
ԱՐՁԱԳԱՆՔԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ
Հարգարժան առաջին նախագահ:
Դուք, կարծում եմ, կրկնում եք նույն՝ կադրային սխալը: Ձեր առաջին հաջողությունը ուներ պատմական, ժամանակային հենք ու հիմք:Դեպքերը հասունացել էին տևականության մեջ: Առաջնորդներն էին անծանոթ ու նոր: Հիմա այլ են պայմանները:
Ձեր թիկունքում շարված անձինք՝ Երջանիկ Աբգարյանն ու մյուսները ի զորու չեն վերլուծել-հասկանալու շատ ու շատ բաներ: Մտավոր ունակությունները այն չեն: Ուժեղ էր ձեր առաջին թիմը, ինքնաբուխ էր: Այս՝ երկրորդը արհեստածին է, ստեղծագործական սկիզբ չունի: Ռևանշիզմի հոտ կա խոսքի մեջ, ատելություն կա ձեզ շրջապատող մարդկանց դեմքերին, մի քիչ էլ ցինիզմ: Շատ արագ նոր մարդկանց ներգրավեք շարժման մեջ, այլապես կմարի ձեր նկատմամբ հետաքրքրությունը: Անուններ չեմ տալիս: Հիշեք, գտեք այդ մարդկանց, համոզեք, այլապես կրկնությունը կվերածվի ֆարսի: Մինաս Նովշադյան
Ես լրիվ համամիտ եւ համաձայն եմ ՇԱՆԹԻ հետ (ՇԱՆԹ, 2007-31-10 15:45:41 , IP Code: a691d) Արմեն Կարայն, Մոսկվա
Լեւոն հեռացի՛ր։ Անդրօվկիանոսյան տերերդ հանձնարարել էին Հայաստանը դուրս բերել ԽՍՀՄ կազմից։ Այդ դիվերսիոն հանձնարարկանի ի կատար ածման համար ճարպկորեն օգտագործեցիր ղարաբաղյան շարժումը։ Ձեր մտավոր եւ հոգեւոր անկատարության պատճառով հայերը Սումգայիթում, Բաքվում ջարդերի ենթարկվեցին։
Քո ոչ խելացի կադրային քաղաքականությունը հաղթող ժողովրդին արտաքսեց երկրից, ասես թուրքեր էին եկել իշխանության գլուխ։ Միանգամայն ակնհայտ է, որ քեզ չի հուզում Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան։ Իսկ Ղարաբաղում հաղթողը դու չէիր, այլ հայ ժողովուրդը։ Դու էրի չէ գնդակահրում կամ բանտարկում արցխյան պատերազմի հաղթողներին։ Ու քանի որ ձեռք բարձրացրեցիր ազգի ընտրանու, սերուցքի վրա ապա դավաճան ես։ Իսկ հա՞յ ես։ Հուսամ երբեւէ կդատապարտվեն Հայաստանը քանդողները՝ դուք եւ ձեր թիմակիցները Նյուրնբերգյանին հավասարազոր դատավարությամբ։ Իսկ մինչ այդ հասարակությունից հեռու մնա։ Հայ Սուրիկ
Հակոբ Ավետիքյան ափսոս էն օդը, որ շնչում եք։
Հոգի ունեք տալու՝ հուսամ շուտով, մարդ եղեք, ամոթ է... Ա.Ա., ԱՄՆ
Ողջունում եմ առաջին նախագահի ելույթը, անկախ նրանից թե ով կհաղթի ընտրություններում։ Առաջին նախագահը կարող է իրոք իրական ընդդիմություն լինել ներկայիս իշխանություններին, որը կստիպի նրանց վերանայել իրենց արածն ու չարածը, ինչը կարծում եմ ի նպաստ ժողովրդի կլինի։ ՇԱՆԹ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Հենց նոր ընթերցում էի "ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ" թերթի թարմ համարը (1-ը նոյեմբեր) ինձ վրա մեծ տպավորություն թողեց ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հեղինակած հարցազրույցը ԱԺԿ նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ, վերնագրելով
"ԶԻՋԵԼՈՎ ՈՒ ՔԱՆԴԵԼՈՎ Ո՞ՒՐ ՊԻՏԻ ՀԱՍՆԵՆՔ"
Կարծում եմ այս կայքէջ այցելած ու կարծիքներ հայտնած անձիք շատ կարևոր հարցերի պատասխաններ կգտնեն այս հարցազրույցում,կապված Լևոն Տեր Պետրոսյանի նախագահման տարիների ու նոր հայտնության հետ, ինչպես նաև աններելի փաստի հետ, որ ի սկզբանե Ղարաբաղյան պատերազմը ՀՀՇ-ի համար եղել է իրենց կառավարությունը երկարաձգելու, իրենց փառամոլություններին հագուրդ տալու գործարք ու այսօր ջահել-ջիվան
մեր նվիրյալ տղաների թափած արյունը Լևոնի համար նշանակություն չունի: Այ, հենց այս հայտարարության համար, որ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով լինի, հենց դրա համար զինվորական դատարանով դատ է հասնում նրան, որ առաջին օրերին չի կանխել պատերազմը, որը ձգվեց շուրջ 5 տարի, չբանակցեց Ադրբեջանի ղեկավարության հետ իր ասած ինքնավարության կարգավիճակ տալու Ղարաբաղին, այլ 5-երկար ու ձիգ տարիներ հազարավոր հայի արյուն թափվեց: Նա այդ արտահայտության համար պետք է պատասխան տա բոլոր որդեկորուս մայրերին. ի՞նչ բարոյական իրավունքով է արյունով հետ վերցրած հողը նվիրում Ադրբեջանին: Եթե նրա խելքով շարժվենք կարող է Սյունիքն էլ տանք, ինչքան քիչ ժողովուրդ, քիչ տարածք, այնքան հեշտ կառավարում: Էդ խելքով էլ մեյդան է ելել ու ճառ է արտասանում, իրեն մտավորականի տեղ է դրել, ելույթ է պատրաստել ու կոկորդով մեկ բղավում է, որ համակիրներ գտնի: Ինչու՞ է կարծիք ստեղծվել, որ բոլոր ազատության հրապարակ հավաքվածների խելքները գնում էր Լևոնի համար, ուղղակի հետաքրքրության համար հավաքվածների թիվն ավելի մեծ քանակ էր կազմում. Եկել էին տեսնելու, լսելու, թե առաջի նախագահն ի՞նչ երեսով պետք է դուրս գա ժողովրդի առաջ, իսկ Լե-վո՜ն գոռացողներն էլ աբիժնիկ ընդիմության համախոհներն են ու ՀՀՇ-ի թափթփուկները: Հարգում եմ Շավարշ Քոչարյանի տրամաբանված պատասխանները ու լավ կլիներ, որ թեկուզ հետաքրքրության համար կարդայիք ու լսեիք ճշմարտության ձայնը, ճիշտ հետևություն անեիք. Մոլորվածների համար է գրված. Լուսավորեք ձեր միտքը.................. Վահագն Ղուկասյան, Փարիզ
- Ղարաբաղի գրավման համար հայ ժողովուրդը թանկ գին վճարեց.Նպատակն արդարացնում է միջոցները:
- Ահա միայն սա է Ձեր պատասխանը, Ձեր հաղթաթուղթը, պարոն Տ.Պետրոսյան, եթե կուզեք՝ նաև Ձեր Հովանոցը: Դու՞ք եք արդյոք նվաճել Ղարաբաղը: Պետք է Ձեզ ասեմ, որ Ղարաբաղը իր արցախական սկզբնավորման ժամանակներից մինչև օրս եղել է անկախ ու ինքնիշխան: Թե՞ կարողացաք ռուսներին համոզել Ղարաբաղի հարցում: Իսկ Նախիջևան մտնելը շա՜տ վտանգավոր կլիներ, այնպես չէ՞: Այն ժամանակ , երբ հայ կամավորները Արցախի անտառներում քոլ կրծելով, սոված կռվելով ու զոհվելով հաղթում էին, դուք վայելում էիք ձեր բարձունքի պտուղները ձեր ստեղծած ամբարտավան վերնախավի հետ միասին, որի բարոյական իրավունքը բոլորովին էլ չունեիք: Դուք հիմա շատ լավ եք հասկանում , որ մարդիկ ոչինչ էլ չեն մոռացել, ու ամեն մեկն իր տեսանկյունից արտահայտում է վաղուց կուտակածը: Իսկ նրանք, ովքեր թառերն ու քյամանչաներն առած ձեզ գովերգում , պաշտում ու պաշտպանում են, ձեր նախկին մանկլավիկներն ու վասալներն են կամ նոր թակարդդ ընկած միամիտները:
