
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
Այնքան պաթետիկ է Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի բղավոցը առ այն, թե գործող իշխանության առաջին դեմքերը ուղղակի ստում են, ասելով, որ առաջին նախագահի առաջարկած ղարաբաղյան հիմնահարցի լուծումները պարտվողական էին եւ Տեր-Պետրոսյանն իրականում հանձնում էր Ղարաբաղը, որ եթե չլինեին Տեր-Պետրոսյանի հիշատակած գիր ստեղծողները, կարելի էր եւ հավատալ, որ Ղարաբաղի համար ընդամենն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պահանջողն ու Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովին ջերմագին ռեւերանսներ անողը մեզ միայն թվացել է, թե եղել է ՀՀ առաջին նախագահը:
Եվ այսպես, 10-ամյա լռությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն ուսանողների հետ նոյեմբերի 3-ի իր հանդիպման ժամանակ հայտարարում է, թե երբ Հայաստանի նախագահ ընտրվեց Քոչարյանը, միջազգային հանրությունն ու Ադրբեջանն ուղղակի հրճվեցին: Իհարկե, նա ուսանողներին այդպես էլ չբացատրեց, թե ի՞նչն էր հրճվանքի պատճառը, հատկապես որ Ադրբեջանը հրճվանքի շատ ավելի հիմնավոր պատճառներ ուներ հենց Լեոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Իսկ թե ինչո՞ւ, ահա այստեղ է, որ օգնության են գալիս գիր ստեղծողները` շումերները, փյունիկեցիները, Կիրիլն ու Մեֆոդին էլ հետը: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի 1992 թվականի մարտի 5-ի համարում կար մի հոդված, որի հիշատակումից հետո տերպետրոսյանական քարոզչամեքենան շատ լուրջ պետք է մտածի՝ արժե՞ արդյոք ընդհանրապես խոսել ԼՂ հիմնահարցի մասին ու փորձել զուգահեռներ անցկացնել այդ հարցում նախկին եւ գործող իշխանությունների մոտեցումներում:
Եվ այսպես, պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի հարցին, թե ի՞նչ կերպ է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսնում ԼՂ հիմնահարցի լուծումը, առաջին նախագահն ասում է բառացիորեն հետեւյալը՝ «Կարծում եմ՝ ինքնավարության կարգավիճակը Ադրբեջանի կազմում լիովին կարող է բավարարել հակամարտության կողմերին, որովհետեւ Ղարաբաղին ինքնավարություն տալու դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում: Այսինքն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիներն էլ իրենց հերթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը ԼՂ հարցում եւ մենք պատրաստ ենք սա քննարկել ցանկացած մակարդակում»: Սրանք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերն են: Ուստի, շումերներին, փյունիկեցիներին ու այս անգամ արդեն Կիրիլին ու Մեֆոդիին անիծելու հերթը հաստատ Տեր-Պետրոսյանինն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հրճվելու իրենց պատմական շանսը նրանք կորցրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի համար ընդամենն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պահանջող Տեր-Պետրոսյանը գործող իշխանություններին մեղադրում է Ղարաբաղի հարցը ձգձգելու եւ, ինչպես ինքն է ասում, դիվանագիտական աճպարարությունների մեջ, եւ առաջարկում է՝ «արմատապես հարկ է փոխել Ղարաբաղի հարցում ներկա իշխանությունների վարած անհեռանկար եւ վտանգավոր քաղաքականությունը. այսինքն՝ խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս քվոն պահպանելու փիլիսոփայությունից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայությանը»: Իսկ թե ո՞րն է ԼՂ հիմնահարցը լուծելու Լեւոն Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը, այդ մասին վերջինս խիստ սպառիչ եւ հստակ ներկայացրել էր վերոնշյալ հարցազրույցում: Ուստի բնական է, որ գործող իշխանության՝ Ղարաբաղը չծախելու փիլիսոփայությունն անխնա պիտի քննադատվեր հակառակ փիլիսոփայությունը կրող Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կողմից:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությունը չի ավարտվում՝ «ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում» բանաձեւով: Նշյալ հարցազրույցից պարզ է դառնում, որ Հայաստանի առաջին նախագահն անսահման բարեկամական զգացումներ է տածել այդ ժամանակվա իր ադրբեջանցի գործընկեր Մութալիբովի հանդեպ: «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի այն հարցին, թե ինչպիսի՞ն են Տեր-Պետրոսյանի հարաբերությունները Մութալիբովի հետ, ՀՀ առաջին նախագահը պատասխանել է՝ «Իմ հարաբերությունները Մութալիբովի հետ շատ նորմալ, մարդկային են եւ մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու հոգեբանական անհամատեղելիություն: Մութալիբովի հանդեպ ես հստակ համակրանք ունեմ»:
Ահա այսպես: Ուստի պետք չէ զարմանալ, որ 10-ամյա լռությունից հետո բարձրանալով հարթակ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ մեր երկրի թիվ մեկ բարեկամները պետք է լինեն մեր անմիջական հարեւաններ Ադրբեջանն ու Թուրքիան:
Իհարկե, այս հրապարակումից հետո տերպետրոսյանական քարոզչամեքանան կընկնի հերթական հիստերիայի մեջ, եւ կփորձի ապացուցել անապացուցելին. օրինակ, որ Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել: Բայց, ցավոք, ռուս գրերի ստեղծողներ Կիրիլն ու Մեֆոդին ոչնչով չեն կարող օգնել Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին: Վկան՝ 1992 թվականի մարտի 5-ի «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին առաջին նախագահի տված հարցազրույցը, ուր նա ներկայացրել է ԼՂ հիմնահարցի լուծման իր համար ընդունելի տարբերակը, որի փիլիսոփայությունը խիստ լակոնիկ է՝ «հանձնել Ղարաբաղը»:
- ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ 13Այնքան պաթետիկ է Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատի բղավոցը առ այն, թե գործող իշխանության առաջին դեմքերը ուղղակի ստում են, ասելով, որ առաջին նախագահի առաջարկած ղարաբաղյան հիմնահարցի լուծումները պարտվողական ...ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ` ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ը վարեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ- Նախ թույլ տվեք շնորհակալ լինել «Ազգին»` իմ գիտահասարակական գործունեությանը հարկ եղած դեպքերում պատշաճորեն անդրադառնալու, առհասարակ նախիջեւանյան խնդիրը կարեւորելու եւ ընթերցողներին ներկայացնելու համար: ...301-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹուրքական քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածը երկրում սահմանափակում է խոսքի ազատությունը: Սակայն հարցի էությունը դրանով չի ավարտվում: Հաճախ մարդասպաններին հնարավորություն է տալիս, թե զոհերը նսեմացնում ...«ԹՅՈՒՐՔԻԱ» ԵՎ «ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ թուրքական մամուլում լույս տեսած 1-2 հոդվածի թարգմանաբար հրապարակումը «Ազգի» էջերում նախանձելի աշխուժություն էր պատճառել մեր ընթերցողներից ոմանց, ...ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ Ազգային Ժողովում սկսվել են 2008-ի պետբյուջեի քննարկումները: Դրանք կտեւեն մինչեւ դեկտեմբերի 14-ը: Նախօրոք կազմված ժամանակացույցի համաձայն, խորհրդարանի մշտական հանձնաժողովներից բացի, այդ քննարկումներին ...ԻԶՄԻՐԻ ԱՂԷՏԸ ԵՎ ՄԵԾ ՀՐԴԵՀԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՎՆՆԵՐԸ
ՍԵԴԱ ԲՈՒՋԻԿԱՆԵԱՆ, ՅԱԿՈԲ ՏԷՐԵՆՑ (ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ)1922 սեպտեմբերին սկիզբի օրերը դիտուեցաւ, որ Փոքր Ասիան գրաւող յոյն բանակին զինուորները եւ սպաները Իզմիր կը հասնէին երկրին ներսէն անկարգ կերպով ու կը շտապէին նաւ նստիլ ու փախչիլ: Միաժամանակ Աֆիոնի, Ուշագի, ...ԸՆԴՈՒՆՎԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏԸ»
Ամերիկայի հայկական համագումարից հաղորդում են, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ընդունել է «Ցեղասպանության պատասխանատվության վերաբերյալ ակտ» կոչվող օրինագիծը: Այս օրինագծով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՀԵՏ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՍԵԼԻՔԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Ժառանգություն» կուսակցությունը հստակ իմացել ու տեղեկացրել է, որ սեփական թեկնածուով հանդես չի գալու նախագահական ընտրություններում, բայց դեռեւս կողմնորոշված չէ արդեն առաջադրված թեկնածուներից ում սատարելու ...«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՓետրվարյան նախագահական ընտրություններում մեր հասարակության ազդեցության մասին հարցը երեկ Մամուլի ազգային ակումբ էր բերել տարբեր քաղաքական ուժերի մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների, որոնցից միակ լավատեսը, ...