
ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
- Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, հոդվածներով, գրախոսություններով ու թարգմանություններով նա մեծապես նպաստել է հայ մշակույթի ու գիտության զարգացմանը: Իսկ նրա քառահատոր «Հայերեն բացատրական բառարանը» աննախադեպ երեւույթ է հայերենագիտության մեջ:

Ստեփան Սարգսի Մալխասյանցը ծնվել է 1857-ի հոկտեմբերի 25-ին Ախալցխա քաղաքում, դերձակի ընտանիքում: Ավարտելով տեղի ծխական դպրոցը, ուսումը շարունակել է Ախալցխայի ռուսական գավառական դպրոցում:
1874-ին խանդավառությամբ ընդունվում է Գեւորգյան նորաբաց ճեմարանը: 4 տարի սովորելուց հետո գործուղվում է Սանկտ Պետերբուրգ` բարձրագույն կրթություն ստանալու. այստեղ նա աշակերտում է Քերովբե Պատկանյանին, Մառին, Ադոնցին, Օրբելուն, Կուսիկյանին: 1889-ին ավարտում է համալսարանը` ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հաջորդ տարի նա աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշխատել է 20 տարի, (1903-1906 թվերին եղել է տեսուչ): Այստեղ նա գրում է այս դպրոցի 75-ամյա գործունեության պատմությունը, ինչպես նաեւ մի քանի դասագրքեր ու շատ հոդվածներ: Եղել է Ժողովրդական (հետագայում՝ Ռամկավար ազատական) կուսակցության ղեկավար դեմքերից:
1910-1914 թվականներին Մալխասյանցը Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչն էր, իսկ 1914-1915 ուստարում տեսչի պաշտոնով աշխատանքի է հրավիրվում Գեւորգյան ճեմարան, սակայն 1917-ին ճեմարանը փակվելու պատճառով նորից վերադառնում է Թիֆլիս ու տեսչի պաշտոնով աշխատանքի է անցնում Գայանյան վարժարանում:
1919-ին Մալխասյանցը վերջնականապես վերադառնում է Հայաստան. մեկ տարի պաշտոնավարում է Գյումրու նորաբաց առաջին համալսարանում, սակայն բացատրական բառարան կազմելու քարտագրական աշխատանքներն ավելի են հրապուրում ապագա բառարանագրին, եւ նա լրիվ նվիրվում է այդ մեծ գործին:
1940-ին Մալխասյանցին honoris causa (առանց դիսերտացիա պաշտպանելու) շնորհվում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1943-ին նա ընտրվել է Հայաստանի նորաբաց ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ:
Ակադեմիկոս Մալխասյանցը Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի հոգեւոր խորհրդի անդամ էր, ինչպես նաեւ «Էջմիածին» ամսագրի հիմնադիր անդամ` 1944-ից:
Ստ. Մալխասյանցը իր ժամանակի թերեւս ամենաբեղուն մտավորականներից էր. դեռեւս Էջմիածնում սովորելու տարիներից մինչեւ կյանքի վերջը նա թղթակցել է ժամանակի հայկական գրեթե բոլոր թերթերին ու ամսագրերին. նրա հոդվածների ու մենագրությունների թիվն անցնում է -ից: Ժամանանակիցների վկայությամբ՝ Մալխասյանցը շատ մեղմ էր, բնավորությամբ` բարի, շատ համեստ էր ու աշխատասեր, ինչպես գրում է պրոֆեսոր Ռուբեն Զարյանը` սրբի էր նման:
Հայագիտության բնագավառում Մալխասյանցը հիմնականում չորս կարեւոր ուղղություններով է զբաղվել` բանասիրություն, լեզվաբանություն, թարգմանություն, բառարանագրություն: Սրանց զուգահեռ նա նաեւ հայտնի լրագրող էր:
Մալխասյանցը լրագրողական մկրտությունն ստացել է «Արարատ» ամսագրի 1878-ի 4-րդ եւ 5-րդ համարներում տպագրված երկու ուշագրավ հոդվածներով. առաջինում գրում է Փարիզում ցուցադրված ամերիկացի գիտնական Թոմաս Էդիսոնի պատրաստած առաջին ձայնագրիչ ապարատի, իսկ երկրորդում` Փարիզի Սենայի ափին կազմակերպված հայկական ձեռագրերի ու հնատիպ գրքերի ցուցահանդեսի մասին, երկուսին էլ մասնակից է եղել հոդվածագիրը: Այնուհետեւ, 50 տարի շարունակ, մինչեւ 1919 թիվը` «Արարատի» փակման ժամանակ, նա եղել է այդ հանդեսի ակտիվ թղթակիցը: Դրանից հետո` «Էջմիածին» հանդեսի հրատարակման հենց առաջին համարից (1944-ի հունվար), Մալխասյանցը դարձավ նրա մշտական թղթակիցն ու երկրպագուն: Նա բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել նաեւ «Մշակ», «Հանդէս ամսօրեայ», «Մարտակոչ», ԳԱ «Տեղեկագիր» եւ ուրիշ հանդեսներում ու տարբեր լրագրերում:
