
ՀԱՄԱՌՈՏ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազայի բարեկարգման ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը՝ բազան այցելելուց հետո: Նա նշել է, որ ցանկանում էր անձամբ ծանոթանալ ռուս զինվորների ապրելու պայմաններին: Սերդյուկովը հայտարարել է նաեւ, որ իր գերատեսչությունը ծրագրում է վերականգնել բազայի տարածքում գտնվող 19-րդ դարի ռուս ուղղափառ եկեղեցու շենքը: Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Լարվածություն աբխազական հակամարտության շրջանում
Երեկ ռուս խաղաղապահները ձերբակալել էին 3 վրացի ոստիկանների, որոնք, ըստ նրանց, խանգարել են խաղաղապահների գործունեությանը: Դեպքը առաջացրել էր վրացական կողմի դժգոհությունը: Դեպքի վայր էր ժամանել նույնիսկ երկրի նախագահ Սաակաշվիլին եւ միայն վերջինիս միջնորդության շնորհիվ վրացի ոստիկաններն ազատ էին արձակվել: Վրաստանի նախագահը հայտարարել է, որ խաղաղապահների գումարտակի հրամանատար Սերգեյ Չամբան այսուհետեւ համարվում է ոչ ցանկալի անձ Վրաստանի տարածքում, եւ սպառնացել է ավելի կոշտ միջոցների դիմել, եթե ձերբակալության դեպքերը կրկնվեն: Մահափորձ Ալիեւի դեմ
Ռուս հայտնի հեռուստալրագրող Սերգեյ Կարաուլովը, որը նաեւ հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով, երեկ Բաքվում հայտարարել է, թե իբր Միխայիլ Գորբաչովը որոշել էր սպանել Հեյդար Ալիեւին եւ նույնիսկ դրա համար մարդասպան էր վարձել: Սակայն, ըստ Կարաուլովի, հետագայում որոշվել էր Ալիեւի առողջության վրա ազդել հատուկ սարքերի միջոցով, որոնց ռադիոալիքներն առաջացնում են սրտանոթային անբավարարվածություն: Հեռուստալրագրողը պնդում է, որ այսպիսով Ալիեւի սրտի կաթված են առաջացնում, ինչն էլ հետագայում պատճառ էր դարձել, որ վերջինս պաշտոնաթող լինի: 8,5 տարի՝ ադրբեջանցի խմբագրին
Ադրբեջանցի հայտնի լրագրող, «Գյունդելիք Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Ֆատուլաեւը դատապարտվել է ութուկես տարվա ազատազրկման: Երեկ ադրբեջանական դատարանը Ֆատուլաեւին մեղավոր էր ճանաչել ահաբեկչության, ծառայողական դիրքի օգտագործմամբ անձի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական թշնամանք հրահրելու եւ այլ հոդվածներով: Հիշեցնենք, որ Էյնուլա Ֆատուլաեւը միակ ադրբեջանցի լրագրողն էր, ով համարձակվել էր մեկնել Ղարաբաղ եւ նույնիսկ հարցազրույց էր վերցրել նախագահ Արկադի Ղուկասյանից: Թուրքիայի համբերությունը սպառվում է
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի համբերությունը վերջանում է եւ նա սպասում է ԱՄՆ-ի ակտիվ գործողությունների Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարում: Նոյեմբերի 5-ին նախատեսված է Թուրքիայի վարչապետի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ: Անկարան պահանջում է, որ խոստումների փոխարեն իրական քայլեր ձեռնարկվեն քրդական խմբավորումների դեմ: Մեղադրանք ընդդիմության ներկայացուցիչներին
Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշի ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել հոկտեմբերի 23-ի քայլերթի մասնակիցներից 5-ի նկատմամբ: Հաղորդվում է, որ քրեական մեղադրանքներ են ներկայացվել Նիկոլ Փաշինյանի, Շողեր Մաթեւոսյանի, Պետրոս Մակեյանի ու նրա երկու որդիների նկատմամբ: Որպես խափանման միջոց առայժմ ընտրվել է չբացակայելու ստորագրությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունեց դեսպանին
Առաջին նախագահի մամուլի գրասենյակը երեկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունել եւ մեկ ժամ տեւողությամբ զրույց է ունեցել Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կեստուտիս Ստանկեւիչուսի հետ: Մանրամասներ չեն հաղորդվում: Որտեղ է լինելու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը
Հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետի շտաբը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղակայվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում: Հիշեցնենք, որ Խանջյան փողոցի այդ շենքում նախկինում գտնվում էր ՀՀՇ-ի շտաբը, մինչեւ նրա հանձնումը ՀՖՖ-ին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը տեղակայված էր Գիտությունների ազգային ակադեմիայում, սակայն հավանաբար վարչապետը գիտության փոխարեն նախապատվությունը տալիս է սպորտին: Սակայն հարց է առաջանում, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ընտրել շախմատի ֆեդերացիայի շենքը: ՆԱՏՕ-ն չի ապահովի ադրբեջանական խողովակաշարի անվտանգությունը
Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվել է մասնակցել Բաքու-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովմանը: ՆԱՏՕ-ն բացասական պատասխան է տվել նաեւ խողովակաշարի անվտանգության ապահովման նպատակով արդիական սարքավորումներ տրամադրելու Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի խնդրանքներին: Դաշինքը հայտարարել է, որ տվյալ հարցով պետք է զբաղվեն այն երկրները, որոնց տարածքով անցնում է խողովակաշարը: Դավադրություն Լիբանանում
Լիբանանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Սաադ Հարիրին հայտարարել է, որ սիրիական հատուկ ծառայությունները դավադրություն են կազմակերպել՝ ցանկանալով սպանել երկրի վարչապետ Ֆաուդ Սինիորային եւ իրեն: Ըստ Հարիրիի, ներկայումս լիբանանյան հատուկ ծառայությունները քայլեր են ձեռնարկում այդ դավադրությունը բացահայտելու համար:
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՇԵԼՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում հանրապետության տոնն էր: Այսինքն, հանրապետական կարգերը երկրում հռչակվել էին 1923-ի հոկտեմբերի 29-ին: Այդ տոնի վրա իրենց կնիքն են թողել PKK-ի հետ բախումները, որոնք հիմնականում ...ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 15-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ ԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՆոյեմբերի 4-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նշվելու է հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների 15-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների 15-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը ...ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեկ Երեւանում բացվեց «Սեֆ ինթերնեյշնլ» վարկային կազմակերպության նոր գրասենյակը: Բացման խոսքով հանդես եկած World Vision Armenia կազմակերպության տնօրեն եւ ներկայացուցիչ «Սեֆ ինթերնեյշնլում» Մարկ Քելլիի ...ԲՅՈՒՋԵԻՑ ԴԺԳՈՀՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ2008 թվականի բյուջեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում երեկ ներկայացվեց երախտագիտության ընդգծված դրսեւորմամբ եւ խիստ զբաղված անձանց ցերեկույթի մթնոլորտում: Հիմնականում պատգամավորազուրկ ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԱՐՄԻՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Քաղաքական եւ տնտեսական վերլուծաբանՄեծարգո պարոնայք Այս նամակով ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հիմնախնդրի վրա, որի առնչությամբ բազմիցս արտահայտվել են բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ եւ փորձագետներ (այդ թվում եւ տողերիս ...ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԿՐԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲՀարգարժա՛ն նախարար Դիմում ենք Ձեզ՝ աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններում ուսանող հայաստանցի ուսանողներին աջակցելու հարցով: Մեր դիտարկումներն են: Նախ՝ ի՞նչ համալսարաններ նկատի ունենք: ...ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐԴԱՇՆ ԱՊՐԵԼՈՒ ԿՈՉՈՂ ԱՌԱՋԻՆ «ԱՐԵՎՈՐԴԻՆ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԲրիտանացի անկախ ռեժիսոր, գրող եւ օպերատոր Սյու Դելին Հայաստան է ժամանել «Արեւորդի» տարածաշրջանային բնապահպանական առաջին փառատոնի հրավերով՝ բերելով իր «Վայրի կղզիները» ֆիլմաշարը, որ պատմում է Չենել կղզիների ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՀԿ-ԻՆ ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇաբաթօրյա հանրահավաքից հետո քաղաքական դաշտում մի պահ լռություն է, լռում են կամ ավելի շուտ՝ աշխատում են չխոսել հատկապես իշխանական թեւի քաղաքական ուժերի ղեկավարները: Այնպես որ Հանրապետականի ծանր հրետանու` ...ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ ԱՆՑԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐԸ
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Վերջին տարիներին Հայաստանում բավականին արագ թափով է զարգանում աուդիտի եւ խորհրդատվական ծառայությունների ոլորտը: Ծառայությունների այս շուկայի հիմնական գործող ընկերություններից մեկն է համարվում «Գրանթ Թորնթոն ...ՀԱՐԿԱՅԻՆԸ ՍԿՍԵԼ Է ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ «ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԳյումրու «Գալա» հեռուստաընկերությունը, որը հոկտեմբերի 14-ին եթեր էր հեռարձակել Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթն ամբողջությամբ եւ հաջորդ օրը հարցազրույցի էր հրավիրել «Հայկական ժամանակ» օրաթերթի ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2008-Ի ՄԱՐՏԻ 1-Ն Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸնդառաջելով բջջային կապի օպերատորներ «Արմենտել» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունների դիմումներին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, երեկ որոշեց բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի բաժանորդների ...ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐՆ ՈՒ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայ թատրոնի պատմությանը հայտնի են շատ ու շատ «թատերական ընտանիքներ», որոնց թվում է Երվանդ Ղազանչյան եւ Գալյա Նովենց զույգի կազմած ընտանիքը: Հոկտեմբերի 29-ին, ՀՀ կառավարության հոբելյանական հանձնաժողովի ...ՀԱՅՈՒՀԻՆ, ՈՎ ԳՐԱՎԵԼ Է ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆԵՐԻ ՍՐՏԵՐԸ
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ
«Հայ մշակույթի դեսպանը Մակեդոնիայում». այսպես են մակեդոնացիները բնորոշում մեր հայրենակցուհի Արմինե Փիլոյանին՝ Մինեին, ում խեցեգործական աշխատանքների յուրաքանչյուր ցուցադրություն տեղացիների համար դառնում ...ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Նախիջեւանի պատմաճարտարապետական հուշարձանների խնդիրը ԱՄՆ-ի գիտական շրջանակներին ներկայացնելու համար Հարվարդի համալսարանի եւ Հայագիտական ուսումնասիրությունների ու հետազոտությունների Բելմոնտի ազգային կենտրոնի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր բաց դռների միջոցառում՝ նշելու Հայաստանում իր ծրագրի իրականացման 15-ամյակը: Միջոցառմանը ներկա էին խաղաղության կորպուսի վաշինգտոնյան գրասենյակի ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՏՎԵԼ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՂԵՎՆԻՆԵՐԸ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոկտեմբերի 26-ին հատվել են Գյումրու Անկախության հրապարակի կենտրոնի յոթ եղեւնիները, որոնք մոտավորապես 35-40 տարեկան էին: Հատումը կատարվել է քաղաքային իշխանության գիտությամբ ու կարգադրությամբ: Նույն օրը ...ԴՈՒԴՈՒԿ ԵՎ ԱՍՄՈՒՆՔ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՀոկտեմբերի 31-ին, ժամը 20-ին Ֆրայբուրգի Մարիենբադի թատրոնում կկայանա հայկական գրական երաժշտական երեկո՝ թատրոնի եւ կինոյի դերասան Միշայել Հանեմաննի եւ դուդուկահար Ռուստամ Ղազարյանի մասնակցությամբ: Կընթերցվեն ...ՌՈՒՍՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար, որոնք վիճակահանության քմահաճույքով մրցում էին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մեր երկու հավաքականներն էլ ...ԱՌՋԵՎՈՒՄ ՎՃՌՈՐՈՇ ՄԵՆԱՄԱՐՏԵՐՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թեւակոխել է վճռական փուլ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաշային յուրաքանչյուր կարգում ութ ուժեղագույն բռնցքամարտիկները Պեկինի օլիմպիադայի ուղեգիր կնվաճեն: ...ՁԵՌՆԱԳՆԴՈՐԴՆԵՐԸ ԶԻՋԵՑԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՁեռքի գնդակի Հայաստանի հավաքականն անհաջողության մատնվեց Թբիլիսիում անցկացված Եվրոպայի զարգացող երկրների ընտրական մրցաշարում, որտեղ մեր մարզիկների մրցակիցներն էին Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հավաքականները: ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Հանրապետական» մարզադաշտում կայացավ առաջնության սկզբունքային հանդիպումներից մեկը: «Փյունիկը» հյուրընկալել էր «Միկային»: Խաղասկզբում դաշտի տերերը հասան հաջողության, որն ինչպես պարզվեց հետագայում, հանդիպման ...ՀԱՄԱՌՈՏ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմական բազայի բարեկարգման ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարար Անատոլի ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