Որպես Մատենադարանի նախկին գիտաշխատող դուք այսօր էլ վայելում եք հարգանք, սակայն ձեր կառավարման տարիները կարելի է համեմատել միայն Բաբելոնյան աշտարակաշինության հետ՝ աստված լեզուները խառնեց, դուք՝ գործերն ու պաշտոնները: Եվ ո՞վ սկսեց ձուկ որսալ այդ պղտոր ջրում: Քրեական ու մյուս իրավական Օրենսգրքերը դարձան Պոեմներ ու Բալլադներ, գողերը դարձան դասատու, զլի շոֆեռները դարձան հայտնի մարդ, նրանց որդիքը՝ Ռեկետ.......Ֆրիկի շնչով կարելի է շարունակել այս շարքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԷՐ ԵՎ Է: ՉԿԱ ՈՉ ՄԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: 1920-1991թթ. Կարմիր թմբիրից հետո նորից հառնեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, Ո'Չ ԱՌԱՋԻՆԸ, ԱՅԼ ՄԻԱԿԸ՝ ԾՆՎԱԾ 1918-ին, ՍԱԿԱՅՆ սովետական կարմրախտի բազմաթիվ խոլ ու խոցերով: Ես որպես Հայաստանի քաղաքացի համարում եմ , որ այսօրվա Հայաստանը ԴԱ 18թվին ստեղծվածն է և ո'չ թե Ձեր Հռչակագրածը: Պարզ բան է, անվանեցիք երկրորդ, որ նոր միջակայքում սկսեք զրոյից : 18թվին Հայաստանն ունեցել է շուրջ 700 հազար բնակիչ: Ձեր հաշվարկներով ձեր կառավարած երկրում պետք է ապրեր մոտ կես մլն մարդ: Սա ի՞նչ է նշանակում:- Դագաղի մեծությունը չափվում է թելով՝ դիակի փաստացի մեծությունից ելնելով:
Հայաստանի Հանրապետությունը միակն է, ոչ առաջին է, ոչ երկրորդ ու ոչ էլ վերջին: Դուք , պարոն նախկին պրեզիդենտ, պատահական մարդ էիք ձեր պահպանակախմբով , ձեր լեզմանկլավիկներով ու հոմոմունետիկներով , Ձեր դրածոյով ու նաև նրա հաջորդով: Նոիմպորտանտե, Երեւան-Մադրիդ, 2007-02-11 01:23:20 , IP Code: a1f74
Հարգելի ընթերցողներ
Ո՞նց հասկանամ , այս ֆորումի նպատակը։
Այնուամենայնիվ հրցս ԼՏՊ-ին չեմ ուղղում եւ ոչ էլ Քոչարյանին կամ Սերժին։ Շատ ժամանակ չունեմ Հայաստանի քաղաքական կյանքին հետեւելու համար, հիմա էլ Հայաստանում չեմ, այնպես որ նրանց ովքեր տեղեկացված են խնդրում եմ արձագանքեք։
Հարցս հետեւյալն է.
Վահան Հովհաննիսյանը կամ Շավարշ Քոչարյանը չե՞ն կարող համարվել երրորդ կողմ՝ թեկնածու։ Նրանցից որեւէ մեկը քոչարյանական կամ լեւոնական է, թե՞ նրանք առանձին դիրք են բռնել։ Մանվել Սարդարյան, Հայաստան, Երեւան
Որոշ մտքեր գրել էի արդեն, բայց լրացման ու որոշակիացման կարգով մի քանի հարց եմ ցանկանում ուղղել ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին՝ հուսալով, որ առաջիկա առիթների պարագայում նա կանդրադառնա դրանց:
1. Ի՞նչու այս տարվա խորհրդարանական ընտրություններին չմասնակցեցիք: Միթե ակնահյտ չէ, որ այդ դեպքում այժմ կունենայիք լուրջ խորհրդարանական խմբակցություն և հիմա շատ ավելի շահեկան վիճակում կլինեիք:
2. Ձեր ելույթից հասկացա, որ Դուք Ռ.Քոչարյանին ու Ս.Սարգսյանին ըստ էության դնելով նույն հարթության մեջ՝ նրանց չեք տարանջատում իրարից: Դուք իրո՞ք կարծում եք կամ հիմքեր ունեք պնդելու, որ նրանք այսօր նույն քաղաքական գիծն են առաջ տանում և իրարից չեն տարբերվում: Եւ եթե այո, ապա ի՞նչպես կբացատրեք, որ Ս.Սարգսյանը վերջին օրերին բավականին արժանապատիվ կեցվածք է ընդունել ու Ձեր հասցեին առանձնապես ոչինչ չի ասում, ի տարբերություն Ռ.Քոչարյանի, որ առիթը բաց չի թողնում Ձեր հասցեին էժանագին մեղադրանքներ ներկայացնելու համար:
3. Եթե Դուք հիմա նույնիսկ չեք կարողանում քաղաքական կոմպրոմիսի գնալ Ձեր ամենաառաջին քաղաքական զինակցի ու ընկերոջ հետ (կարծում եմ պարզ է, որ խոսքը Վ.Մանուկյանի մասին է), ապա նախագահ դառնալու պարագայում ի՞նչպես եք լուծելու պետության առջեւ ծառացած շատ ավելի ծանր խնդիրներ: Ի վերջո այդ ի՞նչ սեւ կատու անցավ Ձեր միջով: Եվ կարո՞ղ եք Դուք կամ Վ.Մանուկյանը ապացուցել, որ դա ընդամենը անձնական ամբիցիաների հարց չէ: Եւ մի՞թե այն, որ ձեր երկուսից հետո ձեր տրամաչափի քաղաքական գործիչ չի հայտնվում մեր երկրում հետեւանքը չէ հենց ձեր երկուսի ոչ բավարար հեռատեսության:
4. Այդուհանդերձ անդրադարձաք հոկտեմբերի 27-ի գործին ու անշուշտ իրավացի եք, որ այն համարում եք մեր ազգի պատմության թերեւս ամենաամոթալի խարանը: Ու քանի որ անդրադարձաք այդ հարցին, այլեւս այլընտրաք չունեք, քան մինչեւ վերջ գնալը, քանզի չեմ ուզում ինձ ցածրացնել ու մտածել, որ դա Ձեր կողմից շահարկում էր: Դուք փաստացի ներկա իշխանություններին մեղադրեցիք առնվազն այդ գործը կոծկելու մեջ: Ու պարզ է, որ ոճրագործությունը կոծկումը, հատկապես նման տրամաչափի ոճրագործությունը, պակաս արգահատելի չէ, քան բուն կազմակերպումն ու իրականացումը: Բայց մյուս կողմից, Ձեր ելույթի վերջում Դուք ասացիք, որ եթե Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանը հիմա ինքնակամ հեռանան, ապա մեր մեծահոգի ժողովուրդը նրանց կների... Կներեք մեծարգո պարոն Տեր-Պետրոսյան, բայց Ձեզ չեմ հասկանում. այն որ ներելու ունակությունը իրոք մեծահոգություն է' համաձայն եմ, բայց 27-ի գործով ներողամտությունը ոչ թե մեծահոգություն է, այլ' պարզապես տխմարություն եւ մի այլ որակի ոճրագործություն: Ի՞նչ է, մեր ժողովուրդը այդքան տխմար է ու նաեւ ոճրագործ: Ես հասկանում եմ, որ Դուք ունեք որոշակի նկատառումներ, բայց շատ կուզեի լսել Ձեր մեկնաբանությունը:
5. Արդյո՞ք ես միամիտ եմ իմ այն ենթադրության մեջ, որ եւ՛ Ձեր, եւ՛ Ս.Սարգսյանի վրա այժմ իրենց ուշադրությունն են սեւեռել գերտերությունները եւ փորձում են աջակցության դիմաց դնել իրենց նախապայմանները, եւ որպես այս երկրի քաղաքացի, ինչքանով կարող եմ վստահ լինել, որ հանուն հաղթանակի այս կամ այն թեկնածուն չի գնա անթույլատրելի զիջումների: Հուսով եմ, որ չեք ասի, թե առաջիկա ընտրություններում նախագահը ընտրվելու է մեր հանրության հավաքական կամքով՝ ոչ մեկս էլ լուսնից չենք իջել ու գիտենք ինչ է ներկայացնում իրենից ներկայիս հանրությունը: Եւ հուսով եմ քոչարյանական ռեժիմի որդեգրած կոմպլեմենտարությունը չեք մատնանշի՝ մենք այսքան ժամանակ շատ առիթներ ունեցանք տեսնելու, թե ինչի կարող է բերել այդօրինակ կոմպլեմենտարությունը, որն այսօր Վ.Ոսկանյանի շուրթերից մի տրագիկ հումորի ձեւով է հնչում:
Վերջում կուզեի ասել, որ եթե Դուք կարողանաք իրոք վեր կանգնել Ձեր անձնական հպարտությունից ու արժանապատվությունից, կարողանաք արհամարհել Ձեր անմիջական շրջապատում առկա ամբիցիոզությունն ու շահամոլությունը, կարողանաք կոնստրուկտիվ երկոխոսության մեջ մտնել իրենցից իրական ուժ ներկայացնող բոլոր հայաստանակենտրոն ուժերի հետ, վեհությամբ անտեսելով այդ ուժերի մանր ու միջին մարդկային արատները, կարողանաք խորությամբ ձևակերպել, կազմակերպել ու լուծել մեր իրական ազգային խնդիրները և կարողանաք ի վերջո բեկում մտցնել մեր օրըստօրե խամրող ազգի պատմության մեջ, ապա հավատացնում եմ, որ ես շատ կզղջամ ու կամաչեմ, որ մինչեւ այժմ Ձեզ չեմ համարել հզոր քաղաքական ու պետական այր ու ցավոք հիմա էլ չեմ համարում: Ու այդ դեպքում, վստահ եմ, որ պատմության մեջ ոչ միայն կմնաք որպես մեր երկրի առաջին նախագահ, այլ մեր բազմհազարամյա պատմության մեջ Ձեր անունը կարող է գրվել այնպիսի անունների կողքին, որոնք այսօր մեր ազգի մեջ միայն խորին ակնածանքի ու երախտագիտության զգացումներ են առաջացնում: Ես չեմ վախենում նման խոսքեր գրելուց, թեպետ ինքս էլ եղել եմ 96-ին ԱԺ-ի դարպասների վրայով ներխուժողների կողքին: Բայց կարո՞ղ եք արդյոք... շատ կուզեի հավատալ ու երազել, անկեղծ եմ ասում... Այլապես, անգամ Ձեր հաղթանակի պարագայում, կարող է ընդամենը տեղի ունենալ մի ավազակախումբի փոխարինում մեկ ուրիշով... Ու ներող եղեք անկեղծությանս համար, հավատացեք' ես ինքս էլ ըմբռնումով եմ մոտենում, որ Ձեր ժամանակ ոչ միայն արտաքին մարտահրավերներ էին շատ ծանր, այլ նաեւ շարժման առաջնորդներն էին երիտասարդ ու անփորձ, այդ թվում' Դուք: Այնպես որ' Ձեզ իմաստնություն ու կամք եմ մաղթում, բայց ոչ ավերակային վիճակից օգտվելու, այլ ավերակները ի վերջո վերականգնելու համար... Մարիամ, ԱՄՆ
Հարգելի Հայ ժողովուրդ ու սիրելի ընթերցողներ,
Չեմ հասկանում ինչու՞ եք վատնում ձեր թանկա•ին ժամանակը լսելու, ընդհանրապես, ձեր նյարդների հաշվին հիշում անցյալը ու այդ անարժաններին:
Մի երկերի ղեկավար, որը անգամ չէր մտածում իր երկրի բարգավաճման, մասին, ապա ինչպես կարելի է գնալ ու մասնակցել նման ելույթին: Մենք պետք է Լեվոն Տ-Պ-ի հետ վարվենք իր նման.
1. Երբեվիցե նա ո՞ւզել է իմանալ, թե ժողովուրդը ի՞նչպես է ապրում, ի՞նչ կարիքներ ունի, ի՞նչն է պակաս երկրում...
2. Արդյո՞ք կրթությունը, թե՛ դպրոցներում, թե՛ համալսարաններում լավ վիճակում է գտնվում: Չէ որ ԴԱ է մեր ապագան, քանի որ Հայաստանը ոչ մի կարեվոր հանքանյութ կամ ուրիշ միջոցներ չունի աշխարհի հետ մրցելու..
3. Արդյո՞ք երկրում տիրում է արդար ու առողջ իրավիճակ: Չէ որ իրենք սկիզբ դրեցին թալանին ու ավելի վատ տեսակի կաշառակերությանը, երբ ներկա վիճակում ոչ մի անձնական հարց առանց փողի չի լուծվում Հայաստանում: Եվ այս շարքը վերջ չունի...
Իմ կարծիքով չպետք է լսել նման ելույթները՝ հեղինակին թողնելով միայնակ իր համակիրների հետ:
Հիմա ամեն ինչ կախված է քեզանից, իմ Հայ ժողովուրդ, ԵՎՍ 10 տարի... ու Հայաստան չլինի... Հովիկ, Մոսկվա
ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՋԵւ ՎԵՐՋ!!!! Արամ, Երևան
Ինձ մտահոգում է մեր ազգի մտածելակերպը, ինչո՞ւ են մեր քաղաքացիները տեսնւմ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին։ Հայաստանում ուրիշ մարդ կամ քաղաքական գործիչ չկա՞։ Մենք բոլորս էլ տեսել ենք թե՛ մեկին, և թե՛ մյուսին, ու, կարծում եմ, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը իվիճակի չէ իրավիճակը շտկելու: Մեզ պետք է Երրորդը:
Ու վերջապես պետք է հասկանալ, որ ոչ մեկի աչքի լույսը չէ ժողովուրդը, ժողովուրդը պետք է կարողանա իր իրավունքները պաշտպանել ու այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը: Մեր ժողովրդի մեղքով է այս ամենը, 5000 դրամով ծախում ենք մեր ապագա 5 տարին, ու հետո 5 տարի բողոքում՝ ասելով <, մոռանալով, որ մենք ենք դրա պատճառը:
Իմ կարծիքով Լևոնը, Սերժը և Քոչարյանը նույն թիմից են, քանի որ վերջիններս չպատժեցին Լևոնին ու իր մերձավորներին, իսկ Լևոնը ակնհայտորեն բերեց իշխանության Քոչարյանին: Ինչ վերաբերվում է ներկա խաղերին, ինձ թվում է, որ Լևոնը ընտրվելու ոչ մի շանս չունի, նրան բեմահարթակ են հրավիրել Սերժն ու Քոչարյանը, որպեսզի այն մարդիք էլ, ովքեր ընտրելու էին երրորդին, Լևոնի ընտրվելու վախից նրանք էլ իրենց ձայնը տան Սերժին։
Ըստ իս առաջին նախագահը սկիզբ դրեց նոր շարժման:
Լինելով շարժում ապրող մարդ և ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը՝ նա հասկանում է ինչ է շարժումը, գիտի դրանց շարժիչ ուժերը, ըմբռնում է պատմական պահը և այլն, և այլն: Գերազանց ելույթ էր և գերազանց մուտք:Եթե այս նոր շարժման ալիքը բռնեն մեր մյուս շարժում ապրող գործիչները /Վազգեն Մանուկյանը հատկապես/, ապա մենք կստանանք նոր հրաշալի պատմական հնարավորություն հավաքականորեն ձևավորելու նոր հասարակական ֆորմացիա: Այս նոր ալիքը հնարավորություն կտա դուրս բերել երկիրը ձևավորված ֆեոդալական կարգերից ու հասցնել ավելի բարձր կացութաձևի: Ժողովուրդը չպիտի քննարկի շարժման առաջնորդների բարոյական կերպարն ու հին ու նոր մեղքերը:Պետք է սատարել շարժմանը, առաջ քաշել նոր լիդերներ ու ռադիկալ մոտեցումների ճանապարհով փոխել տիրող կարգերը: Շարժում ապրող հայեր միացեք՝ ավելի լավ պատմական հնարավորություն մենք չենք ունենա: Առաջին նախագահի խոսքը միտված է ավելի հեռու ժամանակներին: Սա նախագահական աթոռակռիվ չէ: Սա շարժում է' նոր շարժման սկիզբ: Այս նոր ալիքը սրբելու է տանի բոլորին: Նույնիսկ նրանց ովքեր սկսել են շարժումը: Թողեք պատի տակի բամբասանքները, մոռացեք վիրավորանքները, ուժ գտեք ձեր մեջ ինքնավերափոխման: Հերիք է մեղավորներ փնտրես քեզանից դուրս, հայ մարդ: Լևոնը չէր ասում գիտահետազոտական ինստիտուտների ու գործարանների տնօրեններին թալանեք համաժողովրդական ունեցվածքը: Քոչարյանը չի ասում դատարկեք Սևանից սիգան: Մի մարդը չի կարող ազգ փչացնել, փտացնել: Մի անգամ եկեք ինքներս մեր մեջ նայենք:Ազատության հրապարակի հարթակն ազատ է բոլորի համար: Ազատ էր, տասըըըը... տարի: Գնացեք կանգնեք այնտեղ ու խոսեք պարոնայք ընդդիմադիրներ: Լևոնը չէր թողնում?: Տասը տարի լռեց մարդը, գնայիք խոսեիք, փոխեիք կարգերը,ինչ էիք անելու, անեիք: Կա մի շարժում ու մի ընդդիմություն: Կամ միացեք հոկտեմբերի 26 - ի շարժմանը, կամ էլ կանգնեք ձեր տերերի կողքին: Այլ ընտրանք պատմությունն ու ժամանակը չեն թողել: Կառլեն Հարութ, ՀԱյաստան, Երեւան, Ավան
Լեւոնին գովերգողները լավ կլիներ լռեին։ Ինքս լիովին համամիտ եմ Սողոմոն Թեհլերյանի հետ եւ ուրախ եմ, որ կան այդկերպ մտածողներ։
Շնորհակալություն ձեզ Սողոմն։ Մարատ, Երեւան
