
ՄԵՐԿԵԼԸ ՊԱՏԵՀԱՊԱ՞ՇՏ Է, ԹԵ՞ ՀՐԱՇԱԼԻ ՌԱԶՄԱՎԱՐ
Կոմունիստական Գերմանիայում ծնված, մասնագիտությամբ ֆիզիկոս, կղերականի դուստր Անգելա Մերկելը այնքան էլ չէր զբաղվում քաղաքականությամբ, երբ 1989-ին քանդվեց Բեռլինի պատը: Երկու տարի առաջ դարձավ Գերմանիայի առաջին կին կանցլերը եւ անմիջապես դասվեց Եվրոպայի կարեւորագույն առաջնորդների շարքում բարենորոգումների իր ծրագրերով: Այժմ, ըստ ամերիկյան «Newsweek»-ի լրագրողի, որդեգրել է ռիսկերից խուսափելու քաղաքականությունը: Ի՞նչ է պատճառը:
«Ամռանն անցկացված հատկանշական մի հարցախույզ զարմանք պատճառեց Բեռլինի քաղաքական բնագավառում», գրում է Ստեֆան Թայլը «Նյուզուիքի» հոկտեմբերի 29-ի համարում, մանրամասնելով, որ Ալենբախ ինստիտուտը պարզել էր, որ Արեւմտյան Գերմանիայի բնակչության 45, իսկ Արեւելյանի բնակչության 57 տոկոսը «սոցիալիզմը լավ գաղափար է» համարում: Գերմանացիների (միասնաբար վերցված) միայն 25 տոկոսը համաձայն չի եղել այս մտքին:
«Քառասուն տարվա կոմունիստական ավերիչ փորձառությունից հետո սոցիալիզմի «կախարդական հմայքը» վերջին 15 տարում դանդաղ, բայց հետեւողականորեն աճել է», նշում է վերոհիշյալ ինստիտուտի քաղաքական մեկնաբան Թոմաս Պետերսոնը:
Եվ սա, շարունակում է Ստեֆան Թայլը, այն դեպքում, երբ Գերմանիայի կապիտալիստական տնտեսությունը անհավատալի վերելք է ապրում, շնորհիվ որոշակի ոչ-սոցիալիստական բարենորոգումների: Վերջին մեկ տարում մեկ միլիոն գերմանացիներ թողել են գործազուրկների բանակը` 12 տոկոսից (2005) 9 տոկոսի իջեցնելով նրանց թիվը: Նույնիսկ 50 տարեկանից մեծ մարդիկ աշխատանք են կարողանում գտնել:
Բայց կարծես թե այդ բարենորոգումների վերջը եկել է: Կոալիցիոն կառավարության երկու կուսակցությունները` կենտրոն-ձախակողմյան սոցիալ-դեմոկրատներն ու Մերկելի կենտրոն-աջակողմյան քրիստոնեա- դեմոկրատները խորհրդարան ներկայացրած իրենց առաջարկներով շրջադարձ են ցանկանում կատարել, մինչ ինքը` Մերկելը, անորոշության սահմաններում անգործության է մատնված:
«Գերմանիայի տնտեսական վիճակը կարող է մթագնել, եթե այդ առաջարկներն օրենքի ուժ ստանան», այդ առթիվ նշել է Լոնդոնի «Ամերիկյան բանկի» գլխավոր տնտեսագետ Հոլգեր Շմիդինգը:
«Հետդարձն առավել ողբերգական է մեզ ներկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Մերկելը ծնվել եւ մեծացել է Արեւելյան Գերմանիայում ու ճաշակած պետք է լիներ այդ համակարգի դառնությունները, խորհրդածում է Ստեֆան Թայլը եւ շարունակում, նրա կառավարման երկու տարիների ընթացքում դրական առաջընթացներ արձանագրվել են՝ նվազել եւ պարզեցվել են ֆիզիկական անձանցից գանձված հարկերը, 65-ից 67-ի բարձրացվել թոշակի անցնելու տարիքը, բայց հանկարծ նա հայտնվել է դիտորդի դերում եւ սոսկ հետեւում է, թե ինչպես են 2 կուսակցություններ քանդում կատարվածը: Սոցիալ-դեմոկրատներն իրենց անդամներին մղում են դեպի արմատական մի նոր կուսակցության, որ կոչվում է պարզապես «Դի Լինքե» («Ձախերը»): Դրա նախագահը` Օսկար Լաֆոնտենը օտարատյաց մի պոպուլիստ է, որն ըստ Թայլի, հակված է իր համակրանքն արտահայտելու Չավեսի եւ Ահմադինեժադի նկատմամբ: Դեմագոգիան կարծես գործում է, գրում է Թայլը, եւ այժմ նրանք ընտրողների 11 տոկոսը կարող են հավաքել: Սոցիալ-դեմոկրատները` 25 տոկոս, իսկ կանաչները` 10 տոկոս: Բայց ամենացնցող երեւույթն այն է, որ «Դի Լինքեի» կողմնակիցների թիվը գնալով ավելանում է եւ գերմանացիների 2/3-ն այժմ պաշտպանում է այդ կուսակցության քաղաքականությունը»:
