
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
- Թուրքական ներխուժումը Հյուսիսային Իրաք քիչ հավանական է, այս կարծիքին էին աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնները: Պատճառը ստեղծված քաղաքական իրավիճակն է տարածաշրջանում: Ներխուժման դեպքում թուրքերը լուրջ խնդիրների կբախվեին ոչ միայն Իրաքի ներսում, երբ թուրքական բանակի դեմ ոտքի կկանգնեն ոչ միայն Իրաքի, այլեւ Թուրքիայի քրդերը, իսկ երկու ճակատում կռվելը դժվար է: Ավելացնենք, որ վերջին տարիներին Իրաքում գործող քրդական ինքնավարությունում ամերիկյան եւ իսրայելական հրահանգիչների ակտիվ միջամտությամբ ձեւավորվում է քրդական կանոնավոր բանակը: Սա արդեն նոր երեւույթ է տարածաշրջանի համար, իսկ թուրքական բանակը սովոր չէ կռվել կանոնավոր բանակի դեմ, վերջին տասնամյակներին նա բախվել է միայն քրդական մանր պարտիզանական խմբավորումների հետ: Բացի դրանից, Անկարան գտնվում է Վաշինգտոնի եւ Բրյուսելի ուժեղ ճնշման տակ, ներխուժման դեպքում կարող է վերջնականապես փչացնել առանց այն էլ լարված հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ կկասեցվեր Եվրոմիության հետ բանակցային գործընթացը: Հասկանալի է, որ ներխուժումը ձեռնտու չէ նաեւ Իրաքի ներկա իշխանություններին, որոնց ներքին խնդիրներին կարող է գումարվել արտաքինը, ինչը վերջնականապես կքայքայեր այդ երկիրը, իսկ Իրաքի քայքայումից կտուժի նաեւ Թուրքիան, որն այդ դեպքում կբախվի անկախ քրդական պետության ստեղծման փաստին, սրանից բխող բոլոր հետեւանքներով:

Մինչ իրաքյան երկրորդ պատերազմը Թուրքիան համարվում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր ռազմական դաշնակիցը: Իսկ Մերձավոր Արեւելքը եւ Պարսից ծոցը միշտ եղել են Սպիտակ տան հետաքրքրությունների շրջանակում, հենց այս փաստով է բացատրվում թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությունը, նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում թուրքամետ գործիչների ու վերլուծաբանների առկայությունը, վերջիններս միշտ էլ կարեւորել են Թուրքիայի ռազմական նշանակությունը մինչ իրաքյան երկրորդ պատերազմը: Ըստ պենտագոնյան հայտնի վերլուծաբան Ռիչարդ Փեռլի ծրագրի, Իրաքի հյուսիսային շրջան ներխուժման համար պետք է գործեր ամերիկա-բրիտանա-թուրքական ընդհանուր բանակը: Համաձայն այդ ծրագրի, մոտ 55 հազար քառակուսի կիլոմետր տարածք անցնելու էր թուրքական զորախմբերի վերահսկողության տակ: Հյուսիսային քրդաբնակ շրջանների հետ թուրքերին էին անցնելու նավթով հարուստ Մոսուլ եւ Քիրքուք քաղաքները: Պաշտոնական Անկարան իրավունք էր ստանալու անսահման ժամանակով, սեփական կարիքների համար շահագործել այդ շրջանների նավթահորերը: Թուրքիային էին անցնելու նաեւ դեպի Ջեյհան «հոսող» նավթի պաշարները: Սակայն թուրքերի համար ձեռնտու թվացող այս ծրագրերը չիրականացան, քանի որ Թուրքիայի խորհրդարանը դեմ քվեարկեց` թույլ չտալով օգտագործել երկրի տարածքը ամերիկյան ներխուժման համար: Նման որոշումը` թույլ չտալ ԱՄՆ-ին բացել հյուսիսային ճակատը, թվում էր, թե վերջնականապես կխզի թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցությունը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ չնայած այս ամենին, ԱՄՆ-ը շարունակում է կախվածության մեջ մնալ թուրքական ռազմաբազաներից սեփական բանակին պարեն եւ զինամթերք մատակարարելու հարցում: Սա ցույց տվեց նաեւ, որ այդ տարածաշրջանում ԱՄՆ-ին հարկավոր է փնտրել այլընտրանք թուրքական պետությանը: Սա է պատճառը այն հետաքրքրության, որ սկսեց դրսեւորել Վաշինգտոնը Իրաքի քրդական ինքնավարության ու ընդհանրապես քրդական հարցի նկատմամբ: Քրդական ականը
