
ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԿԻՆՈՆԱԿԱՐ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Առաջին հետեւությունը, որ կարելի էր անել շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում հնչած Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այն է, որ ինչ-որ մեկի ձեռքով ստեղծված սեւ-սպիտակ բեւեռի` նախապես անթերի թվացող սցենարում այժմ անթույլատրելի բաներ են կատարվում. բեւեռները տիրապետողները, իսկ ավելի նրանցից` Տեր-Պետրոսյանը, կարծես խախտել են նախապես գծված սահմանը եւ անցել անձնավորված փոխադարձ վիրավորանքների, ինչը քաղաքականության մեջ կիրառվում է այն դեպքում, երբ քաղաքական ասելիքն ավարտված է լինում: Իսկ քանի որ բացահայտ վիրավորանքների անցել է առաջին նախագահը (չնայած իր կարծիքով իր ասածները, իմա` արձակված փամփուշտները, սլանում են եւ սլանալու են), նրա ասելիքն ավարտվել է: Ավելի խորությամբ եթե նայենք խնդրին` այս երկու բեւեռի ձեւավորումը, տեղավորվելով իշխանական թեկնածուի զինանոցում, հենց սկզբից բավական նպատակային է դիտվել գուցե այն առումով, որ ժողովուրդը չէր կարող մոռանալ ՀՀՇ-ական իշխանության դառնուլեղին, եւ Տեր-Պետրոսյանն, այդպիսով, մի քանի հազար իր կողմնակիցներին միայն հրապարակ բերելով, կնպաստեր իշխանական թեկնածուի վարկանիշի բարձրացմանը: Սակայն 100 տոկոսանոց թվացող այս սցենարը սկսեց կաղալ այն պահին, երբ հայտնի դարձավ, որ դժգոհ ընտրազանգվածը, պարտադիր չէ, որ դա Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը լինի, այնուամենայնիվ գնում է հրապարակ եւ լսում է իշխանության հասցեին արվող քննադատությունը, որպես սրտի մխիթարանք: Այսինքն` սեւ-սպիտակ սցենարը, որ նախապես գծվել էր ինչ-որ մեկի գրասենյակում, դուրս է եկել վերահսկողությունից եւ ուրիշ, անկանխատեսելիության պահեր ունեցող ճանապարհով է գնում, քանի որ ժողովուրդը, ում հիշողության վրա հենվելու էր այդ սցենարը, գալիս է հրապարակ, եւ որ ավելի կարեւոր է` իքս պահի բեւեռը ձեւավորողը որոշեց իր խաղը տանել:
Չի կարելի ասել, թե հենց այն զանգվածն է հավաքվում, որը ներշնչող մի թիվ կարող է դարձնել Հայաստանի առաջին նախագահի քվեների տոկոսն ընտրությունների ժամանակ, սակայն «Ազատության» հրապարակում իշխանությանն ու նրա թեկնածուին անհանգստացնող թիվ հավաքվում է: Այդ է պատճառը, որ բարձր իշխանության ներկայացուցիչները, փոխանակ օլիմպիական հանգստությամբ վերաբերվեն հանրահավաքներին` որպես դեմոկրատական երկրի ատրիբուտի, եւ հիշելով խորհրդարանական ընտրություններում ընտրողի տված համոզիչ քվեն` ավելորդ նյարդայնություն չցուցաբերեն, դուրս են գալիս քաղաքական բանավեճի շրջանակից` տարբեր որակումներ տալով եւ ամեն անգամ արձագանքելով Տեր-Պետրոսյանի մեսիջներին: Մի բան այս նախնական սցենարից պահպանվել է` արձագանքները եւս արձագանքներ են ունենում, եւ բեւեռագիծը տաք ու գործող է մնում: Սակայն անհանգստացնողն այստեղ ուրիշ բան է` որ փոխադարձ հրաձգություններն արդեն անցնում են ամեն չափ ու սահման, հատկապես Հայաստանի առաջին նախագահի դեպքում, երբ վերջինս արդեն իջել է ամբոխահաճո հայտարարությունների մակարդակի` սկսել է նաեւ ասել այնպիսի բաներ եւ այնպիսի ոճով, ինչ որ պահանջարկված է հանրահավաք լսող ներկաների մեծ մասից: Բացի այդ, Տեր-Պետրոսյանը եւս չթաքցնելով իր վիրավորվածությունը իշխանական տարբեր թեւերից եկող մեղադրանքներից` անցնում է անձնավորված հիշոցների մակարդակի` քաղաքական բանախոսության ամեն սահման անցնելով: Ի դեպ, սա միայն մենք չենք ասում, հենց երեկ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը եւս արտահայտվել է այդ թեմայով. «Երկու կողմի առումով էլ ինչ-որ չափի խախտման տեսանելի տատանում գոյություն ունի, եւ դա առավել անցանկալի է, որովհետեւ քաղաքական վիճաբանությունը, իմ խորին համոզմամբ, պետք է ընթանա հնարավոր կոռեկտության շրջանակում, եւ անձնական բնույթի խոսակցություններն ուղղակի ցույց են տալիս, որ իշխանություն ասվածը դեռեւս լիարժեք չի ընկալվում Հայաստանում», ասել է նա` նախկին եւ ներկա իշխանությունների երկուստեք մեղադրանքներում քաղաքական էթիկայի երկկողմանի խախտում արձանագրելով:
