
ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
- Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցանակակիր դարձավ Գեւորգ Դավթյանը: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Գեւորգը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին, սակայն ի վերջո ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով:

Քաշային այս կարգում չափազանց համառ մրցապայքար ծավալվեց առաջնության պարգեւների համար: Պոկում վարժությունը Գեւորգը սկսեց 164 կգ-ով՝ հաջողությամբ բարձրացնելով ծանրաձողը: Ցավոք հաջորդ երկու մոտեցումների ժամանակ հայ ծանրորդին չհաջողվեց հաղթահարել 167 կգ ծանրությունը, այլապես կարող էր արժանանալ ոսկե մեդալի: Գեւորգը պոկում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ՝ 2 կգ-ով զիջելով լավագույն արդյունքի հասած չին ծանրորդ Լի Հոնգլիին: Բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Օլեգ Պերեպեչյոնովը:
Հրում վարժությունում Գեւորգ Դավթյանին միայն 2-րդ մոտեցմամբ հաջողվեց բարձրացնել պատվիրած նախնական քաշը (193 կգ), ինչը ազդեց նրա վերջնական արդյունքի վրա: Երրորդ փորձից նա բարձրացրեց 198 կգ եւ երկամարտում ցույց տվեց 362 կգ արդյունք: Նրա գլխավոր մրցակիցներից մրցահարթակում մնացել էր բուլղարացի Իվան Ստոյցովը, որը պոկում վարժությունում 158 կգ-ով գրավել էր միայն 6-րդ տեղը: Բայց հրումում բուլղարացի ծանրորդը պարզապես գերազանց ելույթ ունեցավ: Նա հաջորդաբար բարձրացնելով 193, 200 եւ 205 կգ, երկամարտի 363 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն: Փաստորեն, Ստոյցովն ընդամենը մեկ կգ-ով գերազանցեց Դավթյանին, որը երկամարտում էլ դարձավ արծաթե մրցանակակիր: Իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը գրավեց 4-րդ տեղը:
Մինչեւ 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ու Գեւորիկ Պողոսյանը չկարողացան լրջորեն պայքարել մեդալների համար: Երկամարտի 356 կգ (164+192) արդյունքով Տիգրան Մարտիրոսյանը գրավեց 12-րդ տեղը, իսկ Գեւորիկ Պողոսյանը 348 կգ (160+188) արդյունքով 18-րդն էր: Իսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացավ բելառուսցի ծանրորդ Անդրեյ Ռիբակովը՝ 393 կգ (187+206): Ընդ որում, պոկում վարժությունում Ռիբակովը գերազանցեց իր իսկ համաշխարհային ռեկորդը: Արծաթե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Ասլամբեկ Եդիեւը՝ 372 կգ (172+200): Բրոնզե մեդալը նվաճեց բելառուսցի Վադիմ Ստրալցովը՝ 370 կգ (170+200):
Մինչեւ 58 կգ քաշային մարզուհիների մրցավեճին մասնակցած Հեղինե Եփրեմյանն ու Լիանա Մանուկյանը համեստ արդյունքներ ցույց տվեցին: Հեղինեն երկամարտի 182 կգ (81+101) արդյունքով 33 մասնակիցների մեջ գրավեց 26-րդ տեղը, իսկ Լիանայի ցուցանիշը՝ 175 կգ (75+100) 30-րդն էր: Աշխարհի չեմպիոնուհու ոսկե մեդալը նվաճեց չին մարզուհի Ցյու Խունմեյը՝ 238 կգ (103+135): Չեմպիոնուհուն մեկ կգ-ով զիջեց ռուսաստանցի Մարինա Շայնովան՝ 237 կգ (105+132): Իսկ ահա բրոնզե մրցանակակիր Օ Յոն Էն (ԿԺԴՀ) Շայնովային զիջեց 10 կգ-ով:
Սպասելիքները մեծ էին Մելինե Դալուզյանից: Ցավոք նրան չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մինչեւ 63 կգ քաշային կարգում Դալուզյանը պոկում վարժությունում 102 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա ավելի անհաջող հանդես եկավ հրում վարժությունում` երեք մոտեցումներից միայն մեկում բարձրացնելով 125 կգ: Այդ ցուցանիշով Դալուզյանը 7-րդն էր, իսկ երկամարտում 227 կգ-ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց չին ծանրորդուհի Լիու Հայխիան` 257 կգ (115+142): Արծաթե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Սվետլանա Ցարուկաեւան` 250 կգ (115+135): Բրոնզե մեդալը նվաճեց կորեացի Սուկ Պակը` 240 կգ-ով (105+135):
