
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ
- Երեկ երեկոյան կատարվեց մի բան, որից հետո քաղաքական գործընթացները նոր սրբագրումների կենթարկվեն` նկատի ունենալով նախագահական ընտրությունների նոր ֆավորիտին, իսկ մինչ այժմ Հայաստանի նախագահի հիմնական թեկնածու համարվող վարչապետ Սերժ Սարգսյանը ունեցավ մի մրցակից, որի շուրջը գուցե եւ ընդդիմադիր բեւեռ ձեւավորվի: Այո, Լ. Տեր-Պետրոսյանի երկար գովազդվող հանրահավաքը երեկ տեղի ունեցավ եւ հանրահավաքի ընթացքում Հայաստանի առաջին նախագահը ինքնառաջադրվեց, կարելի է այսպես ասել: Դա տեղի ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանի ժամուկեսից ավելի տեւած ելույթի վերջնահատվածում: Այդ հատվածը մեջբերենք ամբողջությամբ. «Ճիշտն ասած` ես տրամադրվել էի իմ վերջնական որոշումը կայացնել նախընտրական գործընթացի սկզբնավորման նախօրյակին, սակայն իմ համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից վերջերս կիրառված բռնությունները, ինչպես նաեւ այս հանրահավաքի հսկայական էներգետիկան այլեւս անհետաձգելի են դարձնում նման որոշման կայացումը: Ուստի այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Ասածս սոսկ հայտարարություն չէ, այլ քաղաքական գործչիս կարգավիճակի կտրուկ փոփոխություն: Հետեւաբար այսուհետեւ թող ուշադիր լսեն մեզ շրջապատող ոստիկանները, իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն կամ հարկային ծառայության սանձազերծած որեւէ տեռոր դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանդեպ գործված հանցավոր խախտում եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային ատյաններին: Թող յուրաքանչյուր ոստիկանապետ, թաղապետ կամ հարկահան ականջին օղ անի՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքի դեմ կատարված որեւէ բռնարարք քրեական հանցագործություն է, եւ նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ»:

Լ. Տեր-Պետրոսյանը սպառնաց երեկվանից կազմել ժողովրդի դեմ բռնարարքներ գործող մարդկանց ցուցակը, որն անընդհատ կհամալրվի` եթե իրենց խելոք չպահեն: Եվ ասաց այն անձանց անունները, ովքեր արդեն իսկ գլխավորում են ցուցակը` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Ալեքսանդր Աֆյանը, Արարատ Մահտեսյանը եւ Ներսես Նազարյանը: Եվ կրկնեց իր «Պայքար, պայքար մինչեւ վերջը»` որպես պայքարի վերջնանպատակ նշելով Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումը եւ Արցախի ազատության իրավական դե յուրե ձեւակերպումը:
Հանրահավաքը բավական մարդաշատ էր, Ազատության հրապարակը լիքն էր մարդկանցով, դրան հենց նպաստել են մեր իշխանություններն ու հայրենի ոստիկանությունն իրենց գործողություններով, իսկ սթափ մարդուն մնում էր միայն զարմանալ գոնե հանրահավաքում ներկա հայ մարդկանց հիշողության կորստից, որը թույլ տվեց Հայաստանի առաջին նախագահին սպառնալի երանգներ եւ իշխանությունների հանդեպ կոշտ որակումներ պարունակող ելույթ ունենալ:
Մինչ այդ հանրահավաքը բացել էր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որն, ի դեպ, համոզմունք հայտնեց, որ Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակն արձանագրվելու է շատ ավելի վաղ, իսկ բուն նախագահական ընտրությունները միայն արձանագրելու են հաղթանակը: Իր համոզմունքն իր գործն է:
Խոսեցին Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, որոնք երկուսն էլ շատ զգացմունքային ելույթներ ունեցան` 1999 թվականի այս օրը տեղի ունեցած ոճրագործության մասին նկատառումներ հայտնելով: Արամ Սարգսյանն ասաց, որ վրեժխնդիր մարդ չէ, այլապես 1999-ի հոկտեմբերի 28-ին մի նոր հոկտեմբերի 27 տեղի կունենար, իսկ երկիրը մինչեւ հիմա չէր կարողանա հաղթահարել դրա հետեւանքները, բայց դա դեռ չի նշանակում, որ նա այլեւս չի մեղադրում իշխանություններին, եւ որպես միակ ելք` որպես նոր նախագահ Հայաստանի նախկին նախագահին ընտրելը տեսավ: Ս. Դեմիրճյանն էլ, բացի հոկտեմբերի 27-ի մասին խոսելուց, նաեւ ուղերձ արեց, թե ժամանակն է մի կողմ դնելու ամբիցիաները եւ միավորվելու Հայաստանի առաջին նախագահի շուրջը:
Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը կանգ առավ բազմաթիվ թեմաների վրա` իշխանությունների կլանայնություն, տնտեսական աճի սեփական վերլուծություն, Արցախի հարց եւ այլն` կարծես ուղղելով իր առաջին ելույթի այն պակաս-պռատը, որն իր կարծիքով տեղ էր թողել իշխանական լրատվամիջոցների համար խիստ քննադատության ենթարկելու իր ասածները: Նա ասաց, որ իր ելույթը վերնագրել է «Իրերն իրենց անունով կոչելու եւ հաշիվ պահանջելու ժամանակը», իշխանությունն անվանեց կլանային բուրգ եւ տվեց բուրգի ամենավերեւում գտնվողների անուններ` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արմեն Գեւորգյան, Աղվան Հովսեփյան եւ այլն, նկատելով, թե ժամանակին Արմեն Գեւորգյանն ու Ալեքսան Հարությունյանն էին լուծում