
312 ՀԱՅ 100 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ԵՆ
Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, ինչի կապակցությամբ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը: Ուղերձում գլխավոր քարտուղարը խոսել է տարեց մարդկանց սոցիալական վիճակի, կենսաթոշակների եւ առողջապահական հարցերի մասին: Նշենք, որ Հայաստանում բնակչության 12.7%-ը կամ 408 հազարը 65 տարեկանից բարձր է, իսկ 312-ի տարիքը անցնում է 100-ից, 2-ը 112 տարեկան են:
Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 2007-ի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի, 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2007 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: «Ժառանգությունը»՝ ի պաշտպանություն Սեֆիլյանի
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի, Վ. Մալխասյանի եւ Վ. Արոյանի: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «սեպտեմբերի 25-ին կայացված մեղադրական դատավճիռը վերստին փաստում է, որ դատական իշխանության իրականացման քողի ներքո սահմանափակվում են խոսքի ու քաղաքացիական ազատությունները»: Կուսակցությունը հատկապես շեշտում է, որ «ազգի նվիրյալների ապօրինի դատապարտումը դառնում է ողջ հասարակության խնդիրը, նրա քաղաքացիական հասունության վկայագիրը»: Հյուրանոցային նոր համալիր Սիլիկյան թաղամասում
Երեկ Սիլիկյան թաղամասում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կտրեց «Արմենիան ռոյալ փելես» հյուրանոցային նոր համալիրի խորհրդանշական կարմիր ժապավենը: Հյուրանոցի սեփականատեր Ազատ Սաֆարյանը նշել է, որ համալիր կառուցելով նպատակ է ունեցել հյուրանոցային տնտեսությունը զարգացնել ոչ միայն կենտրոնում, այլեւ ծայրամասերում: Հյուրանոցի սեփականատերը տեղեկացրեց, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն են դիմել չորս աստղ ստանալու համար: Եվրոպական դատարանը ընդդեմ Ադրբեջանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել Ադրբեջանի քաղաքացի Վալենտինա Ակիմովայի օգտին, պարտավորեցնելով Ադրբեջանի իշխանություններին երեք ամսվա ընթացքում լուծել Ակիմովայի բնակարանը սեփականատիրոջը վերադարձնելու կամ դրա դիմաց նյութական եւ բարոյական փոխհատուցում կատարելու հարցը եւ այդ մասին տեղեկացնել իրեն: Իր իրավունքների խախտման համար Ակիմովան Ադրբեջանի կառավարությունից պահանջել է 51 հազ դոլար նյութական եւ 30 հազար դոլար բարոյական վնասի փոխհատուցում: Ադրբեջանում անհանգստացած են, որ այս որոշումը նախադեպ կհանդիսանա 1990-ականներին Բաքվից քշված 300 հազարից ավելի հայերի բնակարանների դիմաց փոխհատուցում պահանջելու հարցում:
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլու ձերբակալությունը առանձնակի անսպասելի լուծում չէր երկրում ստեղծված իրավիճակի պարագայում: Սակայն, ինչպես երեկվա համարում տեղեկացրել էր «Ազգը», որոշ ...ՖՈՔՍՄԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնտեղ երկկողմ հանդիպումներ է ունենում: Սեպտեմբերի 26-ին նա հանդիպել էր Գերմանիայի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է
Արտգոծնախարարության մամուլի կենտրոնը տարածել է Վարդան Օսկանյանի հայտարարությունը ԱՄՆ նախկին պետքարտուղարների համատեղ նամակի մասին, որին «Ազգ»ը անդրադարձել էր նախորդ համարում:: Հայտարարության մեջ մասնավորապես ...ՍԵՎԱՆԱ ԼԻՃՆ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՕՐՈՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պաշտոնավարման հարյուրօրյակի կապակցությամբ Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ավետիս ուներ հայտնելու՝ Սեւանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել ...«ՀԱՅՄԱՄՈՒԼԻ» ԿՐՊԱԿՆԵՐԸ ՎԱՃԱՌՎԵՑԻՆ 800 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Թերթերի տարածման «Հայմամուլ» գործակալության վաճառքն արդեն կայացած փաստ է: Այն վաճառվել է «Պրես ստենդ» անվանմամբ ընկերությանը: Այն, որ գործարքի ընթացքում անհնար էր որեւէ տեղեկություն ստանալ մանրամասների ...ՔԱՈՍԱՅԻՆ ՎԻՃԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Քաղաքում շինարարություն անելու համար լուրջ նախագծային աշխատանքներ են պետք: Իսկ այսօր Երեւանի կենտրոնում կատարվող շինարարական աշխատանքներից պարզ է դառնում, որ թերի են այդ աշխատանքները: Նախ եւ առաջ կառուցվող ...ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԽԱՂԵՐ ԿԻՋՆԵՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանում թանգարանագիտությունը նոր-նոր է քայլեր անում, իսկ աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում: Ես բացել եմ թանգարանի դռները, որ ներս թափանցեն համաշխարհային միտումները: Թումանյանն այնքան նյութ է թողել ...ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ, ԹԱՏՐՈՆ ՉԷ..
