
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՔԱՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Մեր իրականության մեջ գիտության հանդեպ օրավուր արմատացող քամահրական վերաբերմունքի մասին խոր եզրահանգումներ անելու համար թերեւս բավական էր լսել ակադեմիկոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի բերած ընդամենը մեկ օրինակը՝ ասված Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում երեկ տեղի ունեցած ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ: «Հնագիտության ինստիտուտը տարիներ շարունակ պեղումներ է կատարում պատմական Արտաշատի տարածքում: Դա ոչ թե հայրենասիրության եւ ազգային, այլ միջազգային գիտության խնդիր է: Այդ պեղումները երկար տարիներ ղեկավարում է հնագետ Ժորես Խաչատրյանը: Եվ ի՞նչ է կատարվում: Ինչ-որ բիզնեսմեն հնավայրում շինարարություն է սկսում, որ փող շահի: Նոյյան տապան է այնտեղ կառուցում, կենդանիներ պիտի դնի այնտեղ, խրտվիլակներ, եւ ասում է, որ ինքը հայրենասեր է: Սա բարբարոսություն չէ՞: Եվ Ժորես Խաչատրյանը մեն-մենակ կանգնած է փողատիրոջ դիմաց: Երբ խոսվում է այս մասին, բիզնեսմենն ասում է, թե դա Ժորես Խաչատրյանի տարածքն է, իսկ ինքը գնել է ու դարձել տարածքի սեփականատերը: Արդյոք սա չի՞ ցույց տալիս, թե մեր երկրում ինչ վերաբերմունք կա գիտության հանդեպ: Ովքե՞ր են կանգնած բիզնեսմենի թիկունքին: Եթե անգամ կանգնած լինի հանրապետության առաջին դեմքը: Ես ասում եմ, որ սա հայրենասիրության հարց չէ, այլ գիտության: Հասարակության եւ իշխանության վերաբերմունքն է գիտության հանդեպ: Ինչո՞ւ պետք է գիտաշխատողը, լուրջ գործ անող ինստիտուտը չկարողանա դիմադրել մի բիզնեսմենի: Այս մասին է խոսքը: Լրջորեն պետք է դիմել իշխանություններին եւ վերջ տրվի սրան, առհասարակ նման բաներին: Սա լուրջ հարց է, որ նշանակում է, թե մեր իրականության մեջ արեւածաղիկ վաճառողից մինչեւ վերեւ չկա լուրջ վերաբերմունք գիտության հանդեպ: Այս է իմ մտահոգությունը, կարծում եմ, շատերի մտահոգությունը կլինի»: Նրա ելույթին հաջորդած ծափահարությունները վկայեցին, որ այդ հարցն իրոք շատերի համար է մտահոգիչ: Իսկ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացան առաջիկայում պարզել նշյալ իրողության հանգամանքները: Ընդհանուր ժողովի թեման մեր գիտության ոլորտի վերակառուցման եւ վերափոխման ընթացքի, Հայաստան-սփյուռք գիտական կապերի աշխուժացման հիմնահարցի (զեկուցող՝ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյան), ակադեմիկոսների եւ թղթակից անդամների կանոնադրական պարտականությունների կատարման (զեկուցող՝ փոխնախագահ Յուրի Շուքուրյան), ակադեմիայի կանոնադրության նոր նախագիծը կազմող հանձնաժողովի ստեղծման (զեկուցող՝ ակադեմիկոս-քարտուղար Բաբկեն Հարությունյան) մասին էր:
Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ պետբյուջեից գիտությանը հատկացվող սուղ միջոցներին, նշելով. «Թերֆինանսավորումն ունի իր բացասական ազդեցությունը: Նախկին խորհրդային տարածքում կամ Արեւելյան Եվրոպայի երկրներում դժվար է պատկերացնել մի այլ երկիր, որտեղ գիտության ֆինանսավորումը լինի ավելի քիչ, քան մերը: 8-ին կկազմի մոտ 3,6 միլիարդ դրամ կամ մոտ 10 միլիոն դոլար, որը Արեւմուտքի մի խոշոր լաբորատորիայի ֆինանսավորում է: Միջին հաշվով մեր յուրաքանչյուր աշխատողին ընկնում է 1 միլիոն դրամ կամ 3,3 հազար դոլար: Մինչդեռ Գերմանիայում ու Ֆրանսիայում այդ թիվը կազմում է 110-120 հազար դոլար, այսինքն` 30-40 անգամ ավելի, քան մերը»:
Մեր գիտության վիճակը համարելով շատ ծանր ու բազում դժվարություններով լի, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են փոփոխություններ, նա միաժամանակ փաստեց, որ կատարվում են միջազգային ճանաչման արժանացող գիտական լուրջ աշխատանքներ: Նա մեկ առ մեկ նշեց անցած տարվանից սկիզբ առած գիտության ոլորտի բարեփոխումների ծրագրով իրականացված փոփոխությունները՝ գիտական կադրերի թարմացում, հետազոտական կենտրոնների միացում, գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում եւ այլն:
Ժողովը հավանություն տվեց բարեփոխումների ընթացքին, միաժամանակ արձանագրելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը: Առաջիկայում առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի հետեւյալ հարցերի վրա՝ ակադեմիայի ինստիտուտների գիտական մշակումների ուղղվածության հստակեցում, տնտեսության տարբեր ճյուղերում գիտական արդյունքների կիրառում, գիտահետազոտական ինստիտուտների տեխնիկական վերազինում, ներուժի համախմբում, միջազգային համագործակցության ընդլայնում եւ այլն:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ ԱՂԲՅՈՒՐԸ
