
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ... ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ
Ընդունված է մեծերի համար ամենից բնորոշը համարել սահմաններն ու ընդունված չափանիշները խախտելու տաղանդը: Մտածողության սահմանախախտն է հենց, որ դառնում է իր ժամանակի մեծ օրենսդիրը եւ իրենով բացում եկող սերունդների համար ճանապարհ: Ու այդ սահմանախախտը ներքին կեցվածքով մշտապես ըմբոստ հոգին է, առանց որի որեւէ շարժում, զարգացում ապահովել հնարավոր չէ, ինչպես գրականության ու արվեստի մեջ, այնպես էլ հասարակարգային ընթացքներում: Որ այդպիսիք առհասարակ գորշ զանգվածից մերժվում ու հալածվում են, այնքան է ճշմարիտ, որ կույրին անգամ տեսանելի է: Այդպիսին է մեծերին բաժին հասած ճակատագիրը, նրանց է վիճակված առաջ տանելու մտքի, մտածողության անիվը, նրանց է վիճակված ապրել իրենց ժամանակի ողջ դրաման, տանել մարդկային հոգու տիղմն ու ժահրը, կրել բոլոր հարվածները հենց նրանցից, որոնց խոնարհաբար ծառայելու են գալիս իրենք:
Մեծերի հանդեպ այս անհասկանալի մշտական վերաբերմունքն է եղել Սերգեյ Գալոյանի վերջին տարիների գրած գրքերի շարժառիթներից մեկը: Հատկապես 2007-ը իր համար բարեբեր էր հրատարակությունների տեսակետից: 2007-ի հունվարին, ապա օգոստոսին լույս տեսան նրա «Պարույր Սեւակ. Զուտ սովետական սպանություն» գրքի երկու հատորները՝ արխիվային փաստաթղթերի, բանաստեղծի կենսագիրների, ժամանակակիցների վկայությունների, նամակների եւ այլ ուսումնասիրությունների հիման վրա:
Երեկ մշակույթի ֆոնդի նախաձեռնությամբ կազմակերպված Ս. Գալոյանի վերոնշյալ գրքի քննարկմանը ներկա չեմ գտնվել: Եղել են որոշ տարաձայնություններ, բայց ներկա մտավորականության գերակշիռ մասը համակարծիք է եղել, որ մեծերի կենսագիրները հատկապես պետք է ավելի քան ուշադիր լինեն՝ չզոհելու կարեւոր արժեքներ սեփական ամբիցիաներին: Որովհետեւ կան բաներ, որ առհասարակ հրապարակելի չեն, եթե անգամ ճշմարիտ են, իսկ առավել եւս, երբ դրանց ստուգությունը ապացուցելի չէ կամ սարքովի է, որովհետեւ այդ միջոցով մարդուն կարելի է անգամ սպանել եւ՝ ֆիզիկապես: Այսպես է մտածում նաեւ հեղինակը՝ Սերգեյ Գալոյանը: Երեկոյան խմբագրությունում իր հետ ունեցած զրույցն այս մասին է վկայում:
- Ցավալի է, երբ ճշմարտությունը խեղաթյուրվում է, այսօր ներկայացվում է կեղծիք, հերյուրանք: Երբ իսկությունը բացահայտվի, ցավոք ուշ կլինի ոչ միայն հեղինակի, այլեւ հենց մեզ համար: - Ինչպե՞ս եք մեկնաբանում գրքի խորագիրը, ինչո՞ւ զուտ սովետական սպանություն, կարծես ժամանակները շատ լ չեն փոխվում:
- Պարույր Սեւակի սպանության մանրամասները ուսումնասիրելիս, վարկածները համեմատելիս այն եզրակացության եկա, որ այսպիսի սպանությունները բնորոշ են միայն սովետական հասարակարգին: Գրքում ներկայացված են հիմնականում փաստեր եւ փաստաթղթեր, որոնք խոսում են այն մասին, որ Պարույր Սեւակին կարող էին սպանած լինել ինչպես ուժային կառույցները, այնպես էլ պատահական անձինք: - Այսինքն:
- Դա կարող էր լինել պատահար, սովորական ավտովթար, ինչպես սովորաբար լինում է: - Այս պարագայում ո՞րն է սպանության՝ այդ զուտ սովետական մեթոդը:
- Երբ ուսումնասիրում ես Սեւակի ստեղծագործությունները եւ կյանքը, տեսնում ես, որ նրան հոգեբանորեն կարող էին սպանել իր կողքի մարդիկ: - Գրական աշխա՞րհը նկատի ունեք:
- Հատկապես նրանց, ում խանգարում էր Պարույր Սեւակ-գրական մեծությունը: Մեկ-երկու փաստ՝ 1971-ի հունիսին ՀԳ միության հերթական՝ VI համագումարում ոչ մի խոսք չասվեց կալանքի տակ գտնվող «Եղիցի լույս» ժողովածուի մասին: Մահվանից հետո, օգոստոսի 28-ին վաճառքի հանվեց գրքի 25.000 տպաքանակը, որն իրացվեց ընդամենը 10 օրում: 1972-ի փետրվարին ՀԳՄ առաջին քարտուղարը «Սովետական Հայաստան» թերթին տված հարցազրույցում վերջին հինգ տարվա գրական հունձքի մասին խոսելիս որեւէ ակնարկ Պ. Սեւակի գրքի մասին՝ անգամ բացասական, չարեց, որին շատ լավ ծանոթ էին ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:
Մինչեւ երեւանյան տպագրությունը «Եղիցի լույսը» հրատարակվել էր Բեյրութում, եւ այն էլ ամբողջական տեսքով՝ ներառյալ այն վեց բանաստեղծությունները, որ այստեղ հանվեցին: Սա մի՞թե սպանություն չէ: Եվս մեկ փաստ՝ իր գրչընկերներից մեկը կատարել էր «Եղիցի լույսի» ռուսերեն տողացի թարգմանությունները եւ ուղարկել Մոսկվա՝ ՊԱԿ: Սա սպանություն չէ՞: Պ. Սեւակին ճանաչած մարդիկ շատ լավ գիտեն եւ հիշում են, որ նա սիրառատ տղամարդ լինելով հանդերձ, ասպետ էր սիրո ոլորտում՝ իրենից հեռացած եւ ոչ մի կնոջ մասին անգամ որեւէ վատ խոսք չի ասել, որեւէ նամակ կամ գրություն չի հիշատակել: Սեւակի հաջորդ սպանությունը կարելի է համարել Շուլամիթ Շալիթի ջանքերով եւ «ողորմածությամբ» տպագրված երկհատոր գիրքը, որտեղ Պ. Սեւակ բանաստեղծը ներկայացված է շատ միջակ, շարքային, անգամ թուլակամ մի տղամարդ, որի մոսկովյան, այնուհետեւ կյանքի ողջ կիզակետը չգիտես ինչու դառնում է այդ կինը: Միայն ու միայն կարելի է զարմանալ՝ հարաբերությունների ամենաբաց վիճակներ նկարագրող Շուլամիթ Շալիթի հրապարակած նամակները կարդալով: - Եվ ի՞նչ եք տեսնում այս ամենի հետնախորշում:
- Եթե որոշ մարդիկ չեն կարող տեսնել, որ «Սուլամիթա՝ Սեւակի մեծ սերը» գիրքը ինտերվենցիա է հայ ոգու, հայեցի մտածողության, այլ ոչ թե սոսկ բանաստեղծի, անգամ մեծ բանաստեղծ Պ. Սեւակի դեմ, ապա ես ոչինչ անել չեմ կարող:
Ես մեկ անգամ արդեն հայտարարել եմ, հիմա նորից եմ կրկնում, որ սպանություն է նաեւ Պ. Սեւակին ՊԱԿ-ի գործակալ ներկայացնելը: Ու զարմանալին այն է, որ ոմն հեռուստատեսային էկրանից հայտարարել է, որ գիրք է տպագրում՝ իբրեւ փաստ ներկայացնելով ոչ միայն Պ. Սեւակի, այլ նաեւ Հրաչյա Հովհաննիսյանի, Սողոմոն Տարոնցու եւ էլի ուրիշների՝ ՊԱԿ-ի գործակալ լինելու մասին: Սա ի՞նչ համարենք՝ հերթական սպանությունը չէ՞: Բնավ հակված չենք սրբի լուսապսակով ներկայացնել Պ. Սեւակ բանաստեղծին, առավել եւս Սեւակ-մարդուն, սակայն այսպիսի այլանդակ մտածողություն տարածելը հասկանալի է, որ արվում է որոշակի թելադրանքով եւ մեկ նպատակով՝ ջարդելու հայի ոգին: - Այո՛, արթուն ոգին միշտ, բոլոր ժամանակներում էլ խանգարում է խավարի ուժերին:
- Ես, ինչպես 30 տարի առաջ, հիմա էլ տեսնում եմ, թե ինչպես կարելի է սպանել մարդուն՝ լինի մեծ բանաստեղծ, մտածող-առաջնորդ, թե սովորական քաղաքացի, հատկապես երբ նա երամից կտրվել է... Հ.Գ.- տպագրության է պատրաստ Ս. Գալոյանի 3-րդ գիրքը Պ. Սեւակի մասին, որտեղ «բանաստեղծի՝ զուտ սովետական սպանությունը հաստատող» նոր փաստեր են ներկայացված: Տպագրության համար գիրքը հովանավորության կարիք ունի:
- Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԱՆՀՐԱՊՈՒՅՐ ԿՅԱՆՔԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏասնինը տարի առաջ այս օրը մոլորակի շատ երկրներում առաջին անգամ տեղեկացան, որ Հարավային Կովկասում գոյություն ունի Հայաստան երկիր` անօրինակ երկրաշարժի ցնցումներից մեկ օրում հազարավոր զոհեր տված ու ավերված: ...ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Գ. Մ.Դեկտեմբերյան երկրաշարժի 19-րդ տարելիցի նախօրյակին Գյումրիում աղետի գոտու հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ մտավորականներ, հասարակական գործիչներ, գործարարներ եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ Ժուռնալիստների ...ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 16Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը շարունակում է իր ջանքերը ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը որպես միջազգային գործող իրավական փաստաթուղթ ներկայացնելու գործում: Նման մի դասախոսություն ...ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԶԵԿՈՒՑԱԳԻՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒՇԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Դեկտեմբերի 3-ին Վաշինգտոնում հրապարակվեց ամերիկյան հետախուզության գաղտնազերծված պաշտոնական զեկուցագիրը, որտեղ մասնավորապես նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային ճնշումների ազդեցության ...«ԵՌՅԱԿԸ» ԿՈՍՈՎՈՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՅՍՕՐ
Սերբիա-Կոսովո բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող «եռյակը» դրանց արդյունքների վերաբերյալ զեկույց կներկայացնի նախատեսված ժամկետից շուտ` դեկտեմբերի 7-ին: Այդ մասին երեկ ԶԼՄ-ներին հայտարարեց ՄԱԿ-ի ...ՕԼՄԵՐՏԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀՐԵԱՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 5-ի երեկոյան Երուսաղեմում տեղի է ունեցել տոնական արարողություն, որը նվիրված էր ԽՍՀՄ-ից Իսրայել հրեաների հայրենադարձման պայքարի ծավալման 40-ամյակին: «Ջերուզալեմ փոստ» թերթը հաղորդում է, որ միջոցառմանը ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԲոլոր ավտոմեքենա ունեցողների համար խիստ հետաքրքրական օրենքի նախագիծ է երեկ հաստատել կառավարությունը, որը լրագրողներին ներկայացրեց փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը: Խոսքը ճանապարհային երթեւեկության կանոնների ...ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՊԵՍ ՄԵՆՔ ԷԼ ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԿոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ի նախաշեմին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակեց վերջերս անցկացրած հասարակական հարցման արդյունքները, համաձայն որոնց ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԸՍՏ «ՄՈՒԴԻՍԻ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՇուրջ 100 երկրների վարկանիշներ ձեւավորող «Մուդիս» միջազգային ընկերության՝ նոյեմբերին Հայաստանին տրված վարկանիշային ցուցանիշները երեկ ներկայացրեց AEPLAC-ի հայաստանյան տնօրեն, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը: ...ՀՐԵՇՏԱԿԸ ԹՌԱՎ