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար Արմեն Խանդիկյանը եւ Կամերային թատրոնի գեղ. ղեկավար Արա Երնջակյանը: Պրն Խանդիկյանը նշեց, որ գոհ են ու շնորհակալ, ...ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԲԱՌԵՐԻՑ ՀԶՈՐ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվեց լոնդոնաբնակ նկարիչ Արթուր Օշականցու հինգերորդ անհատական ցուցահանդեսը: Արթուր Օշականցին ավելի քան 15 տարի բնակվում է Լոնդոնում: Ասում է, որ դեռեւս 70-ական ...ՄՈՍԿՎԱԲՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԶՕՋԱԽԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երեկ տոնական տրամադրություն էր Սախարովի հրապարակում գտնվող բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում: 1959-ին այն հիմնադրել էր օլիմպիական խաղերի չեմպիոն, մեր փառապանծ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: ...ՄՆԱՑ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ԵՐԿՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները 12-րդ տուրից առաջ վերջին անգամ հնարավորություն ունեցան մեկօրյա դադար վերցնելու: Ինչպես երեւում է, այդ հանգիստը բարերար ազդեցություն է գործել շախմատիստների վրա, ...ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Եվրոպայի կանանց առաջնության (մինչեւ 19 տարեկաններ) ընտրական մրցաշարի առաջին փուլում Հայաստանի հավաքականը ոչ ֆուտբոլային` 0-13 հաշվով պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականն ընդգրկված ...ՈՐՈՆՎՈՒՄ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
«Ազգը» անդրադարձել է «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա հարձակման դեպքի մանրամասներին: Երեկ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը, որը շարունակում է Հ. Գալաջյանի առողջությանը ...312 ՀԱՅ 100 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ԵՆ
Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, ինչի կապակցությամբ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունը: Ուղերձում գլխավոր քարտուղարը խոսել է տարեց մարդկանց սոցիալական վիճակի, կենսաթոշակների եւ առողջապահական ...
WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑՎՈՒՄ, ԹԱՏՐՈՆ ՉԷ..
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար
1988-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԽԱՂԵՐ ԿԻՋՆԵՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՈՒ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՐԱՁԳԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆ
Մ. Խ.
- 1917 Թիֆլիսում բացվեց հայկական ազգային համախորհրդակցությունը, որտեղ ընտրվեց Հայոց ազգային խորհուրդ:
- 1920 Թուրքերը գրավում են Սարիղամիշը:
- 1921 ՌՍՖՍՀ Կենտգործկոմը դեկրետ է ընդունում նախկին Լազարյան ճեմարանը «Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն վերանվանելու և նրա բոլոր նյութական ու կուլտուրական արժեքները Խորհրդային Հայաստանի կառավարության տրամադրության տակ դնելու մասին»:
- 1929 Երևանում մահացավ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: (Ծնվ. 1864թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