Հարգելի մյուս մասնակիցներ, ցանկցնում եմ զգուշացնել, որ ԱԶԳ-ի խմբագրության կողմից ,անխտիր հեռացվում են ոչ միայն անպարկեշտ գրությունները, այլեւ այն ամենը, ինչ չեն կիսում խմբագրությունում։ Այնպես որ, իմաստ չունի մասնակցել, ազատ խոսքի շինծու այս դրսեւորմանը։ Երեաւնցի, Երեւան
Ինձ թվում է, որ կարելի է չարձագանքել Լեւոնի ելույթին։
1. Նա, իբրեւ անկախ Հայաստանում առաջին հանցավոր իշխանական բուրգ ստեղծող, մանրամասն նկարագրեց բուրգի գործելաոճը։ Այստեղ Լեւոնն իհարկե միանգամյն իրավացի էր՝ բուրգը, որ նա ստեղծել է շարունակում է գործել նույն աշխատելաոճով անխափան։ Ստեղծողին, իհարկե, չի կարող չվստահեցնել, որ շահույթը, որն այսօր ավելի մեծ է, եւ իր ու իր հանցախմբի գրպանը չի հոսում։ Այլ ինչ-որ նախկին երրորդական անձանց է հարստացնում։ Բայց էստեղ ոչ ոք թող չփորձի մրցել Լեւոնի հետ՝ նրանից լավ, ճշգրիտ ոչ ոք չէր նկարագրի բուրգը։
2. Այ Արցախի վերաբերյալ Լեւոնի սադրիչ բացահայտող մտքերը ամենավտանգավոր մասն են նրա ելույթի։ Նախ իբրեւ թե ժողովրդի հետ ազնիվի դիմակ հագած Լեւոնը նորից փորձեց վախի եւ հուսահատության մթնոլորտ ստեղծել, ինչպես եւ 10 տարի առաջ՝ իշխանությունը պահելու համար։
Փաստ է,որ այսօր մեր բանակի դիրքերը շատ անգամներ ավելի ամուրեն, քան մինչեւ անվտանգության գոտու ստեղծումը։
Եւ մի հարց քեզ ԼԵՒՈՆ՝ ո՞վ է երաշխավորել, որ «անկեղծ բանկացությունների» գնալով, այսինքն պատրաստ լինելով դիրքային առավելությունները զիջել, Ադրբեջանը պատրվակ չի գտնի արդեն շատ ավելի հարմար դիրքերից պատերպազմ սկսելու։
3.Ինչ վերաբերվում է Թուրքիայի Եւ Ադրբեջանի հատ սահման բացելուն, ապա մինչեւ մեր բոլոր խնդիրները չլուծվեն այդ երկրների հետ սահման բացելը կնշանակի ոնրից վտանգել ապագան։ Ինչ է պատասխանելու Լեւոնն այն գործարարներին, ովքեր ներդրումներ կանեն այդ երկրներում եւ քաղաքական իրավիճակի փոփխության դեպքում մեծ կորուստներ կունենան։ Դե պարզէ նորից կասի «հարեւանից պարտք արեք տղերք», «ըմբռնույմով մոտեցեք», հո չեք մոռացել։ Չէ որ ասաց «նույնն եմ մնացել»։
4.Պետք է խոսեն Հայաստանի ապագայով իրոք մտահոգ եւ ոչ թալանածի ավարտվելուց արթնացած «Գործիչներ» եւ ի տարբերույթուն եւ ի տարբերություն Լեւոնի պետք է ստեղծեն հանդուրժողականության մթնոլորտ եւ ներել ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանություններին։ Պետք է թույլ տան քաղաքական ազնիվ մրցակցույթուն իրենք էլ այդ կանոններով մասնակցեն։ Եթե Հայաստհանում ստեղծվի ազնիվ բիզնես վարելու մրցակցային դաշտ ստեղծվի ապա երկրում ներդրումներն էլ տասնյակ անգամներ ավելի կլինեն։
Մնացյալն արագորեն կշտկվի։
Լեւոնին մի խորհուրդ կտամ՝ հաղթանակի մեծ հույսեր չունենաս, դիմակներդ վաղուց պատռվել են։ Մարդիկ գիտեն, հիշում են թե ով ես, այնպես որ փորձիր, համոզվածեմ փորձդ նորից փորցանք չի բերի, բայց մեծ հուսեր չունենաս՝ չէ որ իրատես ես։ Աստղիկ, Երեւան
Ամոթ է ԼՏՊ-ի վերադարձը, դա նշանակում է թքել մեր ժողովրդի ինքնասիրության վրա։ ՌԴ քաղաքացի, Հայաստան
Ըստ իս իրականությունն այն է, որ այսօր քաղաքական թատերաբեմը այնքան է կեղտոտված, որ չես տեսնում արժանի որեւէ թեկնածուի։ ԿԱրծում եմ արդեն իրոք ժամանակն է արժանի թեկնածուի ի հայտ գալու, որը անշուշտ պետք է լինի հոգով ազնիվ, մտքով բանիմաց եւ ժողովրդի հոգսը կիսող։ Նման թեկնածուի ի հայտ գալուն կարող է օգնել հենց ինքը՝ ժողովուրդը։ Եւս մեկ զոհ, 95-ից օտանր ափեր
Երեւի թե Լեւոնը արժանի է Սադամի ճակատագրին, դեռ մարդիկ պահպանվել, որոնք փորձում են համտեսել նրա սարքած թունավոր սնկի ճաշից.... Վայ նրանց, որոնց երազանքը Լեւոնն է։ Աննա, Հայաստան
Շատ եմ ցավում, որ ազգը այս վիճակում է։ Մի՞թե հարմար թեկնածու չունենք։ Ամոթ է։ Վերջապես մտածգեք հայի մասին։ Ի՞նչ պատասխան եք տալու ապագա սերունդներին։ Որպես հայ ազգի ներկայացուցիչ պահանջում եմ՝ ով էլ լինի երկրի նախագահը թող բարի լինի մտածել մեր մասին՝ ձեր երեխաների համար։ Արմեն, Լոս Անջելես
«Հիմա արդեն ակնհայտ է, որ հենց մեր իշխանությունը 24 ժամ հոսանք տվեց. պատերազմի ավարտից անմիջապես հետո' 1995 թվականի նոյեմբերի 5-ին: Դրանից 3 տարի հետո է այսօրվա ռեժիմը իշխանության եկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարզացրույցում ասաց նախկին վարչապետը:
1993 թվականին կառուցվել է 358 հազար քառակուսի մետր Գյումրի, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում: 2006 թվին' 13 տարի հետո, կառուցվել է ճիշտ այդքան, բայց' Երեւանի կենտրոնում:
«Միայն Ղարաբաղում եթե ես երեք հատ զորանոց-քաղաք չկառուցեի, ապա հիմա Գյումրիում աղետի գոտու պրոբլեմ չէր լինի: Զորանոց-քաղաքներ, որոնց մասին դուք տեղյակ չեք», - շարունակեց նա' հավելելով, թե ներկա իշխանությունները դա «ոչ թե մոռացել են, այլ կանխամտածված սուտ են ասում»: Հայկ, Լոս Անջելես
Լեւոնի ելույթը հոյակապ էր։ Նման ոչ մի ելույթ դեռ չէր եղել։ Նա մեծ մտածող է, մեծ մարդ։ Նա մտածում է արժանապատիվ երկիր ունենալու մասին։ Նման կիրթ, պայքարի բովով անցած մարդը կարող է երկիրը մաքրել։ Պանդուխտ հայուհի, ԱՄՆ, Մանչեստր
Շնորհակալություն, որ առաջադրվեցիք որպես նախագահի թեկնածու։ Հաղթողին չեն դատում։ Երանի ընտրվես, մենք էլ հետ գանք մեր երեխաների մոտ, հոգնել ենք օտարության մեջ աշխատելուց։ Գեւորգ, ԱՄՆ
Հայ ազգը երբեք նման դժվար վիճակում չի եղել, ինչպես հիմա։ Չկա իսկական նախագահի թեկնածու։ Դե արի ու սրանցից ընտրի։ Բոլորն էլ հավասարապես չարիք են ազգի համար։ Երեւ՞ի մեզ նախագահ ու կառավարութծյուն պետք չէ։ Կամ գուցե փողով վերցնե՞նք այլ երկրից, ասենք Միացյալ նահանգներից, Ֆրանսիայից, վատագույն դեպքում Ռուսաստանից։ Ինչ կա որ, միայն թե ազգի համարլավ լինի... Գաբրիել, Երեւան-Լոս Անջելես
Հարգելի Անուշ,
որ այդպես գեղեցիկ կերպով խորհուրդ եք տալիս մեզ (այսօրվա նոր սփյուռքին) լռել ու Հայաստհան տեղափոխվել մոռանում եք, որ Ռուսաստանից ու Արեւմուտքից տարեկան 1,5-2 միլիարդ դոլար է մտնում Հայաստան եւ ՄԵՆՔ ենք ուղարկում, հետեւաբար նույնքան իրավունք ունենք խոսելոլու եւ քննադատելու, որքան դուք։ Ես խոսեցի վատի եւ ավելի վատի մեջ ընտրություն անելու մասին։ Որո՞նք ան ձեր կոնստրուկտիվ առաջարկները։ Գոնե ասեք ում եք տեսնում որպես նախագահի թեկնածու եւ ինչպես եք մասնակցելու այդ փոփոխության գործընթացին։ Արմեն, Հայաստան