Պետք է հատուկ ընդգծել, որ Մալխասյանցի` մամուլում հրատարակված հոդվածները միայն տեղակատվական բնույթ չեն կրում. նրա հոդվածներն ավելի շատ տեսական եւ բանավիճային բնույթի են եւ շատ կարեւոր արժեք են ներկայացնում:
Բանասիրություն եւ թարգմանություն: Իր երկարամյա գիտական գործունեության ընթացքում անվանի բանասերը անդրադարձել է հայագիտական շատ կնճռոտ հարցերի, որոնց մի մասը արտացոլվել է նրա բազմաթիվ հոդվածներում, մի մասն էլ հրատարակվել է որպես մենագրություններ:
Դեռեւս Պետերբուրգում սովորելու տարիներին նա գիտական հասարակայնությանը ճանաչելի դարձավ իր առաջին լուրջ ուսումնասիրությամբ` Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) «Պատմութիւն տիեզերական»-ը գիտական բնագրով ու ծանոթագրություններով հրատարակելով (1885): Սրան հաջորդեցին Ղազար Փարպեցու «Պատմութիւն հայոց», «Թուղթ առ Վահան Մամիկոնեան», ապա` Սեբեոսի եւ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները` ծանոթագրություններով ու մեկնաբանություններով: Շատ արժեքավոր են նրա «Գրիգոր Լուսավորիչ», «Մաշտոցի ծագման ժամանակը», «Երբ են հայերն ընդունել քրիստոնեությունը» «Խորենացու անձը եւ գործը» եւ ուրիշ արժեքավոր աշխատություններ:
Մալխասյանցը բարձր է գնահատվում նաեւ որպես հմուտ թարգմանիչ. մեծ արժեք ունեն հայ պատմիչների երկերի նրա աշխարհաբար թարգմանություններն ու ծանոթագրություները: Նա աշխարհաբար թարգմանեց ու հազարավոր ընթերցողների սեփականությունը դարձրեց Մովսես Խորենացու եւ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» աշխատությունները:
Մալխասյանցը բազմաթիվ թարգմանություներ է կատարել նաեւ օտար լեզուներից ու ռուսերենից, նաեւ` ռուսերեն: Դեռեւս 80-ական թվականներից նա թարգմանում էր Վիկտոր Հյուգոյի բանաստեղծություններից, որից հետո անցավ ավելի մեծ գործերի. թարգմանեց Վ. Շեքսպիրի «Լիր արքան», «Մակբեթը», Գ. Էբերսի «Մարդ եմ» գործերը, ապա ռուսերեն թրագմանեց Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի «Ջամբռը», ինչպես նաեւ Սեբեոսի «Հայոց պատմությունը», նաեւ ուրիշ գործեր:
Լեզվաբանություն: Չնայած հայ հին մատենագրության ու բանասիրական ուսումնասիրությունների բնագավառում ունեցած մեծ վաստակին, Մալխասյանցն ավելի շատ ճանաչված է որպես հմուտ լեզվաբան: Նա անդրադարձել է հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության, ինչպես նաեւ ժամանակակից հայերենի մի քանի կնճռոտ ու բանավիճային հարցերի: Նա իր ծանրակշիռ խոսքն է ասել հայոց լեզվի ցեղակցության, հայերենի տաղաչափության եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Նրա «Գրաբարի հոլովումը, խոնարհումը եւ նախդիրները» (Թիֆլիս, 1891 եւ 1910) եւ «Գրաբարի համաձայնությունը» (1892) գրաբարի հետագա ուսումնասիրողների համար ուղեցույց են դարձել: Ընդունելով նախալեզվի գոյությունը՝ Մալխասյանցը ընդունում է գրաբարից առաջ հայ բարբառների գոյության վարկածը:
Հայտնի է, որ 10-ական թվականներին բանավեճ ծավալվեց աշխարհաբարի հոլովների վերաբերյալ. բանավիճելով Մ. Աբեղյանի հետ՝ նա երկու հոդված գրեց՝ ի պաշտպանություն հայցական հոլովի («Հայցական հոլովը աշխարհաբարի մեջ» եւ «Դարձյալ հայկական հոլովը») (Նոր դպրոց, 1908 եւ 1909): Նույն թվականներին հսկայական բանավեճ էր ծավալվել նաեւ հայերենի ուղղագրության վերաբերյալ, որի պարագլուխը նույնպես Մալխասյանցն էր, որը տարբեր պարբերականներում հանդես եկավ բազմաթիվ հոդվածներով՝ «Մեկ հնչյունին մեկ գիր» նշանաբանով: Բանավեճը տեւեց տասը տարուց ավելի, նա միշտ մնաց Մանուկ Աբեղյանին հակառակորդ:
Բառարանագիր: Իր բազմաբնույթ ու բազմաթիվ ուսումնասիրություններում Մալխասյանցին փառք ու պատիվ բերողը, նրա ստեղծագործությունների գլուխգործոցը քառահատոր «Հայերեն բացատրական բառարանն» է, որը դարերի պատմություն ունեցող հայ հարուստ բառարանագրության մեջ նախորդը չունեցող կոթողային աշխատություն է: Բառարանը, ըստ Մալխասյանցի, ազգի քաղաքակրթության վկայությունն է: Մինչեւ իր քառահատորը կազմելը նա բառարանագրության փորձ արդեն ուներ. դեռեւս Թիֆլիսում աշխատելու տարիներին նա մասնակցում էր ռուս-հայերեն իրաբավանական առձեռն բառարանի կազմության աշխատանքներին, հեղինակակից է եղել նաեւ ռազմական, բժշկական, շինարարական, երկաթուղային, տնտեսագիտական եւ այլ մասնագիտական բառարանների կազմությանը:
Ճիշտ է, մինչեւ Մալխասյանցի քառահատորը հայ բառարանագրությունը հարուստ փորձ ուներ («Նոր Հայկազյան», Հ. Աճառյան, Ջախջախյան, Նորայր Բյուզանդացի), բայց եղածները ընդգրկուն չէին, մինչդեռ այս քառահատորը իր տեսակի մեջ առաջինն էր. ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, նոր գրական լեզվի (արեւելահայ եւ արեւմտահայ տարբերակներով), հին ու նոր փոխառյալ, ինչպես նաեւ բարբառային շատ բառեր, չեն անտեսվել մինչեւ 1940-ը գործածված նորաբանությունները: 2380 տպագիր եռասյուն էջերից բաղկացած քառահատորը մեր 1500 տարվա բառապաշարի ընդգրկումն է՝ 120 հազար բառահոդվածով եւ դարձվածային միավորներով: Բառերի քերականական նշումների ու բացատրությունների հետ միաժամանակ բերվում են տվյալ բառերի հոմանիշներն ու հականիշները՝ վկայված օրինակներով:
Ինչպես այս բառարանի համար հիմք հանդիսացան «Նոր Հայկազյանը» եւ եղած մյուս բառարանները, այնպես էլ այս քառահատորը հիմք հանդիսացավ իրենից հետո կազմված բառարանների (ԳԱ լեզվի ինստիտուտ, Էդ. Աղայան եւ մյուսները):
Երկար տարիների տքնաջան աշխատանքով ստեղծված Մալխասյանցի այս բառարանը լույս տեսավ Մեծ հայրենականի տարիներին եւ արժանացավ Խորհրդային Միության պետական մրցանակի: Հրատարակվել է Մելգոնյան հիմնադրամի միջոցներով: Երկրորդ տպագրությունը կայացավ Բեյրութում՝ 1955-56-ին, Սիմոն Սիմոնյանի «Սփիւռք» հրատարակչության կողմից:
Հայ բանասիրության եւ բառարանագրության պատմության մեջ իր գիտական բեղմնավոր գործունեությամբ Ստ. Մալխասյանցը կմնա իբրեւ հայագիտության անխոնջ մշակ ու հայ ժողովրդի հոգեւոր մշակույթի մեծ երախտավոր:
- ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ ԱՂԲՅՈՒՐԸ
«Ազգ»«ՐԻԱ-Նովոստի» գործակալության սայթում հայտնվել է «Ազգ» օրաթերթի մեկնաբանի «Քրդական հարց» հոդվածի փոփոխված տարբերակը: Ռուս հեղինակը օգտվելով «Ազգի» հոդվածից մոռացել է նշել կամ հղում անել թերթին: Սակայն ...Ո՞Վ Է ՇԱՀՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում մեծ ուշադրությամբ են հետեւում թուրք-իրաքյան եւ, ավելի կոնկրետ, թուրք-քրդական պայթյունալի իրադարձությունների զարգացմանը: Բնականաբար, այստեղ ամեն ինչ դիտվում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից: ...ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ «ԿՈԼԵԳԱՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Նոյեմբերի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում պատրաստվում են ցույցի դուրս գալ ընդդիմության ներկայացուցիչները` մեծագույն ցանկությամբ ապահովելու նախապես հայտարարված առնվազն հարյուր հազար վրաստանցիների մասնակցությունը: ...«ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵՆՔ՝ ԻՆՉ ՎԻՃԱԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ 97-ԻՆ, ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3
«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն, եւ այդ չարությունը ժամանակի գործոնից է որոշվում: Բովանդակության վերաբերյալ ամբողջ միտքը հետեւյալն էր, որ մեր ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 4