Լրագրողը ապշեցնող է գտնում, որ բարենորոգումների արդյունավետության հենց այս շրջանում նման հակադարձ դիրքորոշում որդեգրի ժողովուրդը, եւ խորհրդածում է, որ դժգոհության հիմնական պատճառը գուցե «սոցիալական արդարություն» (որը գերմանացիների համար ամենաբարձր արժեքն է) հաստատելու կառավարության անկարողությունն է: «Ժողովրդի 75 տոկոսը գտնում է, որ այդ ուղղությամբ կառավարությունը ոչինչ չի անում», գրում է նա ավելացնելով, որ մարդիկ ցանկանում են «Դոյչե թելեկոմի» նման խոշոր ձեռնարկությունները վերադարձնել պետությանը: «Նրանք մտքափոխ են եղել, եւ ցանկանում են, որ պետությունը վերահսկի տնտեսությունը», ասում է Մանֆրեդ Գյուլները` «Ֆորսա» հասարակական կարծիքի ինստիտուտի նախագահը:
Ժողովուրդը փաստորեն փորձում է գերմանական ընկերությունները փրկել օտարերկրացիների ձեռքից: Սեփականաշնորհումները նվազել են, ինչը տնտեսագետներին հիմք է տվել կանխագուշակելու, որ Մերկելը չի կարողանալու իրագործել իր «հզոր Գերմանիայի» ծրագրերը:
Խնդրի ողբերգական կողմն այն է, որ Մերկելն ինքը խուսափում է ռիսկային քայլերի դիմելուց, կարծես «չի ցանկանում խառնվել երկրի քաղաքականությանը», ինչպես Գյուլներն է բնութագրում:
Որոշ մարդիկ նրան պատեհապաշտ են անվանում, ուրիշները` հրաշալի ռազմավար, որն օգտագործելով կանաչների, կենտրոն-ձախակողմյանների եւ մյուսների քաղաքականության միաձուլումից առաջացած նոր տարբերակը, փորձում է սիրաշահել երկու կուսակցությունների արանքում տատանվողներին, որպեսզի վերջնականապես ճզմի սոցիալ-դեմոկրատներին 2009-ի ընտրություններում:
«Առաջիկա ամիսներին պարզ կդառնա, թե ինչքան խորն է կատարված բարեփոխումների ազդեցությունը: Հավանաբար պարզ կդառնա նաեւ Մերկելի դիրքորոշումը», եզրակացնում է Թայլը:
- Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄԵՐԿԵԼԸ ՊԱՏԵՀԱՊԱ՞ՇՏ Է, ԹԵ՞ ՀՐԱՇԱԼԻ ՌԱԶՄԱՎԱՐ
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԿոմունիստական Գերմանիայում ծնված, մասնագիտությամբ ֆիզիկոս, կղերականի դուստր Անգելա Մերկելը այնքան էլ չէր զբաղվում քաղաքականությամբ, երբ 1989-ին քանդվեց Բեռլինի պատը: Երկու տարի առաջ դարձավ Գերմանիայի ...«ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿՏԱԿԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԸՆԴԱՐՁԱԿՎԱԾ ԹՈՒՐՔԻԱ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3«Ազգը» նախորդ համարում «Մեծ Մերձավոր Արեւելքն ըստ թուրքերի» վերնագրով անդրադարձել էր թուրքական «Գյունեշ» թերթի հրապարակած քարտեզին, որտեղ Թուրքիան ընդարձակված էր, ներառելով Էգեյան ծովի հունական կղզիները, ...ՏԱՍԸ ԱՆՈՒՆ ՏԵԽՆԻԿԱ ՀԲԸՄ-ԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 3 միլիոն 388 հազար դրամի տասը անուն տեխնիկա նվիրեց, որով այսուհետեւ թանգարան-ինստիտուտի աշխատակիցները կկարողանան ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ ՈՒՆԵՆՔ 27 ՏՈԿՈՍՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ2008-ի պետական բյուջեով նախատեսվում է էապես ավելացնել հարկային եկամուտները եւ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)-հարկեր հարաբերակցությունը, հասցնելով 16,9 տոկոսի այս տարի նախատեսած 15,2 տոկոսի փոխարեն: Երեկ ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻՆ ԳՆԱԼՆ ԱՐԴԵՆ ԴԱՐՁԵԼ Է ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻշխանական «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն այսօր Թբիլիսիում կգումարի համագումար` երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու թեկնածությունը հունվարի 5-ին անցկացվելիք նախագահական արտահերթ ընտրություններում ...