Մեջբերենք Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթի անձնավորված վիրավորանքներ պարունակող հատվածները, եզրակացությունը թողնելով ընթերցողին:
«Թրքամետության (Տեր-Պետրոսյանի-Մ.Խ.) մասին են խոսում մարդիկ, ովքեր իրենց գիտակցական կյանքի մի տեւական հանգրվանում ստորաքարշորեն ծառայել են թուրքին»: Նշելով ՍերԺ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` տարբեր ժամանակներում տարբեր կուսակցությունների անդամ լինելու փաստը` Տեր-Պետրոսյանը չափն անցավ. «Եթե պետք լինի, վաղը նրանք կդառնան մուսավաթական», ասաց, եւ ապա` «Քոչարյանն ու Սարգսյանը, այսպիսով, չեն տարբերվում ոչ միայն մոնղոլ աշխարհակալներից, այլեւ իրենց անմիջական նախնիներից` Փանահ խանից ու Մելիք-Շահնազարից»: Եվ` «Օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին: Այնպես որ Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը»:
Մի խոսքով, այս կարգի բազմաթիվ որակումներից բացի` Տեր-Պետրոսյանը պատասխանեց նաեւ Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին` Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տասը տարում լիակատար ձախողված եւ կրախի մատնված համարելով, որպես ցեղասպանությունից վերապրածի ժառանգ հակադրվեց, թե ցեղասպանության թանգարանն իր օրոք է կառուցվել եւ առաջին ճանաչումներն իր օրոք են եղել, վայրենի սեփականաշնորհումը ցրեց մարդկանց եւ հանգամանքների վրա: Անուն առ անուն դիմեց գործարարներին. «Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ»` կոչ անելով նրանց միանալ իր կողմնակիցների շարքերին: Օգտագործվեցին գործարարներին ուղղված այնպիսի հոգեցունց խոսքեր, ինչպիսիք են` «ինչպես եք գիշերը քնում, մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը, ինչպե՞ս եք կարողանում նայել ձեր կանանց եւ երեխաների աչքերին», եւ այլն: Լավ, եթե միայն երեք տարով եք գալիս եւ իշխանություն չեք ուզում, այլ` միայն ախոռ մաքրելով պիտի զբաղվեք, գործարարները ձեր ինչի՞ն են պետք:
Հանրահավաքայինների շարքերում «հին-բարի» ժամանակների նման կային «Ամո՛թ» եւ «Այո՜» գոչող ու ծափերը նախաձեռնող կանայք: Մի խոսքով` օգտագործվում է ՀՀՇ-ի ժամանակին կիրառած եւ այժմ համալրված քաղտեխնոլոգիաների լիակատար արսենալը, որը եթե ընտրաքվեների մեծ տոկոս չբերի էլ այս թեկնածուին, իշխանական թեւի թեկնածուին տհաճություններ պատճառելու է:
Նախագահական ընտրությունների քարոզարշավը, եթե մյուս 7 թեկնածուները այլ քայլեր չձեռնարկեն, սպառնում է հենց այս սեւ-սպիտակ պատկերն էլ ունենալ, ինչը ձեռնտու է երկու բեւեռների թեկնածուներին, բայց էլ ուրիշ ոչ մեկին: Այս սխեման կարող է քանդվել, այնուամենայնիվ, եթե մի քանի թեկնածու կարողանան իրենց շուրջը միավորում ստեղծել:
Այլապես` եթե ոչ տխուր, ապա ձանձրալի է դառնում սեւ-սպիտակ այս կինոնկարի ներսում: Մանավանդ` եթե ՀՀՇ-ն է հայտ ներկայացնում սպիտակ ձեռնոցներով վերադառնալու իշխանության, իր իշխանության ժամանակի սեւ գույները մի երես էժանագին սպիտակ ներկով հանրահավաքներում ներկելով:
- ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեկ` դեկտեմբերի 10-ին լրացավ Կոսովոյի կարգավիճակի շուրջն ընթացող բանակցությունների վերջնաժամկետը: Ստեղծված հատուկ խումբը, որի մեջ մտնում էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրոմիությունը, այդպես էլ չկարողացավ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԵՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԹբիլիսիՎրաստանում արտահերթ նախագահական ընտրությունների քարոզչությունն ամենաակտիվ փուլում է, մինչդեռ վրաց ընդդիմությունը գրեթե զրկված է եթերով ներկայացվելու հնարավորությունից: Եվ ժողովրդավարական որակելու համար ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 4Հայաստանի առաջին նախագահի մուտքը քաղաքական դաշտ լուրջ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայկական, այլեւ միջազգային մամուլում: Նման հետաքրքրությունը հասկանալի է. միշտ չէ, որ երկու անգամ իշխանության ...