Ցավոք, Նազիկ Ավդալյանին էլ չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Երկամարտի 235 կգ արդյունքով (102+133) մեր մարզուհին զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Նա շատ ցածր արդյունք ցույց տվեց պոկում վարժությունում, ուստի չկարողացավ մեդալի համար պայքար մղել: Համեմատության համար նշենք, որ չեմպիոն հռչակված ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոյի երկամարտի արդյունքն է 276 կգ (120+156): Արծաթե մեդալակիր դարձավ չին մարզուհի Լիու Ժինհոնգը` 271 կգ (121+150): Բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինուհի Նատալյա Դավիդովան` 244 կգ (114+130):
Տղամարդկանց մինչեւ 94 կգ քաշային կարգում Էդգար Գեւորգյանը երկամարտի 362 կգ (167+195) արդյունքով զբաղեցրեց 20-րդ տեղը, իսկ Սեւակ Սահակյանը 350 կգ (160+190) արդյունքով 26-րդ տեղը գրավեց: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ռոման Կոնստանտինովը` 397 կգ (177+220): Արծաթե մեդալի արժանացավ կուբացի Յոհանդրիս Հեռնանդեսը` 393 կգ (+220), իսկ բրոնզե մեդալը նվաճեց լեհ ծանրորդ Սիմոն Կոլեչկին` 392 կգ (+219):
- ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԻնչպես ենթադրվում էր, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրություններով վերստին միանձնյա իշխանության եկավ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Ենթադրելի էր ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի 106-րդ բանաձեւը, ապա դա վատ ազդեցություն կունենա թուրք-իսրայելական հարաբերությունների վրա: Այս մասին Չիկագոյում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ...«ԱՄՆ-ՈՒՄ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԲՈՂՈՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՊոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի Մ. Նահանգներ կատարած վերջին այցը պատճառ էր դարձել, որ հայկական լրատվամիջոցներն անախորժ աղմուկ բարձրացնեն դրա շուրջը: Նրա Ստամբուլ վերադառնալուց հետո հայկական լրատվամիջոցների ...1988-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ 500 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Մարդիկ մտածում են, որ եթե երկրի վիճակը բարելավվում է, բարեսիրության կարիք չկա: Ամերիկան, որ ամենահարուստ եւ ամենահզոր երկիրն է, ամեն տարի միլիոնավոր դոլարների օգնություն է տալիս աղքատներին: Կարծեմ Հայաստանը ...ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար 2«Հրեաների ձեռքում են երկրի ֆինանսական միջոցներն ու տնտեսությունը: Մամուլն ամբողջությամբ նրանք են վերահսկում: Զբաղեցնում են բյուրոկրատական ամենաառանցքային աթոռները: Չկա մի կուսակցություն, որտեղ առանցքային ...ՀՐԱՁԳԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ԼԱՎ ԱՇԽԱՏԵՆ
Մ. Խ.Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուդոլֆ Փերինան երեկ մի փաստաթուղթ ստորագրեցին, ըստ որի ԱՄՆ կառավարությունը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ տրամադրելու ...Ո՞Վ Է ԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԸ, ՈՐ...
