
ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ «ԿՈԼԵԳԱՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
- Նոյեմբերի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում պատրաստվում են ցույցի դուրս գալ ընդդիմության ներկայացուցիչները` մեծագույն ցանկությամբ ապահովելու նախապես հայտարարված առնվազն հարյուր հազար վրաստանցիների մասնակցությունը: «Ազգը» տեղեկացրել է, որ վրաց ընդդիմության ներկայացուցիչները շաբաթներ առաջ այցելում էին երկրի տարածաշրջաններ` ներկայացնելու ոչ միայն նոյեմբերի 2-ին սպասվող ցույցին մասնակցելու կարեւորությունը, այլեւ հաջորդ տարի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզչական մեկնարկը:

Վերջին օրերի ընթացքում, ըստ մեր տեղեկությունների, ընդդիմության համար արդեն իսկ առնվազն տրանսպորտային խոչընդոտներ են առաջանում կամ «առաջացվում»` նոյեմբերի երկուսին նախատեսվող ցույցին տարածաշրջաններից մասնակցություն չապահովելու դիտավորությամբ: Իսկ Արեւմտյան Վրաստանում էլ, մասնավորապես Զուգդիդում այս կիրակի` հոկտեմբերի 28-ին ընդդիմության որոշ լիդերների վրա հարձակում տեղի ունեցավ, ծեծկռտուք:
Հետաքրքրական է, որ «Հավասար իրավունքների ինստիտուտ» կազմակերպության տվյալներով, սադրողների ցանկում են եղել Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության «ձեռնասուն տղաները»: Մասնավորապես, նույն աղբյուրների համաձայն, Զուգդիդում ծեծկռտուքը ծրագրել եւ ֆինանսավորել են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի շրջանային դատախազը եւ տարածաշրջանի գլխավոր դատախազը:
Վրաստանի այլ շրջաններում էլ, նախնական տեղեկություններով, երթուղային տրանսպորտի միջոցների տիրապետողներից հավաքում են անձնագրեր, մեքենայի տեխնիկական անձնագրերը` խոչընդոտելու Թբիլիսի մեկնումը:
Բայց այս օրերի ու իրադարձությունների ֆոնին առավել հետաքրքրական են զարգացումները հենց Թբիլիսիում, որտեղ ընդդիմությունը, ի դեմս երկրում, գոնե առերես, ամենահարուստ մարդու, արդեն իսկ ունի հովանավոր: Այդօրինակ մտադրության մասին արդեն իսկ ակնարկել է Բադրի Պատարկացիշվիլին: Ավելին, ընդդիմությանը ֆինանսավորելու ակնարկը Պատարկացիշվիլին պատճառաբանել է շաբաթ օրը սպասվող միջոցառումները քաղաքակիրթ կազմակերպված տեսնելու ցանկությամբ:
Այն, որ վրացի օլիգարխը սերտ կապեր ունի ընդդիմության հետ, բնավ էլ գաղտնիք չէ: Միեւնույն ժամանակ, հենց ինքը` Պատարկացիշվիլին ժամանակին հայտարարել էր, թե քաղաքականություն մտնելու դեպքում կհեռանա նաեւ վրացական առաջատար հեռուստաընկերություններից մեկի` «Իմեդիի» բաժնետիրոջ կարգավիճակից: Նշենք, որ վերջին ժամանակներս «Իմեդին» ընդդիմադիր կեցվածքով էր հանդես գալիս, եւ մի երկար ժամանակ իշխանական «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները հրաժարվում էին երեւալ «Իմեդիի» եթերում:
Երեկ արդեն Պատարկացիշվիլին իրեն պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ վաճառեց News Corporation ընկերությանը, որն արդեն իսկ սեփականատերն էր «Իմեդի» հոլդինգի բաժնետոմսերի որոշ մասի, ընդ որում, այդ որոշ մասի չափը մնում էր գաղտնի:
Հիշեցնենք, որ Բադրի Պատարկացիշվիլու անունն ընդդիմության աջակցության կտրվածքով նշվեց դեռեւս սեպտեմբերի վերջին, երբ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին սենսացիոն հայտարարություններ արեց` մեղադրելով երկրի նախագահ Մ. Սաակաշվիլուն տարբեր մարդկանց վերացնելու հրամաններ տալու, նաեւ կլանային գործունեության մեջ:
Օկրուաշվիլին այդ հայտարարություններից երկու օր անց ձերբակալվեց, որից հետո հայտարարեց, թե իր բոլոր գործողությունները քննարկել ու համաձայնեցրել է հենց Բադրի Պատարկացիշվիլու հետ, որին չեզոքացնելու հրաման եւս, ըստ Օկրուաշվիլու, տվել էր երկրի նախագահը:
Հոկտեմբերի 29-ին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին փակ հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանական մեծամասնության հետ` քննարկելու նոյեմբերի երկուսին պատրաստվող ցույցի զարգացման հնարավոր սցենարները:
Իսկ երեկ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի մոտ հանդիպել են ուժային կառույցների ղեկավարները եւ արտգործնախարարը, քննարկել են կարծես թե ընդդիմության գործողությունների հետ կապ չունեցող մեկ այլ միջադեպ: Խոսքը վրաց-աբխազական հակամարտության գոտում ռուս խաղաղապահների հետ բախման մասին է: Դա, ի դեպ, Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանությամբ, ընդդիմության գործողությունների հետ կազմում է մեկ շղթա: Թերեւս ուժային կառույցների երեկվա քննարկումն էլ անմասն չի թողել շաբաթավերջին նախատեսվող ընդդիմության հավաքը:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՀԻՇԱՏԱԿԵԼ ԱՂԲՅՈՒՐԸ
