
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Ինչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «7-8 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը որոշակիորեն զիջել է իր դիրքերը:
Մրցունակության հիմնական՝ Համաշխարհային մրցունակության (ՀԱՄ) ցուցիչի դասակարգման մեջ Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը 131 երկրների մեջ: Նախորդ տարի մեր երկիրը 82-րդն էր, բայց 125 երկրների մեջ: Այս տարի ուսումնասիրության մեջ ընդգրկվել են վեց նոր երկրներ (Լիբիա, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Օման, Ուզբեկստան, Պուերտո Ռիկո), իսկ Սերբիան եւ Չեռնոգորիան ներկայացված են որպես առանձին երկրներ: ՀԱՄ ցուցիչով առաջին երեք տեղերը զբաղեցնում են ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Դանիան: Այնուհետեւ գալիս են Շվեդիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Սինգապուրը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Նիդեռլանդները:
Վերոնշյալ՝ ՀԱՄ ցուցիչը, ինչպես տեղեկանում ենք «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի հաղորդագրությունից, ներառում է 110 գործոններ, որոնք խմբավորվում են 12 հիմնական ուղղություններով: Վերոնշյալ ուղղություններից Հայաստանը լավ դիրքեր ունի մակրոտնտեսական կայունության առումով՝ 57-րդ տեղ, որը պայմանավորված է ցածր գնաճով եւ ՀՆԱ նկատմամբ փոքր պետական պարտքով: Մեր երկիրն ավելի բարձր՝ 40-րդ տեղն է զբաղեցնում աշխատուժի շուկայի արդյունավետության առումով, մասնավորապես գործատու-աշխատող հարաբերությունների ազատականությամբ եւ ճկունությամբ: Սակայն նշվում է, որ Հայաստանը չափազանց ցածր ցուցանիշ ունի մտավոր կարողությունների եւ տաղանդի օգտագործման առումով:
Ավելի ցածր են Հայաստանի դիրքերն այնպիսի ցուցիչների մասով, ինչպիսիք են «գործարարության կատարելագործումը»՝ 115-րդ տեղ, «շուկայի չափը»՝ 111-րդ տեղ, «ֆինանսական շուկայի կատարելագործումը»՝ 110-րդ տեղ, «ապրանքների շուկայի արդյունավետությունը» եւ «տեխնոլոգիական պատրաստվածությունը»՝ 104-րդ տեղեր:
Ինչ վերաբերում է մյուս՝ գործարար մրցունակության (ԳԱՄ) ցուցիչին, ապա այստեղ նույնպես, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով 108-րդ տեղը 127 երկրների մեջ, նախորդ տարվա 91-րդ տեղի փոխարեն: Այս ցուցանիշից արված հետեւությունն այն է, որ մակրոտնտեսական կայուն միջավայրի առկայությամբ, ավելի կենսական նշանակություն են ստանում երկրի գործարար միջավայրի բարելավումը եւ գործարարության կատարելագործումը: Մասնավորապես Հայաստանի մրցունակության զարգացման հիմնական խոչընդոտներն են համարվում գործարար ռազմավարությունների եւ գործառույթների ցածր մակարդակն ու պարզունակությունը, մասնավոր հաստատությունների թերզարգացածությունը, ֆինանսական թույլ շուկան, փոքր ներքին շուկան եւ անբարեխիղճ մրցակցությունն այդ շուկայում, վարչարարական բարդությունները, դատական համակարգի անբավարար անկախությունն ու հովանավորչությունը, մասնագետների վերապատրաստման անբավարար համակարգերը, նորարարության ցածր մակարդակը եւ այլն:
Ի դեպ, առաջին անգամ Համաշխարհային տնտեսական ֆորումը մրցունակության զեկույցը հրապարակել է 1979-ին, իսկ Հայաստանն այդ զեկույցում ընդգրկվել է վերջին երեք տարիներին միայն:
Ի՞նչ կարելի է ասել այս զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասի կապակցությամբ: Այն պարզորոշ ցույց է տալիս այն ուղղություններն ու ռեսուրսները, որոնք մեր երկրում լավ չեն օգտագործվում եւ որոնք լավ օգտագործվելու պարագայում բավականին լուրջ արդյունքներ կտան մեր երկրի մրցունակության բարձրացման առումով: Այսինքն, այս օրերին հերթական անգամ երկրի առաջին նախագահի հրապարակ նետած այն թեզը, ըստ որի Հայաստանը չունի երկարաժամկետ ռեսուրսներ տարածաշրջանում, մասնավորապես հարեւան Ադրբեջանի հետ մրցակցությանը դիմանալու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պարզապես սա հերթական «օղը» պետք է լինի կառավարության «ականջին», որպեսզի քաղաքական կամք դրսեւորի եւ գործնական քայլեր ձեռնարկի չօգտագործված հնարավորություններն օգտագործելու եւ մեր երկրի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ ԱՂԲՅՈՒՐԸ
«Ազգ»«ՐԻԱ-Նովոստի» գործակալության սայթում հայտնվել է «Ազգ» օրաթերթի մեկնաբանի «Քրդական հարց» հոդվածի փոփոխված տարբերակը: Ռուս հեղինակը օգտվելով «Ազգի» հոդվածից մոռացել է նշել կամ հղում անել թերթին: Սակայն ...Ո՞Վ Է ՇԱՀՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում մեծ ուշադրությամբ են հետեւում թուրք-իրաքյան եւ, ավելի կոնկրետ, թուրք-քրդական պայթյունալի իրադարձությունների զարգացմանը: Բնականաբար, այստեղ ամեն ինչ դիտվում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից: ...ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ «ԿՈԼԵԳԱՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Նոյեմբերի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում պատրաստվում են ցույցի դուրս գալ ընդդիմության ներկայացուցիչները` մեծագույն ցանկությամբ ապահովելու նախապես հայտարարված առնվազն հարյուր հազար վրաստանցիների մասնակցությունը: ...«ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵՆՔ՝ ԻՆՉ ՎԻՃԱԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ 97-ԻՆ, ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3
