
ՍՏԱԼԻՆՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ` ՆԵՐԿԱՅԻՍ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Վրաց իրականությունը շատ յուրօրինակություններ ունի, բայց որ որոշ առումներով մնացել է դարասկզբյան ժամանակաշրջանի որոշ հատկություններին հավատարիմ` դժվար էր պատկերացնել «վարդյա» հեղափոխությունից հետո: Ամեն դեպքում, այն, ինչ մատուցում են վրացական լրատվամիջոցները, բնավ էլ վստահության տեղ չի թողնում, թե սպասվող արտահերթ նախագահական ընտրությունները կանցնեն նույն ոգեւորությամբ եւ թափանցիկությամբ, ինչ 2004-ին, երբ Ժվանիա-Սաակաշվիլի-Բուրջանաձե եռյակը վարդյա հեղափոխությունից հետո հաղթեց ընտրություններում:
Ընտրական գործընթացներն ուղեկցվում են սոցիոլոգիական հարցումներով, որոնց ճշգրտությունն ավելի շատ կախված է պատվիրատուի ով լինելուց, քան իսկապես նախընտրական իրավիճակի ներկայացման անհրաժեշտությունից: Նույն այդ հարցումներին ծանոթանալիս ակամա հիշվում է վրաց ժողովրդի` ողջ Սովետական Միությունը տոտալ լծով «սեփականած» Իոսիֆ Ստալինի երկու հայտնի արտահայտություններից մեկը հենց ընտրությունների մասին, թե կարեւոր է ոչ թե քվեարկության ինչպիսին լինելը, այլ թե ով կհաշվի ձայները:
Նախագահական քարոզարշավի «մրցապայքարում» «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը շարունակում է գործել Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «ճամբարում»: Մասնավորապես, հունվարի 5-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվածների վարկանիշների առնչությամբ «Ռուսթավի-2»-ը ներկայացրել է «BCG» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի` իշխանական «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատվերով իրականացված հարցման արդյունքները, որոնց համաձայն, դժվար չէ գլխի ընկնել, առաջատարը Սաակաշվիլին է:
Նոյեմբերի 16-29 անցկացված հետազոտության համաձայն, ընտրությունների գնալու պատրաստ հարցվածների 54,5 տոկոսը քվեարկելու է Սաակաշվիլու օգտին, 15,5-ը` ընդդիմության միասնական թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի: Քիչ ավելի պակաս ձայներ կարող է ստանալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին` 14,5 տոկոս:
«Քվիրիս պալիտրա» շաբաթաթերթի հարցումների համաձայն էլ, առաջատարը ընդդիմության միասնական թեկնածուն է` Լեւան Գաչեչիլաձեն, որին ներկա օրերի կտրվածքով նախընտրել է հարցման 401 մասնակիցների 39,9 տոկոսը` բալային 6,46 արտահայտությամբ: Երկրորդ տեղում Միխեիլ Սաակաշվիլին է` 6,01 բալով, երրորդ տեղում՝ «Նոր աջերի» առաջնորդ Դավիթ Գամկրելիձեն:
Միեւնույն ժամանակ, չնայած արտաքուստ թվացող իրավիճակին, վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, դեռեւս շարունակվում են բռնություններն ու ձերբակալությունները ընդդիմության համախոհների նկատմամբ, մասնավորապես Բաթումում երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում: Ընդդիմության առաջնային պահանջներից մեկը` «Իմեդի» հեռուստաընկերութան աշխատանքի վերականգնումը ներկայացնող ցուցարարներից մոտ տասին ձերբակալել են, իսկ նույն օրը ներկայումս նախագահական պարտականություններն իրականացնող Նինո Բուրջանաձեն հայտարարում է, թե վրաց կառավարությունը միջնորդում է դատախազության առջեւ նույն «Իմեդի» հեռուստաընկերության վրա դրված կալանքը հանելու առնչությամբ:
Թերեւս դժվար է հասկանալ նման տրամաբանությունը այն պարզ պատճառաբանությամբ, որ թեկուզ Վրաստանի պարագայում ոչ ոք չի կարող վստահեցնել, առավել եւս համոզել, թե իշխանական մի թեւը` գործադիրը անտեղյակ է դատական իշխանության քայլերից, ավելին, չի թելադրում դրանք: Իսկ եթե այդպես է, ուրեմն «Իմեդի» հեռուստաընկերության համար միջնորդող վրաց կառավարությունը տիպիկ վրացական քայլ է կատարում` շոուի շարունակությունը «ժողովրդավարական» արժեքների ֆոնին ավարտելու մտադրությամբ: Այլապես ինչպես հասկանալ վրաց իշխանությունների քայլերը, երբ ոստիկանությունը ջարդում է «Իմեդիի» ունեցվածքը, համապատասխան մարմինն էլ հեռուստաընկերությանը զրկում է լիցենզիայից, իսկ վրաց կառավարությունը միջնորդում եթերը վերականգնելու համար:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՏԱԼԻՆՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ` ՆԵՐԿԱՅԻՍ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաց իրականությունը շատ յուրօրինակություններ ունի, բայց որ որոշ առումներով մնացել է դարասկզբյան ժամանակաշրջանի որոշ հատկություններին հավատարիմ` դժվար էր պատկերացնել «վարդյա» հեղափոխությունից հետո: Ամեն ...ՊՈՒՏԻՆՅԱՆ ՆՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր նախագահության ութ տարիների ընթացքում այդպես էլ մնաց թե՛ երկրի եւ թե՛ հատկապես արեւմտյան քաղաքագիտական կենտրոնների ու վերլուծաբանների համար անհասկանալի եւ անկանխատեսելի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ Է ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀամազգային դրամահավաքի շրջանակներում արտերկիր կատարած այցելությունից վերադառնալով` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ իր նստավայրում հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին իշխանության բոլոր թեւերի ...PKK-ԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՐԵՎԷ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹուրքական մամուլի համար յուրահատուկ է ժամանակ առ ժամանակ մեղադրել Հայաստանին հակաթուրքական գործունեության մեջ: Մեղադրանքները երբեմն պայմանավորվում են Թուրքիայի նկատմամբ Հայաստանին վերագրվող դավադրական ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՈՉ ՌՈՄԱՆՏԻԿ Է, ՈՉ ԷԼ ՈՒՏՈՊԻՍՏ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Օրինաց երկիր» կուսակցության 650 պատվիրակ երեկ կառավարության նիստերի դահլիճում գոռում էր` «Արթո՛ւր-նախագա՛հ»: ՕԵԿ 8-րդ արտահերթ համագումարը երեկ ՕԵԿ նախագահին երկրի նախագահի թեկնածու առաջադրեց: Եվ ներկա ...«ՄԵՆՔ ԿԴԱՌՆԱՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին ՀՀ-ում վերջին տասը տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք չտրամադրելու հայցի լսումը երեկ կեսօրին հետաձգվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի ...ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀՅԴ-ԻՆ՝ ԲԵՎԵՌ Է ԿԱԶՄԵԼՈՒ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՎերջ է դնելու ՀՀ նախագահի քարոզարշավի երկբեւեռությանն իր ներկայությամբ եւ այդ հավակնության հայտն արդեն ներկայացրել է սեփական թեկնածուի առաջադրմամբ: Քաղաքական ուժն այդ ՀՅԴ-ն է, թեկնածուն՝ Վահան Հովհաննիսյանը: ...ԲԱՆԿԵՐԻՑ ԴՈԼԱՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆոյեմբերի 24-25-ին Երեւանի փոխանակման կետերում դոլար-դրամի փոխարժեքի կտրուկ տատանման վերաբերյալ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության կապակցությամբ, որ դա հետեւանք է Կենտրոնական բանկում տեղաբաշխվող ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՆԱԿԵՏ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆոյեմբերի վերջին Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ուրմիա նահանգի գործարարների 20 հոգուց բաղկացած պատվիրակությունը: Հայաստանում գտնվելու օրերին նրանք հանդիպումներ ունեցան Հայաստանի իրենց գործընկերների, ...ՀԱՅ ՊՈԵԶԻԱՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԱմերիկահայ բանաստեղծուհի եւ թարգմանչուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանը վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ մասնակցել է Թայվանի Միջազգային պոեզիայի փառատոնին: Համացանցի միջոցով մենք հարցազրույց վարեցինք ...«ԱՐԱՐԱՏ-14 ՊԱՏԿԵՐ»