ԿԱրծում եմ պետք չէ ընտրություն անել վատի ու վատագույնի միվեւ։ Մեզ նոր, մաքուր, ժողովրդական նախագահ է պատք։ Եկեք ընտրենք Վազգեն Մանուկյանին, քանի որ նա արդեն 1 անգամ ընտրվել է։ Անհրաժեշտ է պատմությունը մաքրագրել ու հետո առաջ շարժվել։ Անուշ, Երեւան, Հայաստան
Սողոմոն Թեհլերյանին։
Հիանալի կերպով ջախջախեցիք ստահակին, մնում է միայն, որ ձեզ պես մարդիկ շատ լինել։ ՀԱմաձայն եմ ձեր գրած յուրաքանչյուր բառի եւ շնորհակալ եմ։
Երեաւն, Հայաստան
Մարդիկ մեր ներկա կառավարությունը ստահակների կառավարություն է, իսկ ԼՏՊ-ին պետք է դատել մարդկության դեմ գործած հանցանքների համար։ Մարդիկ մի մոռացեք նրա կառավարման տարիները, խնդրում եմ մի գնացեք նրա հետեւից։Նա արդեն իր եւ գործն արել է, հիմա էլ ուզում է մեր ազգի լավագույն տղաների արյան գնով ազատագրած հողերը վերադարձնել։ Մի թողեք, որ նա նորից խեղի մեր կյանքերը։ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ, ԲԵՌԼԻՆ
Հար գաժան պարոն Լևոն Տեր-Պետրոսյան
Ձեզ եմ ուղղում հարցերս և, նախքան այդ, օգտվելով «ԱԶԳ»-ի ընձեռած հնարավորությունից, ցանկանում եմ ձեզ հայտնել իմ անձնական կարծիքը, թե՛ ձեր ելույթի , և թե՛ ձեր թեկնածության մասին:
Նախապես ասեմ, որ Ձեզ այս անգամ չեմ ընտրելու, որովհետև շատ տարիներ առաջ ընտրելուս համար անչափ փոշմանել եմ: Ձեզ չեմ համարում առաջին պրեզիդենտ, որովհետև ձեզնից առաջ եղել են և ապագայում էլ դեռ շատ արժանավոր նախագահներ կգան ու կանեն իրենց գործը: Դուք թերևս լավ գիտնական եք և սրբած կլինեք հին մատյանների փոշին։ Հաստոցաշինական գործարանի ծանր հաստոցի պես փնքալով լավ ճառում եք ձեր այսպես կոչված խորեզմիայով կամ խարիզմայով պինդ-պինդ, կարծես ամեն բան իր տեղը ծանրադրոշմելով, բայց որպես նախագահ շատ կուզենայիք երևի Սիլվիո Բեռլուսկոնիին նմանվել, նա և՛ հարուստ է , և՛ ազդեցիկ, և՛ , որ ամենակարևորն է, մաֆիայի հետ խոսքը մեկ արած: Ի՞նչ եք ստեղծել դուք, ի՞նչ եք արել Հայաստանի համար: Անունը դրեցիք կոմունիստական ու ավերեցիք ամեն ինչ , ավերեցիք անխտիր: Մեկ տուփ ծխախոտի գնով հսկայական գործարաններ ու միջոցներ նվիրեցիքե ձեր մերձավորներին: Միլիոն տոննաներով պղինձն ու ալյումինը դուրս հոսեցրիք:
Իսկ ձեր գործարքները բանկերո՜վ: Իսկ ձեր ստեղծագործություննե՜րը- Վանո Դեղասիրյան , Բաֆկեն Արաղքիցյան, Գրանտիկ Բագրատիոնի.......և այսպես շարունակ: Մարդկային հանճարների մի կատարյալ համաստեղություն: Ռոբերտդ քեզնից միայն մեկ-երկու քայլով է ավել: Ֆայմեց , որ Քըրքի հեռախոսը դաշնակներն ունեն: Աստված Քըրքի արևը պահի: Ավելի լավ է հայը տա նաղդով , քան ուրիշից մուրանք, էն էլ ՄԱԿ-ի ու Կարմիր Խաչի պահեստների ժամկետանց պաշարները:
Ունե՞ք վիճակագրական տվյալներ այն մասին , թե ձեր կառավարման ընթացքում քանի մարդ է մահացել Հանրապետությունում , և , առհասարակ, մահացությունը քանի՞ տոկոսով է ավելացել. քանի՞ մարդ է մեռել ցրտից ու սովից, քանի՞սը՝ թունավորումներից (ամեն տեսակի), քանի՞սն են սպանվել տարբեր հանցանքների հետևանքով , քանի՞սն են ինքնասպան եղել, քանի՞սն են անմեղ փթել բերդերում: Դուք հարյուր հազարավոր հայ մանուկների զրկել եք լավ ապագայից, նույնիսկ չնչին նպաստները վերացրիք, փոխարենը թլիկ-վաուչերներ հորինեցիք: Եթե ԱՄՆ-ի պրեզիդենտները հայկական հարցը Թուրքիայի գլխին ճիպոտ դարձրած կաշառվում են, ապա ինչու՞ չմտածել ձեր կաշառվելու մասին:
Դուք՝ Տերդ Լևոն Պետրոսյան , լինելով պրեզիդենտ, կարծես նոր էիք տեսել լավ կյանքը, հաջողությունը, փառքն ու փողը, ու վերևում թառած թքած ունեիք ազգի օրվա վրա, ազգի վրա. երկիրը մի դատարկ ու սոված սեղանիկային գաղութի էին վերածել , որտեղ դաժանաբար քամում էին կոմունիստների վերջին կրճոններն ու դրսից ներկրած բոլոր օգնությունների առյուծի բաժինը: Դուք հանդիսանում էիք Հայաստանում բնակվող ամեն մի հայի կյանքի ԵՐԱՇԽԱՎՈՐԸ , սակայն, դժբախտաբար վաստակեցիք միայն հայ տատիկների խավարին մատնող անեծքը: Իսկ հիմա կարծես ամեն ինչ բարվոք է առաջվանից, այնպես չէ՞ : Մի առանձին համակրանք չունեմ Պըլը Պուղու այս զեմլյակներիե հանդեպ, չէ՞ որ նրանց զինվորն էլ քո զինվորի պես ծեծվում է բանակում:
Պետք է ասեմ ձեզ , որ Ռոբն ու Սերժը հենց ձեր թիմա-կիցներն են ու շարունակում են Լենին պապիկի ավանդները: Գիտե՞ք, թե որն է Սերժ Սարգսյանի առավելությունը, թեև նա ձեր գործի շարունակողն է, բայց լավատեսության ու վստահության խաղերը խումար աչքերով կարծես թե համոզիչ են, չէ՞որ ազգը մահախոսական կարդացող առաջնորդ չի պահանջում, այլ իսկական հոգեւոր առաջնորդ։
Այս դեպքում նմանվում եք Կարեն Դեմիրճյանին: Ի՜նչ մեծ համակրանքով ու զգուշությամբ եք խոսում գործարարների հետ, զիջում եք չեղած հարկերը նույնիսկ : Այսօր մանկապարտեզի երեխան էլ կարող է մեզ ասել, որ երկրի ֆինանսական պոտենցիալը գործարարների ձեռքում է : Ձեր ճառից պարզ հասկացվում է, որ դեռևս չունեք պետական միտք ու մտածողություն: Դուք ցանկանում եք պարզապես դուր գալով մանևրել, խաբս տալով հեծնել, բայց մոռանում եք, որ ձին քավթառ չէ այլևս եւ օրեցօր ջահելանում է ու շուտով գետնով կտա ամեն մի պատահական մարդու: Եթե Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը ավազակախումբ է, ինչպես որ դուք եք ասում, ապա ձեր վարչակարգը մի ՃՂՃԻՄ-ՃԻԶՎԻՏԱ-ՎԱԼԻական միջնադարյան իջևանատան գարշահոտ ներքնահարկ պետք է եղած լիներ, որտեղ գիշերում էին հին արևելքի բազմահազար վաճառականներ , անօրեն գողեր, կավատներ, ու ամեն տեսակի թափթփուկներ: Մի հայկական ասացվածք կա՝ մորը տես, աղջկան առ: Ո՞վ է ավազակի հայրը, եթե մի այլ ավազակ չէ , ապա չարաչար սխալված մի հայր է: Այսօրվա իշխանությունները նո՞ր են դարձել ավազակային: Ո՜չ, նրանք շարունակում են ձեր ավանդույթները, պարոն: Կամ դուք սխալվե՞լ եք, թո՞ւյլ եք եղել, ենթարկվե՞լ եք, ասենք, Վանոյին: Դժվար թե: Թեև ամսական ավարից ձեզ մեծ փայ էր տալիս, բայց դա նրա առաջ խեղճանալու առիթ կամ պատճառ չէր կարող լինել: Ռոբի կռուգը շատ թե քիչ կուշտ է (՞) ու հիմի կարծես զոնան սարքելու նշաններ է ցույց տալիս, իսկ ձեր մերձավորներից շատ-շատերը շա՜տ նվիրական երազներ ունեն, և ձեր թայֆան ևս մի 15-20 տարով ետ կպահի երկրի զարգացումը , մինչև փորներդ լցնեք:
ՀԱՐՑ . Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հերոսներից մեկի՝ ՔԱՎՈՐ ՊԵՏՐՈՍԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ Ո՞Ր ԳԾԵՐՆ ԵՆ ՁԵԶ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ, եթե կարելի է, մի քիչ մանրամասն, խնդրում եմ:
Սողոմոն Թեհլերյան - Բեռլին Սամվել, Հայաստան
Այլապես աշխարհի ո՞ր երկրում կարելի էր պատկերացնել, որ 'ՊԱԶ'-ի մի սովորական վարորդ մեկ-երկու տարում այնքան կարող է հարստանալ, որ ընդունակ լինի տասնյակ միլիոնավոր դոլարի ներդրումներ կատարել, ասենք, ոչ թե իր հայրենի Արցախի, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությունում։ Anoush, Yerevan, Hayastan
Ատում եմ ներկա իշխանությունների առաջին դեմքերին, բայց չեմ կարող հասկանալ, թե մարդիկ ինչպես են մոռանում ԼՏՊ քաղաքական գործչի անբարոյականությունը։ Մարդիկ կարդացեք անդրբեջանական տարբեր կայք էջեր ու կտեսնեք, որ ԼՏՊ-ն դարձել է ադրբեջանցիների միակ սիրելի ու պաշտելի հայը։ Մի մոռացեք սրա կառավարման տարիները, մի մոռացեք ու մի ուրացեք այն փաստը, որ առանց նրա ու առանց նրա առաջարկաց «բարեփոխումներ» գործնականում լինելով շրջափակման մետասնամյակից ավելի մեր երկիրը զարգանում է ու հզորանում։ Դա մեր բոլորի շնորհիվ է՝ հայ ժողովուրդը խելոք, տաղանդավոր ու աշխատասեր է. քարից հաց կքամի։ Սա մի մոռացեք ու այս նվջաճումները միայն մեր բոլորի քրտնաջան աշխատանքի ու տանջանքների արդյունք է։ Ազնիվ մարդ
Գոնե իր կառավարման տարիների մաքուր կենսագրություն թողած լիներ մեր հիշողության մեջ, կարելի էր լսել ու հավատալ: Ի՞նչ երեսով է հայտնվում ժողովրդին ու դեռ քննադատում ներկա իշխանություններին, երբ կարելի է նման ելույթ իր կառավարման տարիների մասին հնչեցնել կրկնակի ու եռակի անգամ խիստ ու մի բան էլ ավելին։ Եթե Ռոբերտ Քոչարյանը խնայեց ու չուզեց գործ հարուցել ՀՀՇ-ականների դեմ, դա չի նշանակում, որ այսօր քննադատելու իրավունք ունեն: Գոնե մի փաստ կասկածից վեր է, հրաժարականի պատճառն անկարողությունն էր ինչպես երկիր կառավարելու, այնպես էլ Ղարաբաղի հարցում: Այսօր ոչինչ չի փոխվել. նույն Լևոնն է՝ հարթակի վրա ճառ ասող ու միամիտ մարդկանց իր ճառով գայթակղող ու պատրանքների գիրկը գցող, թե եկել է միակ փրկիչ-արարիչը և ներկայանում է փոխված ու նորովի: Միամիտ չլինեք. կարմիր կովը կաշին չի փոխի երբե'ք, երբե'ք... Գաբրիել, Լոս Անջելես-Երեւան
Բոլորն էլ հիմնականում դառնահամ հիշողություններ ունեն 90-ականներից, բայց պետք է ընդունել, որ շատ մեծ բաներ կատարվեցին այն ժամանակներում։ Իսկ հիմա վախի եւ ստրկության մթնոլորտ է ձեւավորվել Հայաստանում։ Եթե ընտրությունը լինելու է վատի՝ նախկին իշխանությունների եւ ամենավատի՝ ներկա իշխանությունների մեջ՝ ուրեմն գիտենք, որ Լեւոն է, հուսով եմ իր նոր, երիտասարդ եւ ոչ աբիժնիկների թիմով։ Վարդան, Ավստրիա
Ինքս արտասահմանում եմ, բայց օտարությունում ապրող բոլոր հայերից պահանջում եմ՝ լռեք։ Մութ ու ցուրտ տարիներին պատերազմ էր ու ոչ մի քաղաքական ուժ ավելի լավ չէր կառավարի երկիրը։ Չգնալ Լեւոնի հետեւից, կնշանակի գնալ Սերժի հետեւից ու երկիրը մեկուսացնել։ Թողե՛ք Հայաստանցին որոշի։
Վարդան, Աշխարհ
Պարոն Տեր-Պետրոսյան ձեր ղեկաավրման տարիներին ՀԱյաստանում՝ Երեւանում եմ ապրել։
ՀԱՐՑ. Խոսելով անպատժելիության մասին պետք է լավ հիշեիք թե ձեր կառավարելու ժամնակ ինչ էր կատարվում Երեաւնում։ Մեծ սպասումներ ունեի, որ առաջինը գնահատական կտաք այն ամենին ինյ կատարվեց 1988-ից հետո։ Սակայն ձեր ելույթը սկսեցիք ներկա իշխանություններին քննադատելով։ 88-ին ձեր շարքերում էի։ Շարժումը պատճառ դարձավ ուսումս կիսատ թողնելու՝ նվիրվել էի այդ գաղափարին։ Չեք գտնում, որ հետագայի համար պետք է այսօր տնահատականներ ու անուններ տալ ձեր կառավարման ժամանակաշրջանից։ Ժողովուրդն այսօր կընտրի սիրված, ճանաչված մեկին, միայն թե չլինել ներկա իշխանավորենրը։ Սա պետք է պարտավորեցնի ձեզ ներկայացնելու ձերժամանակի բացթողումները։ Անպատժելիության հետեւանք է այն ինչ այսօր կատարվում է Երեւանում։
Պարոն Լեւոն Տեր-Պետրոսյան խոստանում եմ ձեր ընտրվելուց հետո վերադառնալ Հայաստան։ Կարծում եմ ինձ նմանները շատ են։
Հաջողություն եւ խիզախություն ձեզ։ Հարությունյան Գևորգ, ՀՀ, Երևան
Լևոնի միակ լավն այն է, որ նա է եղել մեր 1-ին նախագահը, նրա թիմն է եղել Հայաստան ստեղծողը, պարզապես նա հետո չկարողացավ երկիրը լավ կառավարել: Կարծում եմ՝ եթե լավ կառավարեր, հրաժարականի կարիք չէր լինի: Հարությունյան Գևորգ, ՀՀ, Երևան
ԿԻՐՈ IP Code: 900d9, ի՞նչ գիտես, որ քեզ պես մտածողների թիվը 1.2 միլիոն է: Հաշվե՞լ ես: Հարությունյան Գևորգ, ՀՀ, Երևան
ՇԱՆԹ,IP Code: a691d-ի հետ համաձայն եմ: Կիրո, Երեւան
Նրանք, ովքեր անպարկեշտ են արտահայտվել Հայաստանի հիմնադիր նախագահ հասցեին, դավաճաններ են: Եթե Դուք Լեվոնի նախագահության տարիները անվանում եք մթի, ցրտի տարիներ, ապա Դուք ցանկանում էիք Արցախը տեսնել Արդբեջանի կազմում: Սակայն մենք լավ ենք գիտակցում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուներ մեկ գլխավոր խնդիր. Ղարաբաղյան պատերազմ, որում մենք հաղթեցինք: Իսկ հիմա հաղթելու ենք այլ վայրում: Հաղթելու են ք ներքին թշնամուն։ Ես հավատում եմ Տեր-Պետրոսյանին նա հաղթող նախագահ է եւ ինձ նման մտածում է առնվազն 1.2 մլն հայ մարդ: Իսկ նրա շրջապատի գործած մեղքերի մասին եկեք չխոսենք: Ժամանակին նույն Քոչարյանը, նույն Սերժիկը եղել են նրա շրջապատի մարդիկ: Լեւոնն ինչ իմանար ում հետ գործ ունի։ Մաքս, Գերմանիա
Պարոն Տեր-Պետրոսյան կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչով էին պայմանավորված ձեր լռության տարիներին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հաճախակի այցելությունները ձեզ։
ՇԱՆԹ
Հերիք է շրջանառության մեջ դնեք Լևոնի ելույթում հնչեցված քննադատական մտքերը ներկա իշխանությունների հասցեյին։ Մի պահ սթափ մտածեք. նման քննադատությունների պահանջ ժողովուրդն ու՞ներ հենց իրենից՝ Լևոնից։ Թե ինչ եղավ սովետական տարիներին ձեռք բերված ունեցվածքը իր կառավարման տարիներին, ինչու՞ էներգիա չկար Հայաստանում, ինչու՞ էր Վանոյին այդքան իշխանություն տվել (ոչ միայն Վանոյին), որ հենց ինքն էր նրանց ձեռքում պատանդ, Ինչու՞ էր թաքնվում սեփական ժողովրդից։ Ինչուներն այնքան շատ են, որ եթե թվարկեմ ժամեր կտեւի, բայց պատասխանն է կարճ. Լևոնը անկարող է երկիր կառավարել, այդ իսկ պատճառով ղեկը տվել էր իր թիմակից մի խումբ ՀՀՇ-ակաների ձեռքը, իսկ ինքը հանգիստ վաելում էր. ինչ ուզում են անեն...