Քրդական հարցը դանդաղ գործող ական է թուրքական պետության համար: Վաղուց արդեն հայտնի այս ճշմարտությանը կարող ենք հավելել, որ վերջին տարիներին այս ականի ժամացույցի սլաքը կարծես թե ավելի արագ է պտտվում` սպառնալով պայթեցնել ոչ միայն Թուրքիան, այլեւ ողջ տարածաշրջանը: Հասկանալի է, որ նստել եւ սպասել քրդական շարժման ուժեղացմանը պաշտոնական Անկարան չի կարող, սակայն, մյուս կողմից, նրա գործողությունները սահմանափակում են Եվրոմիության եւ ԱՄՆ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները:
Քրդական հարցի սրման մեջ թուրքական լրատվամիջոցները մեղադրում են ԱՄՆ-ին եւ հայտնի «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրին, որի միջոցով, ըստ թուրք վերլուծաբանների, նպատակ է հետապնդվում ստեղծել Վաշինգտոնին հավատարիմ քրդական պետություն Միջին Արեւելքի կենտրոնում: Մինչեւ վերջերս պաշտոնական Անկարան չէր էլ ընդունում քրդական հարցի գոյությունը իր երկրում: Քրդերին նրանք համարում էին լեռնային թուրքեր, որոնց խնդիրը, ըստ նրանց, հնարավոր է լուծել միայն տնտեսական բարեփոխումների միջոցով: Թուրքիայի ձգտումը` ամեն գնով դառնալ Եվրոմիության անդամ, շատերը բացատրում էին, որ այս քայլով Անկարան հույս ունի վերականգնել երկրի քայքայվող տնտեսությունը եւ վերջնականապես խուսափել պետությանը սպառնացող անջատողական շարժումներից: Սակայն պարզ է, որ անհնար է միայն տնտեսական խնդիրներով լուծել քրդական հարցը: Քրդերի մեջ արդեն հստակորեն ձեւավորվել է անկախ պետության ստեղծման գաղափարը, որը միակ պայմանն է քուրդ էթնիկ տարրի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար: Պարզ է, որ այս խնդրում քրդերին շատ լավ է ծանոթ հայկական հարցի թուրքական «լուծման» տարբերակը, որը դամոկլյան սրի պես կախված է նաեւ Թուրքիայի քուրդ բնակչության գլխին: Բացառված չէ, որ քրդական շարժման ուժեղացմանը եւ Թուրքիայից նրանց անջատման բնական ցանկությանը Անկարան վաղ թե ուշ պատասխանի իր արդեն մեկ անգամ փորձարկված ցեղասպանության տարբերակով: Քրդական ինքնավարությունը եւ տարածաշրջանը
Իրաքում քրդական ինքնավարության ստեղծումը ոգեւորեց հարեւան երկրներում եւ հատկապես Թուրքիայում բնակվող քրդերին: Այս գործընթացը, կարող ենք ասել, փոխեց քրդական գործոնի դերը տարածաշրջանում: Իրաքի քրդերը փաստորեն վերահսկում են երկրի հյուսիս-արեւելյան 3 նահանգները` Էրբիլը, Սուլեյմանիեն եւ Դահուքը: Ըստ քրդական աղբյուրների, այստեղ ապրում են մոտ 4,5 մլն քրդեր, որոնք կազմում են տեղի բնակչության 85 տոկոսը: Իրաքյան Քրդստանում ամենաազդեցիկ կուսակցություններն են Քրդստանի հայրենասիրական միությունը Ջալալ Թալաբանիի եւ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը Մասուդ Բարզանիի ղեկավարությամբ: Եթե առաջինը վերահսկում է հիմնականում արեւելյան` Իրանին սահմանակից շրջանները, ապա երկրորդը վերահսկում է հյուսիսային` Թուրքիային հարող տարածքները: Իրաքի խորհրդարանի ընտրություններից առաջ երկու կուսակցություններին հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ եւ միասնաբար մասնակցել այդ ընտրություններին, ինչը նրանց ապահովեց պատգամավորական տեղերի մոտ 25 տոկոսը: Թուրքական կողմին հատկապես նյարդայնացնում է այն փաստը, որ Իրաքի խորհրդարանի առաջին ընտրությունների ժամանակ քրդերն ամերիկյան կողմի «թողտվության» պայմաններում փաստորեն անցկացրին նաեւ հանրաքվե, երեք նահանգների բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց անկախությանը: Չնայած քրդական ինքնավարության եւ քաղաքական ուժերի ներկա ղեկավարությունը հայտարարում է, որ օրակարգում չկա քրդական անկախ պետության ստեղծման խնդիրը, սակայն բոլորի համար էլ պարզ է, որ սա ընդամենը ժամանակի հարց է: ԱՄՆ-ը եւ քրդական հարցը