ԵԹԵ ՉՀԱՅՏՆՎԵՆ ՆՈՐ ԴԵՄՔԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵթե համեմատենք Հայաստանին ու Վրաստանին նվիրված հրապարակումները ռուսաստանյան ԶԼՄ-ներում, ապա քանակական առումով առաջինները կարելի է համարել հատուկենտ: Հատկապես մամուլը հեղեղված է Սաակաշվիլու եւ նրա ընդդիմախոսների ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Այսօր հայաստանյան եթերում ահավոր բաներ են կատարվում, եւ եթե անգամ քարոզարշավը նորմալ անցկացվի, չի փոխհատուցի այն վնասը, որն այսօր է հասցվում: Մեր հասարակության մեծ մասը հիմա է կողմնորոշվում եւ նրանց ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1Եթե մինչ այս ՀՀՇ-ն երկրի իրականությունը բաժանում էր 1998 թվականով, ապա այսօր արդեն բաժանում է 2007-ի սեպտեմբերի 21-ով: Վերջին ամսաթվից առաջ ընկած ժամանակահատվածը ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ՝ ՎԱՂԸ
Վաղը լույս կտեսնի «Ազգի» հասարակական-քաղաքական հավելվածը, որտեղ կարող եք ընթերցել. Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50-ամյակին ընդառաջ` Գրիգոր Ջանիկյանի «Իրապատում առասպել» հրապարակումը, միջնադարյան ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՀԱՐԿԵՐԻՑ, ՏՈՒՐՔԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ ոստիկանության ինտերնետային էջից տեղեկանում ենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ից խանութներին եւ սննդի օբյեկտներին առաքված ոչ բոլոր խմբաքանակների համար են լրացվել հաշիվ-ապրանքագրեր, իսկ առաքման ...ՉԱՐ ԲԱՆԵՐՈՒՆ ԲԱՐԵՎ ԸՍԵՔ ՄԵՐ ԿՈՂՄԷՆ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆՓառավոր բան կլինի, եթե մի օր զարթնես ու քո մեջ Զահրատ որոնես: Աստված վկա, փառավոր բան կլինի: Որովհետեւ այդ մի օրը դու մաքրված կլինես զզվելի բաներից: Ու այդ օրը կգտնես ծիրանի այն վիճակը, երբ այս ծիրան ...ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ
Բեյրութ, «Ազգ»-ի սեփական թղթակիցՕրերս Բեյրութի Ազգային Լեւոն եւ Սոֆյա Հակոբյան վարժարանի սրահում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Երկրի նախագահ Էմիլ Լահուդի ներկայացուցիչ, նախկին նախարար Սեպուհ Հովնանյանը հրապարակագիր եւ լրագրող ...ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Ազգային գրադարանում մեծարման երեկո էր` նվիրված Վանուշ Խանամիրյանի ծննդյան 80-ամյակին: Նրա բեմադրած պարերը արժանացել են ժողովրդի անվերապահ սիրուն ու գնահատանքին: Հայ պարարվեստի լեգենդը համոզված է, ...ՈՐՈՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ
ՌՈՒԶԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԽաչատուր Մարգարյանը կինոարտադրություն է մտել ընդամենը 2 տարի առաջ, «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանելով «Սրնգափողի մենանվագը» կարճամետրաժ ֆիլմը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, զբաղվել է մանկավարժությամբ, ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԻ ԿՅԱՆՔԻՑ
