
ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅԵԼԻՆ Է
Զարմանալի բան է մարդկային հոգեբանությունը: Երեւի դրա համար էլ շատերն առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել, բայց գեղեցիկ խոսելու արվեստն արդեն այլ դրսեւորում է...
Անդունդների վրայով թռչող թիթեռնիկի նման, ծաղկից ծաղիկ անցնելով եւ հոտոտելով բազմաբույր վայրկյանները նեկտարի... երբեմն դժկամությամբ ընդառաջ գնալով կիզիչ արեւին, երբեմն ծակող քամուն՝ մենք ամենքս ջանք ենք անում փոքրիշատե ուղիղ կանգնելու: Հիշողությամբ ու հաճելի դառնությամբ ըմբոշխնելով ամեն մի պահը՝ հանապազօրյա հաց դարձած լեղին ընդունելով ու շարունակ օրորվելով հարբածի նման: Ու հանկարծ զգալով ու գիտակցելով սեփական տկարություններն ու «անուժությունը»` փորձում ենք վեր հանել ինչ-որ արժեքներ: Բայց կյանքի հորձանուտը կարծես չի դադարում ապականվելուց, անտարբերությունից մարդկության եւ զգացմունքի ու էլի «չգիտեմ ինչերի» «բանաստեղծական» համախառնուրդում ավելի գերադասելի է դառնում խեղդվելը, քան տիրապետումը իրական արժեքներին: «Տխրությունը մեր անեղծ Ո՞վ է պղտորել,- Ո՞վ է արդյոք նրա մեջ Թույն ու մաղձ թորել»: (Ե. Չարենց)
Թեեւ սույն գրությանն առիթ է ընծայել վերջերս հեռարձակված հերթական մի հաղորդում, այդուհանդերձ, որեւէ մեկին վիրավորելու նպատակով չէ ասածս, քավ լիցի. խնդիրն այլ է:
Խոսքս ժամանակ առ ժամանակ հանրային ծառայության այս կամ այն միջոցներով հնչող, թող ներվի ինձ, բայց հիրավի բավականաչափ չպատճառաբանվող եւ չկշռադատված, առաջին իսկ հայացքից զայրույթ հարուցող մոտեցումների, հաճախ երկրորդական օրինակներով ուղեկցվող անտեղի ու անհարիր բնորոշումների մասին է, ամեն առիթից օգտվելու մասին:
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել եւ մնում է կանգնած մեր հոգեկան կարողությունների ակունքներին, այնտե՛ղ, ուր աչքի տեսածը հավատքով է լուսավորվում, եթե լավ իմանաս պատմության ընթացքը...
Պատմությունն ավանդում է, որ եկեղեցին ըստ ամենայնի ճանաչելու համար հարկ է ըստ ամենայնի լինել եկեղեցու մեջ: Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել եւ միեւնույն ժամանակ ակնկալում եմ ընթերցողի ա՛յն գիտակցությունը, որ եկեղեցին նախ եւ առաջ Քրիստոսի աստվածային մտքի առաքելությա՛ն կրողն է, նրա երաշխավորը: Անհատով եւ անհատներով է իրականանում եկեղեցին եւ եկեղեցիով՝ Աստծո արքայությունը: Կյանքում, ցավոք, տարբեր հանգամանքներ զանազան ձեւերով կարող են դժվարացնել եկեղեցու վիճակը (ով կարդում է, թող հասկանա), բայց ոչ երբեք բովանդակությունը: «Որովհետեւ գետն ինչքան էլ ահեղ լինի՝ Ափերն էլի շա՜տ ավելի զորավոր են». (Պ. Սեւակ) «Ո՞ւր է Հայ եկեղեցին».
