրված ելույթը ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ
Ադրբեջանում ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիրը հացադուլ է հայտարարել: Նա ձերբակալվել էր նոյեմբերի 10-ին խուլիգանական գործողություններ կատարելու մեղադրանքով, տեղի իրավապաշտպանների կարծիքով իրականում ...ԱՎԻՆՅՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Ավինյոն (Avignon) քաղաքի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, նախկին նախարար տիկին Մարի-Ժոզե Ռուագը (Mme Marie-Jose Roig) Ավինյոնի կենտրոնական ...«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 11Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ, գլխավոր մարքսիստ (յարաբ, մնացե՞լ է որեւէ շարքային մարքսիստ) Դավիթ Հակոբյանը, որ միացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա հանրահավաքին, երեկ «Հայելի» ակումբում ...ՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆոյեմբերի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին՝ 24-25-ին Երեւանի արտարժույթի փոխանակման կետերում տեղի ունեցած փոխարժեքի կտրուկ տատանումը հավակնում է դառնալ այն «խմորը», որը դեռ «շատ ջուր է տանելու»: Հիշեցնենք, ...ԿԵՂԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից հաղորդում են, որ քննվել են մի շարք գործեր կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու հատկանիշներով: Մասնավորապես, մի գործով պարզվել է, որ «ՎԱՎ տեխնոլոջի» ...«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ» ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԻՋԵՎԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իջեւան-ԵրեւանԵրեկ «Կոնվերս բանկի» մասնաճյուղ բացվեց Իջեւան քաղաքում: «Իջեւան» մասնաճյուղի բացումը 4-րդն է «Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ» ծրագրի շրջանակում եւ առաջին նոր բացվող մասնաճյուղն է հեռավոր մարզերում: ...ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ ՆՈՐ «ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻր շուրջ քառասնամյա արգասաբեր ճանապարհով եւ նախորդ բանաստեղծական ժողովածուներով Արեւշատ Ավագյանն ընթերցողին արդեն ընտելացրել էր այն իրողությանը, որ ինքը անակնկալների բանաստեղծ է եւ գեղարվեստական պատկեր ...«ԿՈՄԻՏԱՍ» ՔԱՌՅԱԿՆ ԱՅՍՕՐ ՆՈՐԻՑ ԿՀԱՆԴԻՊԻ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԵՏ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԺամանակակից երաժշտարվեստի քայլող դասականները` «Կոմիտաս» քառյակի անդամները երեկ լրագրողներիս հրավիրել էին տեղեկացնելու այսօրվա համերգի մասին, որ նվիրվում է մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան ...ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 11-18-ը Երեւանում անց են կացվում գերմանական մշակույթի օրեր: Միջոցառումների կազմակերպիչը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն է: Ծրագրում ընդգրկված են ցուցահանդեսներ, զեկույցներ, ...ՀԱՅ ԳԻՐ, ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՅ ԼԵԶՈՒ
Մ. ԲԱԴԱԼՅԱՆՆյու Ջերսիից մեր հայրենակից Սիլվա Տեր-Ստեփանյանը տարվա մեջ մի քանի գիրք է կազմում-պատրաստում, գրում, հրատարակում. հայ գրի, մշակույթի, եկեղեցու մասին պատմություններ՝ բոլորն էլ մանկահասակ երեխաներին ուղղված: ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր աթոռի մի շարք միաբաններ նոր նշանակումներ են ստացել Մայր աթոռի կառույցներում եւ Հայ եկեղեցու տարբեր թեմերում: Տ. Սահակ ...ՆՊԱՏԱԿՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸնթացիկ մրցաշրջանը չափազանց հաջող էր հայ ծանրորդների համար: Նախաօլիմպիական տարում նրանք աշխարհի ու Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների առաջնություններում ընդհանուր առմամբ 47 մեդալ նվաճեցին: ...ԳԱԼԱ-Ի ԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՅՑԻ ԼՍՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Գ. Մ.ՀՀ տնտեսական դատարանը երեկ Գյումրիում վերսկսեց ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ քաղաքապետարանի հայցով՝ քաղաքի հին հեռուստաաշտարակը ԳԱԼԱ-ի հեռարձակող սարքավորումներից ազատելու պահանջով ...ՀԵԼՍԻՆԿՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի գրասենյակից հաղորդում են, որ 2007-ի դեկտեմբերի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց իր հայցն ընդդեմ ...ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐԻ ԴԻՄԱՑ
ՀՀ ԱԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է հանցավոր խումբ, որն զբաղվում էր ավտոառեւանգմամբ: Կազմակերպված խումբն ...ԳՅՈՒՄՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԸ» ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Գյումրիում մայիսի 20-ի փոխհրաձգության գործով կայացրել է դատավճիռ: Դատարանը Թելման Կարապետյանին հանցավոր է ճանաչել` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ». ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՋՈՂՎԵ՛Ց
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒ ԱԶԱՏԻՉԻՆ ՀԱՆԱԾ, ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐՆ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ ԼՏՊ-Ի ՀԱՄԱՐ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ԹղթակիցԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆՓՈԽԱՐԺԵՔԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԿՏՐՈՒԿ ՏԱՏԱՆՄԱՆ «ԽՄՈՐԸ» ԴԵՌ «ՇԱՏ ՋՈՒՐ Է ՏԱՆԵԼՈՒ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

