
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
Վլադիմիր Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց ռեւանշի հասնել Ալեքսեյ Շիրովի հետ երեկ անցկացրած 4-րդ փուլի 2-րդ պարտիայում: Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում Հակոբյանը սպիտակներով զիջել էր մրցակցին: 2-րդ պարտիայում սեւերով խաղացող Հակոբյանը չկարողացավ հաղթանակի հասնելու ուղիներ գտնել եւ 36-րդ քայլին հաշտություն կնքեց: Այսպիսով, Հակոբյանը մրցախաղը զիջեց 0,5-1,5 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Իսկ ահա Լեւոն Արոնյանին հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար հարկ կլինի լրացուցիչ մրցախաղ անցկացնել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցակիցների 1-ին պարտիան, որում սպիտակներով խաղում էր Արոնյանը, ավարտվել էր ոչ-ոքի: 2-րդ պարտիան էլ նույն ճակատագրին արժանացավ: Արդեն 22-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
Դասական շախմատի 2 մրցախաղերի արդյունքով քառորդ եզրափակիչ մտավ ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, որը 2-րդ պարտիայում հաղթելով ռումինացի Դիտեր Նիսիպեանուին, մրցախաղը շահեց 1,5-0,5 հաշվով: Նույնպիսի արդյունքով բուլղարացի Իվան Չեպարինովը պարտության մատնեց չին շախմատիստ Յու Վանգին: Պայքարը կշարունակի նաեւ Ռուսլան Պոնոմարյովը, որը ոչ-ոքի ավարտելով 2-րդ պարտիան հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանիի հետ, մրցախաղը շահեց 1,5-0,5 հաշվով: Նույն հաշիվը գրանցվեց նաեւ Մագնուս Կառլսենի եւ Մայքլ Ադամսի մրցախաղում:
Կամսկի-Սվիդլեր, Բարեեւ-Ալեքսեեւ մրցախաղերի 2-րդ պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, ուստի նրանք եւս լրացուցիչ մրցախաղ կանցկացնեն:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՊՈՒՏԻՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵրեւի չկա ավելի տաղտկալի մի թեմա, քան Ռուսաստանի պառլամենտական ընտրությունները: Որովհետեւ նույնիսկ Արեւմուտքում բոլորի համար պարզ էր, որ այդ «գոտեմարտում» կհաղթի... Պուտինը: Մանավանդ որ նա կոչ արեց քվեարկելու ...«ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆոյեմբերի 21-ի համարում «Ազգը», անդրադառնալով «Թյուրքական պետությունների եւ հասարակությունների բարեկամության, եղբայրության ու համագործակցության» 11-րդ համագումարին, որը նոյեմբերի 17-19 հրավիրվել էր Բաքվում, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՇԱԳԱՆԱԿ ՀԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԿՐԱԿԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՄոսկովյան «Նեզավիսիմայա գազետան» ընդարձակ հոդված էր հրապարակել «Մեծ Ադրբեջան. պատրանք, թե՞ իրողություն» վերնագրով: Տալով նավթադոլարներից շփացած երկրի ներկա պատկերը (2010 թվականին Ադրբեջանը կստանա շուրջ ...ՄՆԱՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՆՔ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման օրենքի նախագիծը, ինչպես նաեւ հարակից տասից ավելի օրենքներ ներառող օրենսդրական փաթեթը, որն սկսվել էր քննարկվել Ազգային ժողովի հերթական` ...ԷԼԻ ՄԻ ՇԱՐԺՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀՀ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԵղած կուսակցությունները, դաշինքներն ու շարժումները բավական չէին եւ ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծվեց Հակակրիմինալ շարժումը, այնպես էլ երեկ՝ նախագահական ընտրություններից առաջ ձեւավորվեց ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԿՈՉԸ
«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է տարածել, որով հայաստանյան հեռուստա ու ռադիոընկերություններին կոչ է արել անաչառ լուսաբանել նախընտրական պայքարը: Կոչում մասնավորապես նշվում է, որ «ԶԼՄ-ները ժողովրդավարական ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ
Դեկտեմբերի 6-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստի ժամանակ կորոշվի, թե որ թեկնածուին է սատարելու այդ կուսակցությունը 2008-ի նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԵՆ ՍԻՐԻԱ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյսպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) պատվիրակության եւ Սիրիայի իրենց գործընկերների միջեւ անցյալ ամիս այդ երկիր կատարած այցի ընթացքում: Այցի մանրամասների ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅՈՒՀՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԵՐՊԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱՄՆ-ի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագիրը Հայաստանում 7 տարվա պատմություն ունի: Մասնակիցների հավաստմամբ ծրագրի գոյությունը ճակատագրեր փոխելու ուժ ուներ: Բացի բազմաթիվ սեմինարների ...ՆՎԻՐՈՒՄԻ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ, Դիրիժոր - գրողԲոլոր նրանք, ովքեր ներկա էին օրերս կամերային երաժշտության տանը կայացած միջազգային մրցույթների դափնեկիրներ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ՝ ջութակահար Արտաշես Մկրտչյանի եւ դաշնակահարուհի Կարինե ...ՄՈՐԻՍ ԲԵԺԱՐԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆՆոյեմբերի 22-ին կյանքից հեռացավ բալետի լեգենդար պարող, բալետմայստեր եւ պարուսույց Մորիս Բեժարը, քսաներորդ դարի համաշխարհային մշակույթի սյուներից մեկը, բալետի պատմության մեջ նոր սահմանագլուխ բացած ֆրանսիացի ...«ԲԵՄԻ ՎՐԱ ԽԱՂՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՄ» ԱՍՈՒՄ Է ԴԵՐԱՍԱՆ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹատերական կյանքի, բեմի խնդիրների, դերասանի դժվարություննների, թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերի մասին երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Կամերային թատրոնի տնօրեն Դավիթ ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՂԸ ՆԵՐԿԱ ԵՎ ԱՊԱԳԱ ՉԻ ՈՒՆԵՆԱ
ԱՍՏՂԻԿ ԱՍՐՅԱՆ, Վանաձոր21-րդ դարում, երբ անընդհատ խոսվում է մարդու իրավունքների պաշտպանության ու մշակութային արժեքների պահպանության մասին, ամենուր իշխում է կույր հավատը «ամենակարող» Ամերիկայի հանդեպ, անվերապահորեն ընդունվում ...ՌՈՒՍ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՄՏԵՐՄԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԳՐԱՆԴ ՓՂԻԿԻ ՀԵՏ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ1999-ից մեր կենդանաբանական այգում բնակվող Գրանդ փղիկը երկար փնտրտուքներից հետո վերջապես ռուս հարսնացու ունի, որը «Գրանդ հոլդինգ» ընկերության ջանքերով դեկտեմբերի 1-ին բերվել է Հայաստան ու այժմ Գրանդիկի ...ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԸ ՃԱՌԵԼ ԵՆ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՓիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում օրերս անցկացվել է փիլիսոփայության միջազգային 3-րդ համագումարը՝ համագործակցությամբ Մ. Ն. Ստանֆորդի համալսարանի ու Բերկլիի ...ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ1968-ին կառուցված Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դեռեւս խորհրդային տարիներին տարբեր մարզաձեւերի ԽՍՀՄ հավաքականների մարզիկների համար պատասխանատու մրցումներին նախապատրաստվելու հիմնական մարզաբազաներից մեկն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎլադիմիր Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց ռեւանշի հասնել Ալեքսեյ Շիրովի հետ երեկ անցկացրած 4-րդ փուլի 2-րդ պարտիայում: Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում Հակոբյանը սպիտակներով զիջել էր մրցակցին: 2-րդ պարտիայում ...
ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ԱՐԱՐԱՏ-ՄԵԳԸԶԻՆ»
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՅՈՒԾՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԿԱՄ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ
ԱՐԱ ՀԱՅԹԱՅԱՆՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ... ՀԱՅՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՌԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է, ԹԵԿՆԱԾՈՒ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՎԱԽԵՑԱՆ, ԱՊԱ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑԻՆ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