«Ազգ»«ՐԻԱ-Նովոստի» գործակալության սայթում հայտնվել է «Ազգ» օրաթերթի մեկնաբանի «Քրդական հարց» հոդվածի փոփոխված տարբերակը: Ռուս հեղինակը օգտվելով «Ազգի» հոդվածից մոռացել է նշել կամ հղում անել թերթին: Սակայն ...Ո՞Վ Է ՇԱՀՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ԱՇԽԱՐՀԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԻՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում մեծ ուշադրությամբ են հետեւում թուրք-իրաքյան եւ, ավելի կոնկրետ, թուրք-քրդական պայթյունալի իրադարձությունների զարգացմանը: Բնականաբար, այստեղ ամեն ինչ դիտվում է Ռուսաստանի շահերի տեսանկյունից: ...ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ «ԿՈԼԵԳԱՆ» ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Նոյեմբերի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում պատրաստվում են ցույցի դուրս գալ ընդդիմության ներկայացուցիչները` մեծագույն ցանկությամբ ապահովելու նախապես հայտարարված առնվազն հարյուր հազար վրաստանցիների մասնակցությունը: ...«ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՄԱՏԵՆՔ՝ ԻՆՉ ՎԻՃԱԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ 97-ԻՆ, ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3
«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն, եւ այդ չարությունը ժամանակի գործոնից է որոշվում: Բովանդակության վերաբերյալ ամբողջ միտքը հետեւյալն էր, որ մեր ...ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍԿՍԱԾ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻՆ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 4
Թեեւ 8-ի նախագահական ընտրարշավը դեռեւս պաշտոնապես չի սկսվել, սակայն, դրա դե ֆակտո մեկնարկը կարելի է համարել առաջին նախագահի սեպտեմբերի 21-ի ելույթը: Այդ օրվանից անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, ...ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒՐԳԻ ԿԱԶՄՈՒՄ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրեց Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 8-ի բյուջեն: Այն վերջին 5 տարվա մեջ փոփոխություններ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻնչպես տեղեկացանք Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնից, «7-8 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում», նախորդ տարվա համեմատ, Հայաստանը ...ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«bmi-ի մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ կստեղծի հայ ուղեւորների համար», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում bmi բրիտանական ավիաընկերության իրականացրած Երեւան-Լոնդոն առաջին չվերթի ժամանակ հայտարարեց ...ՈՒՐԱԽ ԵՆՔ, ՈՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ խմբագրության հյուրն էր Բեյրութի (Լիբանան) ՀԲԸՄ-ՀԵԸ կենտրոնական վարչության անդամ, Վահրամ Փափազյանի անվան թատերախմբի ատենապետ Տրդատ Ավետիքյանը: «Ազգը» բազմիցս է անդրադարձել 48 տարվա կյանք ունեցող թատերախմբի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԲԱԲԿԵՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄԿՐՅԱՆ» 6 Թ. ՄՐՑԱՆԱԿԸ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արարողությունը տեղի կունենա 7 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ին,
Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում (Խանջյան 50):ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԵՐԳԵՀՈՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոկտեմբերի 23-ից 30-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմը ծածկված էր երգեհոնի 4 հազար շեփորներով՝ ասեղաչափից մինչեւ 3 մետրանոց: Նորոգվում էր Հայաստանի 7 երգեհոններից մեկը: Այն կրկնօրինակն է ...«ՏՕՆԱԶԱՆԳԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀոկտեմբերի 30-ին Գրողների միությունում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված սփյուռքահայ արդի նշանավոր դեմքերից մեկի՝ պոլսահայ գրող Զարեհ Խրախունու 80-ամյա հոբելյանին: Ցերեկույթի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ...ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բեղմնավոր բանասեր ու բառարանագիր, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը իր ապրած կյանքի 90 տարիներից 70-ը նվիրաբերել է հայագիտությանը: Գիտնականի անխոնջ գործունեությամբ ու մեծ եռանդով գրված իր բազմաթիվ հետազոտություններով, ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՔԱՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄեր իրականության մեջ գիտության հանդեպ օրավուր արմատացող քամահրական վերաբերմունքի մասին խոր եզրահանգումներ անելու համար թերեւս բավական էր լսել ակադեմիկոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանի բերած ընդամենը ...1957-7