Ռ. Հ. 1Կարծես թե հայաստանյան մամուլն առանձնապես չի հրապուրվում մարդկանց «աշխարհիկ» կյանքով, չի մտնում նրանց անկողինը, չի ստեղծում երեւակայական տեսարաններ, արհեստական սկանդալներ եւ այլն: Եթե ես չեմ սխալվում, ...ԲԱՑՎԵՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Տարվա նախագիծ եւ կառույց-2007» ազգային մրցույթ-ցուցահանդեսը երեկ բացվեց ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ներկայացված էին 60 ճարտարապետների 30 աշխատանքներ: Այս մասին լրագրողներին հայտնեց ...ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ 4 ԿԻՊՐԱՀԱՅԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ«Բոլորին հավասար հնարավորությունների եվրոպական տարի» միջոցառման շրջանակներում Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինիի նախաձեռնած ցուցատախտակի (պլակատ) ձեւավորման մրցությանը մասնակցած չորս կիպրահայ ...ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ՀՌՉԱԿՎԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վազգեն վրդ. Նանյանը: Հայրապետական վճռի համար հիմք է ծառայել Վազգեն վարդապետի` հոգեւոր ...ԿԱՅԱՑԱՎ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տարածաշրջանային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ թրաֆիկինգի հարցերով միջգերատեսչական ...ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՈՒՍՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հարյուր տոկոսանոց արդյունքի հասած հայ չորս շախմատիստներն էլ չորրորդ տուրում առաջին միավորները կորցրին: Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ...ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎաղը Խանտի Մանսիյսկում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Պատվավոր մրցանակը վիճարկող 128 շախմատիստների թվում են աշխարհի ներկայիս գավաթակիր Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն ...
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ MEA CULPA-Ն ՉՀՆՉԵՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԻ ԿՅԱՆՔԻՑ
Ռ. Հ.
«ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՈՒՄԸ ԽՈՒՃԱՊԻ ՊԱՏՃԱՌ ԵՐԵՎԱՆՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹՈՒՐՔԵՐԸ ՍՏՈՒՄ ԵՆ, ԲՈՒՇԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ
ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԸՍՏ ԹՈՒՐՔԵՐԻ
«ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿՏԱԿԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԸՆԴԱՐՁԱԿՎԱԾ ԹՈՒՐՔԻԱ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՌԻՉՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ
ԿԳՈՐԾԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔԻ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՆՈՐ ԿԱՐԳ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՍԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆԻ
ՌՈւԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Կարս -ԵրեւանԱՄՆ-Ն ԱՐԴԵՆ ՈՐՈՇԵ՞Լ Է ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԱՊԱԳԱՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

