
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սպիտակ տան եւ Թուրքիայի համատեղ եւ լավ գործարկված ջանքերը կարծես թե իրենց սպասված արդյունքը տալիս են: «Նյու Յորք թայմս» թերթի հոկտեմբերի 17-ի համարում տպագրված «Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձեւի աջակիցների թիվը նվազում է» վերնագրով հոդվածում Կառլ Հալսը գրում է, որ Թուրքիայի ղեկավարներին չնեղացնելու մտահոգությամբ առաջնորդվելով Ներկայացուցիչների պալատի ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ անդամները սկսել են մեկը մյուսի հետեւից հրաժարվել իրենց աջակցությունից: «Վերջին 24 ժամվա ընթացքում մեկ տասնյակի հասնող օրենսդիրներ փոխել են իրենց դիրքորոշումը, ինչի հետեւանքով լուրջ կասկածի տակ է դրվում բանաձեւի հետագա ճակատագիրը», գրում է նա նշելով, որ նրանցից մի քանիսը հետեւել է Սպիտակ տան զգուշացումներին (որը «չափազանց սադրիչ» էր անվանել բանաձեւը), իսկ մյուս մասը՝ թուրքական կառավարության սպառնալիքներին (որոնք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերանայելու են միտված):
Արկանզասից դեմոկրատ Մայք Ռոսը մասնավորապես ասել է, թե «լավ որոշում է, սակայն ժամանակը բոլորովին հարմար չէ»: «Ինչքան էլ ճիշտ լինեն, չենք կարող թույլատրել, որ անցյալի կսկիծները խափանեն նոր վայրագությունները կանխելու մեր ջանքերը», իր հերթին նշել է Կալիֆոռնիայից հանրապետական Ուոլի Հերգերը, իսկ նույն նահանգից դեմոկրատ Բրադ Շերմանը, կարծես ավելի դիպուկ բնորոշելով իրադրությունը, ավելացրել է. «Ահա թե ինչ տեղի կունենա, երբ պայքարես բազմամիլիոն դոլար արժողությամբ արշավի դեմ: Ո՞վ էտեսել, որ ընկերներն սպառնան միմյանց»:
Թերթը նաեւ նշել է, որ երեքշաբթի օրը նախագահ Բուշն ու խոսնակ Փելոսին անկեղծ զրույց են ունեցել իրար հետ: Ներկայումս դեմոկրատները փորձում են գնահատել իրավիճակը նախքան լիագումար նիստին ներկայացնելու վերջնական որոշում ընդունելը:
«Մենք պետք է հստակ իմանանք, թե յուրաքանչուրը ինչ դիրքորոշում ունի», բացատրել է մեծամասնականի առաջնորդ Սթենիս Հոյերը Մերիլենդից:
- ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ԱՆԴԱՌՆԱԼԻ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ PKK-Ի ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես նախորդ համարում նշել էր «Ազգը», հոկտեմբերի 17-ին դռնփակ նիստում Թուրքիայի ազգային մեծ ժողովը ձայների 507 կողմ, 19 դեմ հարաբերակցությամբ Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելու ...ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ 3Սպիտակ տան եւ Թուրքիայի համատեղ եւ լավ գործարկված ջանքերը կարծես թե իրենց սպասված արդյունքը տալիս են: «Նյու Յորք թայմս» թերթի հոկտեմբերի 17-ի համարում տպագրված «Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության ...ՆԱԽԿԻՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԴՈՔՄԵՋՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ԿՈՆԳՐԵՍԻՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԿալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը իր մտահոգությունն է հայտնել բանաձեւի վերաբերյալ, նշելով դրա անցկացման անհրաժեշտությունը: «Դարֆուրում շարունակվող իրադարձություններին հետեւելը ինձ հիշեցնում ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՊՈՒՏԻՆՈՎ
Հարցազրույցը վարեց` ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸԱրձակուրդի բերումով Երեւանում է գտնվում Մոսկվայի մեր թղթակից Ռուբեն Հայրապետյանը: Ընթերցողներին ենք ներկայացնում «Ազգի» գլխավոր խմբագրի եւ նրա` համալսարանական համակուրսեցու միջեւ տեղի ունեցած զրույցը: ...«ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՈՍԻԵՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԹուրքիայում լույս է տեսել Վարդգես Եղիայանի «Բրիտանիայի արտգործնախարարության դոսիեները թուրքական պատերազմի հանցագործների մասին» գրքի թուրքական տարբերակը: Այն հրատարակել է Ռաջիփ Զարաքոլուն, որն այդ քայլին ...ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՎԱՔ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց Կասպյան երկրների հերթական գագաթաժողովը: Վերջին տարիներին այս երկրների նմանատիպ հավաքներ տեղի են ունեցել 26 անգամ, սակայն բոլորն էլ ավարտվել են անարդյունք` մինչ օրս ...ԵՐԵՎԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԸՆՏՐՈՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Երեւանի կարգավիճակի օրենքը, որի մասին այդքան խոսվում էր սահմանադրական հանրաքվեից առաջ եւ հետո, երեկ հաստատվեց կառավարության կողմից եւ որպես անհետաձգելի օրինագիծ ուղարկվեց Ազգային Ժողովի քննարկմանը: Համաձայն ...Ո՞Վ Է «ՖԱԼՇՍՏԱՐՏԱՅԻՆ» ՎԻՃԱԿՈՒՄ, Ո՞Վ Է ՀԱՄՈԶՎԱԾ, Ո՞Վ Է ՀՈՒՅՍՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանին խիստ զարմացրեց այն հարցը, որով լրագրողը կասկած էր հայտնում, թե ՀՀԿ թեկնածուն նախագահական ընտրություններում կարող է հաղթել ...«ՖՐՈՒՏՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Ֆրուտֆուլ Արմենիայի» կազմակերպած հերթական կոնֆերանսը նվիրված էր կայուն գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում թեմային: Կոնֆերանսի բացման խոսքը տրվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի ...ՏԱՔՍԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր ընդունելով, երեկ կառավարությունը, փաստորեն, ընդառաջեց ամիսներ առաջ բողոքի ցույցի դուրս եկած տաքսիների վարորդներին: Հիշեցնենք, որ նրանք բողոքում էին ...«ՄԵՆՔ ՀԱՃԱԽ ՉԵՆՔ ՆԿԱՏՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ»
ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ
- Հայերը բազմաստվածային կրոն ունեին: Հելլենական, հունական ազդեցությամբ աստվածներ էին պաշտում: Նաեւ Արեւելյան Հայաստանում կրակն էին պաշտում որպես Աստված: Որովհետեւ կրակը այս ցուրտ երկրում տաքացնող լավագույն ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՎՐՁՆՈՎ ԵՎ ԳՐՉՈՎ...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հետեղեռնյան առաջին սերնդի այն ներկայացուցիչներից է Զարեհ Մութաֆյանը, որոնք մեր ժողովրդի համար ծանրագույն շրջանում կարողացան պահպանել հայ ոգին: Նրանք նախ եւ առաջ գրչի ու մշակույթի մարդիկ էին: 5-ի ջարդերից ...ԲԱՐՁՐՕՐԷՆ ԳՆԱՀԱՏՈՒԵՑԱՎ ՃՈՐՃ ՄԱՆՏՈՍԵԱՆԸ
ԲԱՐՍԵՂ ԳԱՐԹԱՅԱՆ, Լոս Անջելես
Հարաւային Կալիֆոռնիոյ հայ համայնքներուն ծառայութեան նուիրուած ակնառու անձնաւորութիւններէն մէկն է Գէորգ Ճորճ Մանտոսեանը, որու կիսադարեայ վաստակին նուիրուած մեծարանքի հանդիսութիւնը տեղի ունեցաւ վերջերս, ...ԱՅՍ ՏԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՎԵՑ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Այս տարի միասնական քննական համակարգով շրջանավարտները քննություն կհանձնեն վեց առարկաներից: Նախորդ տարի միասնական համակարգով անցկացված հայոց լեզու եւ գրականություն առարկային այս տարի կմիանան նաեւ մաթեմատիկայի ...«ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ» ԳԻՐՔԸ ՌՈՒՍԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մեկ տարի առաջ հրատարկվեց եւ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրվեց «Հայերը եւ Բաքուն» գիրքը: Երեկ 500 օրինակով ներկայացվեց գրքի ռուսերեն տարբերակը, որը շուտով կհայտնվի Ռուսաստանի գրախանութներում: ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
