
ՀԱՄԱՌՈՏ
Ըստ ռուսական «Էքսպերտ» հանդեսի, Ալիեւների կլանի հարստությունը գնահատվում է 24 մլրդ դոլար: Այսպես, Իլհամ Ալիեւի կարողությունը գնահատվում է 11մլրդ դոլար, իսկ նրա քրոջ՝ Սեւիլի հարստությունը՝ 13 մլրդ դոլար գումար: Ալիեւներին է պատկանում նաեւ արտասահմանյան շատ երկրներում գտնվող անշարժ գույք, որոնք շատ դեպքերում վարձով են տրված այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը: Հաղորդվում է, որ, օրինակ, Լոնդոնում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը պատկանում է Սեւիլին, որի վարձակալման համար Բաքուն նրան հսկայական գումարներ է մուծում: Արաթ Դինքը հեռացավ Թուրքիայից
Ստամբուլում սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի որդին` Արաթը հեռացել է երկրից: Պատճառը նրա դեմ շարունակվող սպառնալիքներն են Թուրքիայում գործող ազգայնական տարբեր խմբավորումներից: Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ նա 3 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել տխրահռչակ 301-րդ հոդվածով «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Արաթը հրապարակել էր իր հոր` Հրանտ Դինքի հարցազրույցը Ռոյթեր գործակալությանը, որտեղ վերջինս խոսել էր Հայոց ցեղասպանության մասին: Հարձակում տարադրամի փոխանակման կետի վրա
Կոմիտասի 34 շենքի 46 բնակարանում գործող անհատ ձեռներեցի տարադրամի փոխանակման կետից ազդարարվել է վտանգավոր իրավիճակ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11.25-ի սահմաններում երկու դիմակավորված անձինք մուտք են գործել տարադրամի փոխանակման տարածք, ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել են 3 միլիոն 580 հազար դրամ եւ դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը: Հրանտիկ փղի հարսնացուի հարցը դեռ լուծված չէ
Շրի Լանկայի գերագույն դատարանը արգելել է փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն: Ըստ համաձայնության, փիղը նվիրվելու էր Հայաստանին, բայց դատարանը արգելք է դրել` պատճառաբանելով կենդանաբանական այգու վատ պայմանները, որտեղ իբր մեկ փիղ արդեն սատկել է թերասնումից, իսկ «ցուրտ եղանակը հարմար չէ արեւադարձային կենդանի պահելու համար»: Ըստ Հնդկաստանում Հայաստանի դեսպանի, բողոքի պատճառը տեղեկատվության պակասն է: Ռաֆայել Ղազարյանի վերջին կամքը չկատարվեց
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամներն այսօր հայտարարություն են տարածել, որ Ռաֆայել Ղազարյանի վերջին կամքն է եղել հուղարկավորվել Եռաբլուր պանթեոնում, սակայն կառավարությունը կայացրել է այլ որոշում: Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Ռաֆայել Ղազարյանը Հայրենական պատերազմի մասնակից, Ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկը... մեծ վաստակ է ունեցել նաեւ Ղարաբաղյան պատերազմում»: Հայտարարությունը ստորագրել են «Ղարաբաղ» կոմիտեի մի շարք անդամներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Իգոր Մուրադյանը եւ այլն: Ժամանակին ԳԱԼԱ-ին աջակցում էր Արտաշես Թումանյանը
Ըստ «Ազգի» տեղեկության, այս հեռուստաընկերությունը հեռարձակման համար լիցենզիա է ստացել Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի միջնորդության շնորհիվ: Բացառված չէ, որ Արտաշես Թումանյանի հեռացումը իշխանական բուրգից պատճառ է դարձել հեռուստաընկերության դեմ հարկային հետապնդումներ սկսելու համար: Թեմայի նոր զարգացումների մասին՝ 2-րդ էջում: Հերթական մերժումը Ա. Բաբաջանյանի գործով
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, դատապարտյալների վաղաժամկետ-պայմանական ազատ արձակող հանձնաժողովը մերժել էր «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ազատ արձակելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը այս տարվա հունվարին 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել` կեղծված փաստաթղթերով զինծառայությունից խուսափելու համար: Թուրքիայի մասին զեկույցը հրապարակվել է
Երեկ Եվրոհանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի եւ ԵՄ-ին անդամակցության թեկնածու մյուս պետությունների առաջընթացի վերաբերյալ հերթական` 2007-ի զեկույցները: Զեկույցում շեշտը մասնավորապես դրվում է Թուրքիայում դավանանքի, խոսքի ազատության հարցերի եւ մասնավորապես 301-րդ հոդվածի վրա: Զեկույցի համաձայն, Թուրքիայի իրավական համակարգը ամբողջությամբ չի երաշխավորում խոսքի ազատությունը: Նշվում է նաեւ, որ Թուրքիայում անհարժեշտ է ավելին անել քրդերի եւ ոչ մահմեդանների իրավունքների պաշտպանության հարցում: Վահաբականները Ադրբեջանում