«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն, եւ այդ չարությունը ժամանակի գործոնից է որոշվում: Բովանդակության վերաբերյալ ամբողջ միտքը հետեւյալն էր, որ մեր ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 4
Թեեւ 8-ի նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն, դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: Այդ օրվանից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒՐԳԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 8-ի բյուջեն: Այն վերջին 5 տարվա մեջ փոփոխություններ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻնչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «7-8 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը ...ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«bmi-ի մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ կստեղծի հայ ուղեւորների համար», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում bmi բրիտանական ավիաընկերության իրականացրած Երեւան-Լոնդոն առաջին չվերթի ժամանակ հայտարարեց ...ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ խմբագրության հյուրն էր Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության անդամ, Վահրամ Փափազյանի անվան թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: «Ազգը» բազմիցս է անդրադարձել 48 տարվա կյանք ունեցող թատերախմբի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԲԱԲԿԵՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՅԱՆ» 6 Թ. ՄՐՑԱՆԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արարողությունը տեղի կունենա 7 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին,
Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50):ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԵՐԳԵՀՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 23-ից 30-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմը ծածկված էր երգեհոնի 4 հազար շեփորներով՝ ասեղաչափից մինչեւ 3 մետրանոց: Նորոգվում էր Հայաստանի 7 երգեհոններից մեկը: Այն կրկնօրինակն է ...«ՏՕՆԱԶԱՆԳԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 30-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ արդի նշանավոր դեմքերից մեկի՝ պոլսահայ գրող Զարեհ Խրախունու 80-ամյա հոբելյանին: Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ...ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՔԱՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ գիտության հանդեպ օրավուր արմատացող քամահրական վերաբերմունքի մասին խոր եզրահանգումներ անելու համար թերեւս բավական էր լսել ակադեմիկոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի բերած ընդամենը ...1957-7
Հայաստանի սփիւռքահայ շրջանաւարտներու նախաձեռնող խումբ7-ը 50-ամեակն է հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթի մը: Արդարեւ, 1957-ին, Խորհրդային Հայաստանի կառավարութեան որոշումով, մայր հայրենիքի բարձրագոյն ուսումնական հաստատութեանց դռները կը ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սահմանած հատուկ միջոցառումների օրակարգի համաձայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող բոլոր դատապարտյալները ենթարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից առաջինն օլիմպիական ուղեգիր նվաճեց Էդուարդ Համբարձումյանը: Մինչեւ 64 կգ քաշային բռնցքամարտիկը հաջող անցկացրեց մենամարտը կորեացի ...ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 16-րդ խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում՝ 8-ի հունվարի 19-27-ը: ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն եւ որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին ...ԱՐԹՈՒՐ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ28-ամյա ռուսաստանցի գերծանրքաշային բռնցքամարտիկ Արթուր Մարաբյանը նոյեմբերի 29-ին Տյումենում կմենամարտի ամերիկացի անվանի բռնցքամարտիկ Սեդրիկ Ֆիլդսի հետ: 35-ամյա Ֆիլդսն իր մարզական կարիերայում հանրահայտ ...ՊՐԻՄԱԿՈՎԸ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Ակադեմիկոս, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հոդված է հրապարակել թուրք-իրաքյան սահմանում ստեղծված իրավիճակի մասին: Այս հոդվածում նա անդրադարձել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

