
ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ
- Երեկ խմբագրության հյուրն էր Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության անդամ, Վահրամ Փափազյանի անվան թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: «Ազգը» բազմիցս է անդրադարձել 48 տարվա կյանք ունեցող թատերախմբի գործունեությանը եւ այժմ էլ առիթը օգտագործելով փորձեցինք հարգարժան ատենապետից տեղեկանալ, թե ինչպիսի ծրագրեր ունեն առաջիկայում եւ որն է այս այցի նպատակը:

- Ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացանք հրավեր մասնակցելու մեր շատ սիրելի Երվանդ Ղազանչյանի ու Գալյա Նովենցի ծննդյան 70-ամյակի առիթով կազմակերպվող կառավարական հանդիսությանը: ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության եւ Վահրամ Փափազյան թատերախմբի կողմից ողջույնի ուղերձ ու նվերներ հոբելյարներին հանձնելու համար որոշվեց որ ես` ատենապետս եւ վարչական մեր ընկերուհին` Մարո Թելվիզյանը ժամանենք Երեւան: Մեզ միացավ նաեւ թատերախմբի անդամ Մակի Վասիլյանը: Այն, ինչ տեսանք հանդիսության օրը, պարզապես սքանչելի էր ու տպավորիչ: Գ. Սունդուկյանի անվան պետ. ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմականացված սցենարով հրաշալի միջոցառումը, ՀՀ կառավարության հատուկ վերաբերմունքը, վարչապետ Սերժ Սարգսյանի ջերմ ու բարձր գնահատանքի ուղերձը հաստատեց, որ թատրոնի նկատմամբ ուշադրություն, հոգատարություն ու նվիրում կա, որի համար արժե նրանց պարզապես բրավո ասել: Հետաքրքրական մի նկատառում եւս. այդ օրը ոչ միայն մեծարեցին Երվանդին ու Գալյային, այլեւ ամբողջ թատրոնին: - Պրն Տրդատ, Վ. Փափազյան թատերախումբը արդեն 8 տարի է համագործակցում է Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետ. թատրոնի եւ նրա գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ, ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը:
- Ճիշտ ութ տարի առաջ Բեյրութ հրավիրեցինք Երվանդ Ղազանչյանին եւ նա մեր թատրոնում բեմադրեց Թենիսի Ուիլյամսի «Վերջին կանգառը» պիեսը: Այդ օրվանից առ այսօր մեր թատերախումբը դարձել է Պարոնյան թատրոնի քույր թատրոնը եւ համագործակցությունը ընթանում է բարձր ու ամուր հիմքերի վրա: Այդ գործում մեծ է պարոն Երվանդի դերը եւ թույլ տվեք ասել, որ նա մեծ արվեստագետ է, մեծ մարդ է, բառիս բուն իմաստով, քանզի հենց նա ստեղծեց այն «ոսկե կամուրջը» սփյուռքի եւ հայրենիքի միջեւ` հայ մշակույթը, հայ թատրոնը զորացնող: - Կարծեմ այդ այցի ընթացքում որոշվել է, թե ի՞նչ նոր պիես է բեմադրելու պրն Ղազանչյանը ձեր թատերախմբի հետ եկող տարի:
- Այո, որոշեցինք: Արթուր Միլլերի «Սալեմի վհուկները» պիեսն է: Հունվար ամսին պրն Ղազանչյանը երկու ամսով կգա Բեյրութ ու ըստ նախնական որոշման մարտի սկզբին կլինի պիեսի առաջնախաղը: Ասեմ, որ պրն Ղազանչյանը մեզանից պրծում չունի ու մինչեւ վերջ «պարտավոր է» իր սկսած գործը շարունակել: Երբ մենք արտաբերում ենք Փափազյան թատերախումբ բառը, առանց Ղազանչյանի չենք պատկերացնում եւ նույնն է այդ Պարոնյանի թատրոնի պարագայում` երկուսում նա միաձուլված է ցկյանս:
Թատերախումբը 1959-ին հիմնադրվեց 40-50 դերասաններով, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում թատերախումբը զորացնելու համար: Սակայն պատերազմի պատճառով ստիպված թատերախումբը ընդհատեց իր գործունեությունը: Իսկ 1990-ին Վ. Փափազյան թատերախումբը վերսկսեց իր աշխատանքները ու իր շուրջը համախմբեց երիտասարդ թատերասեր դերասանների: Փափազյանականները 9-ին մեծ շուքով տոնելու են թատերախմբի հիմնադրման 50-ամյակը եւ արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները ու այդ առիթով կհրատարակեն թատերախմբի անցած ուղու ամփոփագիրք: - Պրն Ավետիքյան, այժմ էլ գործո՞ւմ է թատերախմբին կից դերասանական ստուդիան:
- Այո, գործում է, որը շատ կարեւոր դեր ունի: Արդեն մեկ ամիս է սկսել ենք դպրոցներում դասավանդել թատրոնի պատմություն, իսկ շաբաթ օրերին 2-3 ժամ տեւողությամբ կանցկացվի դերասանական արվեստի ուսուցողական դասեր, որից հետո լավագույնները կընտրվեն ու կընդգրկվեն թատերախմբում: - Առաջիկայում ի՞նչ նպատակներ ունեք իրագործելիք:
- Ստեղծել երիտասարդական թատերախումբ: - Պրն Ավետիքյան, ինչպե՞ս ընդունեցիք այն լուրը, որ Վ. Փափազյան թատերախումբն արժանացավ Թեքեյան մշակութային միության 6 տարվա մրցանակին:
- Մեզ համար անակնկալ էր ու շատ ուրախացանք, որ լինելով Լիբանանի ամենականոնավոր գործող թատերախումբը, մենք մեր սկսած գործը սիրով ու նվիրումով ենք կատարում: Ահա այս առիթը օգտագործելով, ուզում եմ մեր ողջ թատերախմբի անունից շնորհակալության ու գնահատանքի խոսքեր ասել Թեքեյան մշակութային միությանը իր ազգանվեր ու ազգապահպան գործի համար: Եվ մեր ուրախությունը կիսում ենք հատկապես մեր սիրելի Երվանդ Ղազանչյանի հետ, որին պարտական ենք մեր թատերախմբի վերելքի ու զարգացման համար: - 8-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին մասնակցելո՞ւ եք:
- Եթե հրավեր լինի ու եթե Լիբանանում քաղաքական իրավիճակը չսրվի եւ ճամփաները չփակվեն, անշուշտ կմասնակցենք: Սակայն կա մեկ շատ կարեւոր հարց, եթե հուլիս-օգոստոս ամիսներին լինի շատերը կմասնակցեն, քանի որ արձակուրդի ամիսներ են, իսկ մյուս ամիսներին հնարավոր չէ: - Նախորդ ձեր այցից անցել է երեք տարի, ի՞նչ փոփոխություններ տեսաք:
- Առաջին հայացքից շատ ու շատ փոփոխություններ տեսանք, միաժամանակ նկատեցինք, որ ամեն ինչ շատ թանկացել է: Եթե այս ձեւով շարունակվի, կարծում եմ սփյուռքից շատ մարդիկ այլեւս չպիտի ուզեն Հայաստան գալ: Անձամբ ես նույնպես պիտի մտածեմ դրա շուրջ, որը խորհելու առիթ է տալիս:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ ԱՂԲՅՈՒՐԸ
«Ազգ»«ՐԻԱ-Նովոստի» գործակալության սայթում հայտնվել է «Ազգ» օրաթերթի մեկնաբանի «Քրդական հարց» հոդվածի փոփոխված տարբերակը: Ռուս հեղինակը օգտվելով «Ազգի» հոդվածից մոռացել է նշել կամ հղում անել թերթին: Սակայն ...Ո՞Վ Է ՇԱՀՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում մեծ ուշադրությամբ են հետեւում թուրք-իրաքյան եւ, ավելի կոնկրետ, թուրք-քրդական պայթյունալի իրադարձությունների զարգացմանը: Բնականաբար, այստեղ ամեն ինչ դիտվում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից: ...ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ «ԿՈԼԵԳԱՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Նոյեմբերի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում պատրաստվում են ցույցի դուրս գալ ընդդիմության ներկայացուցիչները` մեծագույն ցանկությամբ ապահովելու նախապես հայտարարված առնվազն հարյուր հազար վրաստանցիների մասնակցությունը: ...«ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵՆՔ՝ ԻՆՉ ՎԻՃԱԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ 97-ԻՆ, ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3
«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն, եւ այդ չարությունը ժամանակի գործոնից է որոշվում: Բովանդակության վերաբերյալ ամբողջ միտքը հետեւյալն էր, որ մեր ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 4