Եթե ամոթ ունենա մարդը, ու շատ թե քիչ իր կառավարման տարիները այսօրվա վիճակի հետ համեմատելու ունակություն, ապա լավագույն դեպքում պետք է հավերժ լռի, ոչ թե ձախողության մատնված ընդդիմության պարագլուխ դառնա, կարծելով, որ ժողովուրդը իր կարծածի պես ոչխարի նման մի բան է, հերիք է իր շողքը տեսնեն՝ իր շուրջն անպայման կհավաքվի: Ինքնավստահության ինչպիսի չափանիշներ սեփական անձի, եսի նկատմամբ, փառամոլության ինչպիսի մոլուցք: Միթե՞ ներկա իշխանությունների բոլոր իր թվարկած բացթողումների, ամենաթողությունների... կնքահայրը հենց ինքը չէ, միթե՞ իր կառավարման տարիներից չի գալիս բոլոր տեսակի արատավոր երևույթների արմատավորումը։ Յուրաքանչյուր հայ իր կառավարման տարիների համար կարող էր ավելի խիստ ելույթ ունենալ իր հասցեին: Ներկա իշխանությունների առանցքային սխալն է եղել, որ ՀՀՇ- ն իր կատարածի համար արժանի պատիժ չկրեց, այլապես հիմա հրեշտակի դեմքով ժողովրդին չէր ներկայանա: Երբ ներկան համեմատում ենք Լևոնի կառավարած տարիների հետ, մի հետևություն կարելի է անել. այսօր ժողովրդի մոտ ձևավորվել է մի կարծիք' հույս ու հավատ Հայաստանի վաղվա օրվան, իսկ ՀՀՇ-ի կառավարման տարիներին այդ հույսի նշույլն անգամ չկար, դրա համար հայաթափվեց Հայաստանը: Մի պահ երբ մտովի անգամ մարդ փորձում է մտածել, եթե Լևոնն ու իր ներկայիս շրջապատը գան իշխանության. Վա՜յ մեզ...
Ֆրանսահայ, Ֆրանսիա, Նիցցա
Առաջին նախագահը Հայաստանին պիտի բավեր։, ըսելե է թե Փորձվածը փորձել պարզապես հիմարություն է։ Անգամ մը սխալեցանք, բայց երկրորդ անգամ՝ ՈՉ։ Մանվել Սարդարյան, Հայաստան, Երևան
Շատ երանելի վիճակ կլիներ, եթե հիմա ժողովուրդը իր ապագան կառուցելիս ընտրություն կատարեր լավերի միջև՝ ընտրելով լավագույնը: Ցավով եմ արձանագրում, որ անգամ վատի ու ավելի վատի միջև ընտրություն անելու հնարավորությունից է զրկված մեր ազգը: Մեր վզին բոլոր դեպքերում փաթաթվելու է վատթարագույնը...
Ամենևին տպավորություն թող չստեղծվի, թե ես ակնարկում եմ Լ.Տեր-Պետրոսյան կամ Ս.Սարգսյան քաղաքական գործիչներին: Նրանց երկուսի ներդրումն էլ շատ մեծ է մեր նորագույն պատմության մեջ և՛ լավ, և՛ վատ կողմերով: Երկուսի հանդեպ էլ հարգանք տածելով հանդերձ, արձանագրեմ, որ նրանք այնուամենայնիվ մեծ հաշվով ընդամենը ընթացիկ երևույթներ են մեր ազգի պատմության մեջ:
Այն, որ ընտրություններից ամիսներ առաջ, արդեն նախագահի երկու իրական թեկնածուներ են ձևավորվել և չի երևում հնարավոր երրորդ թեկնածուն, խոսում է այն մասին, որ էս ազգի "արգանդը չոր է շատ":
Ամենա-ամենա ցավալին ինձ համար այն է, որ այս երկու իրական թեկնածուների համար լիովին երկրորդական նշանակություն ունի ողջ հանրության վերաբերմունքը: Նրանք ավելի շատ են ապավինում վարչական ռեսուրսներին, մեծահարուստներին, թաղային հեղինակություններին... Բայց դա էլ դեռ ոչինչ... ով է միամիտ ու ով չի հասկանում, որ կհաղթի այն թեկնածուն, ով կստանա գերտերությունների հովանավորությունը: Ու ես սարսափով եմ մտածում, թե ինչպես են երկու թեկնածուներն էլ այժմ բանակցում այդ գերտերություններ կոչվածների հետ... ու ինչեր են նախապես խոստանում եւ ինչ զիջումներ անում...
Մի փոքրիկ դրվագի անդրադառնամ: "Ար" հեռուստաալիքը, ինչպես նաև շատ այլ ալիքներ, արժանի չեմ համարում նայելու, բայց երեկ պատահաբար ալիքները փոխելիս այդ ալիքով լսեցի, որ 26-ի հանրահավաքին ընդամենը մի քանի հարյուր մարդ կար, բոլորն էլ միամիտ գյուղացիներ...Մյուս հեռուստաընկերություններն էլ պակաս չեն իրենց անբարոյականության ու ստի մակարդակով: Բայց ուրիշ հարց եմ ուզում տալ. կա՞ արդյոք որևէ մեկը, որ կասկածում է, որ Լ.Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալու պարագայում, բոլոր հեռուստաընկերությունները մեկ օրում կդառնան նրա "տուզիկները"...