Գաղտնիք չէ, որ պաշտոնական Վաշինգտոնը վաղուց արդեն այլընտրանք է փնտրում, վերջին տարիներին բավական հղփացած եւ Սպիտակ տան վերահսկողությունից դուրս եկած Թուրքիային: Սպիտակ տանը եւ հատկապես տարածաշրջանով հետաքրքվող Պենտագոնին անհրաժեշտ է նոր գործընկեր, որի հետ հեշտությամբ կարելի է ընդհանուր հայտարարի գալ եւ որը չի տառապում իրեն տարածաշրջանային գերտերություն երեւակայող թուրքական սինդրոմով: Եվ այս առումով որպես այլընտրանք դիտարկվում է քրդական գործոնը: Զբաղեցնելով Միջին Արեւելքի կենտրոնական շրջանները, քրդերի աշխարհագրական դիրքը հետաքրքրական է ամերիկյան ռազմաբազաների համար, որոնք կարող են տեղակայվել Իրաքից հեռանալուց հետո: Իրաքի քրդերը ամերիկացիներին ընդունելով որպես Հուսեյնի բռնապետությունից ազատագրողների, այսօր, ի պատասխան, պատրաստ են ամեն հարցում աջակցել Վաշինգտոնին, որպեսզի վերջինիս ռազմական ներկայությունը տարածաշրջանում ձգվի հնարավորինս երկար: Հենց սա է պատճառը, որ մի քանի տարի առաջ Սպիտակ տանը Ջորջ Բուշն ընդունեց Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին: Աննախադեպ այս հանդիպումը ցույց տվեց, թե ինչ կարեւոր տեղ է զբաղեցնում Սպիտակ տան տարածաշրջանային քաղաքականության համար քրդական գործոնը: Նկատենք, որ այս համագործակցությունը ձեռնտու է նաեւ տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական դաշնակից Իսրայելին, որը շրջապատված իր նկատմամբ թշնամաբար տրամադրված արաբական պետություններով, անում է ամեն հնարավորը քրդական պետության ստեղծման համար: Սա եւս լրջորեն մտահոգում է թուրքական կողմին, որը բազմիցս անդրադարձել է այն փաստին, որ Իրաքի քրդական հատվածում իսրայելական ռազմական մասնագետները մարզում են քուրդ զինվորականներին: Այսինքն` տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քրդերը վայելում են Թուրքիայի հիմնական դաշնակիցներ ԱՄՆ-ի եւ Իսրայելի աջակցությունը: Հրաժարվել այս երկրների (ԱՄՆ-ի եւ Իսրայելի) համագործակցությունից նշանակում է լուրջ շրջադարձ կատարել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, մի քայլ, որին գոնե այս պահին Թուրքիան պատրաստ չէ: Այսօր արդեն պարզ է, որ քրդական խնդիրը ներթուրքական հարցից վաղուց արդեն վերածվել է միջազգայինի, որի «լուծմամբ» զբաղվում են Եվրոմիությունը, ԱՄՆ-ը եւ միջազգային այլ կառույցներ: Այսինքն` կա մի իրավիճակ, երբ պաշտոնական Անկարան մի կողմից ընդունելով քրդական հարցի առկայությունը եւ դրա լուծման անհրաժեշտությունը, մյուս կողմից էլ հասկանում է, որ այդ շարժումը ընդգծված անջատողական է եւ միայն ժողովրդավարական բարեփոխումների կամ նույնիսկ զինված ճանապարհով լուծել հարցերը չի կարող: Իսկ զիջումների թուրքերը պատրաստ չեն:
Վերջում կարող ենք հավելել, որ տարածաշրջանում քրդերի դերակատարության ուժեղացումը պետք է դառնա հայկական քաղաքագիտական եւ վերլուծական կենտրոնների ուսումնասիրությունների լուրջ թեմա, քանի որ արդեն այսօր իսկ պարզ է, որ հայ-քրդական հարաբերությունների հաստատումը, թեկուզ եւ ոչ պաշտոնական մակարդակով, վաղուց դարձել է օրակարգային հարց: ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
- Օտտո ֆոն Բիսմարկ
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ 3
Թուրքական ներխուժումը Հյուսիսային Իրաք քիչ հավանական է, այս կարծիքին էին աշխարհի առաջատար վերլուծական կենտրոնները: Պատճառը ստեղծված քաղաքական իրավիճակն է տարածաշրջանում: Ներխուժման դեպքում թուրքերը լուրջ ...ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