Թեեւ 8-ի նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն, դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: Այդ օրվանից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒՐԳԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 8-ի բյուջեն: Այն վերջին 5 տարվա մեջ փոփոխություններ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻնչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «7-8 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը ...ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«bmi-ի մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ կստեղծի հայ ուղեւորների համար», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում bmi բրիտանական ավիաընկերության իրականացրած Երեւան-Լոնդոն առաջին չվերթի ժամանակ հայտարարեց ...ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ խմբագրության հյուրն էր Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության անդամ, Վահրամ Փափազյանի անվան թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: «Ազգը» բազմիցս է անդրադարձել 48 տարվա կյանք ունեցող թատերախմբի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԲԱԲԿԵՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՅԱՆ» 6 Թ. ՄՐՑԱՆԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արարողությունը տեղի կունենա 7 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին,
Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50):ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԵՐԳԵՀՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 23-ից 30-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմը ծածկված էր երգեհոնի 4 հազար շեփորներով՝ ասեղաչափից մինչեւ 3 մետրանոց: Նորոգվում էր Հայաստանի 7 երգեհոններից մեկը: Այն կրկնօրինակն է ...«ՏՕՆԱԶԱՆԳԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 30-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ արդի նշանավոր դեմքերից մեկի՝ պոլսահայ գրող Զարեհ Խրախունու 80-ամյա հոբելյանին: Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ...ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՔԱՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ գիտության հանդեպ օրավուր արմատացող քամահրական վերաբերմունքի մասին խոր եզրահանգումներ անելու համար թերեւս բավական էր լսել ակադեմիկոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի բերած ընդամենը ...1957-7
Հայաստանի սփիւռքահայ շրջանաւարտներու նախաձեռնող խումբ7-ը 50-ամեակն է հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթի մը: Արդարեւ, 1957-ին, Խորհրդային Հայաստանի կառավարութեան որոշումով, մայր հայրենիքի բարձրագոյն ուսումնական հաստատութեանց դռները կը ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սահմանած հատուկ միջոցառումների օրակարգի համաձայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող բոլոր դատապարտյալները ենթարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից առաջինն օլիմպիական ուղեգիր նվաճեց Էդուարդ Համբարձումյանը: Մինչեւ 64 կգ քաշային բռնցքամարտիկը հաջող անցկացրեց մենամարտը կորեացի ...ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 16-րդ խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում՝ 8-ի հունվարի 19-27-ը: ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն եւ որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին ...ԱՐԹՈՒՐ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ28-ամյա ռուսաստանցի գերծանրքաշային բռնցքամարտիկ Արթուր Մարաբյանը նոյեմբերի 29-ին Տյումենում կմենամարտի ամերիկացի անվանի բռնցքամարտիկ Սեդրիկ Ֆիլդսի հետ: 35-ամյա Ֆիլդսն իր մարզական կարիերայում հանրահայտ ...ՊՐԻՄԱԿՈՎԸ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Ակադեմիկոս, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հոդված է հրապարակել թուրք-իրաքյան սահմանում ստեղծված իրավիճակի մասին: Այս հոդվածում նա անդրադարձել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