«Ազգ»«ՐԻԱ-Նովոստի» գործակալության սայթում հայտնվել է «Ազգ» օրաթերթի մեկնաբանի «Քրդական հարց» հոդվածի փոփոխված տարբերակը: Ռուս հեղինակը օգտվելով «Ազգի» հոդվածից մոռացել է նշել կամ հղում անել թերթին: Սակայն ...Ո՞Վ Է ՇԱՀՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում մեծ ուշադրությամբ են հետեւում թուրք-իրաքյան եւ, ավելի կոնկրետ, թուրք-քրդական պայթյունալի իրադարձությունների զարգացմանը: Բնականաբար, այստեղ ամեն ինչ դիտվում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից: ...ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ «ԿՈԼԵԳԱՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Նոյեմբերի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում պատրաստվում են ցույցի դուրս գալ ընդդիմության ներկայացուցիչները` մեծագույն ցանկությամբ ապահովելու նախապես հայտարարված առնվազն հարյուր հազար վրաստանցիների մասնակցությունը: ...«ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵՆՔ՝ ԻՆՉ ՎԻՃԱԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ 97-ԻՆ, ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3
«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն, եւ այդ չարությունը ժամանակի գործոնից է որոշվում: Բովանդակության վերաբերյալ ամբողջ միտքը հետեւյալն էր, որ մեր ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 4
Թեեւ 8-ի նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն, դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: Այդ օրվանից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒՐԳԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 8-ի բյուջեն: Այն վերջին 5 տարվա մեջ փոփոխություններ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻնչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «7-8 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը ...ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«bmi-ի մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ կստեղծի հայ ուղեւորների համար», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում bmi բրիտանական ավիաընկերության իրականացրած Երեւան-Լոնդոն առաջին չվերթի ժամանակ հայտարարեց ...ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ խմբագրության հյուրն էր Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության անդամ, Վահրամ Փափազյանի անվան թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: «Ազգը» բազմիցս է անդրադարձել 48 տարվա կյանք ունեցող թատերախմբի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԲԱԲԿԵՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՅԱՆ» 6 Թ. ՄՐՑԱՆԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արարողությունը տեղի կունենա 7 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին,
Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50):ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԵՐԳԵՀՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 23-ից 30-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմը ծածկված էր երգեհոնի 4 հազար շեփորներով՝ ասեղաչափից մինչեւ 3 մետրանոց: Նորոգվում էր Հայաստանի 7 երգեհոններից մեկը: Այն կրկնօրինակն է ...«ՏՕՆԱԶԱՆԳԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 30-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ արդի նշանավոր դեմքերից մեկի՝ պոլսահայ գրող Զարեհ Խրախունու 80-ամյա հոբելյանին: Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ...ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՔԱՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ գիտության հանդեպ օրավուր արմատացող քամահրական վերաբերմունքի մասին խոր եզրահանգումներ անելու համար թերեւս բավական էր լսել ակադեմիկոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի բերած ընդամենը ...1957-7
Հայաստանի սփիւռքահայ շրջանաւարտներու նախաձեռնող խումբ7-ը 50-ամեակն է հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթի մը: Արդարեւ, 1957-ին, Խորհրդային Հայաստանի կառավարութեան որոշումով, մայր հայրենիքի բարձրագոյն ուսումնական հաստատութեանց դռները կը ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սահմանած հատուկ միջոցառումների օրակարգի համաձայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող բոլոր դատապարտյալները ենթարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից առաջինն օլիմպիական ուղեգիր նվաճեց Էդուարդ Համբարձումյանը: Մինչեւ 64 կգ քաշային բռնցքամարտիկը հաջող անցկացրեց մենամարտը կորեացի ...ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 16-րդ խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում՝ 8-ի հունվարի 19-27-ը: ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն եւ որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին ...ԱՐԹՈՒՐ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ28-ամյա ռուսաստանցի գերծանրքաշային բռնցքամարտիկ Արթուր Մարաբյանը նոյեմբերի 29-ին Տյումենում կմենամարտի ամերիկացի անվանի բռնցքամարտիկ Սեդրիկ Ֆիլդսի հետ: 35-ամյա Ֆիլդսն իր մարզական կարիերայում հանրահայտ ...ՊՐԻՄԱԿՈՎԸ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Ակադեմիկոս, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հոդված է հրապարակել թուրք-իրաքյան սահմանում ստեղծված իրավիճակի մասին: Այս հոդվածում նա անդրադարձել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