ԱՐԹՈՒՐ ԽԱՆՋՅԱՆՎերջերս իմ ընկերների հետ «Մոսկվա» կինոթատրոն այցելեցի Դոն Ասկարյանի նկարահանած «Արարատ-14 պատկեր» կինոնկարի շնորհանդեսին հաճելի ու արժեքավոր, պատմական-գեղագիտական նոր կինոնկար դիտելու ակնկալիքով: Նախ ...ՎԵՐՀԻՇԵԼՈՎ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՋԵՐԸ
ՎԼ. ՇՈՇԻՆ, բանասիրության դոկտոր, Սանկտ ՊետերբուրգԼույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր Ռոբերտ Բաղդասարյանի «Սրտից սիրտ» ռուսալեզու հոդվածների ժողովածուն (Հայաստանի գրողների միության հրատարակչություն, Երեւան, 2007, 120 էջ), որը նվիրված է 19-20-րդ ...ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՍՈՒՐԲ ՄԱԿԱՐ ՄԵԾ «ԽՐԱՏՆԵՐ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հոգեւոր ընթերցումներ» մատենաշարի երկրորդ գիրքը` անապատական ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԿՏՐՈՒԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ 2Քրիստոնյաների երեսին թքելու դեպքերը գնալով ավելանում են Երուսաղեմում եւ հայերն ու այլ քրիստոնյա ազգությունների ներկայացուցիչներ բավարարված չեն ոստիկանության ձեռնարկած միջոցառումներից: Նրանք ավելի կտրուկ ...ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԵՀԱՓԱՌ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻՆ
Որդիական յարգանքներով՝ ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ, ԹեհրանՍտորեւ նույնությամբ տպագրում ենք պարսկահայ բարերար, ազգային նվիրյալ գործիչ Լեւոն Ահարոնյանի բաց նամակը, առայժմ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից: Միայն որպես տեղեկանք ավելացնենք, որ Իրանի հայկական երեք՝ ...«ԻՄ ԴՈՒՌԸ ՉԾԵԾԵՔ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀայաստանի բնակչության մեջ, ընդհանուր առմամբ, ագրեսիա չկա այլադավանների, այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ, բայց կա բացահայտ անբարյացակամություն նրանց քարոզչության որոշ տեսակների վերաբերյալ, երբ, ...ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՆ ԷԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎլադիմիր Հակոբյանն ու Լեւոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեցին նաեւ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի արգելքը: Ինչպես տեղեկացրել էինք, նրանք առաջին պարտիաներն ավարտել էին ոչ-ոքի: Եվ ահա ...ՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Հայերիս համար ծայրահեղ տհաճ էր Դոնի Ռոստովում կանխված ահաբեկչության գործողության վերաբերյալ հաղորդումը: Մի խումբ քրեական հանցագործներ մտահղացել էին ամանորյա տոնակատարությունների ժամանակ պայթյուններ կազմակերպել ...
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՀՅՈՒԾՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ... ՀԱՅՈՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՌԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է, ԹԵԿՆԱԾՈՒ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՄԵՐ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է ԱՄԵՆ ՏԵՂ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՍՏԱԼԻՆՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ` ՆԵՐԿԱՅԻՍ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎԱԽԵՑԱՆ, ԱՊԱ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑԻՆ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՀԱՎԵՐԺ ԹՎԱՑՈՂ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՏ ԿԱՆՉՎԵՑ
«ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՑ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՀԱՎԱՏՈՒՐԱՑԻՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԻ՛ ԱՍԵՔ, ՄԵՂՔ Է
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