Ո՞ՒՄ ԿՍԱՏԱՐԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը նշել է, որ իրենք չեն սատարի իշխանությունների թեկնածուին: Վարդան Խաչատրյանի խոսքերով, կուսակցության խորհրդի նիստում, մասնավորապես, առաջարկվել է պաշտպանել ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ԵՆ, ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՎԱՑՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հեռարձակվող 8 լրատվամիջոցների նոյեմբերյան հեռարձակումների մոնիտորինգի արդյունքներով հոկտեմբեր ամսվա համեմատ նոյեմբերին լրատվամիջոցներն ավելի ագրեսիվ են դարձել` հատկապես հանրապետության առաջին նախագահ Լեւոն ...«50 ԳՐԱՄ ԹԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ` ԳՈՐԻՍԻ ԹԹԻ ԱՐԱՂԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, երեսուն րոպե տեւած ասուլիսում հնչած հարցերին ...ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԿԻՆՈՆԱԿԱՐ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 3Առաջին հետեւությունը, որ կարելի էր անել շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում հնչած Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այն է, որ ինչ-որ մեկի ձեռքով ստեղծված սեւ-սպիտակ բեւեռի` նախապես անթերի թվացող սցենարում ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Օրինաց երկիր կուսակցության գրասենյակից հաղորդում են, որ դեկտեմբերի 8-10 Ծաղկաձորում տեղի է ունեցել կուսակցության երիտասարդական միության քաղաքական համահավաքը: Հաղորդվում է, որ հավաքի ժամանակ երիտասարդների ...«ԱԶԳԸ» ՍԿՍՈՒՄ Է
Դեկտեմբերի 12-ից «Ազգ» թերթի www.azg.am էլեկտրոնային կայքէջում կարող եք ծանոթանալ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 թեկնածուների կենսագրություններին: «Ազգը» նախատեսում է հետագայում ...ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ 78 ՏՈԿՈՍՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ԲԺՇԿԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս տարվա 11 ամիսներին Երեւանում տեղամասային բժիշկներին այցելությունների թիվը կազմել է 1 մլն 751 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 664 հազարի փոխարեն: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ...ՀԻԱՆԱԼԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ՝ ՑԱՎԱԼԻ ՎՐԻՊՈՒՄՈՎ
Ե. ՔոչարԿլանված ընթերցեցի ճաշակով ձեւավորված ու բարձր որակով հրատարակված մեծանուն արձանագործ-նկարիչ Երվանդ Քոչարի հոդվածների, հուշերի, ելույթների ժողովածուն: Խրախուսելի են ե՛ւ «Մուղնի» հրատարակչության, ե՛ւ ձեւավորող ...«ԱՐԵՎԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴեկտեմբերի 8-ին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրոտեսիլ-2007» ամենամյա մրցույթ-փառատոնը: Երաժշտական միջազգային մրցույթին առաջին անգամ մասնակցող Հայաստանը եվրոպական երաժշտասերներին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆՊատմական Սկիւտարը միայն անցեալ չէ: Մենք այն յիշում ենք ոչ միայն անցեալի սոսկական դերակատարութեամբ, յատկապէս Պետրոս Դուրեանին դիմելիս, երբ կոչում ենք «Սկիւտարի սոխակ», այլեւ շարունակականութեան մէջ, այսօրուայ ...ՆԿԱՐՉՈՒՀԻ ԷԼԻԶ ՓԱՐԹԱՄՅԱՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՕրերս խմբագրություն հասած Կահիրեի «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելված-ամսաթերթի N 117-ը գուժում է մահը նկարչուհի Էլիզ Փարթամյանի, որն արվեստագետների շրջանում ճանաչված էր որպես Էլիզ Բարթամ: Ծնվել էր Կահիրեում ...ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԷԼԻՏԱՐ...
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Էլիտա, էլիտար: Այս օտարամուտ բառերը վերջին շրջանում դարձել են ամենից շատ շահարկվողները: Բառեր, որ շռայլում ենք տեղի-անտեղի՝ հաճախ առանց հասկանալու դրանց իմաստն ու բովանդակությունը: Էլիտայի ու էլիտարի ...ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆԻ
«Ազդակ», 24 նոյ. 2007, ԲեյրութՀինգշաբթի, 22 նոյեմբերի երեկոյեան, «Գարդըն Թաուըր» հիւրանոցին մէջ, 1990-ական թուականներէն սկսեալ «Զարթօնք» օրաթերթի խմբագրապետ Պարոյր Աղպաշեան պարգեւատրուեցաւ Արժանեաց շքանշանով՝ ձեռամբ Լիբանանի Հանրապետութեան ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 21-27-ը Պեկինում «Հայ-չինական 2005-2010 թվականների մշակութային համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Հաղորդվում է, որ հայկական մշակույթի օրերին ...«ՉԻՎԻԼԻՏԱՍ-2007»-Ը ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
Իտալիայի Կոնելիանո քաղաքում Վարդան Օսկանյանին շնորհվել է «Չիվիլիտաս-2007» մրցանակը: Հաղորդվում է, որ այդ մրցանակը հիմնադրվել է 1992-ին մի շարք կազմակերպությունների եւ Եվրոմիության կողմից ու շնորհվում ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՕԾԵՑ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ ՍԲ. ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՏՈՒՌԸ ԵՎ ՕՐՀՆԵՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԿիրակի օրը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում օծեց նորակառույց Սուրբ Վարդան զորավար մատուռը: Մատուռի օծման արարողությանը մասնակցելու համար Ակնաղբյուր էին ժամանել ՀՀ վարչապետ ...ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Դեկտեմբերի 9-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպս. Հովհաննիսյանի ձեռամբ երեք սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն եւ օծում: Մարկոս սրբազանը նորընծա քահանաներին ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ԿՈՒՍԱԿՐՈՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ուխտազանցության համար կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հովհաննես աբեղա Մայիլյանը: Կարգալույծ հռչակված Հովհաննես աբեղան այսուհետեւ ...ԷԼԿՈԿՆ ԷԼ ՉԴԻՄԱՑԱՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՀՈՒԺԿՈՒ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց ուժեղագույնի տիտղոսը: Բազելում շաբաթ ուշ երեկոյան անցկացված մենամարտում Արթուրը ...ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՏԻՆ ՈՒՆԵՑԱՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆոյեմբերի 30-ին մարզական կարիերային հրաժեշտ տված Գերմանիայի բռնցքամարտի թագուհի Ռեգինա Հալմիխի արժանի հետնորդը 20-ամյա Սյուզի Քենտիկյանն է, գրում է գերմանական մամուլը՝ ուրբաթ՝ դեկտեմբերի 7-ին Համբուրգում ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐԶԻՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱդրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում հրապարակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկը: Նրանց թվում են գերմանացիներ Բերտի Ֆոգտսը եւ Անդրեաս Բրեմեն, պորտուգալացի ...ԿԱՄՍԿԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄՐՑԱԿՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում վերջնագծին է մոտենում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Արդեն հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը: Առաջինը ուղեգիր նվաճեց ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին: Նորվեգացի Մագնուս Կառլսենի ...ՊՅԱՏԻԳՈՐՍԿ-ՍՏԱՎՐՈՊՈԼ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
Պյատիգորսկ-Ստավրոպոլ երթուղու մարդատար ավտոբուսում Նեւիննոմիսկ քաղաքի ավտոկայանում նախորդ գիշեր տեղի է ունեցել ահաբեկչություն: Ականատեսների վկայությունների հիման վրա կազմված է ենթադրյալ ահաբեկչի մոտավոր ...ՍԿՍՎԵՑ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻնչպես տեղեկացվել է, Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հոկտեմբերի վերջից իրականացրած ստուգումներից հետո հարկային պետական ծառայությունը նոյեմբերի 26-ին դիմել է դատարան՝ ԳԱԼԱ-ից հօգուտ պետբյուջեի 26 ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ». ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՋՈՂՎԵ՛Ց
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ԹղթակիցԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

