
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒՐԳԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԷ
Երեկ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 8-ի բյուջեն: Այն վերջին 5 տարվա մեջ փոփոխություններ չի կրել, այսինքն՝ պետական բյուջեից տրամադրվող գումարները մնացել են գրեթե անփոփոխ: Սակայն ավելի քան 10 տոկոս եկամուտների աճ է 8-ին նախատեսվում` չհաշված նախագահական ընտրությունների քաղաքական գովազդից ստացված գումարները: «Բավարարված չեմ, բայց ըմբռնումով եմ մոտեցել բյուջեի հնարավորություններին, կփորձենք մեր խնդիրները լուծել կոմերցիոն եկամուտների հաշվին, որ նախատեսել ենք 8 թվականի բյուջեում», ասաց խորհրդի նախագահը լրագրողների հետ զրույցում: Հանրային հեռուստաընկերությանը պետբյուջեից 2 միլիարդ 297 միլիոն դրամ հատկացվել է 7-ին, եւ 8-ին այս գումարից 1 մլն դրամից մի փոքր պակաս է նախատեսվում: 425 մլն դրամ պլանավորված են կոմերցիոն եկամուտները, իրականում կլինեն 500 մլն: Նորությունն այն է, որ հունվարի 1-ից արբանյակային հեռարձակման ցանցը կփոխվի, կհանվեն լատինամերիկյան բոլոր սերիալները. քանի որ այդ հեռարձակումը առավելաբար սփյուռքի համար է` սփյուռքի մասին հաղորդումներով կփոխարինվեն: Սակայն լատինամերիկյան սերիալները Հանրայինի եթերից սովորական ցանցով եւս ամբողջովին կհանվեն. դա տեղի կունենա աստիճանաբար, մոտակա 2 տարվա ընթացքում` փոխարինվելով հայկական սերիալներով, դրա համար որակյալ ֆիլմաշարեր պետք է ստեղծվեն: Տեսնես ի՞նչ որակի հայկական սերիալներ են ստեղծվելու ու հանկարծ դրանք ավելի վատը չլինե՞ն, քան լատինամերիկյաններն են:
Հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր, թե արդյոք կա՞ եթերային քաղաքականության վերաբերյալ փաստաթուղթ, որով ի թիվս այլ խնդիրների, կկանոնակարգվի ԱԺ աշխատանքների լուսաբանումը Հանրայինի եթերով: Ա. Հարությունյանը նախ հիշեցրեց պայմանագրով ԱԺ աշխատանքները լուսաբանելու իրենց առաջարկը, ապա տեղյակ պահեց ոլորտը կանոնակարգող գլոբալ նախագծերի մասին, ըստ որոնց նախատեսվում է ունենալ մի քանի հանրային հեռուստաընկերություն` մշակութային, մանկական եւ այլն, իսկ այդ հեռուստաընկերություններից մեկը կարող է ամբողջովին ԱԺ աշխատանքը լուսաբանել: «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանի հարցին` գո՞հ է իր աշխատանքից խորհրդի նախագահը եւ ինչպե՞ս անել, որ հարկատուի հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերությունը բավարարի նույն հարկատուի տեղեկացված լինելու պահանջը, հնչեց Ա. Հարությունյանի այսպիսի պատասխանը. ինչպիսին պետական, քաղաքական մյուս ինստիտուտներն են, այնպիսին էլ Հանրային հեռուստաընկերությունն է, գոհ լինելու մասին էլ թվեր մեջբերեց, ըստ որոնց, հեռուստադիտողների 30 տոկոսը Հանրային հեռուստատեսություն է դիտում` լրատվությունը, մյուս հեռուստաընկերությունների դիտելիությունը բավական հետ է մնում:
Լրագրողներն առիթից օգտվեցին եւ քաղաքական բնույթի հարցեր ուղղեցին Ա. Հարությունյանին: Հարցրին մամուլի ակումբների ասուլիսները բոյկոտելու մասին:
«Ովքեր գտնվում են խորհրդարանում` ընդդիմություն են, թե իշխանություն, կամ ովքեր շատ մոտ են եղել պառլամենտ անցնելուն, կամ մասնակցել են ընտրություններին, այդ քաղաքական ուժերի ասուլիսները «Հայլուրով» մեկնաբանում ենք, թե չէ Հայաստանում 100 կուսակցություն կամ քաղաքական կազմակերպություն կա, Հ1-ը բոլորին լուսաբանելու հնարավորություն չունի... Երբ մեզ համար հետաքրքիր է եղել ասուլիս անցկացնող անձը կամ քաղաքական գործիչը` լուսաբանել ենք: Եվ մենք երբեք բոյկոտի կամ փակելու խնդիր չենք ունեցել: Եթե հիմա մոնիտորինգ անենք, կարող ենք տեսնել, թե քանի անգամ ենք լուսաբանել: Այս շաբաթ էլ է լուսաբանվել, այսօր էլ լուսաբանում ենք», ասաց նա, չնայած տողերիս հեղինակն այդպիսի բոյկոտ նկատել է` վարելով կուսակցության երկրորդ-երրորդ դեմքերի ասուլիսներ:
Անմիջապես էլ հարցրին հրահանգի գոյության մասին, ըստ որի, նախագահական ընտրությունների ժամանակ հեռուստաընկերությունները հնարավորինս քիչ են լուսաբանելու ընդդիմադիրներին. «Նախագահականից ես հրահանգող չունեմ, այսինքն` Հանրային հեռուստաընկերության մասով ես դա կարող եմ հերքել: Նախագահականից որեւէ պաշտոնյա որեւէ անգամ ինձ չի հրահանգել»:
Որքանո՞վ է հնարավոր համարում իշխանափոխությունը եւ հոկտեմբերի 27-ի գործի վերանայման դեպքում Ա. Հարությունյանի մասնակցությունը որպես վկայի:
«Ես միշտ պատրաստ եմ մասնակցելու քննչական գործողություններին, որոնք վերաբերում են հոկտեմբերի 27-ին, որովհետեւ ես լավ հասկանում եմ, որ դա մի ինչ-որ խարան է, որը հանիրավի եւ անմեղ տեղն ինձ վրա է դրվել: Ես նաեւ հասկանում եմ, որ ինչքան էլ փողոցում կանգնեմ եւ գոռամ` ես առնչություն չունեմ, էլի միշտ կհայտնվեն մարդիկ, որոնք հավատալով կամ չհավատալով` ինչ-որ կասկածներ կունենան: Այնպես որ ես այն ժամանակ էլ չեմ խոչընդոտել` լինելով երկրի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը, մասնակցել եմ բոլոր քննչական գործողություններին, ապագայում նման խնդիրներ երբ առաջանան կամ թյուր հանգամանքներ լինեն, ես միշտ պատրաստ եմ, որովհետեւ դա միշտ իմ շահերից է բխում», ասաց նա:
«360 աստիճանի» ռեպորտաժը (լագրողն այն հակաքարոզչություն անվանեց) իշխանական պատվե՞ր է, թե՞ «Հայլուրի» տեսակետը. «Իմ աշխատակիցներին պատվեր չկա եւ չի կարող լինել, երկրորդ` հակաքարոզչություն կարելի է ընկալել յուրաքանչյուր նյութ ոչ միայն մեզ մոտ, այլեւ մամուլի մնացած միջոցներում եւ լրատվության տարբեր միջոցներով: Ամեն լրագրող իրավունք ունի իր վերլուծությունները կատարելու, ինչպես կատարում են այլ լրատվամիջոցների լրագրողները, իսկ եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ Տաթեւիկ Նալբանդյանի կարծիքը, խորհուրդ եմ տալիս նրա հետ հարցազրույց անել եւ նրա կարծիքը լսել այդ մասին»:
«Ազգի» հարցին, թե իշխանական բուրգը դասդասելիս Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել է նաեւ Ալեքսան Հարությունյանի անունը, այդ մասին ինչ կասի, վերջինս պատասխանեց. «Ես համաձայն չեմ այն կառուցվածքին, որի մասին ասվեց, եթե իշխանությունն ինչ-որ բուրգեր ունի, դրանք մի փոքր այլ են, ինչ վերաբերում է ինձ, բոլոր այն անձինք, ովքեր մինչեւ 1998 թվականի Տեր-Պետրոսյանի հրաժարականը եղել են մի թիմում եւ նրա հրաժարականից հետո հայտնվել են հակառակ թիմում, այսինքն` այդ թիմը կիսվել է 2 մասի, այդ մարդկանց նկատմամբ առաջին նախագահի վերաբերմունքում կա հասկանալի սուբյեկտիվ մոտեցում: Համենայն դեպս, որքան էլ ինձ համար հաճելի լինի, որ ինձ էլ են բուրգ համարում, ես ինձ բուրգ չեմ համարում», ասաց Ա. Հարությունյանը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ ԱՂԲՅՈՒՐԸ
«Ազգ»«ՐԻԱ-Նովոստի» գործակալության սայթում հայտնվել է «Ազգ» օրաթերթի մեկնաբանի «Քրդական հարց» հոդվածի փոփոխված տարբերակը: Ռուս հեղինակը օգտվելով «Ազգի» հոդվածից մոռացել է նշել կամ հղում անել թերթին: Սակայն ...Ո՞Վ Է ՇԱՀՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում մեծ ուշադրությամբ են հետեւում թուրք-իրաքյան եւ, ավելի կոնկրետ, թուրք-քրդական պայթյունալի իրադարձությունների զարգացմանը: Բնականաբար, այստեղ ամեն ինչ դիտվում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից: ...ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ «ԿՈԼԵԳԱՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Նոյեմբերի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում պատրաստվում են ցույցի դուրս գալ ընդդիմության ներկայացուցիչները` մեծագույն ցանկությամբ ապահովելու նախապես հայտարարված առնվազն հարյուր հազար վրաստանցիների մասնակցությունը: ...«ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵՆՔ՝ ԻՆՉ ՎԻՃԱԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ 97-ԻՆ, ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3
«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն, եւ այդ չարությունը ժամանակի գործոնից է որոշվում: Բովանդակության վերաբերյալ ամբողջ միտքը հետեւյալն էր, որ մեր ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 4
