
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԵՆ ՍԻՐԻԱ
Այսպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) պատվիրակության եւ Սիրիայի իրենց գործընկերների միջեւ անցյալ ամիս այդ երկիր կատարած այցի ընթացքում: Այցի մանրամասների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մեզ պատմեցին ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, պալատի փոխնախագահ եւ «Վիասֆեր» տեխնոպարկի տնօրեն Արամ Վարդանյանը: Նրանք հայտնեցին, որ պատվիրակության կազմում էին նաեւ ԱԱՊ Երեւան քաղաքի մասնաճյուղի տնօրեն, «Արմինկո» ընկերության նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն եւ Երեւանի գլխավոր մանկաբարձ Սերգեյ Ուռումյանը:
Մարտին Սարգսյանը ընդգծեց այն ջերմ ընդունելությունը, որ հայ գործարարներն արժանացան այդ երկրում գտնվելու ընթացքում: Նրանց հետ հանդիպումներ են ունեցել ինչպես տեղի գործարար կազմակերպությունների՝ Դամասկոսի, ապա Հալեպի առեւտրի եւ արդյունաբերական պալատների ղեկավարներն ու ներկայացուցիչները, այնպես էլ Սիրիայի հոգեւոր առաջնորդը, երկրի գյուղատնտեսության նախարարը, Հալեպի նահանգապետը եւ տեղի հայ գործարարները:
Հանդիպումները միտված էին զարգացնելու հայ-սիրիական տնտեսական հարաբերությունները, քանի որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները ներկայումս շատ չնչին են՝ մոտ 2 մլն դոլար:
Ձեռք բերված պայմանավորվածություններն իսկապես առարկայական էին: Ինչպես տեղեկացրեց Մարտին Սարգսյանը, սիրիական կողմի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ տարեկան 20 բժիշկներ կվերապատրաստվեն Սերգեյ Ուռումյանի ղեկավարած բժշկական կենտրոնում: ԱԱՊ նախագահը հատկապես կարեւորեց Սիրիա հայկական արտադրության հակակարկտային սարքեր արտահանելու համաձայնությունը: Այդ սարքերը մշակվել են Հայաստանում եւ արդեն իսկ 6 այդպիսի սարք տեղադրված է մեզ մոտ՝ Շիրակի դաշտավայրում: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացրել սիրիական կողմի մեջ: 4 նման սարք պետք է փորձնական տեղադրվի Սիրիայում: «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, նաեւ համատեղ արտադրություն պետք է ստեղծենք», ասաց Մարտին Սարգսյանը:
Արամ Վարդանյանն ավելացրեց, որ սիրիացիները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար եւ հատկապես անձրեւաբեր սարքերի մասով: Սակայն ԱԱՊ փոխնախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ Սիրիայում այդ սարքերի աշխատելու համար որոշակի պայմաններ պետք է լինեն՝ օդի խոնավության աստիճան եւ այլն: Նա նշեց, որ Սիրիան ընդհանրապես ջրի մեծ պահանջ եւ խնդիր ունի: Սիրիացիները ցանկություն արտահայտեցին արեւային էլեկտրակայաններ ձեռք բերելու, քանի որ այդ երկիրը գրեթե անսահմանափակ արեւային օրեր ունի՝ 300 օր տարվա ընթացքում:
Հալեպ քաղաքի քաղաքապետարանը շատ հետաքրքրված էր կիսահաղորդչային լուսացույցերով ճանապարհների կառավարման նոր տեխնոլոգիայով, որն աշխարհում հանրաճանաչ է եւ կոչվում է «Վայռլես»: Արամ Վարդանյանը հայտնեց, որ դարձյալ Հայաստանում ստեղծված այդ համակարգն աշխատում է արեւային սնուցմամբ եւ կառավարվում է GPRS համակարգով՝ դարձյալ առանց լարերի: Եթե, օրինակ, քաղաքի մի հատվածում խցանում է, ապա հնարավոր է որոշ փողոցներ կառավարման կենտրոնից փակել կամ մյուսները բացել, կամ կախված մեքենաների հոսքից՝ կարմիր լույսն ավելի երկար պահել, կանաչը՝ կարճ կամ հակառակը եւ այլն: Բացի այդ, Հալեպում 4 հազար հա տարածքի վրա կառուցվում է մեծ արդյունաբերական քաղաք, եւ հայկական կողմին առաջարկվել է աջակցել այդ տարածքում տեխնոպարկերի ստեղծմանը:
Շարունակելով ներկայացնել Սիրիա կատարած այլցելության արդյունքները, Մարտին Սարգսյանը տեղեկացրեց, որ որոշվել է ստեղծել առեւտրի տներ՝ Հայաստանում՝ Սիրիայի եւ Սիրիայում՝ Հայաստանի: Այդ կառույցները կուսումնասիրեն միմյանց երկրների շուկաները եւ կներկայացնեն իրենց երկրների ապրանքները: Ըստ Հայաստանի ԱԱՊ նախագահի, բացառված չէ, որ դա Սիրիայի համար դառնա տարածաշրջանային առեւտրի տուն: Հայաստանի ԱԱՊ ներկայացուցչությունը կբացվի Սիրիայում, կձեւավորվի հայ-սիրիական գործարարներից բաղկացած հանձնաժողով, յուրաքանչյուր կողմից 12-ական ներկայացուցչով: Հայկական կողմից հանձնաժողովի նախագահը Արամ Վարդանյանն է, սիրիական կողմից՝ Հասան Աբդաթը:
Եվ վերջապես եւս մեկ կարեւոր պայմանավորվածություն՝ 2008-ին Հալեպում հայկական ապրանքների ցուցահանդես եւ հայ-սիրիական գործարար համաժողով կազմակերպելու մասին: Ընդ որում, Հալեպի նահանգապետն առաջարկել է հայկական ապրանքների ցուցադրման համար տարածքներն անհատույց տրամադրել: Մարտին Սարգսյանն ավելացրեց, որ այդ օրերին կանցկացվեն նաեւ մշակութային միջոցառումներ: Հալեպում շուրջ 40 հազար հայեր են ապրում, որոնք, ի դեպ, մեծ հարգանք են վայելում այդ երկրում եւ մասնակցում էին հայաստանցի գործարարների բոլոր հանդիպումներին: «Մշակութային օրերի անցկացումը նաեւ նրանց մեծ ցանկությունն է եղել», եզրափակեց մեր զրուցակիցը:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊՈՒՏԻՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵրեւի չկա ավելի տաղտկալի մի թեմա, քան Ռուսաստանի պառլամենտական ընտրությունները: Որովհետեւ նույնիսկ Արեւմուտքում բոլորի համար պարզ էր, որ այդ «գոտեմարտում» կհաղթի... Պուտինը: Մանավանդ որ նա կոչ արեց քվեարկելու ...«ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆոյեմբերի 21-ի համարում «Ազգը», անդրադառնալով «Թյուրքական պետությունների եւ հասարակությունների բարեկամության, եղբայրության ու համագործակցության» 11-րդ համագումարին, որը նոյեմբերի 17-19 հրավիրվել էր Բաքվում, ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՇԱԳԱՆԱԿ ՀԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԿՐԱԿԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՄոսկովյան «Նեզավիսիմայա գազետան» ընդարձակ հոդված էր հրապարակել «Մեծ Ադրբեջան. պատրանք, թե՞ իրողություն» վերնագրով: Տալով նավթադոլարներից շփացած երկրի ներկա պատկերը (2010 թվականին Ադրբեջանը կստանա շուրջ ...ՄՆԱՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵՆՔ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման օրենքի նախագիծը, ինչպես նաեւ հարակից տասից ավելի օրենքներ ներառող օրենսդրական փաթեթը, որն սկսվել էր քննարկվել Ազգային ժողովի հերթական` ...ԷԼԻ ՄԻ ՇԱՐԺՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀՀ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԵղած կուսակցությունները, դաշինքներն ու շարժումները բավական չէին եւ ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծվեց Հակակրիմինալ շարժումը, այնպես էլ երեկ՝ նախագահական ընտրություններից առաջ ձեւավորվեց ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԿՈՉԸ
«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է տարածել, որով հայաստանյան հեռուստա ու ռադիոընկերություններին կոչ է արել անաչառ լուսաբանել նախընտրական պայքարը: Կոչում մասնավորապես նշվում է, որ «ԶԼՄ-ները ժողովրդավարական ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ
Դեկտեմբերի 6-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստի ժամանակ կորոշվի, թե որ թեկնածուին է սատարելու այդ կուսակցությունը 2008-ի նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԸ ԿԱՐՏԱՀԱՆՎԵՆ ՍԻՐԻԱ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյսպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) պատվիրակության եւ Սիրիայի իրենց գործընկերների միջեւ անցյալ ամիս այդ երկիր կատարած այցի ընթացքում: Այցի մանրամասների ...ՈՐ ԿԱՅԱՆԱ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅՈՒՀՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԵՐՊԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԱՄՆ-ի փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագիրը Հայաստանում 7 տարվա պատմություն ունի: Մասնակիցների հավաստմամբ ծրագրի գոյությունը ճակատագրեր փոխելու ուժ ուներ: Բացի բազմաթիվ սեմինարների ...