
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
Հայաստանի առաջին նախագահի մուտքը քաղաքական դաշտ լուրջ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայկական, այլեւ միջազգային մամուլում: Նման հետաքրքրությունը հասկանալի է. միշտ չէ, որ երկու անգամ իշխանության եկած անձը որոշ ժամանակ անց փորձում է վերադառնալ իշխանության: Հետեւաբար այս ֆենոմենը զուտ քաղաքագիտական տեսանկյունից բավականին հետաքրքրական է, մանավանդ որ միջազգային պրակտիկայում նման դեպքերը հազվագյուտ են: Օրինակ, նախագահական կառավարման մեծ փորձ ունեցող ԱՄՆ-ում նման դեպք առաջին անգամ գրանցվել է 1912-ին, երբ նախագահ Թեոդոր Ռուզվելտը, որը 1901-1909-ին արդեն կառավարել էր այդ երկիրը, 4 տարի անց փորձեց վերադառնալ քաղաքականություն՝ պայքարի մեջ մտնելով գործող նախագահ եւ իր նախկին փոխնախագահ Վիլյամ Թաֆթի դեմ, սակայն այդ փորձն ավարտվեց անհաջողությամբ: Պատմությանը հայտնի է նաեւ Ֆրանսիայի նախկին ղեկավար Շառլ դը Գոլի հաղթական վերադարձը իշխանության, եւ ձեւավորվեց Ֆրանսիայի 5-րդ հանրապետությունը: Սակայն վերը նշված երկու` թե՛ հաջողված եւ թե՛ անհաջող փորձերը տեղի են ունեցել ոչ միայն տարբեր երկրներում, այլեւ տարբեր քաղաքական իրավիճակներում: Եթե Թեոդոր Ռուզվելտի վերադարձը պայմանավորված էր միմիայն այդ գործչի քաղաքական հավակնություններով, ապա Շառլ դը Գոլի վերադարձը բխում էր այդ երկրում ձեւավորված ներքաղաքական իրավիճակից: Այսինքն՝ միայն ներքաղաքական պահանջի գոյության պայմաններում է հնարավոր է այս կամ այն նախկին քաղաքական գործչի վերադարձը իշխանական բուրգ: Հետեւաբար կարեւոր է հասկանալ, կա՞ արդյոք նման պահանջ Հայաստանում:
Եթե համեմատենք մեր երկրի պատմության տերպետրոսյանական ժամանակահատվածը քոչարյանական շրջանի հետ, ապա կարող ենք նկատել քաղաքական եւ որակական մի քանի տարբերություններ, որոնցով էլ թելադրված ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ Հայաստանում: Այսպես, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին տեղի էր ունենում նոր քաղաքական համակարգի ձեւավորում, ապա Ռոբերտ Քոչարյանին «բաժին հասավ» քիչ թե շատ ձեւավորված եւ գործող քաղաքական համակարգ: Սակայն էական տարբերությունը այստեղ այն էր, որ առաջին նախագահի կառավարման տարիներին այդպես էլ չձեւավորվեց ուժեղ կենտրոնացված իշխանություն, ինչն առկա է ներկայումս: Քոչարյանը օգտվելով տերպետրոսյանի շրջանում գրված սահմանադրությունից, որը լիակատար ու անվերահսկելի լիազորություններ էր տալիս նախագահին, կարողացավ ստեղծել իշխանական կոշտ «ուղղահայաց», երբ վերահսկվում է ամեն ինչ, ոչ միայն նախարարները եւ նրանց սպասարկող քաղաքական կուսակցությունները, այլ նաեւ լրատվամիջոցները:
Առաջին նախագահի շրջանում գոյություն ուներ թույլ վերահսկողություն թե՛ հանրապետության շրջաններում եւ թե՛ ներքաղաքական զարգացումների գործընթացի վրա: Փոխարենը շրջաններում տեղական իշխանիկները տնօրինում էին ողջ հարստությունը: Իշխանության թուլությունը փոխհատուցվում էր այս կամ այն քաղաքական իրավիճակում կոշտ գործողությունների իրականացմամբ, օրինակ՝ ՀՅԴ-ի գործունեության արգելում, ոչ ցանկալի լրատվամիջոցների փակում կամ ընտրական արդյունքների կեղծում: Այս իրավիճակը հատկապես ազդում էր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ բերելով Հայաստանից ոչ միայն կապիտալի, այլեւ մարդկային ռեսուրսների արտահոսքի՝ ֆինանսական եւ տնտեսական ներդրումների համարյա լիակատար բացակայության պայմաններում: Իսկ ներդրումներ հնարավոր էր կազմակերպել միայն «Արմենտելի» օրինակով, երբ ներդնող ընկերությունը Հայաստան էր մուտք գործում մենաշնորհ ունենալու պայմանով:
Առաջին շրջանում չկար երկրի զարգացման հեռանկարին ուղղված հստակ քաղաքական եւ տնտեսական ծրագիր, այն դեպքում, երբ նման գործողությունների մարտավարական ծրագիր այսօր առկա է, ինչը, իհարկե, չի կարելի բավարար պայման համարել, մանավանդ նոր կառուցվող երկիրը կարիք ունի երկարատեւ` ռազմավարական ծրագրերի ստեղծման եւ քննարկման: Կառավարման տերպետրոսյանական համակարգը պայմանականորեն կարելի է կոչել թույլ-ապակենտրոն համակարգ, իսկ քոչարյանականինը՝ կոշտ-կենտրոնամետ: Ու վերջին տարիներին տնտեսական հաջողությունները հիմնականում պայմանավորված են վերահսկման այդ կոշտ համակարգով, որը սակայն հեռանկարի առումով չի կարող բավարար լինել երկրի տնտեսության զարգացման համար: Այս երկու համակարգերի մեջ կան նաեւ ընդհանրություններ՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում, խոսքի ազատության բացակայություն, տնտեսութան մեջ մենաշնորհների առկայություն, կոռուպցիայի բարձր մակարդակ եւ այլն: Պետական համակարգ
Բոլորն են հասկանում, որ Հայաստանում անհրաժեշտ են ժողովրդավարության ամրապնդման արմատական քայլեր, նույնիսկ նրանք, ովքեր անթաքույց դեմ են դրան: Եվ այդ քայլերը պետք է արվեն ոչ թե Արեւմուտքին դուր գալու, այլ երկրում պետականության նկատմամբ հավատի վերականգնման եւ բարոյական մթնոլորտի ձեւավորման համար: Իսկ այժմ Հայաստանում լրջորեն խախտված է մարդկանց հավատը երկրում արդարություն եւ իշխանություններից սեփական իրավունքների պաշտպանություն ակնկալելու հարցում: Համընդհանուր դժգոհությունն առաջին հերթին պայմանավորված է երկրում ձեւավորված ամենաթողության մթնոլորտով, ինչը հասկանալի կերպով առաջացնում է բնակչության լուրջ դժգոհությունը եւ չի բարձրացնում վստահությունը պետության նկատմամբ: Եվ այս վիճակն է, որ շատերի մեջ պատրանքներ է ստեղծում, թե կարելի է օգտվել նման դժգոհությունից եւ գալ իշխանության: Սակայն բնակչությունն իր ճնշող մեծամասնությամբ բարձր է գնահատում նաեւ երկրում առկա ներքաղաքական կայունությունը, եւ որեւէ կոչ, ուղղված ոչ թե սեփական քաղաքական եւ տնտեսական ծրագրերով իշխանության գալուն, այլ ամեն գնով իշխանափոխությանը, ընտրողների հիմնական զանգվածը գնահատում է որպես «ռեւանշիզմ», երկրում անկայունություն հաստատելու փորձ: Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը ձեւավորվող նոր քաղաքական խավը, իրենց իսկ խոսքերով, գալիս է ոչ թե նոր քաղաքական եւ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ իշխանության միջոցով «Հիմակվաններին» պատժելու համար: Այսինքն՝ քաղաքական վրեժխնդրության նման ձեւն էլ հենց կոչվում է ռեւանշիզմ եւ ընտրողների մեծամասնության բացասական գնահատականին է արժանանում:
Այսօր ձեւավորվել է մի իրավիճակ, երբ շատերի գիտակցությամբ Հայաստանում անհրաժեշտ են փոփոխություններ, բայց ոչ հեղափոխություն: Այսինքն՝ հնարավոր անկայունության բնական վախն է, որ բնակչութան մի հսկայական հատվածի ստիպում է շարունակել պաշտպանել ներկա իշխանություններին, վախենալով, թե նորերը կսկսեն քանդելուց: Իսկ Տեր-Պետրոսյանի շրջապատը իր քայլերով եւ հայտարարություններով միայն ամրապնդում է բնակչության այն կարծիքը, որ ցանկանում են իշխանության գալ հաշվեհարդար կազմակերպելու մղումով միայն: Ինչու հեռացավ Հայաստանի առաջին նախագահը
Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումը քաղաքական դաշտից պայմանավորված չէր ղարաբաղյան հարցով, ինչպես ընդունված է համարել, այս խնդրում նախկին նախագահի զիջողականությունն ընդամենը առիթ էր, որ նրա իսկ շրջապատը ազատվի նրանից: Առաջին նախագահի հեռացման պահանջը հասունացել էր 96-ի նախագահական ընտրություններից հետո, երբ պարզ էր, որ նա պարտություն է կրել եւ իշխանության մնաց իր իսկ շրջապատի պահանջով: Չնայած դեռ այն ժամանակ շատերը հայտարարում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ընդունել իր պարտությունը ու հեռանալ, սակայն դա թույլ չտվեց նրա շրջապատը: Սա Հայաստանի առաջին նախագահին բնորոշող երեւույթ է, նա միշտ էլ եղել է իր շրջապատի գերին եւ ստիպված է եղել կատարել քայլեր՝ բավարարելու համար նրա պահանջները: Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ, որպես 2008-ի նախագահական ընտրությունների թեկնածուի, նույնպես չի բխում նրա ցանկությունից եւ շահերից, դա նորից նրա, արդեն նոր շրջապատի պահանջն է, որն էլ նա բավարարում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-ամյա բացակայությունից հետո կարող էր վերադառնալ քաղաքականություն, որպես ինքնուրույն քաղաքական ֆիգուր փորձելով ստեղծել եւ հզորացնել ընդդիմադիր քաղաքական բեւեռը, սակայն նման բեւեռի ձեւավորման համար կար մի կարեւորագույն պայման, նա ինքը չպետք է առաջադրեր իր թեկնածությունը, այլ պետք է աջակցեր մեկ այլ թեկնածուի, որն ընդունելի կլիներ ընդդիմադիր քաղաքական դաշտի եւ բնակչության մի զանգվածի համար: Լեւոն Տեր-Պետրոսյանի նման պահվածքը, ցավոք, ոչ թե ինքնազոհողության, այլ ինքնասիրահարվածության հետեւանք է: Քանի որ սեփական թեկնածության առաջադրմամբ առաջին նախագահը կատարում է քաղաքական լուրջ սխալ, ինչը կհանգեցնի նրա պարտությանը 2008-ի նախագահական ընտրություններում: Մի հայտարարության առիթով
Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, սակայն նրա մի հայտարարությունը բավական ուշագրավ է եւ բնորոշում է նրան ու այն քաղաքական ժամանակահատվածը, երբ նա իշխում էր: Իր նախավերջին ելույթում առաջին նախագահը ասել էր, որ Ղարաբաղյան պատերազմը սկսվել է «1992-ի Շուշիի գրավումով եւ ավարտվել է 1994-ի մայիսին»: Այս հայտարարությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ վտանգավոր սխալ է, որից կարող են օգտվել մեր հակառակորդները: Ինչեւէ, հիշենք, որ 1992-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում չէր, նա մեկնել էր Թեհրան Իրանի նախագահ Ռաֆսանջանիի միջնորդությամբ բանակցություններ վարելու Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի հետ (Ադրբեջանում արդեն տեղի էր ունեցել հեղաշրջում, ինչի հետեւանքով երկրի նախագահ Մութալիբովը լքել էր Բաքուն, իսկ նրա պարտականությունները կատարում էր խորհրդարանի նախագահ Յաղուբ Մամեդովը): Շուշիի ազատագրման մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը իմանում է միայն Թեհրանում, բանակցությունների հաջորդ օրը: Ստեղծված իրավիճակը երկիմաստ դրության մեջ է դնում ոչ միայն Հայաստանի նախագահին, այլեւ հրավիրող կողմին` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին: Վերջինս, մեղմ ասած, դժգոհ էր նման իրավիճակից, քանի որ փաստորեն ոչ միայն ձախողվեցին բանակցությունները, այլեւ այս իրադարձությունների հետեւանքով Իրանը դուրս մնաց բանակցային գործընթացից: Ադրբեջանական պատվիրակությունն ընդհատելով բանակցությունները հեռանում է Թեհրանից:
Փաստորեն սկսված խաղաղության բանակցություններն ավարտվեցին սկանդալով, իրանական կողմը նույնիսկ բողոքի նոտա ներկայացրեց Հայաստանին: Երկու երկրների միջեւ առկա ճգնաժամը մեղմելու համար արդեն Երեւան վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանը Թեհրան է ուղարկում Վահան Փափազյանին, որը հանդիպում է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթի հետ: Վերհիշելով պատմական այս փաստերը եւ Հայաստանի առաջին նախագահի վերջին հայտարարությունը, մի շարք հարցեր են առաջանում. եթե Ղարաբաղյան պատերազմը սկսվել է մայիսի 8-ին, ինչպես պնդում է Տեր-Պետրոսյանը, ապա ինչո՞ւ էր նա Թեհրանում խաղաղության բանակցություններ վարում Ադրբեջանի ղեկավարության հետ: Երկրորդ՝ եթե նա տեղյակ էր Շուշիի սպասվող ազատագրման մասին, ինչո՞ւ էր մեկնել Թեհրան, քանի որ պարզ էր, որ այդ այցը կձախողվի եւ լրջորեն կսրի հարաբերությունները Իրանի հետ: Այս ամենը մտորելու տեղիք է տալիս, եւ ակամա ստիպված ես հավատալ այն լուրերին, որ Հայաստանի առաջին նախագահը չէր տիրապետում իրավիճակին ռազմաճակատում եւ, հնարավոր է, նաեւ տեղյակ չէր Շուշիի ազատագրման գործողության կազմակերպման մասին: Ամփոփում
Հայաստանում այսօր ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, երբ երկրի զարգացման ու առաջընթացի համար հարկավոր են սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ: Հենց այս բարեփոխումների կարգախոսներով գործող քաղաքական ուժն էլ հնարավորություն կստանա հաղթելու նախագահական ընտրություններում: Սակայն նման գաղափարական ուժի բացակայության պայմաններում բնակչությունը, իր ճնշող մեծամասնությամբ լինելով պահպանողական եւ քաղաքական կայունության կողմնակից, կնախընտրի աջակցել գործող իշխանություններին: Այսինքն՝ Հայաստանում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ երկրում կա փոփոխությունների` քաղաքական ու տնտեսական բարեփոխումների պահանջ, բայց ոչ հեղափոխությունների, առավել եւս նախկին իշխանությունների վերադարձի անհրաժեշտություն երկրի իշխանական բուրգ:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Քննարկում