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՀայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի ընտրություններին դեռ ժամանակ կա. թեկնածուների կամ ընտրություններից ինչ-ինչ ակնկալիքներ ունեցողների համար՝ կարճ, ընտրությունների հետ հույսեր չփայփայողների համար՝ ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ-ՉԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՄԼԵՏՅԱՆ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԵՌ ՉԿԱ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ մի բան, որն այլեւս հետ շրջել հնարավոր չէ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեռնոց նետեց ներկա կառավարությանն ու ողջ իշխանությանը ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆՍեպտեմբերի 21-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ է ունեցել եւ Հայաստանը երրորդ աշխարհի երկրների շարքում դասելու չարաբաստիկ հետեւությամբ մասնավորապես ...ՈՐ ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ՉՓՈՇԻԱՑՎԵՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՃանաչված ու սիրված արվեստագետ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների ու նրա հետ շփվողների հիշողության մեջ: Բոլորը ցավ ապրեցին, երբ նրա վրա ավազակային հարձակում եղավ, որից էլ ստացած ...WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 5Միայն մնացել էր, որ Ադրբեջանի քարոզչության մեջ Երեւանը դառնար ադրբեջանական կայքէջի հասցե: «Լրատվավերլուծական կենտրոն» ներկայացող www.irevan-az.com կայքէջը իբր ստեղծվել է 2006 թվականին` «Հարավային Կովկասի ...«ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՅՑԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆԳԱՄ ԳԻՇԵՐԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊետական սեփականություն հողերի զավթումն ու դրանց վրա ապօրինի շինություններ կառուցելը կանխարգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի երեք ամիս առաջ ընդունած որոշմանն ու դրա արդյունքներին երեկ անդրադարձավ փոխքաղաքապետ ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վլադիմիր Բարխուդարյանի 80-ամյակը: Նա հետպատերազմյան տարիներին կրթություն ստացած ...«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Հայ ժողովրդի մշակույթի ներկապնակում իր ուրույն տեղն ունի պարարվեստը, որն անհնար է պատկերացնել առանց նրա մեծ երախտավոր Սուրեն Չանչուրյանի:
Նա պարարվեստ եկավ 1958 թվականին, երբ ստեղծվեց վաստակավոր կոլեկտիվ ...ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Ես գիրքը տպարան տարա 456 էջով, հետո ութ էջ վերջին մասից պակասեցրել եմ: Այբբենական կարգով շարված մի ցանկ էր, մոտ 400 հայ լուսանկարիչների անուններ, որոնք տեղ չեն գտել այս գրքում: Վերջանում է հայ հեղինակներով, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ: ՔԱՌԱՍՆԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ «ՄԻՐՈՐՈՒՄ»
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Սեպտեմբերի 8-ին Նյութոնի (Մասաչուսեթս) «Նյութոն Մարիոթ» հյուրանոցի մեծ պարահանդեսային դահլիճում մեծ շուքով տեղի է ունեցել Մ. Նահանգներում անգլիատառ առաջին հայկական պարբերաթերթի` «Արմինյն միրոր սփեքթեյթրի» ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉունենալով անկախության տոն, Մեծ Բրիտանիան որպես ազգային տոն նշում է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս տարի Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան 81-րդ տարեդարձը նշեց ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
5 տարի առաջ, Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ դիվանագետների կանանց համախմբելով, տկն Նանի Օսկանյանը հիմնադրեց «Դիվանագետների կանանց ասոցիացիան», որն իրականացնում է երկու տասնյակ բազմաբնույթ բարեգործական ...ՄԵԾԱՐՎԵՑ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հայկական ֆուտբոլի տարեգրությունում իր ուրույն տեղն ունի «Արարատ-73»-ը: Ֆուտբոլասերների հատկապես հին սերունդը, որին բախտ է վիճակվել անձամբ ականատես լինելու ոսկեզօծ թիմի տղաների վիրտուոզ խաղին, ամեն անգամ ...ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ ծանրորդներից առաջինը մրցանակակիր դարձավ Գեւորգ Դավթյանը: Մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Գեւորգը շատ մոտ էր աշխարհի չեմպիոնի տիտղոսին, ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է
Առաջնության 21-րդ տուրում երկրի չեմպիոն «Փյունիկը» Գյումրիում խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակ տոնեց եւ ամրապնդեց առաջատարի դիրքը: Փյունիկցիների կազմում արդյունավետությամբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով ...ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի առաջնության վերջին երեք տուրերում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի, Ալեքսանդր Մորոզեւիչի եւ Վիշվանաթան Անանդի հետ: 9 տուրից հետո Արոնյանը Մորոզեւիչի հետ վաստակել ...ՈՒԺԻ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
2007 թվականի սեպտեմբերի 19, Բաքու, ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Հեյդար Ալիեւի անվան մարզահամալիրում բարձրանում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը: Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշներից երկուսը՝ ...ԱՅՍՕՐ
Ժամը 10:00-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնում: Ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ամենայն ...
WWW.IREVAN-AZ.COM ԿԱՅՔԷՋԸ ՀԱՅԵՐԵՆ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՊԱՐԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՐԱԾՔ Է»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆՈՐ ԳԻՐՔ ԹԱԼԵԱԹԻ, ԷՆՎԵՐԻ ԵՎ ՋԵՄԱԼԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՅԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՐԳԵՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ
ՊԱՐՏԻԶԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Կրասնոդար
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆ«Ո՞Վ» ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