բոլոր կադրային հարցերը: Նա կանգ առավ հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի վրա` հատկապես երբ խոսում էր 1999-ի հոկտեմբերի 27-ի գործի մասին, որը նա չբացահայտված համարեց` անվանելով գործի չբացահայտման համար մեղավորներին ու հանգամանքները: Բուրգն ապահովող մյուս օղակները Տեր-Պետրոսյանն անվանեց մաքսային վարչությունն ու Կենտրոնական բանկը, դատախազությունը: «Դասական պետականագիտության տերմինոլոգիայով այդպիսի իշխանությունը կոչվում է կլեպտոկրատիա, բառացի գողապետություն», որակեց նա այսօրվա կառավարման ձեւը. «Ո՞րն է իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստն ու հետապնդած նպատակը: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրապետող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովումը, սեփական ժողովրդի անխնա հարստահարման եւ կողոպտման միջոցով», լյումպենացված հասարակության ականջին հաճո եղանակով բացատրեց նա, որին արձագանքում էր Ազատության հրապարակի հանրահավաքային ընտրազանգվածը` 88-ի ոճով «Լե-ւոն» բղավելով:
Մի պահ թվաց անգամ, թե 1988 թվականի մեջ եմ, եւ հետագա տարիների մղձավանջն ու մարդկային անարդարությունները չեն պատահել:
Բայց դա ընդամենը պատրանք էր: Իսկ իրականությունն այն է, որ Լեւոնն ու լեւոնիզմը վերադարձան նախագահի թեկնածուի տեսքով, իսկ պաշտոնական առաջադրումից հետո սպառնում են սղոցել Հայաստանի ոչ-լեւոնական մասի նյարդերը` աշխարհում ընդունված քաղաքական տեխնոլոգիաների հանգով անընդհատ սխալ հանելով բոլորին եւ ամենքին, իրենցից բացի: Թեեւ Լ. Տեր-Պետրոսյանն ասաց-խոստացավ, թե պոպուլիստ չի եղել եւ չի էլ լինելու ապագայում: Էհ... Տեր-Պետրոսյանի ծավալուն ելույթի այլ հատվածներ ներկայացնելու առիթներ դեռ կլինեն, առայժմ սահմանափակվենք այսքանով:
- ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀոկտեմբերի 17-ին դռնփակ նիստում Թուրքիայի ազգային մեծ ժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելու լիազորություն էր տվել վարչապետ Ռեջեփ Թայիփ ...ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ
Մինչ Երեւանում՝ Ազատության հրապարակում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի դեմ ելույթներ էին հնչում, վերջինս, իր ոճին համաձայն, մասնակցում էր նոր ճանապարհի պաշտոնական հանձնման արարողությանը: Հայաստանի ...ԱՐԴՅՈՔ ՀԱՂԹԱՆԱ՞Կ ԷՐ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԵրեւանից վերադառնալով Մոսկվա, փորձեցի ծանոթանալ ամերիկյան Կոնգրեսում հայկական բանաձեւի քննարկման իրադարձությունների վերաբերյալ ռուսական մամուլի արձագանքներին: Ընդհանուր առմամբ դրանք հայամետ էին: Սակայն ...106-Ի ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Ցեղասպանության ճանաչման բանաձեւի չորս հիմնական հովանավորները՝ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն եւ Ֆրենկ Փալոնը, նամակով դիմել են խոսնակ Նենսի Փելոսիին խնդրելով առայժմ չսահմանել բանաձեւի քվեարկության ...ԼՂՀ. ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ գերագույն դատարանի նորանշանակ նախագահ Արարատ Դանիելյանի երդման արարողությունը: Նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով Ա. Դանիելյանին, ԼՂՀ նախագահ Բակո ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Երեկ երեկոյան կատարվեց մի բան, որից հետո քաղաքական գործընթացները նոր սրբագրումների կենթարկվեն` նկատի ունենալով նախագահական ընտրությունների նոր ֆավորիտին, իսկ մինչ այժմ Հայաստանի նախագահի հիմնական թեկնածու ...ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն սպասում են իրավական գնահատականի, որպեսզի քաղաքական գնահատական տան հոկտեմբերի 23-ին ոստիկանության ու խաղաղ ցուցարարների միջեւ Երեւանում տեղի ունեցած բախմանը: «Խնդիրն ...ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
Կապանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀՇ-ն շատ վատ ժառանգություն է թողել եւ պատասխանատվություն է կրում Հայաստանի տնտեսությունը քայքայելու համար: Ըստ Հայաստանի ...300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱռաջին 300 խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականներում գտնվող ընկերությունների եւ հասարակությանը հայտնի օլիգարխների ընկերությունների հարկային վճարումներին անդրադարձանք մեր նախորդ հրապարակմամբ («Ազգ», ...Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԼԻՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) նախաձեռնությամբ երեկ բացվեց «Դիջիթեք-2007» տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիաների ...ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ. «ԱՊՐՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ»
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա
Լրացավ Մոսկվայի հայ համայնքի ամենահարգված անձնավորություններից մեկի՝ Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչ Ցոլակի Մկրտչյանի ծննդյան 70-ամյակը: Հանդիպելով ճանաչված պետական-հասարակական ...ՀԱՅՈՑ ԱՆՑՅԱԼԻ ՎԵՐՀԱՆՈՒՄՆԵՐ ԻՏԱԼԱՑԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՅԱՑՔՈՎ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանում իտալական օրերի շրջանակում (2005 թ.) մշակութային բազմաբնույթ ձեռնարկներից ամենաակնառուն Ազգային պատկերասրահում բացված Սբ. Ղազարի Մխիթարյան մայրավանքի թանգարանային նմուշների ցուցադրությունն ...ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ ԿԱՄ ՄԵՆՔ 100 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը հանրապետության լավագույն նվագախմբերից մեկն է: Այն ստեղծել է կոմպոզիտոր եւ խմբավար Մարտին Վարդազարյանը՝ 1966-ին: Հետագայում խումբը վերակազմավորվել ...ՄԻՆՉ ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգն» իր ընթերցողներին մանրամասն տեղեկացրել է օրերս Երեւանում կայացած Թեքեյան մշակութային միության հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումներին: Այդ առիթով հայրենիք ժամանած թեքեյանցիները բացի այն, որ ...ՀԻՄՆԱԴՐԱՄ «ՄԱՐԻ ՀԱԶԱՐՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՖՈՆԴԻ»
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԲեյրութում գործող Հայկազյան համալսարանը երախտագիտությամբ հայտարարում է, որ սեպտեմբերի 20-ին Գլենդեյլում (Կալիֆոռնիա) իր մահկանացուն կնքած հայտնի բարերար Մարի Հազարյանի անունը հավերժացնելու նպատակով ստեղծվել ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՄՈԴԵԼՆ ԻՐԵՆ ՍՊԱՌԵԼ Է
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՀանրակրթության համակարգում կատարվող փոփոխությունների մասին խոսելիս մասնագետները, թերեւս, ամենից առավել շեշտում են ավագ դպրոց-բուհ սահուն անցման նշանակությունը, ընդգծելով հոսքային ուսուցմամբ դրան հասնելու ...ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԼՔԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Բռնցքամարտի աշխարհի առաջնության երրորդ օրը Հայաստանից ռինգ դուրս եկան Դերենիկ Գիժլարյանն ու Հրաչյա Ջավախյանը: Մինչ արդյունքներին տեղեկացնելը, նշենք մեկ տհաճ միջադեպի մասին: Ըստ ռուսական լրատվամիջոցների, ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Լիտվայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր: Խմբային մրցաշարի ...ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀունաստանի Հերակլիոն քաղաքում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն 40 թիմեր, ...ՎԱՀԱՆՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲարսելոնում ավարտին է մոտենում շախմատի մրցաշարը: Նախավերջին տուրում բոլոր պարտիաներում էլ հաղթեցին սպիտակ խաղաքարերով խաղացող շախմատիստները: Իր 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ռաֆայել Վահանյանը՝ պարտության ...«ԲԱՆԱՆՑԸ» ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը մոտենում է վերջնագծին: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը երկու տուր, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, չեմպիոնի կոչման եւ մրցանակային տեղերի ...ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑՆ ԷԼԿՈԿՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի դեկտեմբերի 8-ին: Այդ օրը նրա մրցակիցը կլինի 33-ամյա բրիտանացի բռնցքամարտիկ Ուեյն ...ՓՈՐՁԵԼ ԵՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹ ՏԵՂԱՓՈԽԵԼ
Վրաց-թուրքական սահմանին Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել Թուրքիա ռադիոակտիվ նյութ տեղափոխելու փորձի ժամանակ: Հայաստանի քաղաքացիները ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության եւ ՆԳՆ հատուկ ...
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԻ ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱԳՐԵՐ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆՍԿՍՎԵՑ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՑ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ-60
ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՏԱՐՍԻՍ
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Լայպցիգ-Երեւան
- 1916 Լոնդոնում համաձայնություն կնքվեց Հայկական լեգիոն (զորագունդ) ստեղծելու մասին:
- 1972 Ավարտվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- 1999 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին արք. Ներսիսյանը (Գարեգին Բ): Նա դարձավ հայոց 132-րդ հայրապետը:
- 1999 Արյունալի հաշվեհարդար տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում: Սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ քաղաքական այրեր:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