Հայաստանի սփիւռքահայ շրջանաւարտներու նախաձեռնող խումբ7-ը 50-ամեակն է հայ ժողովուրդի արդի պատմութեան մէջ աննախադէպ երեւոյթի մը: Արդարեւ, 1957-ին, Խորհրդային Հայաստանի կառավարութեան որոշումով, մայր հայրենիքի բարձրագոյն ուսումնական հաստատութեանց դռները կը ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼԻՍ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սահմանած հատուկ միջոցառումների օրակարգի համաձայն, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող բոլոր դատապարտյալները ենթարկվել ...ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից առաջինն օլիմպիական ուղեգիր նվաճեց Էդուարդ Համբարձումյանը: Մինչեւ 64 կգ քաշային բռնցքամարտիկը հաջող անցկացրեց մենամարտը կորեացի ...ՀՀ ՉԵՄՊԻՈՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿայացել է ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» 16-րդ խաղարկության մասնակիցների վիճակահանությունը: Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվելու է ոչ թե Մոսկվայում, այլ Սանկտ Պետերբուրգում՝ 8-ի հունվարի 19-27-ը: ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵՑԻՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն եւ որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը: Մեր թիմին հաղթական միավորներ պարգեւեցին ...ԱՐԹՈՒՐ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ28-ամյա ռուսաստանցի գերծանրքաշային բռնցքամարտիկ Արթուր Մարաբյանը նոյեմբերի 29-ին Տյումենում կմենամարտի ամերիկացի անվանի բռնցքամարտիկ Սեդրիկ Ֆիլդսի հետ: 35-ամյա Ֆիլդսն իր մարզական կարիերայում հանրահայտ ...ՊՐԻՄԱԿՈՎԸ 106-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Ակադեմիկոս, ՌԴ նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը «Մոսկովսկիե նովոստի» թերթում հոդված է հրապարակել թուրք-իրաքյան սահմանում ստեղծված իրավիճակի մասին: Այս հոդվածում նա անդրադարձել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ
ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ ՉՎԵՐԹՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է BMI ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1781 Հաշտության պայմանագիր է կնքվում Հերակլ II-ի և Երևանի խանի միջև:
- 1808 Գեներալ-մայոր Նեբոլսինը գրավում է Նախիջևանը:
- 1864 Թիֆլիսում Խորեն Ստեփանյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Հայկական աշխարհ» պարբերականը:
- 1871 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը: (Վախճ. 1928թ.-ին):
- 1877 Կազմակերպվում է Կարսի մարզը, որը հետագայում բաժանվում է չորս օկրուգների՝ Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի:
- 1881 Բացվեց Երևանի ուսուցչական սեմինարիան:
- 1899 Մահացավ ազգային ազատագրական շարժումների նշանավոր գործիչ Սերոբ Աղբյուրը (Սերոբ Վարդանյան):
- 1901 Արևմտյան Հայաստանում Անդրանիկի ջոկատի և թուրքական կանոնավոր զորամասերի միջև տեղի ունեցավ Առաքելոց վանքի կռիվը:
- 1911 Ծնվեց գրող Անրի Թրուայան:
- 1928 Լենինականում բացվում է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկական թատրոնը:
- 1930 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է ընդունում ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:
- 1998 Մինսկի խումբը պատրաստեց առաջարկություն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ: Արցախը և Հայաստանը սա ընդունեցին որպես բանակցություների հիմք: Ադրբեջանը սակայն մերժեց այն և հայտարարեց իր նախապայմաններ բանակցությունների համար:
- 1999 Եվրախորհրդի գագաթաժողովը Ստամբուլում երեք կողմերի մասնակցությամբ առաջարկեց Արցախի ճգնաժամի շուրջ բանակցություններ և հրաժարվեց կրկին անգամ հաստատել 1996 Լիզբոնի գագաթաժողովի ժողովի նախագահի չպարտավորեցնող հայտարարությունը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