Թեեւ 8-ի նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն, դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: Այդ օրվանից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒՐԳԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 8-ի բյուջեն: Այն վերջին 5 տարվա մեջ փոփոխություններ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻնչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «7-8 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը ...ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«bmi-ի մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ կստեղծի հայ ուղեւորների համար», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում bmi բրիտանական ավիաընկերության իրականացրած Երեւան-Լոնդոն առաջին չվերթի ժամանակ հայտարարեց ...ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ խմբագրության հյուրն էր Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության անդամ, Վահրամ Փափազյանի անվան թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: «Ազգը» բազմիցս է անդրադարձել 48 տարվա կյանք ունեցող թատերախմբի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԲԱԲԿԵՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՅԱՆ» 6 Թ. ՄՐՑԱՆԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արարողությունը տեղի կունենա 7 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին,
Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50):ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԵՐԳԵՀՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 23-ից 30-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմը ծածկված էր երգեհոնի 4 հազար շեփորներով՝ ասեղաչափից մինչեւ 3 մետրանոց: Նորոգվում էր Հայաստանի 7 երգեհոններից մեկը: Այն կրկնօրինակն է ...«ՏՕՆԱԶԱՆԳԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 30-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ արդի նշանավոր դեմքերից մեկի՝ պոլսահայ գրող Զարեհ Խրախունու 80-ամյա հոբելյանին: Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ...ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՔԱՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ գիտության հանդեպ օրավուր արմատացող քամահրական վերաբերմունքի մասին խոր եզրահանգումներ անելու համար թերեւս բավական էր լսել ակադեմիկոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի բերած ընդամենը ...1957-7
Հայաստանի սփիւռքահայ շրջանաւարտներու նախաձեռնող խումբ7-ը 50-ամեակն է հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթի մը: Արդարեւ, 1957-ին, Խորհրդային Հայաստանի կառավարութեան որոշումով, մայր հայրենիքի բարձրագոյն ուսումնական հաստատութեանց դռները կը ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սահմանած հատուկ միջոցառումների օրակարգի համաձայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող բոլոր դատապարտյալները ենթարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից առաջինն օլիմպիական ուղեգիր նվաճեց Էդուարդ Համբարձումյանը: Մինչեւ 64 կգ քաշային բռնցքամարտիկը հաջող անցկացրեց մենամարտը կորեացի ...ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 16-րդ խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում՝ 8-ի հունվարի 19-27-ը: ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն եւ որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին ...ԱՐԹՈՒՐ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ28-ամյա ռուսաստանցի գերծանրքաշային բռնցքամարտիկ Արթուր Մարաբյանը նոյեմբերի 29-ին Տյումենում կմենամարտի ամերիկացի անվանի բռնցքամարտիկ Սեդրիկ Ֆիլդսի հետ: 35-ամյա Ֆիլդսն իր մարզական կարիերայում հանրահայտ ...ՊՐԻՄԱԿՈՎԸ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Ակադեմիկոս, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հոդված է հրապարակել թուրք-իրաքյան սահմանում ստեղծված իրավիճակի մասին: Այս հոդվածում նա անդրադարձել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