միանգամայն իրավացիորեն հնչող հարց է եւ թերեւս յուրաքանչյուր հայ հավատացյալ մեկ անգամ իրավունք ունի, ավելին՝ պարտավոր է ուղղել սույն հարցը (այլ հարց է, թե ո՞ւմ եւ ինչի՞ համար): Հարցն առավել ամբողջական կլինի, անհամեմատ ավելի ամբողջական, եթե իմանանք նաեւ ե՞րբ եւ ինչպե՞ս:
Լուսաբացի խորհրդավոր երկունքից մինչեւ քաղցր ու զով գիշերվա երկնքում լողացող աստղերը, մեր գոհունակ ճառագայթումներից մինչեւ համընդհանուր երջանկություն, մենք պարտական ենք եկեղեցուն, ա՛յն եկեղեցուն, որն ավանդել գիտե զոհի ու ընծայի սկզբունքային տարբերությունները, որի քաղցրաքաղցր ղողանջներն ամեն Աստծո օր հիրավի ազդարարում են յուրաքանչյուր օրվա սկիզբն ու ավարտը: Այդ լուր ղողանջների մեջ այսօր էլ եւ ամեն օր լսելի է Աստծո ձայնը իր ժողովրդին, մանկան լացը քաղցր քնից առաջ, մայրական գորովագութ օրորն ու ... Մի՞թե մեր երեկվա, այսօրվա ու վաղվա օրվա, մեր լուսալիր մանկան, քաջարի զինվորի, շնորհաշատ հայրապետի ու մեծահանճար բանաստեղծի համար մենք պարտական չենք մեր եկեղեցուն. դրա համար էլ ասված է՝ Մայր եկեղեցի: «Ով չի նորոգում ու բարձրացնում նախնյաց առաքինությունը՝ ամոթ ու նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անեծք» (Սիրաք Ի 28): Իսկ հայտնի ճշմարտություններն անհարկի եւ անարժանաբար սեւացնելն ու քարկոծելն արդեն մեկ այլ բանի նախանշան է. Ջրաղացը նույնն է, ջուրն ուրիշ է կարծես, Պտույտները նույնն են, քարն ուրիշ է կարծես, Եվ ամենքին ասես բաժանում է հունը:
Եկեղեցին ոչ թե աշխարհի ու աշխարհայինի մեջ է գտնում իր կոչման իրագործման վայելքը, այլ աստվածահաճո գործունեության մեջ եւ իբրեւ նպատակ ունի ոչ թե աշխարհն ու աշխարհայինը, այլ աստվածայինն ու երկնավորը, որովհետեւ երկրավոր ու շահադիտական պարզ մի հաստատություն չէ, այլ «Լուսապայծառ կերպով հռչակված նույն ինքը՝ երկրի վրա հաստատված երկինքների երկինքը» (Սբ. Գրիգոր Նարեկացի): Հետեւապես Հայ եկեղեցին գտնվում է այնտեղ, որտեղ որ է՛:
Կրթությունն սկսվում է ընտանիքից եւ վերնագրից երեւում է բովանդակությունը, իսկ ո՞ւր մնացին ազգային ավանդությունները եւ մի՞թե դրանք այդչափ ինքնանպատակ են. խրատելը թվում է հեշտ: Պետք է ասեմ, որ եկեղեցին, կնունքից (մկրտություն), թաղումից (թաղման կարգ), հարսանիքից (սբ. պսակ) ու Հայր մերից (տերունական աղոթք) բացի ապրում է եւս երկու տասնյակից ավելի կանոններով, եւ եթե ցայսօր յուրաքանչյուր հայ մարդ յուրովի բաժանվեր իր եկեղեցուց, ապա որտե՞ղ պիտի տեսնեինք մեր հայրենին եւ ո՞ւր մեր հերոսը: Այնպես որ շատ հեռու պետք չէ գնալ, որքան էլ որ դալայ-լամաներն առինքնող լինեն: Այնպես որ հարցադրումն արժե ուղղել ճի՛շտ հասցեատիրոջը եւ պատշաճ պայմաններում, հաղթահարելու համար անձկությունն ու անորոշությունը, ո՛չ թե նշան տեսնելու ակնկալիքով: Հետեւապես հայ մարդու՝ շինականի, հոգեւորականի, ուսուցչի ու դաստիարակի, բանաստեղծի ու մտավորականի, մտածողի ու գործողի համար առհասարակ «Ո՞ւր է Հայ եկեղեցին» հարցադրումը չկա հենց միայն ա՛յն պատճառով, որ կա մեկ ուրիշը՝ Ո՞ւր եմ ես
Հայ եկեղեցու ո՛ր «անարյուն ճակատամարտին» եմ մասնակցել, պատերազմե՞լ եմ արդյոք իմ «բարի պատերազմը»: Ո՞ւր է այն մարդը, որ ոչ թե նշան է կամենում տեսնել, այլ ինքնաճանաչության համոզումով, անտեսանելի թշնամու հակառակության ժամանակ շարունակում է ճշմարտության մեջ մնալ: Իսկ ճշմարիտ մշակի գործն է՝ հավաքել օգտակար պտուղը շտեմարանների մեջ, իսկ փուշը կրկին տալ (հմմտ. Ագաթ. էջ 386): Եվ սա ա՛յն պատճառով, որ Հայ եկեղեցին մեր դեմքն է, մեր անցած ճանապարհի ամենամեծ վկան ու վկայությունը, մեր ազգային օրրանն է ու դարբնոցը, մեր սրբություն սրբոցը: Եվ սա այն հարթությունն է, որը ե՛ւ խիստ անձնական է, ե՛ւ հավասարապես անանձնական: Եվ քանի որ մեկ Աստված կա, մեկ ուխտ, մեկ ճանապարհ հայի համար եւ այդ ճանապարհն անցնում է Հայ եկեղեցու միջով, հետեւաբար խոսել սեփական սրբության, որով եւ սրբությունների մասին այդչափ անհոգ եւ մեծամիտ կեցվածքով միաժամանակ հիշել տալով հավատացյալի կարգավիճակի մասին, կնշանակի պարզապես սուտ խոսել: Անել մի բան, որին սկզբունքորեն համամիտ չես: Այլապես կնշանակի խոսքով հայտարարել մի բան, սրտով դավանել մեկ այլ բան: Կնշանակի քրիստոնեական ոգին շփոթել...
Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, այո՛, եկեղեցու գործունեությունը, իսկապես որ նա՛եւ պատերազմական է, այն է՝ խորտակել մեղքի գիտակցությունը, իբրեւ զենք ունենալով սբ. հոգու շնորհները, քանի որ եկեղեցու նպատակը Աստծո արքայության տարածումն է ու հաստատումը, մարդու ծննդագործումը դրականապես: Եվ զավակն իր սիրո՛ւց բխող մտահոգությամբ պետք է անդրադառնա ծնողին, որովհետեւ հայտնի է, որ երբ մեր հարգանքն ու համակրանքը պակասում է մեր ու մերինի հանդեպ, այն վերաճում է այլոց նկատմամբ. ահա թե որտեղից է աղանդավորությունը:
Իբրեւ վերոշարադրյալի ընդհանուր համագումար մի հարցադրում էլ եմ ուզում անել. Ո՞ւր է հայ մարդը
Հարցադրումս, ինչպես նկատելի է, մասամբ պայմանական է, բայց տվյալ դեպքում օրինաչափ եւ վերաբերում է մեր ամենասուրբ ակունքներին: Բավականաչափ խորամուխ լինելու պարագային պետք է հայտնաբերենք, որ այն միշտ էլ մեր մեջ է եղել, մեր կողքին՝ իր ամենօրյա հոգսերով ու առօրյա տագնապներով: Որովհետեւ «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում» (Ղուկ. ԺԱ 17) Տ. ԻՍԱՀԱԿ ԱԲԵՂԱ ՊՈՂՈՍՅԱՆ, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբան
- (Մատթ. ԺԲ 38)
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՎՐԱՍՏԱՆԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Վարդյա» հեղափոխության գլխավոր դերակատար, Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համար իշխանությունը կարծես առավել թանկ կատեգորիա է դարձել, քան էր մինչեւ նախագահական աթոռին բազմելը: Եթե նախապես ...ՔԱԼԲԱՏՈՆՈ ՍԱԼՈՄԵՆ` ԱՊԱԳԱ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՖԻԳՈ՞ՒՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Ընդդիմադիր պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեի թեկնածությունն առաջադրվել է հունվարի 5-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններում որպես միասնական ընդդիմության միասնական թեկնածու: Երեկ այդ մասին հայտարարեցին ...ՆԱՏՕ-Ի ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԱՆՑԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Հայաստանյան հետազոտական եւ կրթական ցանցերը. ձեռքբերումներ, խնդիրներ եւ լուծումներ» ՆԱՏՕ-ի առաջավոր ցանցային գիտաժողովի բացումը տեղի ունեցավ երեկ, «Անի պլազա» հյուրանոցում: Գիտաժողովին մասնակցում են կովկասյան ...ՀՀ ԱԺ-Ն ՈՒՆԵՑԱՎ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1
Ազգային ժողովում երեկ կին պատգամավորների առաջադրման օր էր: Նոյեմբերի 6-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Զաքարյանը նշանակվեց Վերահսկիչ պալատի նախագահ եւ ԱԺ նախագահի տեղակալի աթոռը ...ՌԵՎԱՆՇԻԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3
ԵՎ այսպես` կամուրջներն այրված են, նետված ձեռնոցը` վերցված: ՀՀԿ նորընտիր նախագահը, ում ՀՀԿ 11-րդ համագումարը շաբաթ օրը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրեց` վերցրեց առաջին նախագահի նետած ձեռնոցն իշխանություններին, ...«ԱՆԿԱՐԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՊԱՏԵՀՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 3Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ունեցած ելույթով ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց, իսկ հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում հայտարարեց, ...ՍՈՒՐՃ՝ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱրդեն երկար ժամանակ է Հայաստանի քաղցրավենիքի արտադրության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերությունը լուրջ եւ հետեւողական աշխատանքներ է տանում սուրճի արտադրություն հիմնելու ուղղությամբ: Ընկերությունը նպատակ ...ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամՆոյեմբերի 1-ին հայկական հեռուստատեսությամբ ծանուցվեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին: Դրանում գործնական միջոցառումներ են նախանշվում հանրապետության ...ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՋԵՌՈՒՑՈՒՄ, ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մայրաքաղաքում նորոգման ենթակա 2464 վերելակներից 76-ն արդեն նորոգվել են, իսկ մնացածների համար շարունակվում են ...ԴՐԱՄԱՏԻԿ ՎԵՐՋԱԲԱՆ
Վերջնագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 16-րդ առաջնությունը: Ավարտական տուրն անվանեց առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներին: Այդ պայքարը դրամատիկ ավարտ ունեցավ: 28-րդ տուրում ուշադրության ...ԴԱՎԹՅԱՆՆ ՈՒ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԱՐԾԱԹԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Մուլտի գրուպ» կոնցեռնի հովանավորությամբ Երեւանում անցկացվեց ձյուդոյի Գրան պրիի հերթական խաղարկությունը, որին մասնակցեցին 10 երկրների 18 ձյուդոյիստներ: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ...ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼվովում անցկացված Միխայիլ Վասիլիշինի միջազգային 4-րդ հուշամրցաշարին մասնակցեցին միջազգային վարպետներ Լեւոն Բաբուջյանն ու Հրանտ Մելքումյանը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսն ու ...ՆԱ ՄԻՇՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առույգ, պարզ ու ջերմ անձնավորություն է վաստակաշատ նկարիչ Գեորգի Յարալյանը, ով այսօր տոնում է ծննդյան 80-ամյակը: Եվ ինչո՞ւ միայն ինքը: Ազգն էլ է տոնում: Նաեւ՝ «Ազգը»:
«Այո՛, իսկապես 80 տարեկան եմ», մեղմ, ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԳՐՈՂ-ԱԿՏԻՎԻՍՏ ՆՈՐՄԱՆ ՄԵՅԼԸՐԸ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
Երիկամի անբավարարությունից նոյեմբերի 10-ին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում ութսունչորս տարեկանում վախճանվել է ամերիկացի նշանավոր վիպասան եւ հասարակական գործիչ Նորման Մեյլըրը:
Ծնվել էր Լոնգ Բրանչում ...ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆՍիդնեյից (Ավստրալիա) «ՌԱ Կուսակցության Արտակ Դարբինյան ակումբի» վարչությունը տեղեկացնում է, որ լույս է ընծայել դոկտ. Ավետիս Յափուջյանի նոր՝ «Յուշեր ՌԱԿ-ի ընկերներէ եւ համակիրներէ» խորագրով հատորը՝ կուսակցության ...ԿԱՐԴՈՒՄ ԷՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ«Երկար, շատ երկար բացակայությունից հետո ես նորից իմ երիտասարդ տարիների քաղաք Գյումրիում եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ գտել եմ ինքս ինձ»: Իր կատարմամբ պոեզիայի երեկոն Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում ...ԳԵՎՈՐԳ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԱյնթապի Զորավար Արամ եւ Հասմիկ Կարամանուկյանների անվան միջնակարգ դպրոցում հիշատակի ցերեկույթ էր` նվիրված մանկավարժ, խմբավար Գեւորգ Գանտահարյանի հիշատակին: Գանտահարյանի անունը կրող հանդիսությունների դահլիճը ...ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՄՈՒՐՋ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան յուրատեսակ կամուրջ է սփյուռքում եւ Հայաստանում բնակվող հայ երիտասարդների համար», նշեց Լորիս Ճգնավորյանը ՀՀԿ երիտասարդական ...ԵԿԵՂԵՑԻՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅԵԼԻՆ Է
(Մատթ. ԺԲ 38)Զարմանալի բան է մարդկային հոգեբանությունը: Երեւի դրա համար էլ շատերն առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել, բայց գեղեցիկ խոսելու արվեստն արդեն այլ դրսեւորում է... Անդունդների վրայով թռչող թիթեռնիկի նման, ...
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«ՀՅՈՒՆԴԱՅ» ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՐՁԱԳԱՆՔԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

ԿԱՐԴՈՒՄ ԷՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԸ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է ԿԱՐՄՐՈՒԿ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՌՆԿՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻՆՉ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԵՎ ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՅՆ ՈՒՏՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆՄԻՆԱՍԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ջաջուռ-ԵրեւանՔԱԼԲԱՏՈՆՈ ՍԱԼՈՄԵՆ` ԱՊԱԳԱ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՖԻԳՈ՞ՒՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1844 Կովկասում հիմնվում է փոխարքայություն: Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Ս. Վորոնցովը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