Մի կարևոր հարց: Անթույլատրելի է հոկտեմբերի 27-ը դարձնել քաղաքական խաղաթուղթ: Դա մեր ժողովրդի սև խարանն է: Ոչ մեկը իրավունք չունի անպատասխանատու հայտարարություններ անել: Եթե կոնկրետ փաստեր կան իշխանությունների դեմ,
ՀԱԿԱՔՐԴԱԿԱՆ ՌԱԶՄԱՐՇԱՎՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՎՆԱՍՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Թուրքական իրականության մեջ հակաքրդական ռազմարշավը նորություն չէ: Վերջին շրջանում դա համադրվել էր հակահայկականի հետ՝ պայմանավորված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ...«ԳՈՒՆԱՎՈՐ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան 1Դեռեւս շաբաթ օրը` նոյեմբերի 3-ի երեկոյան, հերթական վերջնաժամկետի ավարտին վրաց ընդդիմությունն, ըստ էության, զուտ քաղաքական պահանջներից առաջ խմբագրեց եւս մեկը` երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականը: ...ՀԻՄԱ ԷԼ ԴԵՎԻՍՆ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը մինչեւ մամուլի հետ հանդիպումը Երեւանում արդեն քննարկել էին ԵԽ համագործակցությանը, ղարաբաղյան խնդրի ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՈՒԵԼՍՈՒՄ
Ինչպես արդեն նշել էր «Ազգը», Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար: Հուշարձանը բացել են Հայաստանի դեսպան ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԵՑԱՆՔ, ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի արտահերթ նիստը, որ սկսվել էր անցած ուրբաթ, երեկ պատգամավորներն անպայման ուզեցին ավարտել եւ ժամը 18-ին երկարաձգեցին: Իսկ երեկ երկու ծավալուն եւ կարեւոր հարցեր քննարկվեցին եւ այլ հարցերի ...«ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԳԱԼԱ-ԻՆ` ԿՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՍՈՒԼԻՍ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԽոսքի ազատությունը եւ մարդկանց ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը անկախ Հայաստանի կարեւորագույն ձեռքբերումներից են, եւ հասարակությունը պետք է տեր կանգնի դրանց, ինչպես եւ իր մյուս արժեքներին: Այս ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ԽՈԶԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ԳՐԱՆՑՎԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ«Աֆրիկյան ժանտախտը» հասել է նաեւ Ղարաբաղ: ԼՂՀ գյուղնախարարության անասնաբուժական ծառայության տեսչության պետ Տիգրան Սարգսյանը նախանցյալ օրը ելույթ ունենալով Արցախի հանրային հեռուստատեսությամբ, հաստատել ...«ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԱՄՐԱՆՈՒՄ ԵՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀայաստանի եւ Կորեայի Հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ին, իսկ 2004-ից Հայաստանում բացվել է Կորեայի Հանրապետության հյուպատոսությունը: Կիրակի օրը Գաբրիել Սունդուկյանի ...«ՀՅՈՒՆԴԱՅ» ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հյունդայ մոթոր քամփընի» կորեական հանրահայտ ընկերության միակ պաշտոնական ցուցասրահի բացումը մեծ շուքով տեղի ունեցավ շաբաթ օրը: «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված «Մագաս ինվեստ» ընկերությունն այսուհետեւ ...ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆ ԱՐԴՅՈՔ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՎԱ՞Տ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի արտաքին առեւտրի, այսինքն՝ արտահանման-ներմուծման ցուցանիշների մասին խոսելիս մշտապես նշվում է, որ ունի բացասական տարբերություն: Նշանակում է, մենք ավելի շատ ապրանքներ ներմուծում ենք, քան արտահանում: ...ԻՆՉՈ՞Ւ «ԲՈԳԴԱՆՆԵՐԸ» ԿՐԿԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Բոգդան» ավտոբուսները երեկ նույնպես, ինչպես եւ ուրբաթ օրը, չերեւացին մայրաքաղաքի փողոցներում: Ավտոբուսների վարորդները, ինչպես եւ ուրբաթ օրը, երթուղիներ դուրս չէին եկել: Հիշեցնենք, որ նրանք դժգոհում էին ...«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԱ, ՈՐՊԵՍԶԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՍԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Արտո Չաքմաքչյանի արվեստը առհասարակ դուրս է ժամանակի որոշակիությունից, պայմանական ժամանակի պարտադրած մտածողական կաղապարներից: Արտիստիկ կերպար, որի ներքին կյանքը մտածողական «եռաչափ» մոդելի մեջ տեղադրել ...ՄԻՆԱՍԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ջաջուռ-Երեւան
Մինասը ստեղծեց իր աշխարհը՝ աշխարհի համար... Ահա այսպես էին բնորոշում Մինաս Ավետիսյանին նոյեմբերի 3-ին Ջաջուռում գեղանկարչի թանգարանում կազմակերպված «Մինասը եւ իր ժամանակակիցները» ցուցահանդեսի բացմանը ...ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹԵՍՏԵՐԸ ՆԱԽՈՐԴԻՑ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԵՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀանրակրթական դպրոցներում անցած տարի առաջին անգամ փորձարկված հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության թեստերի վերաբերյալ հնչած դիտողությունները, կարելի է ասել, ամբողջացան ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Կոնսուելա Վիդալը, Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասինելլին իր տիկնոջ հետ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր ...ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Կյանքից հեռացավ հայ կինոյի նշանավոր գործիչ, տաղանդավոր կինոօպերատոր, Հանրապետության ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Ալբերտ Յավուրյանը: Նա կինոարվեստի այն սերնդի վերջին ներկայացուցիչներից ...ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ժիրայր Սեֆիլյան եւ Վարդան Մալխասյան, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ 1
Մեզանից հեռացավ ըմբոստ մի հոգի, հոգու մի լույս, որի կյանքը սրբազան երդում էր հայությանն ու Հայաստանին, եւ ամբողջությամբ հավատարմություն էր այդ երդմանը: Նա անբասիր անցավ իր ճանապարհը եւ հեռացավ` հոգով ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին երեք տուրերում վերելքով խաղալով, Հայաստանի հավաքականներն ընդգրկվեցին առաջատարների շարքը եւ լավ հնարավորություն ստացան պայքարելու մրցանակային տեղերի համար:
Տղամարդկանց ...ՄՇՈՒՇԸ ՑՐՎԵՑ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրը զգալի պարզություն մտցրեց մեդալների համար մղվող պայքարում: «Փյունիկն» առանց մեծ ճիգերի 2 անպատասխան գնդակ խփեց առաջնության հետնապահ «Կիլիկիայի» ...ՄԵՐ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿիրակի օրը լեփ-լեցուն էր «Աշխատանք» մարզական միության մարզադահլիճը, որտեղ անցկացվեց Հայաստանի կիոկուշին կարատե-դոյի բաց առաջնությունը: Մրցասպարեզ էին դուրս եկել մոտ 300 մարզիկներ, որոնք ներկայացնում էին ...ՓԱՐԻԶԸ ԵՐՋԱՆԿԱԲԵՐ ԷՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հիանալի հանդես եկավ Փարիզում ավարտված «Masters» կարգի միջազգային մրցաշարում: Եզրափակիչում Դավիթը պարտության մատնեց իսպանացի Ռաֆայել Նադալին (6-4, 6-0) եւ ճանաչվեց մրցաշարի ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում հայտնի դարձան բռնցքամարտի աշխարհի չեմպիոնները: Բոլորից հաջող հանդես եկան ռուսաստանցի բռնցքամարտիկները, որոնք ընդհանուր առմամբ նվաճեցին բոլորից շատ` 8 մեդալ: Նրանցից երեքը` Սերգեյ Վոդոպյանովը ...ԱՐՋԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ 70-ԱՄՅԱ ԲՈՒԺՔՈՒՅՐՆ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 1Օրեր առաջ ռազմական ոստիկանության մինի գազանանոցի վանդակներից մեկից դուրս էր եկել խոշոր չափերի գորշ արջը եւ հարձակվել 70-ամյա բուժաշխատողի վրա թիկունքի կողմից: Հիվանդանոց տեղափոխված կինը մարմնական վնասվածքներից ...ՀԱՄԱՌՈՏ
Ինչպես հաղորդում են «Նոյյան տապան» գործակալությունից, դատախազությունից անհետացել է «Ղարաբաղ» կոմիտեի դեմ հարուցված մի քանի տասնյակ հատորներից բաղկացած քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազությունում ծառայողական ...ԱՐՁԱԳԱՆՔԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ
2Հարգարժան առաջին նախագահ: Դուք, կարծում եմ, կրկնում եք նույն՝ կադրային սխալը: Ձեր առաջին հաջողությունը ուներ պատմական, ժամանակային հենք ու հիմք:Դեպքերը հասունացել էին տևականության մեջ: Առաջնորդներն ...
ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՍԱԴԻԶՄ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՀՅՈՒՆԴԱՅ» ՄԵՔԵՆԱՆԵՐ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱՐՁԱԳԱՆՔԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆՄԻՆԱՍԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ջաջուռ-ԵրեւանԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ՔՐԴԵՐԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԹԻՐԱԽ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

- 1877 Ռուսական զորքը գեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ գրավում է Կարսը:
- 1879 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը: (Վախճ. 1950 թ.-ին):
- 1896 Ծնվեց գրականագետ Էդուարդ Տարոնյանը: (Վախճ. 1967 թ.-ին):
- 1961 Վախճանվեց հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Ծնվ. 1895թ.-ին):
- 1990 Իտալիայի խորհրդարանում հրավիրվեց գիտական ժողով և կլոր սեղան՝ նվիրված հայոց ցեղասպանության հարցերին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