ՀՀԿ ԵՎ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԹԵՎԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված ՀՀԿ եւ ՀՅԴ երիտասարդական թեւերի ղեկավարները անդրադարձան երիտասարդության շրջանում գոյություն ունեցող իրականությանը: Երիտասարդների մասնակցությունը ներքաղաքական հարցերին ...ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ը ՀԱՎԱՆԱԲԱՐ ՆԱԽԱԳԱՀԻ 9 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԷԼ ԿԳՐԱՆՑՎԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄարդկայնորեն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ բազմավաստակ մարզիկ Իսրայել Հակոբկոխյանը, որ մեծ ցանկություն ուներ նախագահի թեկնածու առաջադրվելու, չէր կարող 8 մլն դրամ ունենալ ընտրագրավի համար, իսկ ...«ՓՐԿԻՉՆԵՐԻ» ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
Օ. ԲենդերԵվ այսպես, հանրապետության նախկին նախագահը հանդես գալով հանրահավաքներում՝ փաստեց ժողովրդի առջեւ իր հայտնությունը: Նա հայտարարեց, որ մեր երկրի զարգացումը բաժանվում է մինչեւ 1999-ի հոկտեմբերի 27-ը եւ դրանից ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս տարվա հոկտեմբերին Հայաստանում իրականացվել են անշարժ գույքի գրեթե 16 հազար գործարքներ, ինչը գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը 23 տոկոսով: Դրանց մոտ 37,8 տոկոսը (6041 գործարք) օտարման գործարքներն ...ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ԹղթակիցԴեկտեմբերի 4-ին Թբիլիսիի Կովկասյան տան դահլիճում տեղի ունեցավ մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 110 եւ մահվան 70 ամյակներին նվիրված երեկո: Միջոցառումը ամփոփում էր ամիսներ առաջ Վրաստանում Հայաստանի ...ԼԵՈՆԱՐԴՈՅԻ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ «ԱՍՏԾՈ ԴԵՄՔԸ» ՏԵՍԱՆ ՀԱՅԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ«Սրբազան տեքստերի ու նկարների հայելի» համաշխարհային հիմնադրամը իր կայքէջում հրապարակել է Լեոնարդո դա Վինչիի գեղանկարչության եւ գծանկարչության ուսումնասիրության արդյունքները: Այդ նվիրյալների կարծիքով, ...ԻՆԺԵՆԵՐ ՓԻՐԱԴՈՎԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ
Բժիշկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, Հայ կենսագիրների ակումբի ղեկավարԱլեքսանդր Բոգդանի Փիրադովը ծնվել է 1933-ին, Թիֆլիսում: Սերում է Փիրադովների հայ ազնվական տոհմից: Ինը սերունդ թիֆլիսեցի Փիրադովների գերդաստանը տվել է բազմաթիվ անվանի մարդիկ` ինժեներներ, նկարիչներ, երաժիշտներ, ...«ՎԱՀՐԻՃ ՃԷՐԷՃԵԱՆ. ԿԵԱՆՔԻՆ ԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹԵԱՆ ԸՆԴՄԷՋԷՆ»
ԳԷՈՐԳ ԵԱԶԸՃԵԱՆ, Պէյրութ, 2007, 491 էջ (Ա-4)Վահրիճ Ճէրէճեանը (15 օգոստոս 1920 - 23 հոկտեմբեր 2002) եղած է ո՛չ միայն լիբանանահայ գաղութի, այլեւ ողջ սփիւռքի հասարակական-քաղաքական կարկառուն դէմքերէն մէկը, բազմաթիւ պաշտօններ զբաղցուցած յատկապէս Մեծ ...ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎիրահայոց թեմի բոլոր տաճարներում հոգեհանգստի արարողություն է կատարվել ի հիշատակ 1988-ի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի: Արարողությունը կատարվել է հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի ...«ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՌՅԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2007-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» եւ ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը, որին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ...ՇԻՐՈՎՆ ԱՌԱՋԻՆԸ ՄՏԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում ընթանում է քառորդ եզրափակիչ փուլը: Դմիտրի Յակովենկոն, որ նախորդ փուլում պայքարից դուրս էր մղել Լեւոն Արոնյանին, առաջին պարտիայում սեւերով զիջեց Ալեքսեյ Շիրովին: ...
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԸՍՏ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈՒՍ
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ԱՐԱՐԱՏ-ՄԵԳԸԶԻՆ»
ՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ... ՀԱՅՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ». ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՋՈՂՎԵ՛Ց
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Թղթակից
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