«Անտիպ էջեր» խորագրի ներքո շարունակում ենք Լեռ Կամսարի հրապարակումները. այս անգամ՝ նրա դիմում-բողոքները խորհրդահայ իշխանավորներին: Տաղանդավոր երգիծաբանի գրիչը, ինչպես միշտ, բարձունքում է՝ իր ցնցող դրամատիզմով: ...«ԿԱՐՄԻՐ ՍԱՏԱՆԱՆԵՐՆ» ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՊԱՏՆԵՇ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց շարունակել չորս խաղից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը` Բրյուսելում 0-3 հաշվով զիջելով Բելգիայի ընտրանուն: Ցավալին այն է, որ մոտ 60 րոպե արժանավայել ...ԵՐԵՔ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Եվրոպայի 2008 թ. առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրն անվանեց եզրափակիչ փուլի եւս երեք մասնակցի: Գերմանիայի հավաքականից հետո Եվրոպայի առաջնությունում հանդես գալու իրավունք նվաճեցին Չեխիայի, ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԼ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑԻՆ
Անհաջողության մատնվեց նաեւ ֆուտբոլի երիտասարդական հավաքականը: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Վարուժան Սուքիասյանի սաները Չեխիայում 0-3 հաշվով զիջեցին դաշտի տերերին: Հիշեցնենք, ...ՀԱՅԱԶԳԻ ԸՄԲԻՇԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայազգի ըմբիշ Վարդերես Սամուրղաշեւը հաղթող է ճանաչվել Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում անցկացված զինված ուժերի համաշխարհային 4-րդ խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբիշը, որ բնակվում է Ռոստովում, Հնդկաստանում ...ԹԻՎ 106 ԲԱՆԱՁԵՎԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՉԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Այսօր Կոնգրեսը իրավամբ պարգեւատրեց Դալայ -Լամային Կոնգրեսի Ոսկե մեդալով` չնայած Չինաստանի կառավարության առարկություններին», հոկտեմբերի 17-ին նման հայտարարություն են տարածել հայկական հարցերով կոնգրեսական ...
«ԿՈՆԳՐԵՍԸ ՓՐԿԵՑ ՀՐԵԱՆԵՐԻ ՊԱՏԻՎԸ»
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՈՎ Է ԽԱԽՏՈՒՄ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԻՄԱՑ ԱՆԿԱՐԱՆ PKK-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ,
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
ՔԱՂԱՔԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՈՉՎՈՐԱԿԱՆ ԱՈՒԼԻ ՀԻՄՆՈՒՄԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԽՈՇՈՐ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵՑԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊՐՈՖ. ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ. ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼ ԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐԸ
- 1870 Ծնվեց հայ մանկագիր, ուսուցիչ Աթաբեկ Խնկոյանը: (Վախճ. 1935թ.-ին):
- 1960 Մահացավ բանաստեղծ Տիգրան Ձիթունին:
- 1974 Երևանում ստեղծվեց ԽՍՀՄ առողջապահության նախարարության կլինիկական ու փորձնական վիրաբուժության համամիութենական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

