
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՌՋԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՆՎԱՃՄԱՆ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԵԼՈՒ
- Ավանդույթի համաձայն, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողներին: Անդրադառնալով ավարտված առաջնության արդյունքներին, նախագահը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ մինչեւ վերջ համառ ու լարված պայքար ընթացավ մեդալների համար: Առաջնությունում մինչեւ վերջ պահպանվեց ինտրիգը: Ուրախալի էր նաեւ, որ մյուս թիմերն էլ բավական միավորներ վաստակեցին առաջատարների հետ հանդիպումներում:

Լրագրողների խնդրանքով Ռուբեն Հայրապետյանն իր տեսակետը հայտնեց «Արարատում» ընթացիկ մրցաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ. «Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» մարտունակ կոլեկտիվ էր դարձել եւ հաջողությամբ պայքարում էր չեմպիոնության համար: Հիմնականում նրա աշխատանքի շնորհիվ թիմի մի քանի ֆուտբոլիստներ հրավիրվեցին ազգային եւ երիտասարդական հավաքականներ: Բայց մրցաշրջանի կեսից ակումբի հովանավորները հերթական ավանտյուրայի դիմեցին, ոչ ֆուտբոլային մտածողություն դրսեւորեցին եւ Սուքիասյանին փոխարինեցին ֆուտբոլից հեռու մի մարզիչով: Նույն հաջողությամբ կարող էին վոլեյբոլի մասնագետ հրավիրել թիմը մարզելու: Իսկ թե ինչ եղավ, բոլորդ տեսաք: Դեռեւս տարիներ առաջ եմ ասել, որ «Արարատի» հովանավորները, ղեկավարությունը չեն ցանկանում, որ Հայաստանում ֆուտբոլը զարգանա, մշտապես ինտրիգներ են սարքում, որոշ ֆուտբոլիստների մեղադրեցին մրցակիցներին խաղեր հանձնելու մեջ: Նրանք փորձում են վարկաբեկել մեր առաջնությունը, մարզչի անորակ լինելու պատճառով թիմի անհաջողությունները բարդում են ֆեդերացիայի, մրցավարների վրա: Նույնպիսի վիճակում էր հայտնվել «Արարատը» նաեւ տարիներ առաջ, երբ կրկին թիմում ինտրիգներ ստեղծեցին ու ի վերջո արարատցիները զրկվեցին առաջնության պարգեւներից»:
Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանի հեռանկարներին, ապա նախագահը դժվարացավ առայժմ կոնկրետ որեւէ բան ասել, քանի որ բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Դինամոն» դեռեւս չի կողմնորոշվել, թե արդյոք կարո՞ղ է ֆինանսական միջոցներ հայթայթել ուժեղագույնների մրցաշարին մասնակցելու համար:
Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ մեր հավաքականների մրցելույթներին: Ընդհանուր առմամբ նա գոհ է ազգային հավաքականից: Ուրախալի է, որ վերջապես հավաքականը սկսել է դրսեւորել իր ներուժը, լավ խաղ է ցուցադրում: Դա, ինչ խոսք, հանգուցյալ Իան Պորտերֆիլդի բեղմնավոր աշխատանքի արդյունքն է: Միեւնույն ժամանակ ՀՖՖ նախագահին չի բավարարում հավաքականի ցույց տված արդյունքը: Նա համոզված է, որ առաջընթացը շարունակվելու, նույն նվիրվածությամբ գործելու դեպքում հնարավոր կլինի աշխարհի առաջնության ընտրական առաջիկա մրցաշարում եզրափակիչի ուղեգրի համար պայքարել: Եվ ՀՖՖ նախագահը նման խնդիր է դնելու հավաքականի առջեւ: Այս առնչությամբ չենք կարող մեր ուրախությունը չհայտնել: Երբ ֆուտբոլիստների առջեւ կոնկրետ նպատակ է դրվում ու նրանցից պահանջվում խնդրի իրագործումը, նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով են գործում:
Երիտասարդական հավաքականի ելույթներից նախագահը գոհ չէ: Նա նշեց, որ ազգային հավաքականի համար կադրեր պատրաստելու հարցում երիտասարդականը կատարում է իր խնդիրը, իսկ ահա ընտրական մրցաշարում առայժմ անհաջող է հանդես գալիս: Իսկ ահա 19 տարեկանների պատանեկան հավաքականից, որը հաջողությամբ հաղթահարեց ընտրական մրցաշարի առաջին փուլի արգելքը, Ռուբեն Հայրապետյանը գոհ է: Նա գերազանց ելույթի համար շնորհակալություն հայտնեց հավաքականի մարզիչներից ու ֆուտբոլիստներից:
Մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականից նախագահը սպասելիքներ չուներ: Տարիքային այդ խմբի հեռանկարային ֆուտբոլիստների թիվը շատ փոքր է: Սակայն կան 1993-95-ի ծնված մի շարք շնորհալի պատանի ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ մի քանի տարի անց հնարավոր է ուժեղ հավաքական կազմավորել:
Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ազգային հավաքականն անպայման արտասահմանցի նոր գլխավոր մարզիչ կունենա: Այժմ ֆեդերացիան քննարկում է մի խումբ մարզիչների թեկնածությունը, որոնք դեռեւս պայմանագրեր ունեն ակումբների եւ հավաքականների հետ: Ինչ վերաբերում է Թոմ Ջոնսին, ապա նա չի կարող գլխավորել հավաքականը, քանի որ հիմնականում ֆիզպատրաստության մարզիչ է:
ՀՖՖ նախագահը «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի անբավարար վիճակի ողջ մեղքը վերցրեց իր վրա եւ խոստացավ շտկել դրությունը: Մասնագետներ են հրավիրվել խոտածածկն ամբողջովին փոխելու եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Եթե ամեն ինչ բարվոք ընթանա, ապա հաջորդ տարվա սեպտեմբերին մարզադաշտը կներկայանա նոր խոտածածկով: Մտադրություն կա, որ հաջորդ մրցաշրջանից մարզադաշտը տրամադրվի միայն հավաքականների խաղերի անցկացմանը:
Կրկին անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտին, Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ այդ հարցը գտնվում է ՀՀ նախագահի եւ վարչապետի խիստ հսկողության տակ, համապատասխան հանձնարարականներ են տրվել մասնագետներին հարցն ուսումնասիրելու եւ վերջնական վճիռ կայացնելու համար: Վերակառուցման համար կպահանջվի 10-20 մլն դոլար:
Ասուլիսի ընթացքում հարց բարձրացվեց, որ ֆեդերացիայի շենքը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբին տրամադրելու առնչությամբ դատական հայց է ներկայացվել ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ: Որքան էլ որ զարմանալի էր, ՀՖՖ նախագահն այդ հայցից տեղյակ չէր: Նա միայն նշեց, որ լինելով ԱԺ պատգամավոր եւ ՀՀԿ-ի քաղաքական խորհրդի անդամ, լավ գիտի գործող օրենքները եւ ոչ մի խախտում էլ թույլ չի տվել: Ֆեդերացիային պատկանող 3000 քառակուսի մետր տարածքից 800 քառակուսի մետրը վարձակալությամբ տրամադրվել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբին: Այդ գործարքը շահավետ է ֆեդերացիայի համար (ի դեպ, շենքում արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքներ): Ռուբեն Հայրապետյանը դատական հայցի ներկայացումը համարեց քաղաքական շահարկումներ եւ հավաստիացրեց, որ նախընտրական շտաբի առկայությունը որեւէ կերպ չի անդրադառնա ֆեդերացիայի աշխատանքի արդյունավետության վրա:
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՉԷ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կազմում են 30 մլն դոլար, սակայն երկու երկրներն էլ արագ զարգացող պետություններ են եւ համագործակցության ողջ ներուժն օգտագործված չէ: Այս մասին ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ «ԲԱՄԲԱՍԱՆՔՈՎ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Նինոծմինդա-Երեւան
Ջավախքում քրեակատարողական որեւէ տեսակի հիմնարկ, բանտ, բերդ կամ ուղղիչ աշխատանքային գաղութ կառուցելու տեղեկությունը ներկա դրությամբ վերաբերում է միայն մի վագոնի, որ կանգնեցված է Նինոծմինդայի շրջանի Սաղամո ...ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԱ՞Տ Է ԹԱՓ ՏԱԼԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄիացյալ Նահանգները Ռուսաստանի առաջ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցը: Վրացական էլեկտրոնային կայքէջերի փոխանցմամբ, Թբիլիսիում երեկ ԱՄՆ դեսպանատանը նման հայտարարություն է արել ԱՄՆ ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԳՐՈՒՄՆ ԱԹԱԹՈՒՐՔԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Քեմալ Աթաթուրքի ճառերի ժողովածուին, նշել էր, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ հայերին վերաբերող ելույթում «կոտորած» արտահայտությունը փոխարինվել է «ցեղասպանություն» ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆՈՐ ԳԻՐՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Ռոստովի «Կովչեգ» տպարանում հրատարակվել է «Մենք դեռ կենդանի ենք... մենք դեռ ճանապարհին ենք..., չորսամյա պայքար» գիրքը: Հաղորդվում է, որ գրքում հավաքվել են Ցեղասպանությունը տեսած մարդկանց հուշերը: Գրքում ...ԱԳՆ ԽՈՍՆԱԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Երեկ արտգործնախարարությունը տարածել է Վլադիմիր Կարապետյանի հաղորդագրությունը, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունները «Լոս Անջելես թայմս» թերթին վարչապետ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի վերաբերյալ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԵՎ ԲԱՆԱՎԻՃԵՆՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ ՄԻՏՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեկ Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկվում էր 2008 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Այդ առնչությամբ ելույթ ունեցավ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա գնահատմամբ՝ եկող տարվա բյուջեն բավական հավակնոտ ...ԱԺ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգի» ընթերցողները քաջատեղյակ են 33-րդ թաղամասի (Խանջյան, Հանրապետության, Ֆիրդուսու փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա) օտարման բարդ ու դժվարին գործընթացին: Բազմաթիվ խոստումներ տված ղեկավարները չեն շտապում ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՄԻԺԻ
Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան, ոչ կառավարական կազմակերպությունը, որպես քաղաքացիական կառույց, կարեւորելով մեր երկրում աղքատության հաղթահարման խնդիրը, շարունակում ...ՈՎ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ-2
ԿԼԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԱյն, որ մեր ընդդիմադիր դաշտը թույլ է, չկայացած եւ իրենից ներկայացնում է մի շիլաշփոթ, բոլորն են խոսում այդ մասին` լրագրողները, վերլուծաբանները, նաեւ հենց իրենք` ընդդիմադիր առաջնորդները: Նաեւ իշխանություններին ...ՍԿԱՆԴԱԼ ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի նոյեմբերի 2-ի նիստում սկանդալ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՄՀ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ Գյումրու «Ասպարեզ» ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԻՇՏ ՈՒՂՈՒ ՎՐԱ Է»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանում գտնվող Հոլանդիայի Կենտրոնական բանկի եւ Բազելյան կոմիտեի նախագահ Նութ Վելինկը եւ նրա հայաստանյան գործընկեր, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել: Ներկայացնելով ...ԵՐԱԽՏԻՔԻ ՏՈՒՐՔ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի մայր բուհի հիմնադիր դասախոսներ, մեծանուն գիտնականներ Մանուկ Աբեղյանի, Արսեն Տերտերյանի, Հրաչյա Աճառյանի, Գրիգոր Ղափանցյանի, Զապել Եսայանի եւ շատ այլ անվանի մարդկանց առաջին շրջանավարտներից էր ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ԾՆՎՈՒՄ ԼԵԳԵՆԴՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
ՏԱՃԱՏՈՒՀԻ ՍՅՈՒՆԻ
Գործող հրաբխի եւ ճշմարիտ արվեստագետի միջեւ նմանություն եւ ընդհանրություն փնտրելը բնական է. մշտապես արարման վիճակում, հարատեւ պրպտումների ու որոնումների մեջ, ինքնարտահայտման յուրահատուկ ձեւեր գտնելու ճանապարհին ...ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ՝ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 91-րդ նստաշրջանում տեղի են ունեցել նաեւ ՄԱԿ-ի քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի շրջանակներում Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետն անցկացրեց «Հասարակական բարեփոխումները եւ ինքնության հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողով: Պլենար նիստի ընթացքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ...ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՌՋԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՆՎԱՃՄԱՆ ԽՆԴԻՐ Է ԴՐՎԵԼՈՒ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ավանդույթի համաձայն, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողներին: Անդրադառնալով ավարտված առաջնության արդյունքներին, նախագահը նշեց, ...
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԿԱՐԴՈՒՄ ԷՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է ԿԱՐՄՐՈՒԿ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՌՆԿՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻՆՉ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԵՎ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՅՆ ՈՒՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՔԱԼԲԱՏՈՆՈ ՍԱԼՈՄԵՆ` ԱՊԱԳԱ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՖԻԳՈ՞ՒՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԵՐ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՄՈՒՐՋ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ՝ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դոնի Ռոստով«ԵՐԱՆԻ ԹԵ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԳԱՅԻՆ ԴԱԳԱՂՈՎ, ՔԱՆ PKK-Ն ՆՐԱՆՑ ԱԶԱՏԵՐ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