Հարեւան երկրի անվտանգության նախարարությունը հերթական հայտարարությունն է տարածել հերթական ահաբեկչական խմբավորումը վնասազերծելու մասին: Ըստ հաղորդագրության, Աբու Ջաֆար մականունով արաբական ծագման մի անձ, որը կապեր է ունեցել «Ալ Ղաիդա» եւ «Ալ Ջիհադ» կազմակերպությունների հետ, զինված խմբավորում է ստեղծել Ադրբեջանում: Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են խմբավորման մեկ տասնյակից ավելի անդամների: Սակայն Աբու Ջաֆարը զինված դիմադրություն է ցույց տվել եւ խուսափել է ձերբակալությունից: Ադրբեջանական զառանցանքներ
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ երկրի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանում հզորացող վահաբիզմի թիկունքին կանգնած են հայկական կազմակերպությունները: Հայատյացությունը այն աստիճան է մթագնել ադրբեջանցի պաշտոնյաների ուղեղները, որ վերջիններս նույնիսկ պնդում են, որ իսլամական վահաբիզ կոչվող շարժման տարածմանը նպաստում է Հայ առաքելական եկեղեցին: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, պարզվում է վահաբիզմի տարածման գործում իրենց «ավանդը» ունեն նաեւ սփյուռքի հայ ավանդական կուսակցությունները:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՍԵՐԲԻԱՆ ԿՈՍՈՎՈՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՉԻՆԱԿԱՆ ՄՈԴԵԼ»
Վիեննայում շփման խմբի (ԵՄ, ՌԴ, ԱՄՆ) մասնակցությամբ անցկացվող Սերբիա-Կոսովո բանակցությունների 4-րդ փուլն ավարտվել է: Բելգրադի իշխանությունները Պրիշտինայի երկրամասային ղեկավարությանն առաջարկել են երկկողմ ...ԲՈՒՇ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԱՅՆ ԱՐՁԱԳԱՆՔ Է ԳՏԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Վերջին օրերին Թուրքիայի օրակարգի առաջնահերթ խնդիրը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն էր: Երկրում ստեղծվել էր այն տպավորությունը, թե հանդիպման արդյունքներն են կանխորոշելու ...ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյն, ինչ այս օրերին տեղի է ունենում Թբիլիսիում, ամենից առաջ աչքի է ընկնում կիրառվող տեխնոլոգիաների աննախադեպությամբ: Այն ժամանակ, երբ իշխանությունները հանրահավաքային իրականություն ստեղծող ընդդիմությանը ...ՌՈՒՍ ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏԻ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԶԵՆՔԸ՝ «ՄԱՏԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՆոյեմբերի 6-ին Ռուսաստանում լայնորեն նշվեց «Ժողովրդական միասնության օր» կոչված տոնը: Սակայն ժողովրդի մեծ մասն այդպես էլ չհասկացավ, թե ո՞րն է այդ միջոցառման իմաստը, գաղափարը, նպատակը: Մոսկվայի քաղաքային ...ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԿԱՄ ԷԼ ԱՌՆՎԱԶՆ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԵՐԻՑ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գարելովկա, Նինոծմինդայի շրջան, Վրաստան
Արշալույս Զորօղլյանի ընտանիքը օրերս տան նորամուտ էր նշում` գերդաստանի, ընկերների, հին ու նոր հարեւանների մասնակցությամբ: Նինոծմինդայի շրջանի Գարելովկա գյուղում, հարեւան մի քանի գյուղերի հետ, դուխոբորները ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՕՐՀՆԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
Իր ԱՄՆ կատարած պատմական այցելության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման օրը Վաշինգտոնում օրհնել է այն շենքը, որտեղ բացվելու ...ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԿԸՆՏՐՎԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՇԱԿՈՎ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱմեն անգամ, երբ աչքդ դիպչում է հայկական ճարտարապետության հետ ոչ մի աղերս չունեցող շինությունների կամ թամանյանական դպրոցի ավանդույթներով 1950-60-ականներին կառուցված շենքերի սոսկալի աղավաղումներին, իսկույն ...ԿԱՐԱԳԻ ԵՎ ՁԵԹԻ ԳՆԵՐԻ ԱՃԻ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԿԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Որքան էլ նախկին նախագահին սրբացնող թերթերը եւ գործող նախագահին հեռուստաաստղ դարձնող հեռուստաընկերությունները փորձեն տպավորություն ստեղծել, թե հասարակության համար ամենակարեւոր իրադարձությունը հանրահավաքներն ...ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԳՏԱՆ ԻՐԱՐ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԱյս գուցե սովորական մարդկային պատմության էջերում նաեւ անցած-գնացած լուսավոր դեմքեր են, մարդկային ճակատագրերի տարբեր բեկբեկումներ` կորուստների ցավով ու հանկարծահաս գտնումի ուրախության լույսով համակող: ...ՍՂՆԱԽԻՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿԻՄԱՆԱՆ, ՈՐ ԱՅԴՏԵՂ Է ԾՆՎԵԼ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՎԱՐՊԵՏ ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան
Վրաստանի Կախեթի շրջանում մի քաղաք կա` Սղնախի, ուր բնակիչներից շատերն են անտեղյակ, որ այդ գյուղում է ծնվել ու մանկությունն անցկացրել հայտնի նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանը: Անցյալ շաբաթ Վրաստանում Հայաստանի ...ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Շանթ» հեռուստաընկերությամբ արդեն 4 ամիս ընթացող «Ժողովրդական երգիչ» նախագիծը կիրակի հասավ իր վերջնակետին եւ հայտնի դարձավ հաղթողի անունը՝ Սեւակ Ամրոյան: Անցած կիրակի ցուցադրված եզրափակիչ համերգին մասնակցած ...«ՀԱՅՔԸ»` ՀՕԳՈՒՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԳերմանահայ «Հայք» ուսանողների ասոցիացիայի կազմակերպությամբ եւ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Գերմանիայի «Ադվենտգեմայնդե Մյունխեն-Նիմֆենբուրգ» համայնքային կենտրոնում տեղի է ունեցել մշակութային յուրատեսակ մի միջոցառում, ...«ԹԵՆԹԵՆԸ»՝ ԱՄԵՆԱՇԱՏ ՎԱՃԱՌՎԱԾ ՀԱՅԵՐԵՆ ԳԻՐՔԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԱնցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի մոտակայքում գտնվող Ալֆորվիլ փոքրիկ քաղաքում (որտեղ մոտ 7 հազար հայեր են ապրում) «Սիգեստ» հրատարակչատունը (տնօրեն Ժան Վարուժան Սրապյան) լույս ընծայեց Ժորժ Ռեմիի համաշխարհային ...ՀԱՐԿԱՅԻՆԻ ԱՇԽԱՏՈՂԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԳԱԼԱ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎՐԱ ԵՎ ԲՌՆԵԼ ԿՈԿՈՐԴԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԳյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության շուրջը ծավալվող իրադարձությունները շիկացել են այն աստիճան, որ երեկ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության գլխավոր օպերլիազոր Հարություն Սուքիասյանը ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇԱՏ ԱՌԱՋ ԱՐԴԵՆ ՍԽԱԼՆԵՐՆ ԵՆ ՇԱՏ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանում ընտրությունների ընթացքում ներկայացվող ծրագրերը մինչ օրս մնում են երկրորդական, ավելի շատ նշանակություն են դարձնում անհատներին: Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը երեկ «Հայելի» ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԴԱՏԸ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչները երեկ հավաքվել էին «Անի պլազա» հյուրանոցում` քննարկելու համահայկական խնդիրների շուրջ իրենց մոտեցումները: Օրակարգում ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունաստանի Հերակլիոն քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում տղամարդկանց 39 եւ կանանց 29 թիմեր: Ավարտական տուրից առաջ բավական հետաքրքրական իրավիճակ էր ստեղծվել ...ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎերջնագիծը հատեց բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը: Եզրափակիչ մրցավեճում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի եւ «Գրանդ Քենդի» թիմերը: Համառ ...ԱՌԳՐԱՎՎԵԼ Է 35 ԿԳ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության (ԹԱՇԴՊՎ) պետ, ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը: Պրն Մնացականյանը ամփոփելով թմրամիջոցների ...ՀԱՄԱՌՈՏ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԸստ ռուսական «Էքսպերտ» հանդեսի, Ալիեւների կլանի հարստությունը գնահատվում է 24 մլրդ դոլար: Այսպես, Իլհամ Ալիեւի կարողությունը գնահատվում է 11մլրդ դոլար, իսկ նրա քրոջ՝ Սեւիլի հարստությունը՝ 13 մլրդ դոլար ...
ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՍԱԴԻԶՄ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՀՅՈՒՆԴԱՅ» ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՐՁԱԳԱՆՔԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆՄԻՆԱՍԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ջաջուռ-ԵրեւանՔՐԴԵՐԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԹԻՐԱԽ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1711 Մահացավ 17-րդ դարի Հայ Դատի ռահվիրա Իսրայել Օրին:
- 1827 Դեհխառականի հաշտության բանակցությունները (մինչև 1828 թ. հունվարի 2-ը):
- 1857 Ծնվեց ականավոր բանասեր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1917 Տեղի ունեցավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որով, իբր, բացվել է նոր՝ «կոմունզմի դարաշրջան»: Մոսկովյան թերթերից մեկը գրել է, որ բոլշևիկյան ավանտյուրայի զոհ են դարձել շուրջ 110 մլն. մարդ:
- 1922 Երևանում բացվում է պետական հանրային գրադարանը (1925 թվականից՝ Ալ. Մյասնիկյանի անվան):
- 1922 Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի բազայի վրա բացվում է ՀԽՍՀ լուսժողկոմատի մանկավարժական ինստիտուտը, որը 1924/25 ուստարում կրկին միանում է պետական համալսարանին:
- 1922 Երևանում բացվում է պետական թանգարանը՝ հնագիտական, ազգագրական, պատմական, գեղարվեստական, հեղափոխական և արխիվային բաժիններով:
- 1924 Շարք է մտնում Ղափանի պղնձաձուլարանը:
- 1932 Տեղի է ունենում Մինջևան-Ղափան երկաթուղու բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