Թեեւ 8-ի նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն, դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: Այդ օրվանից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒՐԳԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 8-ի բյուջեն: Այն վերջին 5 տարվա մեջ փոփոխություններ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻնչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «7-8 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը ...ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«bmi-ի մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ կստեղծի հայ ուղեւորների համար», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում bmi բրիտանական ավիաընկերության իրականացրած Երեւան-Լոնդոն առաջին չվերթի ժամանակ հայտարարեց ...ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ խմբագրության հյուրն էր Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության անդամ, Վահրամ Փափազյանի անվան թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: «Ազգը» բազմիցս է անդրադարձել 48 տարվա կյանք ունեցող թատերախմբի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԲԱԲԿԵՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՅԱՆ» 6 Թ. ՄՐՑԱՆԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արարողությունը տեղի կունենա 7 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին,
Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50):ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԵՐԳԵՀՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 23-ից 30-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմը ծածկված էր երգեհոնի 4 հազար շեփորներով՝ ասեղաչափից մինչեւ 3 մետրանոց: Նորոգվում էր Հայաստանի 7 երգեհոններից մեկը: Այն կրկնօրինակն է ...«ՏՕՆԱԶԱՆԳԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 30-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ արդի նշանավոր դեմքերից մեկի՝ պոլսահայ գրող Զարեհ Խրախունու 80-ամյա հոբելյանին: Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ...ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՔԱՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ գիտության հանդեպ օրավուր արմատացող քամահրական վերաբերմունքի մասին խոր եզրահանգումներ անելու համար թերեւս բավական էր լսել ակադեմիկոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի բերած ընդամենը ...1957-7
Հայաստանի սփիւռքահայ շրջանաւարտներու նախաձեռնող խումբ7-ը 50-ամեակն է հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթի մը: Արդարեւ, 1957-ին, Խորհրդային Հայաստանի կառավարութեան որոշումով, մայր հայրենիքի բարձրագոյն ուսումնական հաստատութեանց դռները կը ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սահմանած հատուկ միջոցառումների օրակարգի համաձայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող բոլոր դատապարտյալները ենթարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից առաջինն օլիմպիական ուղեգիր նվաճեց Էդուարդ Համբարձումյանը: Մինչեւ 64 կգ քաշային բռնցքամարտիկը հաջող անցկացրեց մենամարտը կորեացի ...ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 16-րդ խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում՝ 8-ի հունվարի 19-27-ը: ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն եւ որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին ...ԱՐԹՈՒՐ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ28-ամյա ռուսաստանցի գերծանրքաշային բռնցքամարտիկ Արթուր Մարաբյանը նոյեմբերի 29-ին Տյումենում կմենամարտի ամերիկացի անվանի բռնցքամարտիկ Սեդրիկ Ֆիլդսի հետ: 35-ամյա Ֆիլդսն իր մարզական կարիերայում հանրահայտ ...ՊՐԻՄԱԿՈՎԸ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Ակադեմիկոս, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հոդված է հրապարակել թուրք-իրաքյան սահմանում ստեղծված իրավիճակի մասին: Այս հոդվածում նա անդրադարձել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