4Իրանի եւ Սիրիայի արտգործնախարարներ Մանուչեհր Մոթթաքին եւ Վալիդ Մուալեմը հայտարարել են Իրաքի հյուսիսում գործող քուրդ ահաբեկիչների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Համապատասխան հայտարարություն նրանք ...«ԴԺՎԱՐ Է ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀոկտեմբերի 22-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ուղեկցությամբ արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի: Սա այցին նախագահ Ահմադինեժադի ...ԲԱՐԱԴԵՅ. «ՄԱԳԱՏԷ-Ն ԻՐԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ»
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մոհամմեդ էլ Բարադեյը ամերիկյան CNN հեռուստաընկերության եթերում հերքել է Ջորջ Բուշի վարչակազմի այն պնդումները, թե Իրանը գաղտնաբար փորձում ...ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԶԱՐԹՈՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՂարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը Հայաստանում ի չիք դարձրեց այնպիսի նենգ մի խնդիր, ինչպիսին էր մուսուլմանական նվաճողականությունը՝ էքսպանսիան: Կես միլիոն ազերիները մի երկու սերունդ հետո երեւի կկազմեին ...ԱԺ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՏՎՅԱԼ ՊԱՀԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ներկայացրեց 2008 թվականի բյուջեի հիմնական ուղղությունները: Ըստ բյուջեի նախագծի ամփոփ փաստաթղթի` ...Ի՞ՆՉ ԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՅՆ ՀԱՏՎԱԾԸ, ՈՐ ՈՉ «ՍՐԱՆՑ» Է ՈՒԶՈՒՄ, ՈՉ «ՆՐԱՆՑ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում 10-15 հազար մարդկանց առջեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ մեկուկես ժամ տեւած ելույթը բավական ուշագրավ իրադարձություն էր` հատկապես հետագա զարգացումների ...«ՄԱՐԶՈՒՄ ՄԻ ԴՈՒՔԱՆՉՈՒ ՔՆՆԱԴԱՏԵԼՆ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է, ՔԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մարզում մի դուքանչու քննադատելն ավելի դժվար է, քան Երեւանում նախագահին քննադատելը», երեկ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված սեմինարին մարզային լրատվամիջոցների խնդիրների մասին խոսելիս ասաց Խոսքի ազատության ...ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները խուսափում էին կարծիք հայտնել Ազատության հրապարակում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի առթիվ, ճիշտ է, ոչ ուղղակի, ...ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ 110 ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանը հայտնեց, որ մինչեւ տարեվերջ 14 մասնավոր ընկերություններ կներմուծեն 110 նոր ավտոբուսներ: ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
Այս տարվա սեպտեմբերին իրականացված անշարժ գույքի 5105 գործարքների մոտ 85 տոկոսը կազմել են առուվաճառքները, մնացածը՝ փոխանակությունները եւ շատ չնչին մասը՝ նվիրատվությունները: Այդ գործարքների 34,6 տոկոսն ...ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՑՎԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր, հաշվի առնելով «Արմենտել» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունների դիմումները, ամենայն հավանականությամբ, որոշում կընդունի բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի ...ՈՐՔԱՆ ՀԱՐԿԵՐ ԵՆ ՎՃԱՐԵԼ «ԳՐԱՆԴ ՀՈԼԴԻՆԳԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Գրանդ հոլդինգի» մեջ մտնող ընկերություններն այս տարվա 9 ամիսների ընթացքում միասին վերցրած վճարել են 7 մլրդ 633 մլն դրամ հարկ: Այդ մասին, վկայակոչելով հարկային պետական ծառայության հրապարակած առաջին 300 ...ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀուշարձանների համաշխարհային ֆոնդի կողմից Գյումրին ճանաչվել է աշխարհի 100 հուշարձան քաղաքներից մեկը: Այսպիսի հավաստում հնչեց ուրբաթ օրը Գյումրիում, Իտալիայի պատվո հյուպատոսարանում կազմակերպված սեմինար-խորհրդակցությունում` ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԱՐԱՐ ՈՒԺԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտորՄեր ժամանակի հատկանիշներից մեկը՝ լսողական եւ լսադիտողական արտադրանքի ավելացումը, զգալիորեն երկարացնում է երաժշտական ստեղծագործությունների կյանքը, դրա հետ միաժամանակ ընդլայնելով ունկնդիրների լսարանը: Արժե՞ ...ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՎԱՀԱՆ ՏԵՐՈՒՆՅԱՆԻ ԱԼԲՈՄԸ
ԳԵՒՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
20-րդ դարի առաջին կեսի հայ անվանի լուսանկարիչներից է Վարդան Տերունյանը, մեկը նրանցից, ովքեր լուսանկարչությունը հասցրել են արվեստի մակարդակի: Նա գործել է Եգիպտոսում, Սիրիայում եւ Լիբանանում ու վայելել ...ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՕՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Ութ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին տեղի ունեցան եղերական սպանություններ հենց Ազգային ժողովի նիստերի դահլիճում, զոհ դարձան պետական բարձրագույն պաշտոնյաներ, գործիչներ: Ամեն տարի այդ դաժան օրը նշվում է մեր ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կրիտ կղզում հունական Հերակլիոն քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում տղամարդկանց 40 եւ կանանց 30 թիմեր (Հունաստանը կանանց մրցաշարում ներկայացված է 2 ...ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԻՆԳՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության վերջին երեք օրերը բավական հաջող էին Հայաստանի պատվիրակների համար: Ռինգ դուրս եկած մեր վեց բռնցքամարտիկներից հինգը հաղթանակով ավարտեցին իրենց մենամարտերը ...ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ Վախթանգ Դարչինյանը պետք է մենամարտի ֆիլիպինցի Զեդ Գորեսի հետ: Այդ մենամարտի հաղթողն իրավունք կստանա առաջին թեթեւ քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը ...ՎԱՉԱԳԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՓԱԽՈՒՍՏԸ ՍՏՎԵՐԵՑ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 4Չիկագոյում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների ընդհանուր առմամբ հաջող մրցելույթները ստվերվեցին տհաճ միջադեպով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի անդամներից ...ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ ՎԱՀԱՆՅԱՆԸ ԳՏԱՎ ԻՐ ԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲարսելոնում 10 շախմատիստների մասնակցությամբ ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը: Վերջնագծում Ռաֆայել Վահանյանը կարծես գտավ իր խաղը եւ երեք անընդմեջ հաղթանակ տոնեց: Ավարտական տուրում նա առավելության հասավ ...ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
1Երեկ Թուրքիայի Շիրնակ գավառում քուրդ ապստամբների հետ բախումների հետեւանքով զոհվել է մեկ թուրք զինվոր, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Նախօրեին Թունջելի գավառում քուրդ ապստամբների տեղադրած ականի ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ
Օտտո ֆոն Բիսմարկ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԻՐԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
- 1805 Շորագյալի սուլթանությունն ընդունում է ռուսական հպատակություն:
- 1853 Սկսվում են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում:
- 1875 Ալեքսանդրապոլում ծնվեց հայ գրականության դասական բանաստեղծ Ավետիք Իսահակյանը: (Վախճ. 1957թ.-ին):
- 1918 Ստորագրվեց Մուտրոսի զինադադարի պայմանագիրը: Թուրքիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում:
- 1920 Թուրքեը գրավում են Կարսը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