ՆՎԻՐՈՒՄԻ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ, Դիրիժոր - գրողԲոլոր նրանք, ովքեր ներկա էին օրերս կամերային երաժշտության տանը կայացած միջազգային մրցույթների դափնեկիրներ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ՝ ջութակահար Արտաշես Մկրտչյանի եւ դաշնակահարուհի Կարինե ...ՄՈՐԻՍ ԲԵԺԱՐԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆՆոյեմբերի 22-ին կյանքից հեռացավ բալետի լեգենդար պարող, բալետմայստեր եւ պարուսույց Մորիս Բեժարը, քսաներորդ դարի համաշխարհային մշակույթի սյուներից մեկը, բալետի պատմության մեջ նոր սահմանագլուխ բացած ֆրանսիացի ...«ԲԵՄԻ ՎՐԱ ԽԱՂՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՄ» ԱՍՈՒՄ Է ԴԵՐԱՍԱՆ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹատերական կյանքի, բեմի խնդիրների, դերասանի դժվարություննների, թատրոնի գեղարվեստական ղեկավարի դերի մասին երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին Կամերային թատրոնի տնօրեն Դավիթ ...ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆՈՂԸ ՆԵՐԿԱ ԵՎ ԱՊԱԳԱ ՉԻ ՈՒՆԵՆԱ
ԱՍՏՂԻԿ ԱՍՐՅԱՆ, Վանաձոր21-րդ դարում, երբ անընդհատ խոսվում է մարդու իրավունքների պաշտպանության ու մշակութային արժեքների պահպանության մասին, ամենուր իշխում է կույր հավատը «ամենակարող» Ամերիկայի հանդեպ, անվերապահորեն ընդունվում ...ՌՈՒՍ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՄՏԵՐՄԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԳՐԱՆԴ ՓՂԻԿԻ ՀԵՏ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ1999-ից մեր կենդանաբանական այգում բնակվող Գրանդ փղիկը երկար փնտրտուքներից հետո վերջապես ռուս հարսնացու ունի, որը «Գրանդ հոլդինգ» ընկերության ջանքերով դեկտեմբերի 1-ին բերվել է Հայաստան ու այժմ Գրանդիկի ...ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԸ ՃԱՌԵԼ ԵՆ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՓիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում օրերս անցկացվել է փիլիսոփայության միջազգային 3-րդ համագումարը՝ համագործակցությամբ Մ. Ն. Ստանֆորդի համալսարանի ու Բերկլիի ...ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ1968-ին կառուցված Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դեռեւս խորհրդային տարիներին տարբեր մարզաձեւերի ԽՍՀՄ հավաքականների մարզիկների համար պատասխանատու մրցումներին նախապատրաստվելու հիմնական մարզաբազաներից մեկն ...ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎլադիմիր Հակոբյանին այդպես էլ չհաջողվեց ռեւանշի հասնել Ալեքսեյ Շիրովի հետ երեկ անցկացրած 4-րդ փուլի 2-րդ պարտիայում: Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում Հակոբյանը սպիտակներով զիջել էր մրցակցին: 2-րդ պարտիայում ...
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՅՈՒԾՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ... ՀԱՅՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՌԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է, ԹԵԿՆԱԾՈՒ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՍՏԱԼԻՆՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ` ՆԵՐԿԱՅԻՍ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎԱԽԵՑԱՆ, ԱՊԱ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑԻՆ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՀԱՎԵՐԺ ԹՎԱՑՈՂ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՏ ԿԱՆՉՎԵՑ
ՀԱՎԱՏՈՒՐԱՑԻՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԻ՛ ԱՍԵՔ, ՄԵՂՔ Է
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ՕԼԵԳ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