«Իզվեստիա», 5 դեկտեմբերի 2007Զարուհի Դոլուխանյանը (Զառա Դոլուխանովա) ծնվել է հետպատերազմյան (1-ին աշխարհամարտ-ծ.խ.) առաջին գարնանը: Երկար ժամանակ օպերային կատարողների մեջ Լենինյան մրցանակի առաջին եւ միակ դափնեկիրն էր: Իր երկրպագուներին ...ՀՈԳՈՒ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Իմ անցած կյանքի ճանապարհը եղել է դժվարին, փշոտ, դառը: Բայց ես գոհ եմ: Երջանիկ եմ, որ շփվել եմ հայ մեծագույն հանճարների հետ: Պ. Սեւակի հետ ընկերություն էի անում, բանաստեղծություններ էինք կարդում, զրուցում: ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ... ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸԸնդունված է մեծերի համար ամենից բնորոշը համարել սահմաններն ու ընդունված չափանիշները խախտելու տաղանդը: Մտածողության սահմանախախտն է հենց, որ դառնում է իր ժամանակի մեծ օրենսդիրը եւ իրենով բացում եկող սերունդների ...ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Ա. Մ.Կառավարությունը երեկ հաստատել է թրաֆիկինգի դեմ պայքարի 2007-2009 թթ. ազգային ծրագրի ժամանակացույցի միջոցառումները: Ներկայացնելով դրանք, փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը հայտնեց, որ առաջին անգամ մարդկանց ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԹՐԱՖԻԿԻՆԳԻՑ 87 ՏՈՒԺԱԾՆԵՐԻ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄԱԶԾ Թրաֆիկինգի դեմ պայքարի ծրագրի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ «Հույս եւ օգնություն», «Ժողովրդավարությունն այսօր» եւ «ԱՄՔՈՐ» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ջանքերով հրատարակվել է «Հայաստանում ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆ ՈՒԵՅՆ ԷԼԿՈԿՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄիջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 8-ին շվեյցարական Բազել քաղաքում տիտղոսի պաշտպանության հերթական փորձը կկատարի: Նրա մրցակիցը բրիտանացի 33-ամյա բռնցքամարտիկ Ուեյն Էլկոկն ...ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎարշավայում անցկացված կարատեի Եվրոպայի գավաթի խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցան հայ կարատեիստները: մեր պատվիրակությունը, որ գլխավորում էր Հայաստանի ավանդական կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ ...
ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ. ՄԵՐ ԵՐԱԶԱ՞ՆՔԸ, ԹԵ՞ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐՆ ԻՍՊԱՆԻԱՆ «ՀԱՎԱՆՈՒՄ» ՈՒ... ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մադրիդ-Երեւան
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ԱՐԱՐԱՏ-ՄԵԳԸԶԻՆ»
ՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ... ՀԱՅՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ». ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՋՈՂՎԵ՛Ց
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՎԱԽԵՑԱՆ, ԱՊԱ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑԻՆ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ... ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