Vahan գրել է:
Astva$ chani ltp@ darna naxagah ayn jamanak klini hetevyal@ erb ezoposin harcnum en ashxarh2 ERB KXARNVI IRAR NA PATASXANUM E ERB NNGECYALNNER@ ARTNANAN EV IRENC UNECVACQ@ ET PAHANGEN......$ISHT HASKACEQ ES SEGI HAMAR CHEM XELAGARVUM BAYC PETQ E @ntrel erku charyac poqraguyn@
ABG գրել է:- Vahan
Astva$ chani ltp@ darna naxagah ayn jamanak klini hetevyal@ erb ezoposin harcnum en ashxarh2 ERB KXARNVI IRAR NA PATASXANUM E ERB NNGECYALNNER@ ARTNANAN EV IRENC UNECVACQ@ ET PAHANGEN......$ISHT HASKACEQ ES SEGI HAMAR CHEM XELAGARVUM BAYC PETQ E @ntrel erku charyac poqraguyn@
Du shat &isht mejberum arecir. sakajn Serji mnaln el pakas vtangavor chi. Uxxaki ajl mard piti lini naxagah. Da miak &shmartutjuny. Mi mard, vory iroq siri ir joxovrdin u ir hajreniqy` Hajastany. Ajdpisi mard karcum em Raffi Hovhannisjann e. Sakajn es nran edqan el lav chem &anachum. Ajsinqn canot chem nra cragrerin u imacutjany. Isk guce mi eritasard qaxaqaget pntrenq, vory kirt e u azgaser? Ka ajdpisiny Hajastanum? Chgitem. Guce voreve xelaci u kirt hajuhi aveli lav xekavari mer Hajastany? Inchu chenq pntrum mi ajdpisinin. Inch a miajn LTP-ner u Serjikner en mnacel?- Vahan
Կարեն գրել է:
Հիմար հոդված - գրելու դասկան կանոններին չհամապատասխանող:
Հոդվածի սկզբում հեղինակը հռետորական հարց է տալիս. "..միայն ներքաղաքական պահանջի գոյության պայմաններում է հնարավոր է այս կամ այն նախկին քաղաքական գործչի վերադարձը իշխանական բուրգ: Հետեւաբար կարեւոր է հասկանալ, կա՞ արդյոք նման պահանջ Հայաստանում": Սկսսում ես կարդալ ու ակնկալում ես որ հոդվածագիրը ինչ-որ պահի կպատասխանի իր իսկ հարցին: Ու ոչ մի պատասխան - կա, թե չկա ??
Հոդվածագիրը կարծես թե ցականում է/փորձում է ապացուցել, որ չկա: Հոդվածն ամփոփվում է հետևայլ բացահայտմամբ. "Հայաստանում այսօր ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, երբ երկրի զարգացման ու առաջընթացի համար հարկավոր են սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ"... փաստորեն, ես ենթադրում եմ որ ԼՏՊ վերադարձի նկատմամբ կա պահանջարկ, քանի-որ նա առաջարկում է "երկրի զարգացման ու առաջընթացի համար հարկավոր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ" :
Ինչպես միշտ ռամկավարներին հատուկ վարքագիծ - ամեն գնով մտնենք ներկա իշխանությունների քամակը, բայց տեղ թողնենք հետո ԼՏՊ քամակը մտնելու համար: Մարդ ես, բա որ հանկարծ ընտրվի: Առաջարկում եմ Ռամկավար Ազատական Կուսակցության անումը փոխել դնել ՏՌԱՆԿԱՎԱՐ Ազատական Կուսակցություն:
BASKO գրել է:
Hotvatzagir@ aystegh varkabekel e aragin hertin iren. Ev nra tsaytun bareri anhetet sharadrank@ karog e verg dnel ir karierayin. Isk ete hotvatz@ grvatz e nerka ( ishkhanutyan ) vakhi nerko, apa amen inch parz e...
ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեկ` դեկտեմբերի 10-ին լրացավ Կոսովոյի կարգավիճակի շուրջն ընթացող բանակցությունների վերջնաժամկետը: Ստեղծված հատուկ խումբը, որի մեջ մտնում էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրոմիությունը, այդպես էլ չկարողացավ ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԵՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԹբիլիսիՎրաստանում արտահերթ նախագահական ընտրությունների քարոզչությունն ամենաակտիվ փուլում է, մինչդեռ վրաց ընդդիմությունը գրեթե զրկված է եթերով ներկայացվելու հնարավորությունից: Եվ ժողովրդավարական որակելու համար ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 4Հայաստանի առաջին նախագահի մուտքը քաղաքական դաշտ լուրջ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայկական, այլեւ միջազգային մամուլում: Նման հետաքրքրությունը հասկանալի է. միշտ չէ, որ երկու անգամ իշխանության ...Ո՞ՒՄ ԿՍԱՏԱՐԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը նշել է, որ իրենք չեն սատարի իշխանությունների թեկնածուին: Վարդան Խաչատրյանի խոսքերով, կուսակցության խորհրդի նիստում, մասնավորապես, առաջարկվել է պաշտպանել ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԳՈՎԵՐԳՈՒՄ ԵՆ, ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՎԱՑՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հեռարձակվող 8 լրատվամիջոցների նոյեմբերյան հեռարձակումների մոնիտորինգի արդյունքներով հոկտեմբեր ամսվա համեմատ նոյեմբերին լրատվամիջոցներն ավելի ագրեսիվ են դարձել` հատկապես հանրապետության առաջին նախագահ Լեւոն ...«50 ԳՐԱՄ ԹԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ` ԳՈՐԻՍԻ ԹԹԻ ԱՐԱՂԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, երեսուն րոպե տեւած ասուլիսում հնչած հարցերին ...ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԿԻՆՈՆԱԿԱՐ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 3Առաջին հետեւությունը, որ կարելի էր անել շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում հնչած Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից, այն է, որ ինչ-որ մեկի ձեռքով ստեղծված սեւ-սպիտակ բեւեռի` նախապես անթերի թվացող սցենարում ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Օրինաց երկիր կուսակցության գրասենյակից հաղորդում են, որ դեկտեմբերի 8-10 Ծաղկաձորում տեղի է ունեցել կուսակցության երիտասարդական միության քաղաքական համահավաքը: Հաղորդվում է, որ հավաքի ժամանակ երիտասարդների ...«ԱԶԳԸ» ՍԿՍՈՒՄ Է
Դեկտեմբերի 12-ից «Ազգ» թերթի www.azg.am էլեկտրոնային կայքէջում կարող եք ծանոթանալ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 թեկնածուների կենսագրություններին: «Ազգը» նախատեսում է հետագայում ...ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ 78 ՏՈԿՈՍՆ ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ԲԺՇԿԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս տարվա 11 ամիսներին Երեւանում տեղամասային բժիշկներին այցելությունների թիվը կազմել է 1 մլն 751 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլն 664 հազարի փոխարեն: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ...ՀԻԱՆԱԼԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ՝ ՑԱՎԱԼԻ ՎՐԻՊՈՒՄՈՎ
Ե. ՔոչարԿլանված ընթերցեցի ճաշակով ձեւավորված ու բարձր որակով հրատարակված մեծանուն արձանագործ-նկարիչ Երվանդ Քոչարի հոդվածների, հուշերի, ելույթների ժողովածուն: Խրախուսելի են ե՛ւ «Մուղնի» հրատարակչության, ե՛ւ ձեւավորող ...«ԱՐԵՎԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴեկտեմբերի 8-ին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրոտեսիլ-2007» ամենամյա մրցույթ-փառատոնը: Երաժշտական միջազգային մրցույթին առաջին անգամ մասնակցող Հայաստանը եվրոպական երաժշտասերներին ...ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՎՆԸ ՍԻՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈՒԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆՊատմական Սկիւտարը միայն անցեալ չէ: Մենք այն յիշում ենք ոչ միայն անցեալի սոսկական դերակատարութեամբ, յատկապէս Պետրոս Դուրեանին դիմելիս, երբ կոչում ենք «Սկիւտարի սոխակ», այլեւ շարունակականութեան մէջ, այսօրուայ ...ՆԿԱՐՉՈՒՀԻ ԷԼԻԶ ՓԱՐԹԱՄՅԱՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՕրերս խմբագրություն հասած Կահիրեի «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելված-ամսաթերթի N 117-ը գուժում է մահը նկարչուհի Էլիզ Փարթամյանի, որն արվեստագետների շրջանում ճանաչված էր որպես Էլիզ Բարթամ: Ծնվել էր Կահիրեում ...ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԷԼԻՏԱՐ...
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Էլիտա, էլիտար: Այս օտարամուտ բառերը վերջին շրջանում դարձել են ամենից շատ շահարկվողները: Բառեր, որ շռայլում ենք տեղի-անտեղի՝ հաճախ առանց հասկանալու դրանց իմաստն ու բովանդակությունը: Էլիտայի ու էլիտարի ...ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆԻ
«Ազդակ», 24 նոյ. 2007, ԲեյրութՀինգշաբթի, 22 նոյեմբերի երեկոյեան, «Գարդըն Թաուըր» հիւրանոցին մէջ, 1990-ական թուականներէն սկսեալ «Զարթօնք» օրաթերթի խմբագրապետ Պարոյր Աղպաշեան պարգեւատրուեցաւ Արժանեաց շքանշանով՝ ձեռամբ Լիբանանի Հանրապետութեան ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 21-27-ը Պեկինում «Հայ-չինական 2005-2010 թվականների մշակութային համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Հաղորդվում է, որ հայկական մշակույթի օրերին ...«ՉԻՎԻԼԻՏԱՍ-2007»-Ը ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
Իտալիայի Կոնելիանո քաղաքում Վարդան Օսկանյանին շնորհվել է «Չիվիլիտաս-2007» մրցանակը: Հաղորդվում է, որ այդ մրցանակը հիմնադրվել է 1992-ին մի շարք կազմակերպությունների եւ Եվրոմիության կողմից ու շնորհվում ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՕԾԵՑ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ ՍԲ. ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՏՈՒՌԸ ԵՎ ՕՐՀՆԵՑ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԿիրակի օրը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում օծեց նորակառույց Սուրբ Վարդան զորավար մատուռը: Մատուռի օծման արարողությանը մասնակցելու համար Ակնաղբյուր էին ժամանել ՀՀ վարչապետ ...ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Դեկտեմբերի 9-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպս. Հովհաննիսյանի ձեռամբ երեք սարկավագներ ստացան քահանայական ձեռնադրություն եւ օծում: Մարկոս սրբազանը նորընծա քահանաներին ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ԿՈՒՍԱԿՐՈՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ուխտազանցության համար կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հովհաննես աբեղա Մայիլյանը: Կարգալույծ հռչակված Հովհաննես աբեղան այսուհետեւ ...ԷԼԿՈԿՆ ԷԼ ՉԴԻՄԱՑԱՎ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՀՈՒԺԿՈՒ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց ուժեղագույնի տիտղոսը: Բազելում շաբաթ ուշ երեկոյան անցկացված մենամարտում Արթուրը ...ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՏԻՆ ՈՒՆԵՑԱՎ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆոյեմբերի 30-ին մարզական կարիերային հրաժեշտ տված Գերմանիայի բռնցքամարտի թագուհի Ռեգինա Հալմիխի արժանի հետնորդը 20-ամյա Սյուզի Քենտիկյանն է, գրում է գերմանական մամուլը՝ ուրբաթ՝ դեկտեմբերի 7-ին Համբուրգում ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՄԱՐԶԻՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱդրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում հրապարակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների ցանկը: Նրանց թվում են գերմանացիներ Բերտի Ֆոգտսը եւ Անդրեաս Բրեմեն, պորտուգալացի ...ԿԱՄՍԿԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄՐՑԱԿՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԽանտի Մանսիյսկում վերջնագծին է մոտենում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Արդեն հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը: Առաջինը ուղեգիր նվաճեց ԱՄՆ-ում բնակվող Գատա Կամսկին: Նորվեգացի Մագնուս Կառլսենի ...ՊՅԱՏԻԳՈՐՍԿ-ՍՏԱՎՐՈՊՈԼ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԵՐԿՈՒ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
Պյատիգորսկ-Ստավրոպոլ երթուղու մարդատար ավտոբուսում Նեւիննոմիսկ քաղաքի ավտոկայանում նախորդ գիշեր տեղի է ունեցել ահաբեկչություն: Ականատեսների վկայությունների հիման վրա կազմված է ենթադրյալ ահաբեկչի մոտավոր ...ՍԿՍՎԵՑ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻնչպես տեղեկացվել է, Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հոկտեմբերի վերջից իրականացրած ստուգումներից հետո հարկային պետական ծառայությունը նոյեմբերի 26-ին դիմել է դատարան՝ ԳԱԼԱ-ից հօգուտ պետբյուջեի 26 ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ՍՏԱԼԻՆՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ` ՆԵՐԿԱՅԻՍ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸԻՐԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ«ԹՅՈՒՐՔԻԱ» ԵՎ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԿԻՆՈՆԱԿԱՐ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

